Մի ծնվիր գեղեցիկ

հեռուստասերիալ

«Մի ծնվիր գեղեցիկ» (ռուս.՝ Не родись красивой), «Ամեդիա» կինոընկերության արտադրության ռուսական կատակերգական մելոդրամային հեռուստասերիալ, որը ցուցադրվել է 2005 թվականի սեպտեմբերի 5-ից մինչև 2006 թվականի հուլիսի 7-ը ՍՏՍ հեռուստաալիքով։ Նկարահանվել է «Yo soy Betty, la fea» (Ես Բեթին եմ, հիմարիկ) կոլումբիական հեռուստանովելի հիման վրա[1]։ Հեռուստասերիալը մեծ հաջողության է հասել Ռուսաստանում[2] և զգալիորեն բարձրացրել է հեռուստաալիքի վարկանիշը[3]։

Picto infobox cinema.png
Մի ծնվիր գեղեցիկ
Не родись красивой
Ժանրհեռուստասերիալ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՀիմքYo soy Betty, la fea?
Լեզուռուսերեն
Գլխավոր
դերերում
Նելլի Ուվարովա, Գրիգորի Անտիպենկո, Artyom Semakin?, Pyotr Krasilov?, Օլգա Լոմոնոսովա և Յուլյա Տակշինա
ՊրոդյուսերԱլեքսանդր Ռոդնյանսկի և Ալեքսանդր Ակոպով
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ200
Էկրաններին էսեպտեմբերի 5, 2005-ից հուլիսի 7, 2006
ՀեռուստաալիքՍՏՍ (հեռուստաընկերություն)
ԸնկերությունAmedia?
ԴիստրիբյուտորSony Pictures Television

ՍյուժեԽմբագրել

Կատյան խելացի և կրթված աղջիկ է, բայց արտաքինից՝ բացարձակապես անգրավիչ։ Այդ հանգամանքը խանգարում է գտնել լավ աշխատանք։ Ճակատագրի բերումով Կատյային հաջողվում է տեղավորվել «Zimaletto» նորաձև հագուստի արտադրությունում որպես քարտուղար։ Բայց այստեղ նրա արտաքին տեսքը, ինչպես նաև նվիրվածությունն իր պետին՝ Անդրեյ Ժդանովին, առաջացնում է հակակրանք մյուս աշխատողների մոտ։ Մասնավորապես, Անդրեի հարսնացուն Կիրան չի սիրում Կատյային այն բանի համար, որ նա ծածկում է Ժդանովի դավաճանությունը, Կիրայի ընկերուհին՝ Վիկան ևս չի սիրում նրան, որովհետև իր փոխարեն Կատյան էր ընդունվել աշխատանքի, դիզայներ Միլկոն այն բանի համար, որ նա  իր տեսքով վիրավորում է իր գեղեցիկի զգացողությունը։ Սակայն Կատյան սիրահարվում է բարետես Անդրեին և հանուն նրա պատրաստ է հանդուրժել ամեն ինչ։ Նա հույս ունի, որ իր ընտրյալը մի օր կպատասխանի իրեն փոխադարձ։

Ընկերության գործերը այդքան էլ լավ չէին ընթանում, և այդ ամենը թաքցնելու նպատակով Անդրեին անհրաժեշտ էր Կատյայի օգնությունը։ Քիչ ավելի ուշ ընկերության փոխնախագահ Ռոման Մալինովսկու մոտ կասկածներ են առաջանում Կատիայի հավատարմության վերաբերյալ և, որպեսզի Կատյան նրանց չխաբի, Մալինովսկին Անդրեին համոզում է սիրախաղ սկսել իր տգեղ քարտուղարուհու հետ։ Անդրեյը ստիպված համաձայնվում է, բայց աստիճանաբար սիրահարվում է անկեղծ և հավատարիմ աղջկան։ Սակայն այն ամենը, ինչ գաղտնի է, վաղ թե ուշ ակնհայտ է դառնում։

Իմանալով, որ Անդրեի սերը ընդամենը խաղ էր, Կատյան բացահայտում է նրա նենգությունները տնօրենի խորհրդի անդամների առջև և հեռանում աշխատանքից։ «Zimaletto» ընկերության նախկին աշխատակիցը՝ Յուլիանան, ով բարձր է գնահատում մարդկանց պրոֆեսիոնալիզմը, այլ ոչ թե արտաքին տեսքը, վերցնում է Կատյային աշխատանքի իր գործակալությունում։ Յուլիանան, ինչպես նաև Կատիայի նոր ծանոթները, օգնում են նրան արագորեն կերպարանափոխել ինչպես արտաքինը, այնպես էլ ներքինը։ Այժմ նա այլևս վախկոտ տգեղ աղջիկը չէ, ինչպես նախկինում։ Հանկարծակի նրան է դիմում «Zimaletto» ընկերության հիմնադիրներից մեկը՝ Անդրեի հայրը. որդու նենգությունների արդյունքում Կատյան դառնում է ընկերության սեփականատեր։ Նա առաջարկում է աղջկան զբաղեցնել նախագահի պաշտոնը, քանի որ այլ թեկնածուներ այս պաշտոնում չեն կարողացել աշխատել։

ԴերերումԽմբագրել

Դերասան, դերասանուհի Դեր Դերի նկարագրություն
Նելլի Ուվարովա Եկատերինա Վալերևնա Պուշկարյովա Անդրեյ Ժդանովի քարտուղարը, ավելի ուշ դարձել է օգնական, իսկ այնուհետև՝ «Զիմա-լետո» ընկերության նախագահի պաշտոնակատար, Ելենա և Վալերի Պուշկարյովների դուստրը։ Հագնվելու ոճի պատճառով ընկերության շատ աշխատակիցների մոտ առաջացնում էր հակակրանք, հատկապես՝ Կիռայի, Վիկայի և Միլկոյի մոտ։ Մյուս կողմից նա ցանկանում էր մտերիմ հարաբերություններ հաստատել կանանց հետ, որոնք միշտ կանգնում են իր կողմում։ Շատ աշխատասեր է և պատրաստ է հանդուրժել իր ղեկավարի ցանկացած հարձակումները, հանդուրժում է, երբ իրեն ծաղրում են, քանի որ երբեք չի բողոքում։ Մյուս կողմից, Կատյան շատ հմտորեն և խստորեն անցկացնում է գործնական բանակցությունները։ Այն բանից հետո, երբ իմանում է Անդրեյի և Ռոմանի դավադրության մասին, վնասում է նրանց, բացահայտելով հաշվետվություններում կատարած բոլոր մեքենայությունները, և գնում է աշխատելու Վինոգրադովայի մոտ։ Ավելի ուշ, Անդրեի հոր պնդմամբ, որպես ժամանակավոր տնօրեն գնում է աշխատելու «Zimaletto» ընկերությունում և շատ փոխվում է՝ արտաքինից մինչև բնավորություն։
Գրիգորի Անտիպենկո Անդրեյ Պավլովիչ Ժդանով «Zimaletto» ընկերության  նախագահ, Կիռա Վորոպաևայի փեսացուն, ով մշտապես փոխում է իր հարսնացուին, Ռոման Մալինովսկի լավագույն ընկերը, ավելի ուշ «Zimaletto» ընկերության փոխնախագահ, Մարգարիտա և Պավել Ժդանովիների որդին։ Սկզբում նա սառն է վերաբերվում Կատիային, բայց ավելի ուշ սկսում է վստահել գրեթե իր բոլոր գործերը և ընկերության ստվերային գործարքները՝ հանուն ընկերության փրկության։ Շատ է վախենում Ալեքսանդրի ճնշումներից։ Աստիճանաբար սիրահարվում է Կատերինային և սկսում է տառապել, երբ Կատյան հեռանում է նրանից խաբեության պատճառով և երկար ժամանակ փորձում է համոզել նրան իր սիրո անկեղծության մեջ։ Նա Կիռայի հանդեպ վաղուց տածում էր ուժեղ զգացմունքներ, բայց դադարեց սիրել նրան այն ժամանակ, երբ նա վերադարձավ ընկերություն և մնաց նրա հետ, քանի որ վախենում էր վիրավորել նրան։
Արտյոմ Սեմակին Նիկոլայ Անտոնովիչ Զորկին Հարևան շքամուտքում ապրող Կատյա Պուշկարյովայի լավագույն ընկերը, «Նիկամոդա» ֆինանսների տնօրեն, ավելի ուշ դարձել է «Zimaletto» ֆինանսների տնօրեն։ Սկզբում նա պարբերաբար դառնում է փողոցային խուլիգանների կողմից ծաղրանքի զոհ։ Ինչպես և Կատյան, նա ևս շատ խելացի է և ունի բարձրագույն տնտեսագիտական կրթություն։ Արտյոմը լուրջ է վերաբերվում իր աշխատանքին և հագնվում է պահպանողական ոճով, սակայն հետագայում փոխում է այն, որպեսզի ավելի գրավիչ լինի։ Նա սիրահարվում է Վիկտորիային  և ավելի ուշ ստեղծում է նրա հետ կասկածելի հարաբերություններ, իսկ Վիկտորիան գնում է նրան հետ հանդիպման բացառապես հանուն փողի և մեքենաների։ Նիկոլայը այդ ամենի վրա երկար ժամանակ փակում է աչքերը, սակայն հետո վերջնականապես հիասթափվում է և կամավոր խզում է «կեղծ հարաբերությունները» Վիկայի հետ։
Պյոտր Կրասիլով Ռոման Դմիտրիևիչ Մալինովսկի Զիմա-լետո ընկերության փոխնախագահ, Անդրեյ Ժդանովի լավագույն ընկերը, կնամոլ։ Կատիայի հետ միասին որոշում են ընկերության զարգացման կրիտիկական և գաղտնի հարցեր։ Ունի չեզոք հարաբերություններ Կատիայի հետ, թեև հաճախ բացահայտ արտահայտում է իր հակակրանքը նրա նկատմամբ։ Նա վատ համբավ է վաստակել աղջիկների նկատմամբ իր թեթևամիտ վերաբերմունքով։ Դեռ վաղուց նա նկատել էր Կատիայի սերը Անդրեի նկատմամբ։ Վերջում հեռանում է ընկերությունից այն բանի համար, որ Անդրեյը գերազանցել է նրան, բայց ֆիլմի ավարտին Կատյան հաշտեցնում է Անդրեին և Ռոմանին։
Օլգա Լոմոնոսովա Կիռա Յուրևնա Վորոպաևա Անդրեյ Ժդանովի հարսը, Յուրի Վորոպաևի դուստրը,  Քրիստինա և Ալեքսանդր Վորոպաևների կրտսեր քույրը։ Կիրան մշտապես հունից հանում է Անդրեին իր խանդով (բայց սերիալում նաև վառ ընդգծվում է այն փաստը, որ Անդրեյը ինքն է տալիս նրան առիթ, ընդ որում դա Անդրեյը բազմիցս խոստովանում է), «Zimaletto» ընկերության վաճառքի բաժնի ղեկավարը։ Խանդի պատճառով կտրականապես դեմ լինելով Կատյայի ներկայությանը՝ նա Վիկայի հետ փորձում է դուրս հանել նրան ընկերությունից։ Ամենավերջում տեսնելով, որ նա սիրում է Անդրեին, համոզում է չլքել նրան։
Միխայիլ Ժիգալով Վալերի Սերգևիչ Պուշկարյովա Ելենա Պուշկարյովայի ամուսինը, Կատյա Պուշկարյովայի հայրը, պաշտոնաթող փոխգնդապետ, «Նակամոդա» ընկերության հաշվապահ, ավելի ուշ «Նակամադա» և «Zimaletto» ընկերությունների գլխավոր հաշվապահ։ Նա միշտ վախենում է Կատյայի համար և մշտապես պահանջում է, որպեսզի նա ուշ  չվերադառնա աշխատանքից, դստեր հանդեպ ավելորդ հոգատարության հաճախ ստեղծում է իր համար նոր խնդիրներ կամ անհարմար իրավիճակներ։
Իրինա Մուրավյովա Ելենա

