«Պիկովայա դամա» (ռուս.՝ Пиковая дама), Ալեքսանդր Պուշկինի միստիկական տարրերով վիպակը մարդկային ընչքաղցության մասին, որում հեղինակն անդրադառնում է ճակատագրի անկանխատեսելիության թեմային։ Համարվում է Պ. Ի. Չայկովսկու համանուն օպերայի ֆաբուլայի աղբյուր։ Ժանրային առումով վիպակը հարում է (չավարտված) Պուշկինի այնպիսի գաղափարներին, ինչպիսիք են՝ «Եգիպտական գիշերներ», «Վասիլևսկի մեկուսացված տնակը» և հայտնի հատված «Հյուրերը տեղափոխվեցին ամառանոց․..»։ Վիպակը բազմիցս էկրանավորվել է։

Պիկովայա դամա
ռուս.՝ Пиковая дама
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվիպակ
Ձևպատմվածք
ՀեղինակԱլեքսանդր Պուշկին
ԵրկիրՌուսաստան
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1833
Հրատարակվել է1834 թվական[1]
 Queen of spades (Pushkin)

Սյուժե խմբագրել

 
Նկարազարդում (1937-1940) Ալբերտ Կրավչենկո

Երիտասարդ ծառայող Գերմանը համեստ կյանք է վարում և կարողություն է կուտակում, նա նույնիսկ խաղաքարտերը ձեռքը չի վերցնում, այլ հետևում է ուրիշների խաղին։ Նրա ընկերը՝ Տոմսկին, պատմում է, թե ինչպես իր կոմսուհի տատիկը, լինելով Փարիզում, խաղաքարտերով պարտվել է խոշոր գումար։ Նա փորձել է պարտքով գումար վերցնել կոմս Սեն Ժերմենից, բայց դրա փոխարեն նա բացահայտել է նրա համար երեք շահող քարտերի գաղտնիքը։ Կոմսուհին, գաղտնիքի շնորհիվ, պարբերաբար շահում էր։

Գերմանը, գայթակղելով իր սանուհուն՝ Լիզային, մտնում է կոմսուհու ննջարան և սպառնալիքներով փորձում իմանալ գաղտնիքը։ Տեսնելով Գերմանին՝ զինված ատրճանակով (որը, ինչպես պարզվել է հետագայում, լիցքավորված չէր), կոմսուհին մահանում է սրտի կաթվածից։ Հուղարկավորությանը Գերմանին թվում է, որ հանգուցյալը բացում է աչքերը և հայացք նետում իր վրա։ Երեկոյան նրա ուրվականը հայտնվում է Գերմանի մոտ և ասում, որ երեք քարտերը (երեքը, յոթը, տուզը) կբերեն նրան հաղթանակ, բայց նա չպետք է օրվա մեջ մեկից ավելի անգամ խաղա։ Երկրորդ պայմանը՝ նա պետք է ամուսնանա Լիզայի հետ։ Վերջին պայմանը՝ հետագայում Գերմանը չի կատարել։ Երեք քարտերը Գերմանի համար մոլուցք են դառնում։

  ․․․Երիտասարդ աղջիկ տեսնելիս նա ասում էր. «Ինչ բարեկազմն է նա․.. Իսկական բադամի երեքնոց»։ Նրան հարցնում էին․ Ո՛ր ժամն է, նա պատասխանում էր․ Յոթնոցից պակաս է հինգ րոպե։ Ամեն մի հաստափոր տղամարդ նրան հիշեցնում էր մեկնոցը։ Երեքնոց, յոթնոց, մեկնոց՝ հետապնդում էին նրան քնի մեջ՝ ամեն տեսակ ձևեր ընդունելով։ Երեքնոցը նրա առջև ծաղկում էր փարթամ գրանդի-ֆլորի ձևով, յոթնոցը պատկերանում էր գոթական դռների պես, մեկնոցըը՝ որպես վիթխարի մի սարդ։ Նրա բոլոր մտքերը կենտրոնացան մի նպատակի վրա՝ օգտվել իրեն թանկ նստած գաղտնիքից։  

