Հովհաննես Այվազովսկու հուշարձան (Երևան)
հուշարձան Երևանում
Հովհաննես Այվազովսկու հուշարձան, գտնվում է Երևանում՝ Օղակաձև զբոսայգում, Երևանի Կամերային երաժշտության տան մոտ, տեղադրվել է 2003 թվականին։
Հովհաննես Այվազովսկու հուշարձան | |
---|---|
Հովհաննես Այվազովսկու հուշարձանը | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Կենտրոն |
Առաջին հիշատակում | 1987 |
Գտնվում է | Օղակաձև զբոսայգում |
Բարձրություն | 3,5 մ |
Քանդակագործ(ներ) | Յուրի Պետրոսյան |
Ճարտարապետ(ներ) | Ստեփան Քյուրքչյան |
Նյութ | բրոնզ, գրանիտ |
Շինարարության ավարտ | մայիսի 1, 2003 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Հեղինակներ
խմբագրելՏվյալներ
խմբագրելՀուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից, բարձրությունը 3,5 մետր է[1]։
Պատմություն
խմբագրելՀայ մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2003 թվականի մայիսի 1-ին Կամերային երաժշտության տան հարևանությամբ։ Արձանի ստեղծման համար մրցույթ էր հայտարարվել դեռևս 1987 թվականին, որում հաղթել էր Յուրի Պետրոսյանի ներկայացրած քանդակը։ Արձանի ստեղծման գործին աջակցել է մոսկվաբնակ գործարար Սենիկ Գևորգյանը[1]։
Արձանը բացել են Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը և նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանը[1]։
Նկարչի ձեռքի բրոնզաձույլ վրձինը պարբերաբար գողանում են[2]։