Օլիվիա Նյուտոն-Ջոն
Օլիվիա Նյուտոն-Ջոն (անգլ.՝ Olivia Newton-John սեպտեմբերի 26, 1948[1][2][3][…], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] - օգոստոսի 8, 2022[5], Santa Ynez Valley, Կալիֆոռնիա, ԱՄՆ), 1970-ականների բրիտանա-ավստրալիացի երգչուհի և դերասանուհի։ Նրա հիթերից 15-ը ընդգրկվել են Billboard չարթերի Billboard Hot 100–ի մեջ[7], որոնցից հինգը առաջին հորիզոնականում են: Նա ունեցել է երկու սոլո ալբոմ, որոնք հասել են Billboard 200-ի առաջին հորիզոնականին: Նրա տասնմեկ սինգլները (ներառյալ 2 պլատինե) և տասնչորս ալբոմները (ներառյալ 2 պլատինե և 4 կրկնակի պլատինե) RIAA-ի կողմից արժանացել են ոսկե վկայականի: Ընդհանուր առմամբ, նրա ձայնագրությունները վաճառվել են ավելի քան 100 միլիոն օրինակով, ինչը նրան դարձնում է ամենավաճառվող արտիստներից մեկը[8]։ Օլիվիա Նյուտոն-Ջոնը Գրեմմիի քառակի դափնեկիր է։ 1981 թվականին նա ստացավ իր սեփական աստղը Հոլիվուդյան փառքի ծառուղում։ 2006 թվականին Օլիվիա Նյուտոն-Ջոնին շնորհվել է երկրի բարձրագույն պարգև՝ Ավստրալիայի շքանշան:
Օլիվիա Նյուտոն-Ջոն | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Olivia Newton-John |
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1948[1][2][3][…] Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Երկիր | Ավստրալիա և Միացյալ Թագավորություն |
Մահացել է | օգոստոսի 8, 2022[5] (73 տարեկան) Santa Ynez Valley, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Santa Ynez |
Ժանրեր | փոփ, Քանթրի, փոփ ռոք և դենս փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, կինոդերասանուհի, ստուդիական երաժիշտ, հեղինակ-կատարող, դերասանուհի և կոմպոզիտոր |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Uni?, ԷՄԻ և MCA Records |
Կրթություն | University High School? |
Ամուսին | Matt Lattanzi? և John Easterling? |
Պարգևներ | |
Կայք | olivianewton-john.com |
Ստորագրություն | |
Olivia Newton-John Վիքիպահեստում |
Օլիվիա Նյուտոն-Ջոնը նաև բնապահպանական և կենդանիների իրավունքների երկարամյա պաշտպան է: 1992 թվականին կրծքագեղձի քաղցկեղից փրկվելուց հետո նա դարձավ առողջ սննդի, դրամահավաքի և առողջության իրազեկման ջանքերի ջատագովը՝ ներգրավելով տարբեր բարեգործական կազմակերպություններ: Նրա բիզնես հետաքրքրությունները ներառում էին Koala Blue ապրանքանիշի մի քանի ապրանքային գծերի գործարկում, և Օլիվիան դարձավ Ավստրալիայի Gaia Retreat & Spa-ի համասեփականատերը:
Կենսագրություն
խմբագրելԱկանավոր ֆիզիկոս Մաքս Բոռնի թոռնուհին՝ Օլիվիան ծնվել է անգլիական Քեմբրիջ քաղաքում 1948 թվականի սեպտեմբերի 26-ին։ Նրա հայրը եղել է բրիտանական բանակի սպա, 1941 թվականին ղեկավարել է Ռուդոլֆ Հեսսի ձերբակալությունը։ 1954 թվականին ընտանիքը տեղափոխվում է Ավստրալիա, որտեղ նրանք հաստատվում են Մելբուռնում։ 16 տարեկանում Օլիվիան իր դասընկերների հետ ստեղծել է փոփ խումբ և հաղթել երիտասարդ երգիչների տեղական մրցույթում։ Շուտով նա մոր հետ վերադարձավ Մեծ Բրիտանիա։ 1968 թվականին նա նկարահանվել է Քլիֆ Ռիչարդի հետ «The Case» հեռուստաֆիլմում։
Կարիերայի սկիզբ
խմբագրել1971 թվականին Օլիվիան թողարկեց իր առաջին սինգլը՝ « It Not For You » ( երգի հեղինակն է Բոբ Դիլանը ), որը զբաղեցրեց 7-րդ տեղը UK Singles Chart–ում, որին հաջորդեց « Bans of the Ohio » (թիվ 6 Մեծ Բրիտանիայում) [9], որը գլխավորեց Ավստրալիայի չարթերը երեք շաբաթվա ընթացքում [10] : Երեք տարի անց նա ներկայացրեց Մեծ Բրիտանիան Եվրատեսիլ երգի մրցույթում «Long Live Love» երգով և զբաղեցրեց չորրորդ տեղը։ Նույն թվականին նրա «I Honestly Love You» բալլադը թողարկվեց ամերիկյան շուկայում, որտեղ Օլիվիան սկզբում ներկայացվեց որպես քանթրի արտիստ և բարձրացավ Billboard Hot 100 -ի առաջին հորիզոնականը [11]։
Ոգեշնչված այս հաջողությունից՝ Օլիվիան բնակություն հաստատեց ԱՄՆ-ում և 1975 թվականին «Have You Never Been Mellow» երգով և համանուն ալբոմով զբաղեցրեց հիթ-շքերթների առաջին հորիզոնականը։
«Բրիոլին»
խմբագրել1978 թվականին Օլիվիան վճռական քայլ կատարեց դեպի ժամանակակից պարային մոտիվներ։ Նա գլխավոր դերը խաղաց «Բրիոլին » մյուզիքլում, որը դարձավ տարվա կոմերցիոն առումով ամենահաջողված հոլիվուդյան նախագիծը և նրան առաջադրեցին «Ոսկե գլոբուս» կինոմրցանակին: Իր զուգընկերոջ՝ Ջոն Տրավոլտայի հետ դուետում նա կատարեց երկու սուպեր հիթ՝ « You’re the One That I Want» և «Summer Nights»: «You're the One That I Want»-ը գլխավորել է Ատլանտյան օվկիանոսի երկու ափերի չարթերը: Տարեվերջին Օլիվիա Նյուտոն-Ջոնը թողարկեց նոր ալբոմ՝ Totally Hot, որում նա վերջնականապես թողեց քանթրի երաժշտությունը և հանրության առաջ ներկայացավ ավելի անկաշկանդ, սեքսուալ կերպարով։
Կարիերայի շարունակություն
խմբագրելԻմիջի փոփոխությունը ամրապնդելու համար նա գլխավոր դերը խաղաց «Xanadu» երաժշտական ֆիլմում (1980): Թեև ֆիլմը հիասթափեցրեց հանդիսատեսի և քննադատների մեծ մասին,մեծ հաջողություն ձեռք բերեց ֆիլմի սաունդթրեքը։ «Magic» բալլադը չորս շաբաթ շարունակ գլխավորում էր Billboard Hot 100-ը։ Մեծ Բրիտանիայում տիտղոսային թրեքը, որը կատարել է Olivia-ն Electric Light Orchestra-ի հետ միասին, հասել է ամենամեծ հաջողությանը: Գրեմմի մրցանակ (Ջեֆ Լին) տարվա լավագույն երգի համար։
Օլիվիա Նյուտոն-Ջոնի երաժշտական կարիերայի գագաթնակետը 1981 թվականին տխրահռչակ «Physical» սինգլի թողարկումն էր։ Շատ ռադիոկայաններ հրաժարվեցին գովազդել այս հիթը տեքստի պատճառով։ Մարզասրահում նկարահանված տեսահոլովակը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել։ Օլիվիան այս տարիներին դիրքավորվել է որպես աերոբիկայի պրոմոուտեր: Ընդհանուր առմամբ, «Physical»-ը տասը շաբաթ անցկացրեց Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականում՝ ավելի շատ, քան 1980-ականներին թողարկված ցանկացած այլ երգ։
Ուշ կարիերա
խմբագրելՄի քանի տարվա գլխապտույտ հաջողություններից հետո Օլիվիայի կարիերան սկսեց անկում ապրել։ 1983 թվականին նա նոր դուետ է ձայնագրում Տրավոլտայի հետ և նկարահանվում նրա հետ մեկ այլ ֆիլմում, սակայն այն ձախողվում է։ Տասը տարի երգչուհին գործնականում նոր նյութ չի ձայնագրել։ 1992 թվականին նրա մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ և ստիպված է եղել անցնել բուժում[12] : 1996 թվականին նրա կյանքի ընկերը դարձավ օպերատոր Պատրիկ ՄաքԴերմոտը, ով անհետացավ 2005 թվականին Կալիֆոռնիայի ափերի մոտ ձկնորսության ժամանակ։
2000 թվականին Օլիվիա Նյուտոն-Ջոնին վստահվում է Սիդնեյի Օլիմպիական խաղերի բացման պատիվը։ Նա վազեց էստաֆետի վերջին փուլը օլիմպիական ջահով և Ջոն Ֆարնհեմի հետ դուետով կատարեց «Dare to Dream» երգը խաղերի բացման արարողության ժամանակ։
2010—2021
խմբագրել2010–2021 թվականներին երգչուհին ակտիվ շրջագայել է [13] : Ավստրալական իր շրջագայության ժամանակ Փերթ, Մելբուռն և Սիդնեյ, ինչպես նաև Միացյալ Նահանգներում նա իր երկրպագուներին համար կատարում է այնպիսի երգեր, որոնք նախկինում երբեք չէին երգվել իր համերգներին: Նախատեսվում էր նաև համերգներ անցկացնել Մեծ Բրիտանիայում 2013 թվականի ընթացքում՝ առաջինը վերջին 30 տարում [14]։
2012 թվականի նոյեմբերին Ջոն Տրավոլտայի հետ նրանք ձայնագրեցին «This Christmas» բարեգործական ալբոմը, որի նպատակն էր աջակցել քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամին։ Ալբոմում նկարահանվել են այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Բարբրա Սթրեյզանդը, Ջեյմս Թեյլորը, Չիկ Կորեան, Քենի Ջին, Թոնի Բենեթը, Քլիֆ Ռիչարդը և Count Basie Orchestra-ն: 2013 թվականի մարտին իրականցրեց դեպի Մեծ Բրիտանիա նախորոք որոշված հյուրախաղերը՝ ելույթ ունենալով Բորնմութում, Լոնդոնում, Բրայթոնում, Բիրմինգհեմում և Մանչեստերում։
2013 թվականի ելույթը,որը պետք է տեղի ունենար Flamingo Las Vegas–ում հետաձգվեց Օլիվիա Նյուտոն-Ջոնի քրոջ մահվան պատճառով, բայց վերսկսվեց սկսած 2014 թվականի ապրիլից 45 ներկայացումով [15][16][17]։ Լաս Վեգասում իր առաջիկա ելույթների հետ միասին Նյուտոն-Ջոնը 2014-ի ապրիլին թողարկեց նոր մինի ալբոմ, որը կոչվում էր «Hotel Sessions», որը բաղկացած էր չթողարկված 7 երգերից, որոնք ձայնագրվել էին 2002-ից 2011 թվականներին իր եղբորորդի Բրեթի հետ: Ձայնասկավառակը պարունակում էր «Broken Wings»-ի քավեր տարբերակը [18] :