Պետերբուրգ է գալիս հայտնի աֆերիստ միլիոնատեր Չեկալինսկին։ Գերմանը դնում իր ողջ կապիտալը (47 հազար ռուբլի) երեքի վրա, հաղթում և կրկնապատկում է այն։ Հաջորդ օրը նա դնում է իր բոլոր գումարները (94 հազար ռուբլի) յոթի վրա, հաղթում է, և կրկին կրկնապատկում է կապիտալը։ Երրորդ օրը Գերմանը դնում է գումարը (188 հազար ռուբլի) տուզի վրա։ Ընկնում է տուզը։ Գերմանը կարծում է, որ հաղթել է, բայց Չեկալինսկին ասում է, որ տիկինը Գերմանին պարտվել է։ Ինչ-որ անհավանական կերպով Գերմանը «ուղղվեց», գումարը տուզի փոխարեն դրեց տիկնոջ վրա։ Գերմանը քարտի վրա տեսնում է քմծիծաղող և աչք տվող ագռավի աղջկան, որը հիշեցնում է նրան կոմսուհուն։ Սնանկացած Գերմանը խելագարվեց։ Նա նստած է Օբուխովյան հիվանդանոցում՝ 17-րդ համարում, ոչ մի հարցի չի պատասխանում և արտասովոր արագ փնթփնթում է․ «Երեքնո՛ց, յոթնո՛ց, մեկնոց։ Երեքնոց, յոթնոց, մեկնոց, աղջիկ...»։

Լիզավետա Իվանովնան ամուսնացավ մի շատ բարեհամբույր երիտասարդի հետ, որը ինչ-որ տեղ ծառայում է և բավական կարողություն ունի․ նա ծեր կոմսուհու նախկին կառավարչի որդին է։ Լիզավետայի մոտ դաստիարակվում է նրա աղքատ ազգականուհին։ Տոմսկին ռոտմիստրի աստիճան է ստանում և ամուսնանում է իշխանադուստր Պոլինայի հետ։

Ստեղծման պատմություն խմբագրել

Վիպակի ձեռագիրը չի պահպանվել, մնացել են միայն սկզբնական անավարտ տարբերակներից մի քանի սևագրություններ։ Գրական ժամանակը վերնագրված է 1833 թվականի աշնանը, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Հայտնի է, որ Բոլդինոյից Պետերբուրգ դառնալիս Պուշկինը այն ավարտված վիճակում կարդացել էր նույն Նաշչոկինին։ Վիպակի հերոսուհու՝ կոմսուհու կերպարը վերցված է իրականությունից։ Պուշկինը, ինչպես Նաշչոկինն է ասել, այդպես էլ իր օրագրում գրել է, որ նրա նախատիպն է հանդիսացել իշխանուհի Նատալյա Պետրովնա Գոլիցինան։ Մոսկվայի այն ժամանակվա գեներալ-նահանգապետ Դմիտրի Գոլիցինի մայրը, որը Նաշչոկինի վկայությամբ «ապրում էր Փարիզում՝ իսկ և իսկ Պուշկինի նկարագրած ձևով»։

Սկզբում Պուշկինը մտադիր է եղել վիպակն անվանել «Դատարկ կրակոց»։ Սակայն այն հենց առաջին հրատարակությամբ լույս է տեսել «Պիկովայա դամա» խորագրով, 1834 թվականին «Բիբլիոտեկա դլյա չտենյա»-ի երկրորդ հատորի երրորդ գրքում «P.» ստորագրությամբ և ունեցել է մեծ հաջողություն։ Ինքը՝ Պուշկինը, այդ մասին իր օրագրում գրել է․ «Իմ «Պիկովայա դաման» հույժ մոդայական է։ Խաղամոլները խաղում են միայն երեքնոցի, յոթնոցի և տուզի վրա։ Պալատում նմանություն են գտել ծեր կոմսուհու և Ն․ Գոլիցինայի միջև, և թվում է, թե չեն բարկանում»։

Էկրանավորումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. А. С. Пушкин Пиковая дама // Библиотека для чтения. — 1834. — Т. 2. — С. 109—140. за подписью «Р.»

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել