Վիկտոր Ֆեոդորովիչ Դոբրոնրավով (ռուս.՝ Ви́ктор Фёдорович Добронра́вов, մարտի 8, 1983(1983-03-08), Տագանրոգ, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ), ռուսական թատրոնի ու կինոյի դերասան, երգիչ, երաժիշտ, «Ковер-Квартет» երաժշտական խմբի լիդեր։ ՌԴ վաստակավոր արտիստ (2018)[1]։ ՌԴ ժողովրդական արտիստ Ֆեոդոր Դոբրոնրավովի որդին։

Վիկտոր Դոբրոնրավով
Ծնվել էմարտի 8, 1983(1983-03-08) (41 տարեկան)
ԾննդավայրՏագանրոգ, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան և երգիչ
Ծնողներհայր՝ Ֆեոդոր Դոբրոնրավով
Պարգևներ և մրցանակներ
viktor-dobronravov.ru

Կենսագրություն խմբագրել

Վիկտոր Դոբրոնրավովը ծնվել է 1983 թվականի մարտի 8-ին Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Հայրը՝ դերասան Ֆեոդոր Դոբրոնրավովն է (2003 թվականից՝ Մոսկվայի երգիծական ակադեմիական թատրոնի դերասան)։ Մայրը՝ Իրինա Դոբրոնրավովա, աշխատել է մանկապարտեզում՝ որպես դաստիարակ։ Կրտսեր եղբայրը՝ դերասան Իվան Դոբրոնրավովն է։

1990 թվականին Դոբրոնրավովների ընտանիքը, որն այդ ժամանակ բնակվում էր Վորոնեժում, տեղափոխվեց Մոսկվա, որտեղ Կոնստանտին Ռայկինը սկսնակ դերասան Ֆեոդոր Դոբրոնրավովին հրավիրեց հանդես գալու «Սատիրիկոն» պետական թատրոնի թատերախմբում։

2000 թվականին՝ Մոսկվայում միջնակարգ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, Վիկտորն ընդունվեց Բ. Շչուկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան, որն ավարտեց 2004 թվականին (կուրսի գեղարվեստական ղեկավար՝ Եվգենի Կնյազև)[2]։

2004 թվականին գեղարվեստական ղեկավար Միխայիլ Ուլյանովը նրան հրավիրեց Ե. Վախթանգովի անվան թատրոն, որտեղ հանդես է գալիս մինչ օրս։ Միջին սերնդի վախթանգովցիների առաջատար դերասանն է։ Իրենց ներկայացումներում գլխավոր դերերը նրան են վստահում ռեժիսորներ Ռիմաս Տումինասը և Յուրի Բուտուսովը, Վլադիմիր Իվանովը և Անժելիկա Խոլինան[3]։

Սերգեյ Կազարնովսկու «Երաժշտա-դրամատիկական արվեստի դասարան-կենտրոն»-ի «Էնիկի-Բենիկի» մանկական մյուզիքլում կատարել է գլխավոր դերը, հանդես է գալիս նաև «Ստրաստնոյի» թատերական կենտրոնում։

2009 թվականին հաղթել է «Գտի՛ր հրեշին» հեռուստաքասթինգում և ստացել «Սթեյջ Էնթերթեյնմենթ» ընկերության «Գեղեցկուհին և հրեշը» մյուզիքլում տղամարդու գլխավոր դերը[3]։ Մյուզիքլի պրեմիերան կայացել է 2009 թվականի դեկտեմբերի 15-ին։

Վիկտորը պարբերաբար նկարահանվում է կինոյում և սերիալներում։ Նրա վերջին նախագծերից են «Պալմա»-ն, «Աշխարհի չեմպիոնը» և «Եղևնիներ 8»-ը։ Երբեմն նաև զբաղվում է ֆիլմերի հնչյունավորմամբ, օրինակ՝ «Զակ Սնայդերի արդարության լիգա» ֆիլմում հնչյունավորել է Ջոկերին։ 2022 թվականի հունիսի սկզբին ռուսական վարձույթում է հայտնվել «Կոշչեյ։ Հարսնացուներ առևանգողը» անիմացիոն կատակերգությունը, որտեղ Դոբրոնրավովը հնչյունավորել է գլխավոր հերոս Կոշչեյին[4]։

Անձնական կյանք խմբագրել

Վիկտոր Դոբրոնրավովն ամուսնացել է 2010 թվականի մարտի 23-ին[5]։ Կինը՝ Ալեքսանդրա Տորգուշնիկովան է (ծնվ.՝ 1987 թ.)[6], Վիկտորի դասընկերուհին է եղել, ավարտել է Մ. Լիտովչինի անվան հեռուստատեսության և ռադիոհեռարձակման հումանիտար ինստիտուտը։ Մասնագիտությամբ կինոօպերատոր է, սակայն զբաղվում է լուսանկարչությամբ. լուսանկարներ է անում Ե. Վախթանգովի անվան թատրոնի համար։ Դուստրերն են՝ Վարվառան (ծնվ.՝ դեկտեմբերի 17, 2010)[5][6] և Վասիլիսան (ծնվ.՝ մայիսի 31, 2016)։

Երաժշտական գործունեություն խմբագրել

Վիկտոր Դոբրոնրավովը 2018 թվականի ապրիլի 24-ին Ե. Վախթանգովի անվան թատրոնի Արտ-կաֆեում ստեղծում է «Ковер-Квартет» երաժշտական խումբը։ Կվարտետը կազմված է երաժիշտներից և դերասաններից, որոնք տարբեր ոճերով են նվագում (ջազ, սոուլ, ֆանկ)։ Կատարում է արտասահմանյան հայտնի հիթերի քավերներ (Մայքլ Բուբլե, Ռեյ Չարլզ, Ջեյմի Քալում, Radiohead և Queen)[3]։

«Ковер-Квартет» խմբի անդամներն են[5]՝

  1. Վիկտոր Դոբրոնրավով (վոկալ)
  2. Միխայիլ Շկլովսկի (բաս կիթառ), Ռուսաստանի երիտասարդական ակադեմիական թատրոնի դերասան
  3. Դմիտրի Վոլկով (կախոն, պերկուսիա), Լենկոմ թատրոնի դերասան
  4. Միխայիլ Սպասիբո (ստեղնավոր գործիքներ)
  5. Պավել Սուրաև-Կորոլյով (կիթառ)

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • ՌԴ վաստակավոր արտիստ (օգոստոսի 21, 2018)[1]
  • ՌԴ ՊՆ «Հայրենիքի հերոսների հիշատակի» մեդալ (դեկտեմբերի 29, 2021)` «Հերոս 115» պատմական գեղարվեստական ֆիլմում Իվան Ռոսլու դերի համար
  • «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի մրցանակ «Սկսնակներ» կատեգորիայի «Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր» անվանակարգում՝ «Ժպտա՛ մեզ, Տե՛ր» ներկայացման մեջ Խլոյնե-Գենեխի դերի համար (2014)
  • «Զվեզդա տեատրալա» ամենամյա VII թատերական մրցանակի դափնեկիր «Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր» անվանակարգում՝ «Ժպտա՛ մեզ, Տե՛ր» ներկայացման մեջ Խլոյնե-Գենեխի դերի համար (2014)
  • «Ոսկե դիմակ» ռուսական ազգային մրցանակի առաջադրում դրամատիկական թատրոնի մրցույթում` «Տղամարդու լավագույն դեր» անվանակարգում՝ «Վազք» ներկայացման մեջ Խլուդովի դերի համար (2016)
  • «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի մրցանակ «Սկսնակներ» կատեգորիայի «Տղամարդու լավագույն դեր» անվանակարգում՝ «Էդիպուս արքա» ներկայացման մեջ Էդիպուս արքայի դերի համար (2017)
  • Մոսկվա քաղաքի՝ գրականության և արվեստի ոլորտի մրցանակ «Թատերական արվեստ» անվանակարգում՝ «Վազք» ներկայացման մեջ Խլուդովի դերի համար (2017)

Դերերը թատրոնում խմբագրել

Դիպլոմային ներկայացումներ
Հեղինակ Ռեժիսոր Ներկայացում
Ժակ Օֆենբախ Միխայիլ Բորիսով Փարիզյան կյանք
Վասիլի Շուկշին Ռոդիոն Օվչիննիկով Քմահաճ ձիեր
Ե. Վախթանգովի անվան թատրոն
Տարի Հեղինակ Ռեժիսոր Ներկայացում Դեր
2004 Ալեքսանդր ԳորբանՎյաչեսլավ Շալևիչ Ալի Բաբան և 40 ավազակները Յուսուֆ
2004 Ալեքսանդր Պուշկին Պյոտր Ֆոմենկո Պիկովայա դամա 1-ին հյուր/երիտասարդ հովվապետ/սենեկասպասավոր/դռնապան/ծառա
2004 Միխայիլ Ստարիցկի Ալեքսանդր Գորբան Երկու նապաստակների հետևից... դարբին Ստեփան/Սվիրիդ Գոլոխվաստով
2004 Մոլիեր Վլադիմիր Միրզոև Ամֆիտրիոն գիշեր
2004 Էդմոն Ռոստան Վլադիմիր Միրզոև Սիրանո դը Բերժերակ Լինիեր
2004 Անտոն Չեխով Պավել Սաֆոնով Ճայը Սեմյոն Մեդվեդենկո
2004 Լեոնիդ Զորին Վլադիմիր Իվանով Արքայական որս Բելոգլազով
2004 Ֆլորիմոն Էրվե Վլադիմիր Իվանով Մադմուազել Նիտուշ Սելեստեն
2005 Ալեքսանդր Վամպիլով Դմիտրի Պետրուն Չուլիմսկն անցած ամառ Պաշկա
2006 Լոպե դե Վեգա Յուրի Շլիկով Շունը դեզի վրա Տեոդորո
2007 Ջոն Ստայնբեք Վլադիմիր Իվանով Մեկ թաղամասի ճշմարտագույն լեգենդը Պիլոն
2008 Մառլեն Դիտրիխ Անժելիկա Խոլինա Կանանց ափը Կրեմագույն տանգո
2008 Ուիլյամ Շեքսպիր Ռիմաս Տումինաս Տրոիլուս և Կրեսիդա Աքիլլես
2010 Միխայիլ Լերմոնտով Ռիմաս Տումինաս Դիմակահանդես ծառա
2010 Ուիլյամ Շեքսպիր Յուրի Բուտուսով Չափն ընդդեմ չափի դատավոր
2012 Լև Տոլստոյ Անժելիկա Խոլինա Աննա Կարենինա Կոնստանտին Լյովին
2013 Ալեքսանդր Պուշկին Ռիմաս Տումինաս Եվգենի Օնեգին Եվգենի Օնեգին
2013 Ուիլյամ Շեքսպիր Անժելիկա Խոլինա Օթելլո Յագո
2014 Գրիգորի Կանովիչ Ռիմաս Տումինաս Ժպտա՛ մեզ, տե՛ր աստված Խլոյնե-Գենեխ
2015 Միխայիլ Բուլգակով Յուրի Բուտուսով Փախուստ Ռոման Խլուդով
2016 Սոֆոկլես Ռիմաս Տումինաս Էդիպուս արքա Էդիպուս
2021 Վլադիմիր Բելդիյան Վախթանգով. դեպի Տուրանդոտ տանող ճանապարհը Լեոնիդ Վոլկով
2021 Ուիլյամ Շեքսպիր Յուրի Բուտուսով Արքա Լիր կոմս Գլոստեր
2021 Լև Տոլստոյ Ռիմաս Տումինաս Պատերազմ և խաղաղություն Անդրեյ Բոլկոնսկի
«Ստրաստնոյի վրա» թատերական կենտրոն
Տարի Հեղինակ Ռեժիսոր Ներկայացում Դեր
2005 Լեոնարդ Գերշ Ալեքսանդր Ուստյուգով Այս ազատ թիթեռնիկները Դոնալդ Բեյքեր
«Արտ-Պարտնյոր XXI» թատերական գործակալություն
Տարի Հեղինակ Ռեժիսոր Ներկայացում Դեր
2005 Նիկոլո Մաքիավելի Կոնստանտին Բոգոմոլով Կախարդական դեղը Կալիմակո
Սթեյջ Էնթերթեյնմենթ
Տարի Հեղինակ Ռեժիսոր Ներկայացում Դեր
2009-2010 Ալան Մենկեն Աննա Շևչուկ Գեղեցկուհին և Հրեշը Հրեշ
«Մասկարադ» թատերական ընկերություն
Տարի Հեղինակ Ռեժիսոր Ներկայացում Դեր
2010-2011 Եվգենի Շվարց Իվան Պոպովսկի Սովորական հրաշք նախարար-ադմինիստրատոր
Թերեզա Դուրովայի թատրոն
Տարի Հեղինակ Ռեժիսոր Ներկայացում Դեր
2011 Միրո Գավրան Յակով Լոմկին Ամեն ինչ տղամարդկանց մասին Դմիտրի Ժոյդիկ
2012-2013 Ալեքսանդր Դյումա Եգոր Դրուժինին Ես Էդմոն Դանտեսն եմ Էդմոն Դանտես
2012-2013 Եգոր Դրուժինին Մատա Հարի. սեր և լրտեսություն անհայտ
«Ֆեոդոր Դոբրոնրավով» պրոդյուսերական կենտրոն
Տարի Հեղինակ Ռեժիսոր Ներկայացում
2017 Վասիլի Շուկշին Ալեքսանդր Նազարով Տարօրինակները
«Ակտիվ քաղաքացի» նախագիծ (Մոսկվա)
Տարի Ռեժիսոր Ներկայացում Դեր
2019 Ալեքսեյ Ֆրանդետտի Մոսկվա՜, ես սիրո՜ւմ եմ քեզ Լյոշա

Հեռուստաներկայացումներ խմբագրել

Տարի Ներկայացում Դեր
1999 Բաղդադի գողը
2012 Կանանց ափը Կրեմագույն տանգո
2012 Տրոիլուս և Կրեսիդա Աքիլլես
2013 Եվգենի Օնեգին Եվգենի Օնեգին
2014 Ժպտա՛ մեզ, տե՛ր աստված Խլոյնե-Գենեխ

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր
1998 Ստեղծագործություն Հաղթանակի օրվա կապակցությամբ տղան ավտոմեքենայի մեջ
2001 Մոսկովյան լուսամուտներ Կատվիկ
2003 Հակամարդասպան 2։ Հակաահաբեկում դրվագ
2004 Պատվի կոդեքս 2 Կոլյա Տիտկով
2005 Յոթերորդ բաժանմունքը
2005-2006 Մի ծնվիր գեղեցիկ Ֆեոդոր Կորոտկով
2006 Ամեն ինչ խառնվել է տանը Ալեքս
2006 Ազգային հարստություն Բորիս Կոբզև
2006 Հափշտակում դրվագ
2007 Ամեն ինչ հնարավոր է Վլադ
2007-2013 Մարդը կադրում կամեո
2008-2010 Հանցագործությունը կբացահայտվի Յուրի Ռիս
2008 Չեմպիոն Ալեքսանդր Ժիգուլյով
2009 «Առաքինի մարդ» գործողություն Գրիշա
2010 Խնամիներ 4 Իվան Բուդկոյին ձերբակալած ոստիկան
2010 Ինչի մասին են խոսում տղամարդիկ Օրդինկայի վրա գտնվող ռեստորանի մատուցող
2010 Ձայներ (սերիա №12) Վյաչեսլավ Մեդնիկ
2011 Իսկ երջանկությունը մոտ մի տեղ է Անդրեյ Կովալ
2011 Կարամել Սերգեյ Գոլովին
2011 Ինտերնները (սերիա №126) Տերյոխին
2011 Յալթա-45 Կավուն
2012 Մեծ հռհռոց Պյոտր
2012 Չկալով Ալեքսանդր Բելյակով
2012 Ինչպես ամուսնանալ միլիոնատիրոջ հետ Պետյա Բեզրուկով
2012 Զինվորական հոսպիտալ Գրիգորի
2013 Եղբայրներ՝ փոխանակությամբ Տիմոֆեյ Եգորով
2013 Ձնհալ Պյոտր
2013 Գորյունով Ֆոմա Զվերև
2013 Էքսկուրսավարը Միտյա
2013 Տարիֆ անցյալի վրա Շուրիկ
2013 Հայելիներ Կոնստանտին Ռոձևիչ
2014 Մայրիկ Լյուբան Մաքս
2014 Գրկի՛ր ինձ Վիկտոր Դեմիդով
2014 Բոլոր սահմանափակումների չեղարկում Սևա Կաշևարով
2014 Չա՜ո, Ֆեդերիկո՛ Անդրեյ
2014 Աճպարարը Սևա Միտրոխին
2016 Այսպես է վարվում կինը Իգոր
2016 Կինոտավրոս Shorts
2016 Դե, բարև, Օկսանա՛ Սոկոլովա Իլյա Պոպով
2017 Մայրիկներ (№49 սերիայից) Վիկտոր
2017 Ընտանեկան արժեքներ Ալեքսեյ
2017 Դերասանուհին Սերգեյ Տիխի
2017 Հյուսով աղջիկը Եվգենի
2017 Փող Կոնստանտին Գրոմով (երիտասարդ ժամանակ)
2017 Ձեռքի ափ Իգոր
2018 Պահապան հրեշտակ Ֆեոդոր Կոնդրատև
2018 Սվետան այն աշխարհից (սերիա №8) Օլեգ
2018 Մահվան մյուս կողմում (սերիա №1-4 «Բիստրով») Ալեքսեյ Բրիստրով
2018 Չորրորդ հերթափոխ Լևչենկո
2018 Սահմանագիծ Բորիս Գրաչյով
2018 Т-34 Ստեպան Վասիլյոնոկ
2018 Օտար արյուն Բորիս Գորբատով
2018 Փոքր զինվոր հրամանատար Կուզնեցով
2019 Գաղտնագիր Դմիտրի Իվոլգին
2019 Չարի կայսրությունը
2019 Ադապտացում Ալեքսեյ Վյուգով
2020 Կացարանը Սերժ Մեզերնիցկի
2020 Հրդեհ Պյոտր Վելիչուկ
2020 Ստրելցով Վյաչեսլավ Արտյոմով
2020 Տխրությունից մինչև ուրախություն Ռոմկա Տրիֆոնով
2020 Պալմա Վյաչեսլավ Լազարև
2020 Գրոզնի Ֆեոոդոր Բասմանով
2020 Ամեն ինչ շատ լուրջ է ղեկավար
2020 Ռումբը Կիրիլ Մուրոմցև
2021 Աշխարհի չեմպիոն Սերգեյ Մաքսիմով
2021 Խնամիներ 7 Իվան Բուդկո
2021 Հերոս 115 Իվան Ռոսլի
2021 Հաջողակ տոմս Վիտալյա
2021 Եղևնիներ 8 Գլաշայի հայր
2022 Տապակած հավ Գլեբ Կումով
2022 Նկարիչը Միխայիլ Ռուդակով
2022 Технарь Շիկահեր
2022 Անհայտը Իթան Բլեյք
2022 Միայնակ Կնյազև
2022 Պատերազմ և խաղաղություն Անդրեյ Բոլկոնսկի
2022 Քիչ չարիք
2022 Հետևորդները Անդրեյ
2022 Ֆրանսիացի վարպետը Վադիմ Բարինով
2023 Իմ երջանկություն Վոլոկուշին

Պրոդյուսեր խմբագրել

Տարի Ֆիլմ
2020 Տխրությունից մինչև ուրախություն

Կրկնօրինակում խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Տարի Ֆիլմ Ձայն
2009 Անփառունակ սրիկաները սերժանտ Դոննի Դոնովից
2009 Կոբրայի նետումը

Մուլտֆիլմեր խմբագրել

Տարի Ֆիլմ Ձայն
1996 Կուզիկը Նոտր Դամից Քվազիմոդո
2014 Կյանքի գիրք Մանոլո Սանչես
2018 Սմոլֆութ Միգո
2019 Արկտիկայի պահապանները Սվիֆթի

Հնչյունավորում խմբագրել

Տարի Անվանում Ձայն
2006 Գնդիկ Բոքոնիկ աղվես
2022 Կոշչեյ։ Հարսնացուներ հափշտակողը Անմահ Կոշչեյ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Указ Президента Российской Федерации В. Путина от 21 августа 2018 года № 488 «О награждении государственными наградами Российской Федерации». Արխիվացված 2020-07-02 Wayback Machine Официальный интернет-портал правовой информации // publication.pravo.gov.ru
  2. Архив. Галерея выпускников 2000-х годов. Արխիվացված 2022-02-18 Wayback Machine Официальный сайт Театрального института имени Бориса Щукина // htvs.ru. Дата обращения: 18 февраля 2022.
  3. 3,0 3,1 3,2 Труппа театра. Виктор Добронравов, заслуженный артист Российской Федерации. Биография, роли в театре, фильмография, фотографии, премии и награды, публикации в СМИ. Արխիվացված 2022-02-18 Wayback Machine Официальный сайт Государственного академического театра имени Евгения Вахтангова (Москва) // vakhtangov.ru. Дата обращения: 18 февраля 2022.
  4. «Кощей. Похититель невест, дата выхода». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.
  5. 5,0 5,1 5,2 Виктор Добронравов. Биография.(չաշխատող հղում) // viktor-dobronravov.ru. Արխիվացված է Դեկտեմբեր 7, 2013 Wayback Machine-ի միջոցով:
  6. 6,0 6,1 Марина Райкина. Виктор Добронравов: «Отец сказал: „Сынок, помогать не буду и просить не буду. Хлеб сложный“». — Восходящая звезда Вахтанговского театра − в интервью «МК». Արխիվացված 2022-02-18 Wayback Machine Официальный сайт газеты «Московский комсомолец» // mk.ru (12 сентября 2014 года). Дата обращения: 18 февраля 2022.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Դոբրոնրավով» հոդվածին։