Ասորի ժողովրդի 1915 թ. անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձան

Ասորի ժողովրդի 1915 թ. անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձան, գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում՝ Օղակաձև զբոսայգում, Մոսկովյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող հատվածում, տեղադրվել է 2012 թվականին։

Ասորի ժողովրդի 1915 թ. անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձան

Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է Օղակաձև զբոսայգում
Քանդակագործ(ներ) Ռուբեն Նալբանդյան
Ճարտարապետ(ներ) Հանիբալ Ալխազ
Շինարարության ավարտ 2012
Ներկա վիճակ կանգուն


Հեղինակներ խմբագրել

Պատմություն խմբագրել

Առաջին աշխարհամարտի տարիներին երիտթուրքերը կոտորածներ իրականացրին կայսրության տիրապետության տակ գտնվող հայերի, ասորիների, հույների նկատմամբ։ Հուշարձանը նվիրված է ասորի ժողովրդի 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակին։ Նախքան հուշարձանի բացումը, ասորական Արևելյան եկեղեցու քահանա Իսխակ Թամրազը կատարել է հոգեհանգստյան արարողություն՝ մաքուր արամերեն` հին ասորերեն լեզվով։ Հուշարձանի բացմանը ներկա էին Հայաստանի ասորական միության նախագահ Արսեն Միխայելովը, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, տարբեր երկրներից ժամանած ասորի հյուրեր[1]։

Հուշարձանի ներքևի պատվանդանին նշված են հեղինակների և հովանավորների անունները։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել