Միացյալ խաչ (հուշարձան, Երևան)

«Միացյալ խաչ» հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգում, Մոսկովյան-Նալբանդյան-Իսահակյան փողոցներով պարփակված տարածքում, տեղադրվել է 2013 թվականին։

Միացյալ խաչ

«Միացյալ խաչ» հուշարձան
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է Օղակաձև զբոսայգում, Մոսկովյան-Նալբանդյան-Իսահակյան փողոցներով պարփակված տարածքում
Բարձրություն 4,5 մ
Քանդակագործ(ներ) Ֆրիդ Սողոյան
Ճարտարապետ(ներ) Ռազմիկ Մանուկյան, Տիգրան Մանուկյան
Հիմնադրում 2012
Նյութ գրանիտ
Շինարարության ավարտ դեկտեմբերի 2, 2013
Ներկա վիճակ կանգուն


Հեղինակ խմբագրել

Տվյալներ խմբագրել

Հուշարձանը կառուցված է սպիտակ-մոխրագույն գրանիտից, բարձրությունը 4,5 մետր է։ Պատվանդանին հայերեն և ռուսերեն արձանագրված է «Օրհնյալ է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը»։

Հուշարձանն իրենից ներկայացնում է հայ և ռուս ժողովուրդները խորհրդանշող երկու կանանց, որոնք գլուխ են խոնարհել ընդհանուր հավատի խորհրդանիշ՝ խաչի առջև և այդ խոնարհումով միաժամանակ պաշտպանում են խաչը։ Հուշարձանի նյութը և գույնը հեղինակի կողմից ընտրված են նրա իմաստային նշանակությանը համահունչ լինելու համար, իսկ համալիր չափսերը նպաստում են արձանի մոնումենտալային ընկալմանը։

Պատմություն խմբագրել

«Միացյալ խաչ» հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2013 թվականի դեկտեմբերի 2-ին, Օղակաձև զբոսայգու Մոսկովյան-Նալբանդյան-Իսահակյան փողոցներով պարփակված տարածքում։

Հանդիսավոր բացումը կատարել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը։ Արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար անձինք, երևանցիներ[1]։

Այս հուշարձանի նույնատիպը 1997 թվականին Մոսկվայի 850-ամյակի առթիվ տեղադրվել է Մոսկվայի կենտրոնում՝ «Նիկիտյան Դարպասների» պուրակում և դարձել է հայ և ռուս ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ։

Պատվանդանի փորագրությունն ընտրվել և օրհնվել է Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդի կողմից։

Հուշարձանը կառուցվել է մոսկվայաբնակ Սերգեյ Համբարձումյանի և Մակար Նահապետյանի հովանավորությամբ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել