Ալեքսանդր Վալենտինովիչ Վամպիլով (ռուս.՝ Алекса́ндр Валенти́нович Вампи́лов, օգոստոսի 19, 1937(1937-08-19)[1][2][3][…], Չերեմխովո, Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 17, 1972(1972-08-17)[1][2][3][…], Բայկալ լիճ), ռուս խորհրդային արձակագիր և դրամատուրգ։

Ալեքսանդր Վամպիլով
ռուս.՝ Александр Вампилов
Ծնվել էօգոստոսի 19, 1937(1937-08-19)[1][2][3][…]
ԾննդավայրՉերեմխովո, Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էօգոստոսի 17, 1972(1972-08-17)[1][2][3][…] (34 տարեկան)
Վախճանի վայրԲայկալ լիճ
ԳերեզմանՌադիշչևսկոե գերեզմանատուն
Գրական անունА. Санин
Մասնագիտությունդրամատուրգ, գրող և արձակագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԻրկուտսկի պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
 Alexander Vampilov Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ալեքսանդր Վամպիլովի ծնողներն ապրել են Կուտուլիկ շրջկենտրոնում, իսկ մինչ այդ, երեք տարի՝ Իրկուտսկի մարզի Ալարսկի շրջանի Ալար գյուղում։ Ալեքսանդր Վալենտինովիչ Վամպիլովը ծնվել է 1937 թվականի օգոստոսի 19-ին։ Չնայած նրան, որ Կուտուլիկ գյուղը հաճախ անվանում են Ալեքսանդր Վալենտինովիչ Վամպիլովի ծննդավայր, իրականում նա ծնվել է հարևան Չերեմխովո քաղաքի ծննդատանը[4][5]։ Վամպիլովն Ալար գյուղը համարել է իր փոքրիկ հայրենիքը։ Հայրը՝ Վալենտին Նիկիտիչ Վամպիլովը (1898-1938), եղել է բուրյաթ՝ կրթությամբ մանկավարժ։ Որդու ծնվելուց անմիջապես հետո (1938 թվականի հունվարի 17) նա ձերբակալվել է, 1938 թվականի մարտի 9-ին գնդակահարվել ՆԳԺԿ Իրկուտսկի մարզային վարչության «եռյակի» դատավճռով։ 1957 թվականի փետրվարին Վալենտին Նիկիտիչ Վամպիլովը հետմահու արդարացվել է։


Մայրը՝ Անաստասիա Պրոկոպևնա Վամպիլովա-Կոպիլովան (1906-1992), ամուսնու մահից հետո մնալով չորս երեխաների հետ, շարունակել է աշխատել որպես մաթեմատիկայի ուսուցիչ Կուտուլիկի միջնակարգ դպրոցում։ Մայրը որոշիչ ազդեցություն է ունեցել Վամպիլովի անձի ձևավորման վրա։

1954 թվականին ԻՊՀ ընդունվելու առաջին փորձը ձախողվել է։ Վամպիլովը մեկ տարի աշխատել է որպես լարային նվագարանների խմբակի հրահանգիչ շրջանի մշակույթի տանը[6]։ 1955-1960 թվականներին սովորել է Իրկուտսկի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1959 թվականի հոկտեմբերին, սովորելով հինգերորդ կուրսում, Վամպիլովը դարձել է «Խորհրդային երիտասարդություն» մարզային թերթի գրական աշխատակից։ Այդ թերթում աշխատել է որպես գրական աշխատակից, բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար մինչև 1964 թվականի փետրվար։ Խմբագրությունից ազատվելուց հետո Վամպիլովը չի խզել թերթի հետ կապերը և բազմիցս գործուղումների է մեկնել «Մոլոդյոժկայի» առաջադրանքներով։ 1960 թվականին ամուսնացել է ԻՊՀ ուսանողուհի Լյուդմիլա Դոբրաչյովայի հետ[7], 1963 թվականին նրանք բաժանվել են[8]։ 1963 թվականին ամուսնացել է Օլգա Իվանովսկայայի հետ[9]։ 1966 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Ելենան[10]։ 1965 թվականի աշնանը երիտասարդ գրողների Չիտայի սեմինարի արդյունքներով Վամպիլովին երաշխավորել են դառնալ ԽՍՀՄ գրողների միության անդամ։

1972 թվականի օգոստոսի 17-ին՝ իր 35-ամյակից երկու օր առաջ, Վամպիլովը զոհվել է․ նրա նավակը շրջվել է Բայկալ լճի ափի մոտ․ նա լողալով հասել է ափ, բայց մահացել է, հավանաբար գերսառեցման հետևանքով[11]։

Վամպիլովի աշխատանքային սեղանին մնացել է անավարտ աշխատանք՝ «Անզուգական Նակոնեչնիկովը» վոդևիլը։ Մահվան վայրի մոտ՝ Բայկալ լճի ափին, Լիստվյանկա ավանում, տեղադրված է հուշատախտակ։

Վամպիլովը թաղված է Իրկուտսկի Ռադիշչևսկոե գերեզմանատանը։ 1973 թվականին գերեզմանի վրա կանգնեցվել է հուշաքար ինքնագրով։

Ստեղծագործական ուղի

խմբագրել

Դեռևս երրորդ կուրսի ուսանող Վամպիլովի առաջին պատմվածքը՝ «Պարսկական յասամանը», տպագրվել է (Ա. Սանին կեղծանունով) 1957 թվականի նոյեմբերի 1-ին, «Իրկուտսկի համալսարան» թերթում։ Նրա երկրորդ պատմվածքը՝ «Հանգամանքների զուգադիպություն»-ը տպագրվել է նույն թերթում 1958 թվականի ապրիլի 4-ին, այնուհետև՝ «Անգարա» ալմանախում։ Այս պատմվածքն անվանում է տվել Ալեքսանդր Վամպիլովի առաջին գրքին, որը հրատարակվել է 1961 թվականին և ներառում է հումորային պատմվածքներ և սցենարներ։

1962 թվականին Վամպիլովը գրել է մեկ գործողությամբ «Քսան րոպե հրեշտակի հետ» պիեսը[12]։ 1963 թվականին գրել է մեկ գործողությամբ «Պատուհաններով տունը դաշտում» կատակերգությունը։

1964 թվականին գրել է առաջին մեծ պիեսը՝ «Հրաժեշտ հունիսին» կատակերգությունը (դրամատուրգը բազմիցս անդրադարձել է այդ աշխատանքին, հայտնի են պիեսի չորս տարբերակներ)։ Հեղինակի փորձերը շահագրգռելու կենտրոնական խորհրդային թատրոններին պիեսի բեմադրման գործում ավարտվել են անհաջողությամբ[13]։

Խորհրդային թատերական բեմում Վամպիլովի առաջընթացը դարձել է 1966 թվականին Կլայպեդայի դրամատիկական թատրոնում «Հրաժեշտ հունիսին» պիեսի բեմադրությունը (գլխավոր ռեժիսոր՝ Պովիլաս Գայդիս)։ Այդ բեմադրությունն իրականացրել է բելառուս երիտասարդ ռեժիսոր Վադիմ Դոպկյունասը։ Կլայպեդայի բեմադրության հաջողությունը բացել է խորհրդային թատրոնների դռները Վամպիլովի ստեղծագործությունների համար՝ 1970 թվականին «Հրաժեշտ հունիսին» պիեսը ցուցադրվել է ԽՍՀՄ ութ թատրոններում, չնայած դեռևս ոչ մայրաքաղաքի թատրոններում[13]։

1965 թվականին Ալեքսանդր Վամպիլովը գրել է «Ավագ որդին» կատակերգությունը (առաջին անվանումը՝ «Արվարձան»)։ 1968 թվականին դրամատուրգն ավարտել է «Բադի որս» պիեսը։ Նրա բեմական ճակատագրում որոշիչ դեր է խաղացել Լատվիական ԽՍՀ մշակույթի նախարար Վլադիմիր Կաուպուժը, ով Մոսկվայում արգելված ներկայացումը լատիշերեն թարգմանությամբ բեմադրման է ներկայացրել Ռիգայի Լատվիայի ազգային թատրոնում։ Այնուհետև պիեսը բեմադրվել է Ռիգայի ռուսական դրամայի թատրոնում, որին հաջորդել են Մոսկվայի թատրոնները[14]։

