Ֆենիքս Դարբինյան
Ֆենիքս Գաբրիելի Դարբինյան (դեկտեմբերի 25, 1924, Երևան - օգոստոսի 9, 1996), հայ ճարտարապետ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ։
Ֆենիքս Դարբինյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1924 |
Ծննդավայր | Երևան |
Մահացել է | օգոստոսի 9, 1996 (71 տարեկան) |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան |
Feniks Darbinyan Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
1948 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։
1962-1990 թվականներին եղել է Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետության արվեստանոցի ղեկավար։
Ֆենիքս Դարբինյանի նախագծերով Երևանում ստեղծվել, կառուցապատվել են մի շարք շինություններ, զբոսայգիներ, փողոցներ.
- Կիևյան փողոցի կառուցապատումը (1953-1956),
- ԺՏՆՑ կրթության և մշակույթի տաղավարը (1960),
- Աբովյան փողոցի՝ Թումանյան և Մոսկովյան փողոցների միջև ընկած հատվածների վերակառուցումը (1967),
- Օղակաձև զբոսայգին (1960-1985)՝ Մեծ շատրվանով (1976-1978),
- Պատանի մարմնամարզիկների դպրոցը (1967),
- «Անի» հյուրանոցը (1970-1972),
- «Բարեկամություն» հրապարակի ստորգետնյա հետիոտն անցուղու համալիրը (1982, ՀՀ Պետական մրցանակ, 1983)՝ մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի ստորգետնյա և վերգետնյա շենքերով։
Ֆենիքս Դարբինյանը հեղինակ է նաև մի շարք հուշարձանների ճարտարապետական մասերի։
- Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանը Երևանում, քանդակագործ՝ Ղուկաս Չուբարյան (1957)
- Վիսարիոն Բելինսկու կիսանդրի (Երևան), քանդակագործ՝ Արա Հարությունյան, (1957)
- Կոմիտասի հուշարձանը Երևանում, քանդակագործ՝ Արա Հարությունյան, (1988)
1962-1967 խորհրդային ճարտարապետական նվաճումների համամիութենական ստուգատեսի դափնեկիր է[1]։
ՊատկերասրահԽմբագրել
Կոմիտասի հուշարձանը Երևանում, քանդակագործ՝ Արա Հարությունյան (1988)
Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանը Երևանում, քանդակագործ՝ Ղուկաս Չուբարյան (1957)
«ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ» («ԿԵՆԱՑ ԾԱՌ»), Քանդակագործ՝ Հ. Փիլիպոսյան, ճարտարապետ՝ Ֆենիքս Դարբինյան, գտնվում է Մեսրոպ Մաշտոցի, Մարշալ Բաղրամյան պողոտաների և Ս. Զորյան փողոցի միջև գտնվող Սարյանի անվան զբոսայգում
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005