Ալեքանդրովնա

Պուշկարյովա

Վալերիա Պուշկարյովայի կինը, Կատյա Պուշկարյովայի մայրը, տնային տնտեսուհի է և լավ է պատրաստում։
Յուլյա Տակշինա Վիկտորյա Ալեքսանդրև Կլոչկովա Անդրեյ Ժդանովի երկրորդ քարտուղարուհին, Կիրա Վորոպաևայի լավագույն ընկերուհին, ավելի ուշ նրա անձնական քարտուղարուհին, Կիրիլ Կվաշենիկովի նախկին կինը։ Տեղավորվել է աշխատանքի շնորհիվ միայն կապերի շնորհիվ։ Ըստ Վիկտորիայի ռեզյումեի, որը մի քանի վայրկյան հայտնվեց էկրանին առաջին սերիայում, Վիկտորիան ծնվել է 11:12։1977: Ի տարբերություն Կատյայի, Վիկան բացարձակապես ապաշնորհ աշխատող է, որը իր պաշտոնում մնացել է Կիրայի շնորհիվ։ Ողջ օրը զբաղվում իրենով, անգործությամբ կամ էլ գտնվում է Կիրայի կողքին։ Մյուս կողմից, զգալով իրեն բացարձակապես անպատիժ, նա երկար ժամանակ ծաղրում էր Կատյաին, նրան առաջարկում էր ծխել և լրտեսում էր՝ հօգուտ Ալեքսանդրի։ Ավելի ուշ թողնում է նրան և արդյունքում դառնում է գործընկեր կանանց զոհը։ Սիրում է լավ ապրել, ուստի խնդիրներ է ունենում պարտքերը վճարելու ժամանակ։ Հմտորեն տրամադրում է Կիրային Անդրեի և կանանց դեմ։ Կիրայի ինքնակամ հեռանալուց հետո, անմիջապես փախչում է ընկերությունից։
Իլյա Լյուբիմով Ալեքսանդր Յուրևիչ Վորոպաև Յուրի Վորոպաևի որդին, Կիրա և Քրիստինա Վորոպաևների ավագ եղբայրը, ձգտում է իր ձեռքը վերցնել «Zimaletto» ընկերությունը և տարբեր միջոցներով սկանդալներ հրահրելով` փորձում է վտարել այնտեղից Անդրեին։ Շատ կոպիտ է, շիտակ, հակված է ասել ճշմարտությունը մարդկանց երեսին։ Ինչ-որ ժամանակ հանդիպել է Վիկայի հետ, որպեսզի վերջինս լրտեսի իր օգտին, սակայն ավելի ուշ սկսում է ծաղրել ու նվաստացնել աղջկան։ Անդրեի մեքենայությունների բացահայտումից հետո դառնում է Զիմա-լետո ընկերության տնօրեն, սակայն իրեն դրսևորում է որպես անկարող ղեկավար և միտումնավոր վնաս է հասցնում ընկերությունը, որպեսզի կարողանա մարել խաղատան պարտքերը։
Մարյա Մաշկովա Մարյա Ալեքսևիչ

Տրոպինկինա

«Zimaletto» ընկերության ընդունելության քարտուղար, ավելի ուշ դարձել է ընկերության նախագահի  քարտուղար, Եգորի մայրը, Ֆյոդոր Կարոտկովի աղջիկը։ Կատիայի լավ ընկերուհին է։
Աննա Դիմովա Ամուրա Բույո Կիրա Վորոպաևի քարտուղարը, ավելի ուշ դարձել է «Zimaletto» ընկերության ընդունելությունների քարտուղար։ Ժառանգել և զբաղվում է  գուշակությամբ, որոնք հիմնականում իրականանում են։ Ունի աֆրիկյան արմատներ։
Ռաիսա Ռյազանովա Օլգա Վյաչեսլավովնա

Ույուտովա

Միլկո դիզայների օգնական։ Տարեց և բարեհամբույր կին է, սիրում է իր աշխատանքը։ Կատյայի ընկերն է և հանդես է գալիս որպես իմաստուն միջնորդ, սակայն բամբասանքներ չի կիսում։
Նատալյա Ռիժիխ Սվետլաննա

Ֆյոդորովնա

Լոկտևա

 «Zimaletto» ընկերությունում Յարոսլավ Վետրովի ֆինանսների տնօրենի օգնական, ավելի ուշ Նիկոլայ Զօրկինի՝ ֆինանսների տնօրենի օգնական և Վալերի Պուշկարևայի նախկին  գլխավոր հաշվապահ, կինը՝ Զախարա Լոկտևա, Պետրոս և Անաստասիա Լոկևաների մայրը։ Շատ է խանդում Զախարի սիրուհուն՝ Մարյաննա Պերեգուին և չկարողանալով պահել զգացմունքները՝ պայթում է։
Յուլիյա Կուվարզինա Տատյանա Գեորգիևնա Պոնչևա Գեորգիա Ուրյադովի օգնականը, Անատոլիա Պոնչևայի կինը։
Իրինա Սիրոտինսկայ Ալեքսանդր Կրիվենցովա Ռոման Մալինովսկի քարտուղարը, ավելի ուշ  Ռոման Մալինովսկի և Անդրեյ Ժդանովի քարտուղարը, Շուրիկի ընկերուհին։
Վիկտոր Դոբրովնավով Ֆյոդոր Միքայելովիչ Կորոտկով «Zimaletto» ընկերության թղթատար, Մարիա Տրոպինկինոյի ընկերը, երկար ժամանակ ձգտել է հասել նրա սրտին, և դրա համար միտումնավոր հանդիպել աղջիկների հետ, որպեսզի խանդ առաջացնի Տրոպինկինոյի մոտ։
Վիտալի Եգորով Միլկո Վուկանովիչ Մոմչիլովիչ Զիմա-լետո ընկերության դիզայներ։ Բացահայտ հոմոսեքսուալ։ Կապույտ տոնահանդես գեյ-ակումբի հաճախակի հյուր, Ռոնալդի ընկերը։ Եսասեր է, հաճախ ընկնում է զայրույթի և նոպաների մեջ օգտվելով ընկերության կարևոր պաշտոնից շանտաժի է ենթարկում աշխատողներին։ Հակված է դատել կանանց բացառապես իրենց արտաքինով, և հետևաբար նրանք ատում են Կատյաին, նա առանց պատճառների հարձակվում է վիրավորում և մեղադրում  նրան դիտավորյալ։ Կապված է Օլգա Վյաչեսլավովայի հետ, լսում է Կիրային և լավ շփման մեջ է Վիկայի հետ։
Սերգեյ Բոլոտև Սերգեյ Սերգևիչ Պոտապկին «Զիմա-լետո» ընկերության թիկնապահը։  Նախ նա հնազանդվեց Եկատերինային և ծաղրեց նրան, ավելի ուշ նրան վերաբերվում է ավելի կոռեկտ։
Դմիտրի Զենիչև Յարոսլավ Բորիսովիչ Վետրով «Զիմա-լետո» ընկերության նախկին ֆինանսների  տնօրեն։ Ընկերությունից  հեռանալուց հետո աշխատել է Ալեքսանդր Վորոպաևի հետ, նրանից կարևոր  տեղեկություններ ստանալու համար։ Ավելի ուշ նա կրկին սկսել է աշխատել «Զիմա-լետո» ընկերությունում։
Կրինա Իվանովա, այնուհետև՝ Դարյա Լուզինա Մարյանա Պերեգուդա Սուպերմարկետում «Տյոլոչկա» մարգարինի  նախկին պրոմոուտեր, փակ ցուցադրությունների և  Զիմա-լետո ընկերության մոդել, Զախարա Լոկտաևի սիրուհին։ Հետաքրքրասեր է, որ կանխամտածված կերպով սադրանքներ է կազմակերպում Տրոպինկինոյի և Լոկտևի առջև։
Ալեքսանդր Կորժենկով Զախար Լոկտև Սվետլանա Լոկտևի նախկին ամուսինը, Պետրոս և Անաստասիա Լոկտևների հայր, անասնաբույժ, Մարինա Պերեգուդի սիրեկանը։
Անդրեյ Կուզիչև Միքայել Ալեքսևիչ Բորշով Յուլյանա Վինոգրադովի Ընկերը, Լարիսա և Ալեքսեյ Բորշովների որդին, խոհարար, ռեստորանների ստեղծող։ Անկեղծորեն սիրում է Եկատերինա Պուշկարյովին։
Օլգա Լևիտինա Վասիլիսա Կուզնեցովա «Ռամաշկա» սրճարանի մատուցողուհի, գիշերային ակումբի պարուհի։
Օլգա Օստրոումովա Մարգարիտա Ռուդոլֆովնա Ժդանովա Պավլ Ժդանովի կինը, Անդրեյ Ժդանովի մայրը։
Նատալյա Ռիչկովա Յուլիանա Ֆիլիպովնա Վինոգռադովա փիար գործակալության տնօրեն,  ի սկզբանե  Կիրի Վորոպաևիը նկերուհին, ավելի ուշ Եկատերինա Պուշկարյովի լավագույն ընկերուհին։ Ունի ֆեմինիստ տրամադրություններ և քննադատում է կանանց հետ  հարաբերությունները աշխատանքում, օրինակ, նրա մոտ զայրույթ է առաջացրել այն փաստը, որ Եկատերինան աշխատել է պահեստում։
Գեորգի Տարատորկին Պավլ Օլեգովիչ Ժդանով Զիմա-լետո ընկերության նախկին նախագահ, Մարգարիտա Ժդանովի ամուսինը, Անդրեյ Ժդանովի հայրը։
Յուլյա Ռուտբերգ Քրիստինա Յուրևնա Վորոպաևա Յուրի Վորոպաևի դուստրը, Կիրի և Ալեքսանդր Վորոպաևների քույրը։ Թեև նա  ընկերության բաժնետեր է, քիչ է հասկանում տնտեսությունից և նրա մասնակցությունը ընկերությունում նվազագույնի է հասցրվում։ Հետաքրքրվում է յոգայով և այլ օրիգինալ մեթոդներով սթրեսից ազատվելու համար։
Միքայել Շկլովսկի Վիկտոր Օլեգովիչ Ցիպին Խուլիգանը, Կատի Պուշկարևի և Կոլի Զորկինի հարևան և նախկին դասընկեր։
Օլեգ Շկոլովսկի Գեորգի Յուրևիչ Ուրյադով Զիմա-լետո ընկերության կադրերի բաժնի պետ, ամուսնացած է, կնամոլ է և անընդհատ փոխում է իր կանանց։
Օլեգ Կուխտա Անատոլի Քմելին Զիմա-լետո ընկերության մրցակից Ֆոնտանա իտալական ընկերությունից։ Պայմանավորվել է Ալեքսանդրի հետ և լավ կաշառքի դիմաց առաջարկել է նրան ցուցադրել հավաքածուն նրանց ցուցադրումից հետո։
Իրինա Շեբեկո Վալերիա Իզոտովա Թոփ-մոդել, Անդրեյ Ժդանովի ախկին սիրուհին։
Միքայել Սաֆրոնով Ալեքսանդր Ալեքսևիչ
Եվգենի Կոսիրև Անատոլի Պոնչև Տատյանա Պոնչևոյի մաուսինը։
Վիկտոր Չերեպանով Իվան Վասիլեվիչ «Զիմա-լետո» ընկերության արտադրության պետ։
Պավլ Միսաիլով Բորիս Ֆիլին «Նիկամոդա»-ի և Եկատերինա Պուշկարևի Փաստաբանը։
Սերգեյ Եպիշև Բորիս Ռուլին «Նիկամոդա»-ի և Եկատերինա Պուշկարևի Փաստաբանը։
Վլադիմիր Յագլիչ Լեոնիդ Մաշայի ընկերը։
Զախար Ռոնժին Ռադիկ Ծրագրավորող։
Միքայել Քիմիչև Նիկիտա Մինաև Կիրի Վորոպայևի ընկերը, անպատասխան սիրահարված է նրան, ամուսնալուծված։ Զբաղվում է խոշոր առևտրի  կենտրոնների զարգացմամբ։
Սերգեյ Օլեկսյակ Շուրիկ երիտասարդ Շուրոչկա Կրիվենցով, կազինոյի սուրհանդակ։
Օլա Կեյրու Անտոն Երտասարդ բասկետբոլիստ, Ամուրի Բույո։
Վալերի Զոլոտուխին Իգոր Սերգևիչ Տաքսու վարորդ։
Լյուդմիլա Ալյոխինա Լարիսա Պետրովնա Բարշյովա Ալեքսեյ Բորշովի կինը, Միքայել Բորշովի մայրը։
Վիկտոր Բունակով Ալեքսեյ Բորշյով, Լարիսա Բորշովի ամուսինը, Միքայել Բորշովի հայրը։
Վիկտոր Ռյաբով Ֆելիքս Կորսակով Ռեստորանային քննադատ։
Ալեքսանդր Չիսլով Վալերի Վլադիմիրովիչ Խաղատան սուրհանդակ
Ալեքսեյ