1968 թվականին Վամպիլովը գրել է մեկ գործողությամբ «Պատմություն էջ կապի հետ» պիեսը։ Այդ մեկ գործողությամբ կատակերգությունը՝ միավորված «Քսան րոպե հրեշտակի հետ» պիեսի հետ, կազմում է «Գավառական անեկդոտներ» ներկայացումը։

1971 թվականին Վամպիլովն ավարտել է «Վալենտինա» դրամայի վրա աշխատանքը, սակայն վերնագիրը պետք է փոխվեր, քանի որ մինչ գրաքննությունը հաստատում էր ներկայացումը, լայնորեն հայտնի է դարձել Միխայիլ Ռոշչինի «Վալենտին և Վալենտինա» պիեսը, որը գրել է ավելի ուշ։ Այդ պատճառով էլ դրամայի անունը փոխվել է՝ «Կարմիր ամառ - հունիս, հուլիս, օգոստոս ...»: Իր առաջին մեկ հատորանոց հրատարակության մեջ Վամպիլովը ընդգրկել է «Անցած ամառ Չուլիմսկում» աշխատանքային վերնագրով ներկայացումը, որը վերջնական է դարձել հեղինակի մահից հետո։

Կենդանության օրոք Վամպիլովն արժանիորեն չի գնահատվել իր ժամանակակիցների կողմից։

  Ոչ միայն պաշտոնյաները չկարողացան հասկանալ, որ դա մեծ դրամատուրգիա է, այլև մենք դա չտեսանք։ Նրանք խորամուխ չեն եղել, չեն գիտակցել, չեն հասկացել։  

:

Միայն 1972 թվականին՝ Վամպիլովի մահից հետո, կենտրոնական թատրոնների վերաբերմունքը նրա ստեղծագործությունների նկատմամբ սկսել է փոխվել։ Նրա պիեսները բեմադրվել են Մոսկվայի Երմոլովայի անվան թատրոնում, Ստանիսլավսկու անվան թատրոնում և Լենինգրադի դրամատիկական մեծ թատրոնում[13]։

Իր գրական գործունեության ընթացքում Վամպիլովը գրել է շուրջ 70 պատմվածքներ, սցենարներ, ակնարկներ, հոդվածներ և ֆելիետոններ։ Վամպիլովի ստեղծագործությունները լիովին ապագաղափարականացված են։ Նրա գեղարվեստական ստեղծագործություններում երբեք չեն օգտագործվել «սոցիալիզմ», «կոմունիզմ», «կապիտալիզմ», «Լենին», «կուսակցություն» և այլ բառեր։

Ալեքսանդր Վամպիլովի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, բելառուսերեն, բուլղարերեն, հունգարերեն, եբրայերեն, իսպաներեն, չինարեն, լատվիերեն, լեզգիերեն, մոլդովերեն, մոնղոլերեն, գերմաներեն, նորվեգերեն, լեհերեն, ռումիներեն, սերբերեն, սլովակերեն, ֆրանսերեն, չեխերեն, էստոներեն և այլ լեզուներով։

Պարգևներ

խմբագրել
  • Իրկուտսկի կոմերիտմիության Իոսիֆ Ուտկինի անվան մրցանակի դափնեկիր «Հրաժեշտ հունիսին» պիեսի համար (1972 թվական - հետմահու)։

Հիշատակ

խմբագրել
  • Վամպիլովի անունով է կոչվում թիվ 3230 աստերոիդը (փոքր մոլորակ)[16],
  • 1977 թվականին Կուտուլիկ ավանի այն փողոցը, որտեղ բնակվել է Ալեքսանդր Վամպիլովը, վերանվանվել է Վամպիլովի փողոց,
  • 1987 թվականին Իրկուտսկի պատանի հանդիսատեսի թատրոնը կոչվել է Ալեքսանդր Վամպիլովի անունով։ Թատրոնի շենքի վրա տեղադրված է հուշատախտակ,
  • Կուտուլիկում են գտնվում Վամպիլովի տուն-թանգարանը և նրա անվան Ալարի շրջանի կենտրոնական գրադարանը,
  • 1987 թվականին Ալեքսանդր Վամպիլովի անունով է կոչվել Իրկուտսկի Պերվոմայսկի միկրոշրջանի նոր փողոցը, բնակելի շենքի վրա տեղադրվել է Ալեքսանդր Վամպիլովի դիմանկարը (նկարիչ՝ Յուրի Նիկոլաևիչ Կվասով)։ 2007 թվականին՝ դրամատուրգի 70-րդ տարեդարձի կապակցությամբ, տան մոտ բացվել է Ալեքսանդր Վամպիլովի անվան պուրակը[17],
  • 1987 թվականին Իրկուտսկում՝ Դալնեվոստոչնայա փողոցի 57 / Ա տան վրա, որտեղ 1967-1972 թվականներին ապրել է Վամպիլովը, նրա պատվին տեղադրվել է հուշատախտակ,
  • 1987 թվականից Իրկուտսկում անցկացվում են թատերական փառատոներ, որոնք սկզբում կոչվում էին «Վամպիլովյան օրեր», «Բայկալյան հանդիպումներ Վամպիլովի մոտ»։ 1997 թվականից փառատոնին շնորհվել է Համառուսաստանյան կարգավիճակ[18]։ 2001 թվականից ի վեր հաստատվել է ներկայիս անվանումը՝ Ալեքսանդր Վամպիլովի անվան ժամանակակից դրամատուրգիայի համառուսական թատերական փառատոն[19],
  • 1997 թվականին Իրկուտսկում՝ Իրկուտսկի համալսարանի վարչական շենքի վրա, որտեղ սովորել է Ալեքսանդր Վամպիլովը, նրա պատվին տեղադրվել է հուշատախտակ[20],
  • Ալեքսանդր Վամպիլովի անունով է կոչվում շոգենավ Բայկալ լճում և Իրկուտսկի մարզային հիմնադրամը[21],
  • 2003 թվականին Իրկուտսկի Օխլոպկովի անվան դրամատիկական թատրոնի պուրակում բացվել է Ալեքսանդր Վամպիլովի առաջին հուշարձանը, որի հեղինակն է մոսկվացի քանդակագործ Միխայիլ Պերեյասլավեցը։ Հուշարձանի ստեղծման գաղափարը պատկանում է իրկուտսկցի բանաստեղծ Գենադի Գայդային,
  • 2007 թվականին դրամատուրգի 70-ամյակի կապակցությամբ Չերեմխովո քաղաքի ծննդատան շենքի վրա տեղադրվել է հուշատախտակ՝ ի հիշատակ Ալեքսանդր Վամպիլովի[22],
  • 2007 թվականին Մոսկվայի «Տաբակերկա» թատրոնի բակում տեղադրվել է Ալեքսանդր Վամպիլովի հուշարձանը («Թատերագիրներ Վամպիլով, Ռոզով, Վոլոդին» քանդակային կոմպոզիցիա)[23],
  • 2012 թվականին Իրկուտսկի մարզի Չերեմխով քաղաքում տեղադրվել է Ալեքսանդր Վամպիլովի հուշարձանը[24],
  • 2012 թվականին Իրկուտսկի մարզի Կուտուլիկ քաղաքում տեղադրել է Ալեքսանդր Վամպիլովի հուշարձանը, որի հեղինակն է Ուլան-Ուդեցի քանդակագործ Բոլոտ Ցիժիպովը[25],
  • 2012 թվականին Իրկուտսկում բացվել է Ալեքսանդր Վամպիլովի անվան մշակութային կենտրոնը, որտեղ կարելի է ծանոթանալ գրողի անձնական իրերի հավաքածուին։
  • 2018 թվականին էկրան է բարձրացել Ալեքսանդր Վամպիլովի մասին առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Չիչխանային ամառ»։ Գլխավոր դերը խաղացել է Անդրեյ Մերզլիկինը։

Ստեղծագործություններ

խմբագրել

Դրամատուրգիա

խմբագրել

Բազմաարարված պիեսներ

խմբագրել
  • «Հրաժեշտ հունիսին» (1966),
  • «Ավագ որդին» (1968),
  • «Բադի որս» (1970),
  • «Անցյալ ամառ Չուլիմսկում» (1972)։

