Միխայիլ Ստարիցկի
Միխայիլ Պետրովիչ Ստարիցկի (դեկտեմբերի 2 (14), 1840, Klishchyntsi, Zhovino Volost, Zolotonoshsky Uyezd, Պոլտավայի նահանգ, Մալոռուսական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն - ապրիլի 14 (27), 1904, Կիև, Ռուսական կայսրություն[1]), ուկրաինացի գրող, թատերական գործիչ։
Միխայիլ Ստարիցկի ուկրաիներեն՝ Михайло Петрович Старицький | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 2 (14), 1840 |
Ծննդավայր | Klishchyntsi, Zhovino Volost, Zolotonoshsky Uyezd, Պոլտավայի նահանգ, Մալոռուսական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | ապրիլի 14 (27), 1904 (63 տարեկան) |
Վախճանի վայր | Կիև, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Գրական անուն | Гетьманець և М. Стариченко |
Մասնագիտություն | լիբրետիստ, դրամատուրգ, դերասան, ռեժիսոր, բանաստեղծ և արձակագիր |
Լեզու | ուկրաիներեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կիևի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետ և Poltava Theological Seminary? |
Ժանրեր | պիես և պատմավեպ |
Ամուսին | Սոֆիա Ստարիցկա |
Զավակներ | Մարիա Ստարիցկա, Կյուդմիլա Ստարիցկա-Չերնիախովսկայա և Օքսակա Ստեշենկո |
![]() |
Սովորել է Խարկովի և Կիևի համալսարաններում։ Ստարիցկու աշխարհայացքը ձևավորվել է Շեչենկոյի, Չեոնիշեսկու և Նեկրասովի դեմոկրատական-հեղափոխական գաղափարների ազդեցությամբ։ 1864 թվականից հանդես է եկել սիրողական թատերախմբերում։ 1882 թվականին Ստարիցկին Կրուցիվնիցկու հետ կազմակերպել է ուկրաինական առաջին պրոֆեսիոնալ թատերախումբը, 1885-1891 թվականներին՝ ղեկավարել սեփական թատերախումբը։ Ստարիցկին ուկրաինական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից է։ Առաջինն է ստեղծել բեմական կուռ անսամբլ։ Ստարիցկու բեմադրություններն աչքի են ընկել վառ թատերայնությամբ, ազգագրական արժանահավատությամբ։ 1881 թվականին լույս է տեսել Ստարիցկու «Հին տետրից։ Երգեր և խոհեր» բանաստեղծությունների ժողովածու։ Լայն ճանաչում է գտել նրա դրամատուրգիան։ «Վիճակված չէ» (1883 թվական), «Մթության մեջ» (1893 թվական), «ճակատագիր» (1894 թվական) և այլ ռեալիստ, սոցիալ-կենցաղային պիեսներում բացահայտված են ետռեֆորմյան շրջանի էական հակասությունները։ «Բոգդան Խմելնիցկի» (1887 թվական), «Մարուսյա Բոգուսլավկա» (1897 թվական), «Բուշի պաշտպանությունը» (1899 թվական) պատմական դրամաներում արտացոլված է ուկրաինական ժողովրդի պայքարը ընդդեմ լեհական շլյախտայի և թուրք-թաթարական նվաճողների՝ 16-17-րդ դարեր․։ Ստարիցկին (ռուսերենով) գրել է մի քանի պատմավեպ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Старицкий Михаил Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Ստարիցկի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 110)։ |