«Կյանքի գիրք» (անգլ.՝ The Book of Life)՝ ամերիկյան համակարգչային անիմացիոն մուլտֆիլմ, ռեժիսոր Խորխե Գուտերես։ Պրեմիերան կայացել է 2014 թվականի հոկտեմբերի 12-ին Լոս Անջելեսում[7]։

Կյանքի գիրք
անգլ.՝ The Book of Life
Տեսակստերեոկինո և մուլտֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ
ՌեժիսորJorge R. Gutiérrez?
ՍցենարիստJorge R. Gutiérrez? և Doug Langdale?
ՀնչյունավորումՉաննինգ Տատում, Զոի Սալդանա, Դիեգո Լունա, Քրիստինա Էփլգեյթ, Այս Քյուբ, Քեյթ դել Կաստիլիո, Ռոն Փերլման, Չիչ Մարին, Հեկտոր Էլիզոնդո, Պլասիդո Դոմինգո, Անա դե լա Ռեգերա և Դենի Տրեհո
ՊրոդյուսերԳիլյերմո դել Տորո[1][2][3]
ԵրաժշտությունԳուստավո Սանտաոլալյա
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն և իսպաներեն
Ընկերություն20th Century Studios, Reel FX Creative Studios և 20th Century Animation
Դիստրիբյուտոր20th Century Fox
Տևողություն95 րոպե
Թվական2014 և փետրվարի 12, 2015[4]
Բյուջե50 000 000 $[5]
Շահույթ99 783 556 $[6]
bookoflifemovie.com(անգլ.)

Սյուժե խմբագրել

Թանգարանի գիդը ուղեկցում է երեխաներին և պատմում նրանց հայտնի պատմություններ և լեգենդներ մեքսիկական ժողովրդական բանահյուսության մասին։ Մեքսիկայում կողք-կողքի գոյություն ունեն քրիստոնեական հավատքը և հոգիների հանդեպ հավատքը։ Կատրինան և Շիբալբան համարվում են մեռյալների աշխարհի աստվածները։ Կատրինան կառավարում է Չմոռացվածների երկիրը, իսկ Շիբալբան՝ Մոռացվածների երկիրը։ Մի անգամ, իսկ ավելի ճիշտ՝ Մեռյալների օրը, նրանք որոշում են գրազ գալ։ Երկու լավագույն ընկերները սիրահարվում են նույն աղջկան. գրազը այսպիսին էր՝ եթե Կատրինայի ընտրած տղան՝ Մանոլոն, առաջինը ամուսնանա Մարիի հետ, ապա Շիբալբան չի միջամտի մարդկանց գործերին, իսկ եթե Շիբալբայի ընտրած տղան՝ Հոակինը, առաջինը ամուսնանա աղջկա հետ, ապա նա պետք է կառավարի Չմոռացվածների երկիրը։ Նրանք վերամարմնավորեցին մարդկանց և գնացին իրենց ընտրած տղային ընդառաջ։ Կատերինան մի փոքր հաց խնդրեց և Մանոլոն տվեց, ինչի համար նա օրհնեց տղային։ Իսկ Շիբալբան խնդրեց հաց Հոակինից, բայց նա չտվեց ոչ-մի փշուր, և այդ ժամանակ Շիբալբան առաջարկեց փոխանակում. մի կտոր հացի դիմաց նա տղային Հավերժական կյանքի մեդալ տվեց և ասաց, որ տղան դա ոչ ոքի ցույց չտա, որովհետև ավազակների թագավորը կանի ամեն ինչ, մեդալը վերադարձնելու համար։

Մանոլոյի հայրը տորեադոր էր, կամ, ինչպես ասում են ցլամարտիկ, իսկ Հոակինի հայրը կռվել էր ավազակների թագավոր Շակալի հետ։ Այն պատճառով, որ տղաները Մարիայի հետ չարաճճիություններ էին արել, Մարիային ուղարկեցին Իսպանիա սովորելու, Մանոլոն և Հոակինը սկսեցին սովորել իրենց «ցեղական» արհեստները։ Եվ ահա մի օր Մանոլոյի հայրը ցլամարտ է կազմակերպում, բայց արդեն իր մեծ տղայի համար, և հենց այդ օրն էլ քաղաք է վերադառնում արդեն մեծացած Մարիան։ Մանոլոն շատ լավ էլ կռվում ցլի հետ, բայց հրաժարվեց սպանել նրան և միայն Մարիային դա դուր եկավ։ Հենց այդ օրը Մարիայի հայրը կազմակերպել էր խնջույք, աղջկա վերադարձի պատվին, որին հրավիրված էր նաև Հոակինը։ Մանոլոն գնում էր տուն թափառական երաժիշտների հետ, և նրանք հուշում են տղային Մարիի համար սերենադ երգել։ Մանոլոն այդպես էլ անում է, նա բարձրանում է պատշգամբ (նրան օգնում են երաժիշտները), բայց երաժիշտները չեն կարողանում պահել և նա ընկնում է՝ վայր գցելով կիթառը, որը բռնում է Մարիան։ Մարիան նվիրել էր դա գնալուց առաջ, և այդ օրը Մանոլոն խոստացել էր երգել նրա համար, իսկ Հոակինը՝ կռվել։ Մարիան իջնում է, որպեսզի վերադարձնի կիթառը տիրոջը, բայց այդտեղ Հոակինը ձեռքի և սրտի առաջարկություն է անում նրան։ Այդ րոպեին մտնում է Մանոլոն, և Հոակինը մտածում է, որ նա նույնպես առաջարկություն է արել աղջկան։ Հոակինը հեռանում է։

Երբ Հոակինը գնում է, քաղաքի վրա ավազակներ են հարձակվում։ Մանոլոն ցանկանում է պաշտպան կանգնել քաղաքին, բայց Հոակինը կարողանում է ավելի շուտ հաղթել ավազակներին։ Երբ Մանոլոն գալիս է տուն, նրա հայրը ասում է, որ պայքարի Մարիայի համար, եթե սիրում է։ Հենց այդ օրը՝ երեկոյան, տղան առաջարկում է Մարիային հանդիպել կամրջի վրա, Մարիան համձայնվում է։ Երբ Մարիան արդեն տեղում էր, տղան նրան առաջարկություն է անում։ Բայց այդտեղ կար թունավոր օձ, և հանուն նրա, որ Մանոլոն ապրի, Մարիան հրում է նրան, օձը իրեն է կծում։ Դա Շիբալբայի օձն էր, որին նա գաղտնի կերպով ուղարկել էր, որովհետև հասկացել էր, որ կարող է պարտվել վեճում։ Մանոլոն անմիջապես օգնություն է կանչում, և Հոակինը Մարիայի հոր հետ անմիջապես գալիս են դեպքի վայր։ Նրանք շատ բարկացած էին Մանոլոյի վրա և մեղադրում են նրան, իսկ Հոակինը ասում է, որ Մանոլոն պետք է մահանար Մարիայի փոխարեն։ Մանոլոն գնում է կիթառը վերցնելու, բայց հանդիպում է Շիբալբային, ով առաջարկել էր մահանալ, որպեսզի զարմացներ Մարիային։ Երբ նա մահանում է, ընկնում է Չմոռացվածների Թագավորություն և գտնում է իր ամբողջ ընտանիքին։ Նրա մայրը առաջարկում է դիմել Կատրինեի օգնությանը, բայց պալատում արդեն կառավարում էր Շիբալբան։ Մանալոն իմանում է, որ Մարիան ողջ է, որովհետև օձը կծել էր աղջկան մեկ անգամ, իսկ նրան՝ երկու անգամ։ Այդ ժամանակ վերևում Մարիան ուշքի է գալիս և չի հասկանում՝ ինչ է կատարվում, բայց իմանալուց հետո, որ Մանոլոն մահացել է, իսկ նրանց քաղաքի վրա կարող են հարձակվել ավազակներ և միայն Հոակինը կարող է պաշտպանել, նա ընդունում է Հոակինի առաջարկությունը։