Մեկ գործողությամբ պիեսներ

խմբագրել
  • «Պատուհաններով տունը դաշտում» (1964),
  • «Հարյուր ռուբլի նոր դրամով» («Քսան րոպե հրեշտակի հետ» պիեսի նախնական տարբերակը, 1960-ականների կեսեր),
  • «Ագռավի պուրակ» («Էջկապի պատմությունը» պիեսի նախնական տարբերակը, 1960-ականների կեսեր),
  • «Գավառական անեկդոտներ» (1970)։ «Տրագիկոմիկ ներկայացում երկու մասով»՝
    Առաջին անեկդոտը՝ «Պատմություն էջկապի հետ»
    Երկրորդ անեկդոտը՝ «Քսան րոպե հրեշտակի հետ»
  • «Հաջողություն» (համանուն պատմվածքի բեմադրություն) (1970),
  • «Անզուգական Նակոնեչնիկովը» (2 դրվագ անավարտ պիեսից, 1972)։

Կարճ ներկայացումներ

խմբագրել
  • «Մեկ ամիս գյուղում, կամ մեկ քնարերգուի մահ»,
  • «Ծաղիկներ և տարիներ»,
  • «Ժամադրություն»։ Տեսարան ոչ ասպետական ժամանակներից,
  • «Սկսնակի խոստովանությունը»։ Հոգեբանական էտյուդ,
  • «Տնվորը» (անավարտ կատակերգություն),
  • «Փղերի գերեզմանոց»,
  • «Գործընթաց»,
  • «Ռաֆայել»։
  • «Նոթատետրերից»,
  • «Նամակներ»,
  • «Հանգամանքների զուգադիպություն» (1961)։

Բեմադրություններ

խմբագրել
  • 1976 թվականին «Հրաժեշտ հունիսին» պիեսի հիման վրա ներկայացում բեմադրվեց Ռիգայի պատանի հանդիսատեսի թատրոնում։
  • 2016 թվականին Կիրովի անվան դրամատիկական թատրոնում բեմադրվեց ներկայացում «Ավագ որդին» պիեսի հիման վրա։ Ռեժիսոր՝ Կոնստանտին Սոլդատով։
  • 2017 թվականին «Անցյալ ամառ Չուլիմսկում» պիեսի հիման վրա ներկայացում բեմադրվեց Ֆոնտանկայի Երիտասարդական թատրոնում։

Ֆիլմագրություն

խմբագրել
  • 1975 - Անցյալ ամառ Չուլիմսկում,
  • 1976 - Ավագ որդին,
  • 1979 - Պատմություն էջկապի հետ («Գավառական անեկդոտներ» պիեսի հիման վրա),
  • 1979 - Պատուհաններով տունը դաշտում (Ս. Լյուբշին, Ի. Կուպչենկո, ռեժիսոր՝ Գ. Պավլով),
  • 1979 - Արձակուրդ սեպտեմբերին («Բադի որս» պիեսի հիման վրա),
  • 1980 - Վերջնախաղ (կարճամետրաժ ֆիլմ ՝ հիմնված համանուն պատմության վրա)։ Ռեժիսոր՝ Վիկտոր Բուտուրլին, դերերում՝ Օլեգ Բորիսով, Մ. Ռոժդեստվենսկայա, Է. Բարանով,
  • 1981 – Անզուգական Նակոնեչնիկովը,
  • 1981 - Վալենտինա («Անցած ամառ Չուլիմսկում» պիեսի հիման վրա),
  • 1989 - Քսան րոպե հրեշտակի հետ («Գավառական անեկդոտներ»-ի մի նովելի հիման վրա),
  • 1990 - Գավառական անեկդոտ («Գավառական անեկդոտներից» մի նովելի հիման վրա),
  • 2003 - Հրաժեշտ հունիսին,
  • 2006 - Ավագ որդի,
  • 2011 - Ժամադրություն (կարճամետրաժ ֆիլմ՝ հիմնված համանուն ստեղծագործության վրա)[26],
  • 2014 - Անցած ամառ Չուլիմսկում։ Ռեժիսոր՝ Վիկտոր Դեմենտ,
  • 2015 - Դրախտային թավուտներ («Բադի որս» պիեսի հիման վրա)։