Լոսիխին

Դմիտրի Վալերևիչ Սիցիկի
Օլեգ Մասլեննիկով-Վոյտով Ռոնալդ Միլկո, ունի գեղեցիկ տեսք, որը խենթացնում է բոլոր կանանց, սակայն նրանք դառը հիասթափվում են, երբ իմանում են, որ նա ոչ ավանդական կողմնորոշմում ունի
Նատալյա Ստարիկովա Նադեժդա Տկաչուկ «Զիմա-լետո» ընկերության գործընկեր Կիևից։
Պետար Զեկավիցա Խանս Կրամեր  Նորաձև հագուստի գնման փորձագետ։
Յուլյա Վայշնուր Աննա Ալեքսանդրովնա Հյուրանոցի ադմինիստրատոր։
Եվգենի Կալինին Սերգեյ Եվգենևիչ Ավտոբուսի վարորդ։

Հրավիրված հայտնիներ (կամեո)Խմբագրել

Նկարահանող խումբԽմբագրել

Բեմադրող-ռեժիսոր

  • Ալեքսանդր Նազարով

Հեռուստատեսային ռեժիսոր

  • Իրինա Գլեբովա

Գլխավոր խմբագիր

  • Գալինա Իվկինա

Վերամշակման բաժնի ղեկավար

  • Նելլի Վիսոցկայա

Խորհրդատու սցենարիստ

  • Ջեյմս Կարամեր

Սցենարային բաժնի ղեկավար

  • Սասյանա Բորիսովնա

Սյուժեի հեղինակներ

  • Վալենտինա Շևյախովա
  • Եկատիրինա Նարշի
  • Եկատերինա Բրեզգունովա
  • Շուրա Նիկիտին

Սցենարիստ

  • Իվան Ուգարովա
  • Ելենա Բիկովսկայա
  • Մարիա Վդովենկո
  • Սվետլաննա Զելենովա
  • Նատալյա Մարֆինա
  • Միքայել Սոկոլովսկի
  • Սվետլաննա Ֆրինչիսկայա
  • Անատոլի Ռուդենկո
  • Նատալյա Կուդրյավցևա
  • Վիկտորիա Ավդեննկո
  • Ալեքսեյ Կրասովսկի
  • Իլյա Արսիբիլով

Սցենարիստներ

  • Տատյանա Չերնեցկայա
  • Տատյանա Ֆիլիպովա
  • Ալֆիա Զագիտովա
  • Աննա Արտյունովա
  • Անտոն Պարշին
  • Ալիսա Պերֆիլևա
  • Ալեքսանդրա Բուտ

Բեմադրող-նկարիչ

  • Միքայել Վինոգրադով

Դիմահարդար

  • Լադա Շվեդովա

Հագուստների դիզայներ

  • Ելենա Ուվարովա

Տնօրեն:

  • Դմիտրի Բելոսոխովո

ՆկարահանումներԽմբագրել

«Զիմա-լետո» ընկերության շենքի ճակատային հատվածի համար նկարահանվել է «Մոսկվա Սիթի» համալիրի մեջ մտնող «Աշտարակ 2000» բիզնես կենտրոնի  ճակատը[4]։ Սերիալի նկարահանումները տեղի են ունեցել Ամեդիա ընկերության նկարահանման տաղավարներում[5]։

ԵրգերԽմբագրել

Ի սկզբանե սերիալի համար ընտրվել է Յուլիա Սավիչևայի «Если в сердце живёт любовь»  երգը (76-ից մինչև 85-րդ սերիան փոփոխված տարբերակով), որը շատ արագ հիթ դարձավ, հայտնվելով Ռուսաստանի բազմաթիվ ռադիոկայանների ռոտացիայում։

Սկսած 169-րդ սերիայից ֆիլնի համար ընտրվեց Ալյոնա Վիսոտսկու  «Вижу тебя» երգը (եզրափակիչ սեյաներում մի փոքր փոխեցին գործիքավորումը)։

200-րդ սերիայի վերջում, «Если в сердце живёт любовь» երգի վերջին շարքը կատարում են սերիալի գլխավոր հերոսները։

ՄրցանակներԽմբագրել

ՓաստերԽմբագրել

  • «Զիմա-լետո» ապրանքային ապրանքանիշը 2006 թվականին «Ամեդիա ֆիլմ» - ից գնել է «Սելա» կորպորացիան[6]։ Ներկա պահին այս ապրանքանիշը թողարկվում է նորաձև հագուստներ։
  • Կատյա Պուշկարյովայի պատմությունը ծաղրական ձևով նմանեցված է «UmaNetto» մուլտսերիալում (նաև «Ամեդիա»), որը ցուցադրվել է ՍՏՍ հեռուստաալիքով` 2007 թվականին։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել