Մետաստազ
Մետաստազ (հուն․՝ μετάστασις — տեղափոխություն, անցում, տեղաշարժ), երկրորդային ախտաբանական օջախ, առաջանում է օրգանիզմի առաջնային ախտահարման օջախից ախտածին գործոնի (ուռուցքային բջիջներ, վարակ) տարածման հետևանքով։
Մետաստազ | |
---|---|
![]() | |
Տեսակ | secondary neoplasm? և հիվանդություն |
Բժշկական մասնագիտություն | ուռուցքաբանություն |
![]() |
Ըստ փոխանցման ուղիների տարբերում են ավշային և արյունային մետաստազներ։ Ժամանակակից հասկացությամբ մետաստազ անվանում են չարորակ ուռուցքների բջիջների տարածումը (դիսեմինացումը), իսկ վարակինը՝ մետաստատիկ վարակիչ օջախներ։ Հայտնի են նաև բարորակ ուռուցքների մետաստազի դեպքեր։ Ուռուցքային բջիջներն ավշային ճանապարհով տեղափոխվելիս մետաստազ առաջանում է առաջնային օջախին մոտ գտնվող ավշային հանգույցներում, արյունայինի դեպքում՝ թոքերում, լյարդում, ոսկրերում և այլ օրգաններում։ Մետաստազի առկայությունը վկայում է ուռուցքային պրոցեսի ընդհանրացումը։ Մետաստազը լինում է միայնակ, որը կարելի է հեռացնել վիրահատությամբ, և բազմակի՝ պահանջում է ճառագայթաբուժման և քիմիաբուժության մեթոդների կիրառում։
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 483)։ |