2015 թվականին Նյուտոն-Ջոնը հրավիրված ժյուրի էր RuPaul's Drag Race ռեալիթի շոուում։ Նույն թվականին նրա «You Have to Believe» երգը, որը կատարվեց դստեր՝ Քլոեի հետ և պրոդյուսեր Դեյվ Աուդիի կողմից, զբաղեցրեց առաջին հորիզոնականը Billboard-ի Hot Dance Club Songs աղյուսակում։ Թրեքը է նրա 1980 թվականի «Magic» սինգլի փոփոխված տարբերակ է, և սրանով նա նշեց Xanadu-ի 35-ամյակը և դստեր նվիրումը՝ ասելով. «Ես հանդիպեցի Քլոեի հորը Xanadu-ի նկարահանման հրապարակում, այնպես որ առանց այդ ֆիլմի Քլոեն այստեղ չէր լինի: Նա է իրական «կախարդանքն», որը դուրս եկավ այս ֆիլմից»[19]։ Երգը դարձավ մայր ու դստեր առաջին սինգլը, որը զբաղեցրեց Billboard-ի Hot Dance Club Songs աղյուսակի 1-ին տեղը։
Օլիվիան 2017 թվականի մայիսի 13-ին տեղեկացրեց, որ չեղարկել է մի շարք համերգներ իր շրջագայության ընթացքում, ինչպես ի սկզբանե հաղորդվում էր, նստանյարդաբորբի վատթարացման և հետագա բուժման պատճառով [20] : Մայիսի 30-ին պարզվեց, որ իրականում վերադարձել է կրծքագեղձի քաղցկեղը, որի դեմ Նյուտոն-Ջոնն արդեն երկու անգամ հաջողությամբ պայքարել էր՝ 1992-ին և 2013-ին, և մեջքի ցավն առաջացել էր սրբոսկրի մետաստազներով [21], քաղցկեղը հասել էր վերջին՝ 4-րդ փուլ [22]։
2019 թվականի դեկտեմբերին Նյուտոն-Ջոնը և Տրավոլտան միավորվեցին Meet 'n' Grease ծրագրի շրջանակում երեք համերգների համար Ֆլորիդայում [23] :
2021 թվականի հունվարին Նյուտոն-Ջոնը թողարկեց նոր սինգլ «Window in the Wall»՝ զուգերգ միասնության մասին, որը նա ձայնագրեց իր դստեր՝ Քլոե Լաթանվցիի հետ։ Երգի երաժշտական տեսահոլովակը զբաղեցրեց առաջին տեղը iTunes փոփ-շքերթի թողարկման շաբաթում [24][25]։
Քաղաքացիությունը
խմբագրել1975 թվականին Ամերիկա տեղափոխվելուց հետո Նյուտոն-Ջոնը բնակություն հաստատեց Մալիբույում, Կալիֆորնիա, որտեղ 40 տարի նա ուներ մի քանի սեփականություն, ներառյալ ձիերի ագարակը և ծովափնյա տները [26][27] :
2009 թվականի հունիսին Նյուտոն-Ջոնը և իր երկրորդ ամուսինը Ջոն Իսթերլինգը ձեռք բերեցին 4,1 միլիոն արժողուկամբ տուն Ֆլորիդայի Յուպիտեր–Ինլետ–Կոլոնիյում [28]։ 2013 թվականին Քրիստոֆեր Պարիզելետի անունով կապալառուն ինքնասպան եղավ կալվածքում, որն այդ ժամանակ վաճառքի էր հանված [29]։
2015 թվականին զույգը 5,3 միլիոն դոլարով ձեռք է բերել 4750 քառակուսի ոտնաչափ և 12 ակր մակերեսով ագարակ Սանտա-ինեզ հովտում Սանտա Բարբարայից դուրս: Այն վաճառքի է հանվել 2019 թվականին [30] սակայն չի վաճառվել, և նա այնտեղ ապրեց մինչև իր մահը։
2019 թվականին Նյուտոն-Ջոնը վաճառեց իր 187 ակր տարածքով ավստրալիական ֆերման, որը նրան պատկանում էր գրեթե 40 տարի, որը գտնվում էր Նոր Հարավային Ուելսում Բայրոն բեյի մոտ [31] : Դալվուդի գույքը վաճառվել է 4,6 մլն դոլարով, 1980 թվականին Նյուտոն-Ջոնը վճարել է 622,000 ԱՄՆ դոլար այն սեհամար, որը 1983 և 2002 թվականներին ուներ լրացուցիչ հողեր [32] :
2017 թվականին այն հարցին, թե արդյոք նա իրեն համարում է բրիտանացի, ավստրալացի կամ ամերիկյան քաղաքացի, նա պատասխանեց. «Ես դեռ ավստրալիացի եմ» [33] :
Հիվանդություն և մահ
խմբագրել2017 թվականի մայիսին հայտարարվեց, որ Նյուտոն-Ջոնի կրծքագեղձի քաղցկեղը վերադարձել է և մետաստազներ է ստացել մեջքի ստորին հատվածում [34] : Նրա մեջքի ցավն ի սկզբանե ախտորոշվել էր որպես ռադիկուլիտ : Հետագայում նա բացահայտեց, որ սա իր երրորդ դեպքն էր,երբ արտահայտվել է կրծքագեղձի քաղցկեղը [12] : Երբ 2017-ին կրկնվեց քաղցկեղը տարածվեց նրա ոսկորների վրա և անցավ չորրորդ ստադիայի [35] :Նա բժշկական կանեփի օգտագործման ջատագովն էր [36],օգտագործում էր ոսկրային ախտահարման համար նրա դուստրը՝ Քլոեն Օրեգոնում ունի կանեփի ֆերմա [12] :
2022 թվականի օգոստոսի 8-ին Նյուտոն-Ջոնը մահացավ հիվանդությունից Կալիֆորնիայի իր տանը 73 տարեկան հասակում [37][38]։
Նյուտոն-Ջոնին հարգանքի տուրք են մատուցել Ջոն Տրավոլտան, Ֆրենկի Վալլին, Բարբրա Սթրեյզանդը, Նիկոլ Քիդմանը, Էլթոն Ջոնը, Դելտա Գուդրեմը և Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը [39][40][41] :
Վիկտորիա նահանգն առաջարկել է Նյուտոն-Ջոնին նահանգային հուղարկավորություն տալ, ինչին նրա հարազատները համաձայնել են, չնայած նրանք ծրագրել են թաղել նրա մարմինը Կալիֆորնիայի ռանչոյում [42] : Որպես հիշատակի նշան՝ Մելբուռնի և Սիդնեյի բազմաթիվ տեսարժան վայրեր լուսավորվեցին [43]։
Ընտանիք
խմբագրել- Օլիվիայի ավագ քույրը ավստրալացի դերասանուհի Ռոնա Նյուտոն-Ջոնն է (1943, Քեմբրիջ, Մեծ Բրիտանիա - 2013, Լոս Անջելես, ԱՄՆ)։ Նա հայտնվեց մի քանի անգամ The Benny Hill Show- ում [44], ինչպես նաև բրիտանական ՉԹՕ (1969) հեռուստասերիալներում և «The Same Skin», որը նաև հայտնի է որպես Քանթրի պար (1970): 1972 թվականին նա քրոջ հետ ձայնագրում է մի երգ, որը կոչվում է Just Us Two [45]։
- Նախկին ամուսինը ամերիկացի դերասան Մեթ Լաթանզին է (ծնվել է 1959 թվականի փետրվարի 1-ին, Պորտլենդ, ԱՄՆ) [46]։
- Դուստր - ամերիկացի դերասանուհի Քլոե Լաթանցի (ծնվել է 1986թ. հունվարի 17, Լոս Անջելես, ԱՄՆ) [47]։ Օլիվիա Նյուտոն-Ջոնը և Քլոե Լաթանցին խաղացել են Օլիվիա Նյուտոն-Ջոն, Ջերմ և քնքուշ (1989թ. կամեո ) ֆիլմում [48]։
Սկավառակագրություն
խմբագրել- 1972 — «Olivia
- 1973 — «Let Me Be There (ալբոմ)|Let Me Be There»
- 1974 — «Long Live Love (ալբոմ)|Long Live Love»
- 1974 — «If You Love Me, Let Me Know»
- 1974 — «First Impressions»
- 1975 — «Have You Never Been Mellow»
- 1975 — «Clearly Love»
- 1976 — «Come On Over (Օլիվիա Նյուտոն-Ջոնի ալբոմ)|Come On Over»
- 1976 — «Don’t Stop Believin’ (ալբոմ)|Don’t Stop Believin»
- 1978 — «Totally Hot»
- 1981 — «Physical (Օլիվիա Նյուտոն-Ջոնի ալբոմ)|Physical»
- 1985 — «Soul Kiss»
- 1988 — «The Rumour (ալբոմ)|The Rumour»
- 1989 — «Warm and Tender (Օլիվիա Նյուտոն-Ջոն Օլիվիա Նյուտոն-Ջոն)|Warm and Tender»
- 1994 — «Gaia: One Woman’s Journey»
- 1998 — «Back with a Heart»
- 2000 — «Tis the Season»
- 2002 — «2»
- 2004 — «Indigo: Women of Song»
- 2005 — «Stronger Than Before»
- 2006 — «Grace and Gratitude»
- 2007 — «Christmas Wish (ալբոմ)|Christmas Wish»
- 2008 — «A Celebration in Song»
- 2012 — «This Christmas ( Ջոն Տրավոլտայի և Օլիվիա Նյուտոն-Ջոնի համտեղ ալբոմ)|This Christmas»
- 2015 — «Two Strong Hearts Live»
- 2016 — «Liv On»
- 2016 — «Friends for Christmas»
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Անվանում | Դեր |
---|---|---|
1965 | Funny Things Happen Down Under | Օլիվիա |
1970 | Toomorrow | Օլիվիա |
1978 | Grease | Սենդի |
1980 | Xanadu | Կիրա |
1983 | Two of a Kind | Դեբբի |
1996 | It's My Party | Լինա |
2000 | Sordid Lives | Բիտսի |
2011 | A Few Best Men | Բարբարա |
2017 | Sharknado 5: Global Swarming | Օրիոն |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119500248 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Griggs B. Olivia Newton-John, singer and actress, dead at 73 — CNN, 2022.
- ↑ 6,0 6,1 6,2 Australian Honours Search Facility
- ↑ Erlewine, Michael All Music Guide to Country. — San Francisco: Կաղապար:Нп3, 1997. — С. 334. — ISBN 978-0-87930-475-1
- ↑ Bennett, Sally (2012-02-27). «Choir buddies Olivia Newton-John and Daryl Braithwaite tune up again». Herald Sun. Վերցված է 2016-08-22-ին.
- ↑ «livia Newton-John UK Charts». www.chartstats.com. Արխիվացված է օրիգինալից 2012-02-20-ին. Վերցված է 2010-06-01-ին.
- ↑ «Australian Singles Chart». www.poparchives.com.au. 1971-11-20. Արխիվացված է օրիգինալից 2012-02-20-ին. Վերցված է 2010-06-01-ին.
- ↑ «Olivia Newton-John. Billboard Hot 100». www.allmusic.com. Արխիվացված է օրիգինալից 2012-02-20-ին. Վերցված է 2010-06-01-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 «Olivia Newton-John Opens Up About Getting Cancer for a Third Time – Using Radiation and Cannabis Oil For Pain». SurvivorNet. Արխիվացված է օրիգինալից 2022-08-08-ին. Վերցված է 2019-08-07-ին.
- ↑ Даты туров Արխիվացված 2021-03-06 Wayback Machine на официальном веб-сайте
- ↑ «Olivia's Tour dates». Olivianewton-john.com. Արխիվացված է օրիգինալից 2016-03-14-ին. Վերցված է 2016-08-22-ին.
- ↑ Leach, Robin (2013-04-11). «Heart attack! Olivia Newton-John heads to the Flamingo this spring». Las Vegas Sun. The Greenspun Corporation. Արխիվացված է օրիգինալից 2016-12-28-ին. Վերցված է 2014-02-08-ին.
- ↑ Wilder, Jessica (2013-05-29). «Olivia Newton-John's Sister Dies». ABC News. American Broadcasting Company. Արխիվացված է օրիգինալից 2016-08-21-ին. Վերցված է 2016-08-22-ին.
- ↑ Smith, Jay (2014-02-04). «Olivia Newton-John Announces 'Summer Nights' Vegas Residency». Pollstar. Արխիվացված է օրիգինալից 2014-02-22-ին. Վերցված է 2014-02-08-ին.
- ↑ «Olivia Newton-John Is Still The One We Want / Queerty». Queerty.com. Արխիվացված է օրիգինալից 2016-05-29-ին. Վերցված է 2016-08-22-ին.
- ↑ «Olivia Newton-John Logs First No. 1 on Dance Club Songs Chart» Արխիվացված 2016-08-29 Wayback Machine from Billboard (12 ноября 2015)
- ↑ «Olivia Newton-John 'Undergoing Treatment' for Painful Sciatica: 'She's a Fighter' Says Daughter Chloe». Արխիվացված է օրիգինալից 2017-05-14-ին. Վերցված է 2017-05-14-ին.
- ↑ «Olivia Newton-John Is Battling Breast Cancer That Has Spread Into Her Back». Արխիվացված է օրիգինալից 2017-05-31-ին. Վերցված է 2017-05-31-ին.
- ↑ «Olivia Newton-John Reveals Secret Cancer Battle in 2013: 'I Just Decided to Keep It to Myself'». Արխիվացված է օրիգինալից 2018-09-11-ին. Վերցված է 2018-09-11-ին.
- ↑ Raven, Robin. «Thousands Of Fans Travel To See John Travolta And Olivia Newton-John Together At 'Grease' Events». Forbes (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-01-16-ին. Վերցված է 2020-01-16-ին.
- ↑ «Olivia Newton-John and Daughter Chloe Lattanzi Talk New Single». Hollywood Reporter. 2021-02-08. Արխիվացված է օրիգինալից 2021-04-19-ին. Վերցված է 2021-04-15-ին.
- ↑ «Still the One We Want». OutSmart. 2021-03-15. Արխիվացված է օրիգինալից 2021-05-17-ին. Վերցված է 2021-04-15-ին.
- ↑ «Olivia Newton-John's Former House in Malibu Is for Sale for $7.5 Million». Architectural Digest (ամերիկյան անգլերեն). 2016-02-08. Արխիվացված է օրիգինալից 2022-08-08-ին. Վերցված է 2021-12-13-ին.
- ↑ «Olivia Newton-John Makes Waves With Dirt From Beach Home Work : Coastline: The singer is an honorary ambassador for the environment, but neighbors say debris is muddying the ocean». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). 1989-12-09. Արխիվացված է օրիգինալից 2022-08-08-ին. Վերցված է 2021-12-13-ին.
- ↑ «Olivia Newton-John and hubby buy home in Jupiter Inlet Colony». TCPalm.com. Արխիվացված է օրիգինալից 2009-06-23-ին. Վերցված է 2010-08-13-ին.
- ↑ Duke, Alan (2013-08-19). «Police: Contractor kills self at Olivia Newton-John's home». CNN. Արխիվացված է օրիգինալից 2022-08-10-ին. Վերցված է 2019-08-07-ին.
- ↑ «Olivia Newton-John offers Santa Ynez horse ranch for $5.4 million». Los Angeles Times. 2019-05-02. Արխիվացված է օրիգինալից 2022-08-10-ին. Վերցված է 2019-08-07-ին.
- ↑ Strum, Beckie; Global, Mansion (2019-08-01). «Olivia Newton-John sells Australian farm she's owned for 40 years». Page Six. Արխիվացված է օրիգինալից 2022-08-10-ին. Վերցված է 2019-08-07-ին.
- ↑ «Olivia Newton-John scores $4.6 million Dalwood sale». propertyobserver.com.au. 2019-08-28. Արխիվացված է օրիգինալից 2020-09-13-ին. Վերցված է 2019-08-29-ին.
- ↑ Fuzek, John (2017-04-05). «Music: Olivia Newton John Interview». Motif. Արխիվացված է օրիգինալից 2022-08-10-ին. Վերցված է 2022-08-09-ին.
- ↑ Nolasco, Stephanie (2017-05-30). «Olivia Newton-John postpones concert dates to fight cancer». Fox News. Արխիվացված է օրիգինալից 2022-08-10-ին. Վերցված է 2019-08-10-ին.
- ↑ «Olivia Newton-John Opens Up About Living With Stage 4 Cancer». Yahoo. Արխիվացված է օրիգինալից 2022-08-09-ին. Վերցված է 2019-08-10-ին.
- ↑ «'A huge difference': Olivia Newton-John using cannabis to ease pain of her bone cancer». Washington Examiner. 2019-08-05. Արխիվացված է օրիգինալից 2022-08-09-ին. Վերցված է 2019-08-10-ին.
- ↑ Bernstein, Adam (2022-08-08). «Olivia Newton-John, pop singer and 'Grease' star, dies at 73». Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Արխիվացված օրիգինալից 2022-08-08-ին. Վերցված է 2022-08-08-ին.
- ↑ Reynolds, Dolan (2022-08-08). «Olivia Newton-John dies at 73, husband says». FOX8 WGHP. Արխիվացված օրիգինալից 2022-08-08-ին. Վերցված է 2022-08-08-ին.
- ↑ «Olivia Newton-John Dead: John Travolta, Barbra Streisand and More Stars Pay Tribute | Entertainment Tonight». Արխիվացված է օրիգինալից 2022-08-09-ին. Վերցված է 2022-08-10-ին.
- ↑ «'She was a wonderful, generous person': Albanese commemorates Olivia Newton-John». Sky News. Արխիվացված է օրիգինալից 2022-08-10-ին. Վերցված է 2022-08-10-ին.
- ↑ «Delta Goodrem AM on Instagram: "The whole world will feel this heartbreak today because the entire world felt Olivia's unmatched light. A force for good. A force of…"». Instagram.com. Արխիվացված է օրիգինալից 2023-01-14-ին. Վերցված է 2022-08-10-ին.
- ↑ «family of olivia newton john accept dan andrews state funeral offer». noise11.com. 2022-08-11. Արխիվացված է օրիգինալից 2022-08-12-ին.
- ↑ «Australia lights up in pink for Olivia Newton-John | 7NEWS». Արխիվացված է օրիգինալից 2022-08-12-ին. Վերցված է 2022-08-13-ին.
- ↑ «Benny's Place • Who's Who Of The Benny Hill Show — Page 13». Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին. Վերցված է 2014-09-23-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 49 (օգնություն) - ↑ «Rona Newton-John — Biography — IMDb». Արխիվացված է օրիգինալից 2015-01-31-ին. Վերցված է 2014-09-23-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 17 (օգնություն) - ↑ «Matt Lattanzi — Biography — IMDb». Արխիվացված է օրիգինալից 2014-10-08-ին. Վերցված է 2014-09-23-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 14 (օգնություն) - ↑ Chloe Lattanzi — Biography — IMDb
- ↑ Olivia Newton-John: Warm and Tender (1989) — Full Cast & Crew — IMDb