Բայրոն Բեյ (անգլ.՝ Byron Bay), ծովափնյա քաղաք Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի հեռավոր հյուսիս-արևելյան անկյունում։ Այն գտնվում է Սիդնեյից 772 կիլոմետր հյուսիս և Բրիսբենից 165 կիլոմետր հարավ։ Քաղաքին հարող հրվանդանը մայրցամաքային Ավստրալիայի ամենաարևելյան կետն է[2]։ Ըստ 2021 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 6330 մարդ։ Այն Բայրոնշիրի ամենամեծ քաղաքն է, թեև ոչ շրջանի վարչական կենտրոնը (որը Մալումբիմբին է):

Բնակավայր
Բայրոն Բեյ
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
Մակերես12 406 կմ²
ԲԾՄ5 մետր
Բնակչություն6330 մարդ (օգոստոսի 10, 2021)[1]
Ժամային գոտիUTC+10
Փոստային դասիչ2481
Բայրոն Բեյ (Ավստրալիա)##
Բայրոն Բեյ (Ավստրալիա)

Անվանում

խմբագրել
 
Բայրոն Բեյի լողափը

Քաղաքն իր անունը ստացել է ծովածոցից, որն իր հերթին անունն ստացել է Բայրոնի հրվանդանից, որն այդպես է կոչվել Ջեյմս Կուկի կողմից՝ ի պատիվ անգլիացի ծովակալ Ջոն Բայրոնի, որ շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարել «Դելֆին» նավով։ Ջոն Բայրոնը բրիտանացի հայտնի բանաստեղծ Լորդ Բայրոնի պապն է։

Զբոսաշրջություն

խմբագրել
 
Բայրոն Բեյի փարոսը
 
Բայրոն Բեյի լողափը

Քաղաքը զբոսաշրջության հայտնի վայր է ավստրալացիների և օտարերկրացիների համար։ Քաղաքի կողքին կան բազմաթիվ գեղատեսիլ ափեր, որոնք գրավում են ամբողջ աշխարհի սերֆինգիստներին, ինչպես նաև ջրասուզակներին: Ամենից հաճախ սուզվելը կատարվում է Ջուլիան ժայռերի մոտ՝ քաղաքից 2,5 կիլոմետր հեռավորության վրա, որը հանդիսանում է Քեյփ Բայրոն ծովային պարկի մի մասը: Մոտակայքում կան մերձարևադարձային անձրևային անտառներ, և այնպիսի տարածքներ, ինչպիսիք են Նայփքափ ազգային պարկը և նրա Մինիոն ջրվեժը, հեշտությամբ հասանելի են քաղաքից:

Տարածքը հայտնի է իր վայրի բնությամբ, և կետերի դիտումը զգալի ներդրում է բերում տեղական տնտեսությանը[3]։

Բայրոն Բեյը դպրոցականների համար սիրված արձակուրդային վայր է նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին[4]։

Բայրոն Բեյն ունի խոնավ մերձարևադարձային կլիմա (Կեպենի կլիմայի դասակարգմամբ Cfa)՝ տաք ամառներով և մեղմ ձմեռներով։ Ձմռանը օդի ջերմաստիճանը հասնում է առավելագույնը 19,4 °C, իսկ նվազագույնը՝ 12 °C: Ամառը կարող է շոգ լինել, օրական միջին ջերմաստիճանը՝ 27 °C: Ամառային երեկոները կարող են խոնավ լինել, ինչը հանգեցնում է ցերեկային ջերմաստիճանի սառեցմանը: Օվկիանոսին նայող հրվանդանի վրա գտնվելու պատճառով այն ավելի շատ ենթարկվում է խոնավ արևելյան հոսանքներին, ուստի տարեկան անձրևները գերազանցում են 1500 մմ-ը, ինչը ավելի բարձր է, քան Բրիսբենում և Գոլդ Կոստում:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Byron Bay // QuickStatsABS.
  2. «Most Easterly Point In Mainland Australia | Byron Bay | Australia | AFAR». www.afar.com. 2015-05-27. Արխիվացված է օրիգինալից 2015-10-17-ին. Վերցված է 2020-05-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Byron Bay». Visit NSW. Արխիվացված օրիգինալից 2012-12-08-ին. Վերցված է 2013-01-19-ին.
  4. «Byron Bay Schoolies 'put Gold Coast to shame'». Brisbane Times. 2009-11-30. Արխիվացված օրիգինալից 2009-12-03-ին. Վերցված է 2010-07-29-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)