Մանոլոն մինչ Մոռացվածների Թագավորություն ընկնելը անցնում է շատ փորձություններ, իսկ դրանում օգնում է իր Մայրը, Պապիկը և Մոմավաճառը, կյանքի աստվածը։ Նա ամեն ինչ պատմում է Կատրինեին, ինչի համար վերջինս շատ բարկանում է և կանչում է Շիբալբային։ Միևնույն ժամանակ նա խոսում է և՛ օձի մասին, և՛ մեդալի։ Լա Մուերտեն որոշում է, որ Մանոլոյին կվերադարձնի կյանք, բայց դրա համար պետք է, որ բոլոր աստվածները համաձայն լինեն, իսկ Շիբալբան համաձայն չէի։ Նա որոշեց փորձարկում կազմակերպել Մանոլոյի համար, Մանոլոն հաղթահարեց դա։ Վերջինս վերակենդանացավ և տեսավ, որ Սան Անխելի վրա հարձակվել է Շակալը՝ ցանկանալով հետ վերադարձնել մեդալը։ Մարիան բոլորին համախմբում է, և բոլորը բարձրանում են՝ պաշտպանելու իրենք քաղաքը։ Երբ Շակալը հասկանում է, որ մեդալը չի կարող վերադարձնել, նա որոշում է մահանալ քաղաքի հետ միասին։ Մանոլոն և Հոակինը շտապում են կռվել. Մանոլոն հրում է ընկերոջը, քանի որ չէր ուզում, որ նա մահանա, իսկ նա սկսում է հրել կողքի սյունը։ Երբ սյունը հրում է վերջին անգամ, նա Մարիային ասում է՝ «Մի՛ մոռացիր ինձ», և զանգը փակում է երկուսին։ Մանոլոն չի մահանում, որովհետև Հոակինը աննկատ տվել էր նրան Հավերժական կյանքի մեդալը։ Հենց այդ օրը Մանոլոն և Մարիան ամուսնանում են։

Հենց այսպես էլ վերջանում է գիդի պատմվածքը։ Պարզվում է, որ գիդը՝ Կատրինն էր, իսկ այդ թանգարանի պահակը՝ Շիբալբան, ովքեր մինչ հիմա սիրում են իրար։

Դերերում խմբագրել

Կրկնօրինակում խմբագրել

Երաժշտություն խմբագրել

Երաժշտությունը թողարկվել է 2014 թվականի սեպտեմբերի 26-ին iTunes-ում[8] և 2014 թվականի հոկտեմբերի 27-ին Sony Masterworks-ում[9].

Ընկալումը խմբագրել

Մուլտֆիլմը ստացել է դրական կարծիքներ քննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը 82 % է (101 դիտումների հիման վրա, միջին ցուցանիշով, 10-ից 7 բալ)[10]. Metacritic կայքում մուլտֆիլմը ստացել է 100 վարկանիշից 67-ը՝ 27 քննադատների գնահատականների հիման վրա, ինչը համապատասխանում է «հիմնականում դրական կարծիքներ» կարգավիճակին[11].

Մրցանակներ և անվանակոչություններ խմբագրել

  • 2014 թվական՝ «Спутник» մրցանակ, լավագույն անիմացինոն կամ խառը ֆիլմի համար։
  • 2015 թվական՝ «Золотой глобус» մրցանակ, լավագույն անիմացիոն ֆիլմի համար։
  • 2015 թվական՝ Էննի մրցանակ՝ լիամետրաժ մուլտֆիլմում գործող անձանց լավագույն մշակման համար,ինչպես նաև 4 նոմինացիա՝ լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմը, լիամետրաժ մուլտֆիլմի լավագույն ռեժիսուրա (Խորխե Գուտիերես), լիամետրաժ մուլտֆիլմի նկարչի լավագույն աշխատանքը, անիմացիոն լավագույն էֆեկտներ։

Շարունակություն խմբագրել

2017 թվականի հունիսին Անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում ռեժիսոր Խորխե Գուտիերեսը հայտարարեց «Կյանքի գիրք-2»-ի մասին։ Ի տարբերություն առաջին ֆիլմի, որտեղ օգտագործվել էին համակարգչային 3D անիմացիան, շարունակությունը ներկայանալու էր որպես ստերեոսկոպիկ 3D մուլտֆիլմ[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.adorocinema.com/filmes/filme-203878/creditos/
  2. http://www.sinemalar.com/film/223274/the-book-of-life
  3. http://www.bcdb.com/bcdb/cartoon.cgi?film=138790
  4. Internet Movie Database — 1990.
  5. http://www.boxofficemojo.com/movies/?id=bookoflife14.htm
  6. https://web.archive.org/web/20170811005754/http://www.boxofficemojo.com/movies/?id=bookoflife14.htm
  7. «The Book of Life Red Carpet Premiere». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  8. «The Book of Life by Various Artists».
  9. «'The Book of Life' Soundtrack Details».
  10. «The Book of Life». Rotten Tomatoes.
  11. «The Book of Life Reviews». Metacritic.
  12. John Hopewell, Jamie Lang (15 июня 2017). «Annecy: Reel FX, Jorge R. Gutierrez Announce 'The Book of Life 2,' Unveil 'Kung Fu Space Punch' (EXCLUSIVE)» (անգլերեն). Variety. Վերցված է 16 июня 2017-ին.