Սքեյթ-պարկ (Երևան)

Սքեյթ-պարկ Երևանում

Սքեյթ-պարկ, հանգստյան գոտի Երևանի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում[1]։ Տեղակայված է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու և Տարաս Շևչենկոյի հուշարձանի հարևանությամբ։

Սքեյթ-պարկ
Տեսակskatepark?
Երկիր Հայաստան
ՎարչատարածքԿենտրոն վարչական շրջան
ՏեղագրությունԵրևան
Բացվել էնոյեմբերի 15, 2021
Մակերես5044 քմ
ԿառավարումԵրևանի քաղաքապետարան
Սքեյթ-պարկ (Երևան)ը գտնվում է Հայաստանում
Սքեյթ-պարկ (Երևան)

Պատմություն խմբագրել

Սքեյթ-պարկը կառուցվել է Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածի հիմնանորոգման ժամանակ[2]։ Տեղակայվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հարևանությամբ գտնվող չգործող ջրավազանի տարածքում։ Այգին կառուցվել է Ուկրաինայի հայ համայնքի և հատկապես նրա ղեկավար Վիլեն Շատվորյանի նվիրատվությամբ[3]։ Հանգստի գոտին զբաղեցնում է 5044 քմ տարածք։ Տարածքի արևելյան կողմում ամֆիթատրոն է կառուցված։ Նախատեսվում է նաև սքեյթի վարձակալման կետ, բուժկետ կառուցել[4]։

Բացում խմբագրել

Սքեյթ-պարկի բացումը տեղի է ունեցել 2021 թվականի նոյեմբերի 15-ին։ Բացմանը արարողությանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներ, քաղաքական և հասարակական գործիչներ։ Բացման արարողությանը հաջորդել է հայտնի երգիչներ Հարութ Փամբուկչյանի, Գարիկի, Սոնայի, Ռեինկարնացիա բենդի մասնակցությամբ համերգը։ Համերգի հատուկ հյուրերն են եղել KAZKA և Hardkiss ուկրաինական խմբերը[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Երևանում բացվեց առաջին սքեյթ-պարկը». armenpress.am. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 20-ին.
  2. Երևանը ժամանակակից սքեյթ-պարկ կունենա
  3. Արմենիա, Sputnik (20210922T1149+0400). «Եվրոպական քաղաքի պես. Երևանը շուտով սքեյթ–պարկ կունենա». Sputnik Արմենիա (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 20-ին.
  4. «Նոր Ժամանցի Վայր Երևանի Կենտրոնում». www.construction.am. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 20-ին. {{cite web}}: Text "Նորություններ" ignored (օգնություն); Text "Շինարարությունը Հայաստանում" ignored (օգնություն)