Երաժշտության մեջ

խմբագրել
  • 1983 - «Ավագ որդի» օպերան, կոմպոզիտոր՝ Գենադի Գլադկով, Մոսկվայի Կ. Ս. Ստանիսլավսկու և Վ. Ի. Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան ակադեմիական երաժշտական թատրոն[27]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio (ֆր.) — 2007.
  4. «Середкин А. Вспоминая Михаила Ворфоломеева / Литературная Россия № 38, 21.09.2001». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
  5. «Бондаренко В. Черемховский подкидыш. (Нетрадиционное прочтение Вампилова.)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
  6. Румянцев, 2015, էջ 52
  7. Румянцев, 2015, էջ 109
  8. Румянцев, 2015, էջ 137
  9. Румянцев, 2015, էջ 142
  10. Румянцев, 2015, էջ 208
  11. ХОЛОДНЫЙ АВГУСТ 72-го
  12. Новая Российская энциклопедия: в 12 т. Т. 3. / Редкол.: Александр Дмитриевич Некипелов, Виктор Иванович Данилов-Данильян и др. — М.: Энциклопедия, 2007. — 480 с. — ISBN 978-5-94802-019-8
  13. 13,0 13,1 13,2 «Биография А. Вампилова». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
  14. Елена Слюсарева (2011 թ․ փետրվարի 6). «Министр культуры ЛССР: в советское время «губили» латышские ценности». // Краеведческое общество «Riga CV». Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 11-ին.
  15. Зоя Игумнова. Николай Чиндяйкин: «Никто не думал, что Вампилов — это надолго» // Известия, 01 ноября 2017.
  16. «Имена иркутян на карте звёздного неба». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
  17. «Мемориальные доски и памятники Иркутска». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
  18. Юбилейный Иркутск: праздновать так праздновать
  19. «Неделя с Вампиловым / VII Фестиваль современной драматургии им. А. Вампилова». Արխիվացված է օրիգինալից 2011-06-29-ին. Վերցված է 2021-10-09-ին.
  20. «Мемориальные доски и памятники Иркутска». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 26-ին.
  21. Иркутский областной фонд А. Вампилова
  22. Информация Иркутского областного фонда А. Вампилова
  23. «Памятник драматургам в Москве». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
  24. «В Черемхово установили памятник сразу трём писателям ::Культура Вести-Иркутск / Новости Иркутска и Иркутской области». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
  25. Памятник Александру Вампилову поставили в посёлке Кутулик Иркутской области // KP.RU
  26. «Корткометражный фильм «Свидание», 10 мин., студия «Artefact» и Театр православного прихода преподобного Сергия Радонежского, Иркутск,». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
  27. Морозов Д. «Старший сын»: Премьера оперы Г. Гладкова // Муз. жизнь. — 1983. — 12. — С. 5.

Աղբյուրներ

խմբագրել
  • Александр Валентинович Вампилов. Библиографический указатель // Составитель Елизарова Э., вступит ст. Марк Давидович Сергеев — Иркутск: Упрполиграфиздат, 1989. — 240 с. — 2.000 экз.
  • Лауреаты премии Иркутского комсомола имени Иосифа Уткина. Рекомендательный библиографический указатель // Составитель Большакова В. — Иркутск: Упрполиграфиздат, 1985. — 64 с., фотографии. — 1.500 экз.
  • Набор открыток (16 шт.): Коробова Г. В., Солуянова Г. А., Коробов С. А.: «Поэзия есть и остаётся только на земле…» Памятные Вампиловские места// из-во Коробова, 2008
  • Семенова В. Вместе с бурями века. Краткий обзор имен и книг к 75-летию Иркутской писательской организации. — Иркутск: Иркутский писатель, 2007. — 64 с., фотографии. — 3.000 экз.
  • Андрей Григорьевич Румянцев]] Вампилов. — М.: Молодая гвардия, 2015. — 332 с. — ISBN 978-5-235-03812-7

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Վամպիլով» հոդվածին։