Էդիպուս արքա
Էդիպուս արքա (հին հունարեն՝ Οἰδίπους Τύραννος)՝ հին հույն ողբերգակ Սոփոկլեսի ողբերգություն։ Բեմադրության թվականը ճշգրիտ հայտնի չէ։ Ենթադրվում է, որ այն ստեղծվել և բեմադրվել է մ.թ.ա. 429-425 թվականների միջև ընկած ժամանակահատվածում[7]։ Ողբերգության մեջ Սոփոկլեսը պատկերում է իր ժամանակի ամենակարևոր գաղափարներից մեկը` աստվածների կամքի (ճակատագրի) և մարդու ազատ անհատականության բախումը։ Նյութը վերցված է Թեբեական շարքի առասպելներից, որոնցից մեկը պատմում է Թեբեի դժբախտ արքա Էդիպուսի մասին, այն արքայի, որի համար աստվածները սահմանել են անագորույն ճակատագիր` սպանել հարազատ հորը և ամուսնանալ մոր հետ։
Էդիպուս արքա հին հունարեն՝ Οἰδίπους Τύραννος | |
---|---|
Տեսակ | դրամատիկական ստեղծագործություն |
Ժանր | հին հունական ողբերգություն[1] |
Ձև | պիես[2] |
Հեղինակ | Սոֆոկլես[3] |
Բնագիր լեզու | հին հունարեն[4] |
Առաջին ներկայացում | մ. թ. ա. 429 |
Առաջին ներկայացման վայր | Դիոնիսոսի թատրոն[5] |
Տեսարան | Թեբե[6] |
Կերպարներ | Էդիպ, Իոկաստրա, Creon? և Թիրեսիաս |
Oedipus Rex |
Սոփոկլեսի ողբերգությունը վիթխարի դեր է ունեցել անտիկ դրամայի պատմության մեջ։ Նրա հերոսը՝ Էդիպուս արքան, մի մարդ է, որը գիտակցում է իր մեղքը և պատժում իրեն։ Պիեսի ողբերգական վերջավորությունը կապված չէ գլխավոր հերոսի կրքերի և արատների հետ, այլ կանխորոշված է ի վերուստ և ի սկզբանե՝ ճակատագրի կողմից։
Սյուժե
խմբագրելՈղբերգական այս պատմությունը սկսվում է այն ժամանակ, երբ Թեբեի արքա Լայոսին գուշակում են մահ սեփական որդու ձեռքերից։ Նա հրամայում է իր նորածին զավակին նետել Կիթերոնի լանջերից։ Սակայն ծառան, որին հրամայված էր սպանել Էդիպուսին, փրկում է մանուկին և հանձնում Կորինթոսի արքայի՝ Պոլիբոսի հովիվներից մեկին։
Այդպիսով նորածնին մեծացնում է Պոլիբոսը, որին Էդիպուսն իր հարազատ հայրն էր համարում։ Երբ Էդիպուսը մեծանում է, նրան գուշակում են, որ մի օր սպանելու է հորն ու ամուսնանալու է հարազատ մոր հետ։ Փորձելով փախչել այդ դաժան ճակատագրից` նա հեռանում է հայրենի քաղաքից` ուղևորվելով դեպի Թեբե։ Այստեղ երիտասարդը կարողանում է փրկել քաղաքը հրեշավոր Սֆինքսից[8] և դառնում է Թեբեի թագավոր` ամուսնանալով վերջերս սպանված թագավորի` Լայոսի այրու հետ[9]։ Երբ քաղաքում սկսվում է ժանտախտը, Էդիպուսը կնոջ եղբորը՝ Կրեոնին ուղարկում է Դելֆի՝ Ապոլլոնից օգնություն խնդրելու։ Վերջինս հայտնում է, որ համաճարակը կվերանա միայն այն ժամանակ, երբ քաղաքից վտարվի նախկին թագավորին սպանողը։ Որոշվում է դիմել գուշակ Թիրեսիասի օգնությանը, որը սկզբում փորձում է խուսափել պատասխաններից, բայց ի վերջո բացահայտում է դառը ճշմարտությունը. Լայոս արքային՝ իր հորը, Թեբեի ճանապարհին անգիտությամբ սպանել է հենց Էդիպուսը, որից հետո, դառնալով Թեբեի թագավոր, ամուսնացել սպանված արքայի այրու` Իոկաստեի հետ, որն իր մայրն է։ Էդիպուսը ցնցվում է, և սկսում կասկածել Կրեոնին՝ մտածելով, որ դավեր է նյութում իր դեմ։ Իոկաստեն փորձում է Էդիպուսին համոզել, որ գուշակությունները հաճախ սուտ են լինում։ Չէ՞ որ Լայոսին գուշակել էին մահ սեփական որդու ձեռքերով, իսկ իրենց նորածին որդուն վաղուց սպանել էին։
Շուտով Էդիպուսը հիշում է, որ Թեբեի ճանապարհին վեճի մեջ սպանել էր մի ծերունու և նրա ուղեկիցներին։ Հանկարծ Կորնթոսից սուրհանդակ է գալիս՝ հայտնելով, որ Պոլիբոսը մահացել է, և կորնթոսցիներն ուզում են Էդիպուսին արքա կարգել։ Այստեղ նաև պարզվում է, որ Էդիպուսը Պոլիբոսի հարազատ որդին չէ։ Սուրհանդակը պատմում է, որ շատ տարիներ առաջ, երբ նա հովվություն է արել Կիթերոնի լեռներում, Լայոսի ծառաներից մեկը նրան նորածին երեխա է տվել։ Ճշմարտությունը դառնում է անխուսափելի։ Ի նշան ճակատագրի դեմ բողոքի՝ Էդիպուսը կուրացնում է իրեն, իսկ Իոկաստեն ինքնասպան է լինում։
Այսպիսով, այս ողբերգությունը ներկայացնում է աստվածների ու ճակատագրի ազդեցությունը մարդկանց կյանքի ընթացքի վրա։ Մյուս կողմից, Սոփոկլեսը ցույց է տալիս մարդու ներքին ուժը, հզորությունը, որ կարող է դիմակայել աստվածներին ու ճակատագրին։ Էդիպուսը, հասկանալով, թե ինչ են պատրաստել իր համար աստվածները, ոչ թե հնազանդվում, այլ իրեն կուրացնելով` ըմբոստանում է գերագույն ուժերի դեմ։ Էդիպուսը չի պարտվում, դառնում է անհաղթելի։ Նա փորձում է հասկացնել, որ ինքը մարդ է. չի կարելի այդպես վարվել մարդկանց հետ։ Կուրացնելու քայլն ուղղված էր նաև իր դեմ։ Դրանով նա ցույց է տալիս, որ տեսնում է իր ներքինը, որ տեսողությունը պետք է ուղղված լինի ոչ թե դեպի դուրս, այլ դեպի ներս։ Ահա թե ով է մարդը Սոփոկլեսի համար[10]։
Ե՛վ Լայոսը, և՛ Էդիպուսը փորձում են խուսափել իրենց ճակատագրից, բայց խուսափելու համար կատարված քայլերի հետևանքով վերջինս հասնում է նրանց։ Աստվածները, կարծես, ծիծաղում են մարդկային ջանքերի վրա։ Եթե Լայոսը իրենից չհեռացներ նորածին որդուն, վերջինս կճանաչեր հորն ու չէր սպանի նրան։ Եթե Էդիպուսը ճակատագրից խուսափելու համար չհեռանար իր ենթադրյալ հորից, չէր սպանի իրական հորը։ Էդիպուսը անիծում է մարդասպանին, որը ժանտախտի պատճառ է դարձել՝ չկասկածելով անգամ, որ անիծում է ինքն իրեն։ Նա գուշակին կույր է անվանում՝ չհասկանալով, որ իրական կույրն ինքն է[11]։ Սա է աստվածների դաժան հեգնանքը։
Այնուամենայնիվ, Սոփոկլեսը մարդուն բարձրացնում է վեր` ընդգծելով բնավորության ուժը, ինչը չնայած դառնում է դժբախտությունների պատճառ, սակայն հնարավորություն է տալիս տնօրինել սեփական կյանքը[12]։ «Էդիպուս արքան» ոչ թե ճակատագրի ողբերգություն է, այլ մի գործ, որը թեև շեշտում է մարդու կախվածությունը աստվածների կամքից, միաժամանակ ընդունում է և մարդու արարքների ազատությունը։ Ընդունելով այդ ազատությունը՝ Սոփոկլեսը միաժամանակ գիտակցում է, որ ազատ մարդը չի կարող սխալներ չգործել[11]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Sophocles Oedipus the King — NYC: OUP, 1978. — P. v, viii, 95. — ISBN 0-19-502325-0
- ↑ Sophocles Oedipus the King — NYC: OUP, 1978. — P. 3. — ISBN 0-19-502325-0
- ↑ Sophocles Oedipus the King — NYC: OUP, 1978. — P. viii. — ISBN 0-19-502325-0
- ↑ Sophocles Oedipus the King — NYC: OUP, 1978. — P. v—vii, 19—20. — ISBN 0-19-502325-0
- ↑ Sophocles Oedipus the King — NYC: OUP, 1978. — P. 15. — ISBN 0-19-502325-0
- ↑ Sophocles Sophocles: The Seven Plays in English Verse — London, NYC, Toronto: Henry Frowde, OUP, 1906. — P. 84.
- ↑ Although Sophocles won second prize with the group of plays that included Oedipus Rex, its date of production is uncertain. The prominence of the Theban Plague (disease) at the play's opening suggests to many scholars a reference to the plague that devastated Athens in 430 BC, and hence a production date shortly thereafter. See, for example, Knox, Bernard (1956). «The Date of the Oedipus Tyrannus of Sophocles». American Journal of Philology. 77 (2): 133–147. JSTOR 292475.
- ↑ Ahl, Frederick. Two Faces of Oedipus: Sophocles' Oedipus Tyrannus and Seneca's Oedipus. Cornell University Press, 2008. page 1. 9780801473975.
- ↑ «Johnston, Ian. "Background Notes", Vancouver Island University». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Ziaul Haque, Md. & Kabir Chowdhury, Fahmida. "The Concept of Blindness in Sophocles' King Oedipus and Arthur Miller's Death of a Salesman", «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին., International Journal of Applied Linguistics & English Literature, vol. 2, no. 3; 2013, p. 118, Retrieved on April 01, 2015.
- ↑ 11,0 11,1 Kitto, H.D.F (1966). Poiesis. University of California Press. էջեր 236–242.
- ↑ Hall, E. (1994). «Introduction». Sophocles: Antigone, Oedipus the King, Electra. Oxford University Press. էջեր xix–xxii. ISBN 0-19-282922-X.
Գրականություն
խմբագրել- Brunner, M. "King Oedipus Retried" Rosenberger & Krausz, London, 2001
- Foster, C. Thomas. "How to Read Literature Like a Professor" HarperCollins, New York, 2003
- Стефанов О. Тирания в Фивах // Информационный гуманитарный портал «Знание. Понимание. Умение». — 2016. — № 1 (январь — февраль) (архивировано в WebCite).
- Jean Bollack, La naissance d'Œdipe. Traduction et commentaire d'Œdipe roi, Paris, Gallimard, 1995.
- Claude Calame, Masques d'autorité. Fiction et pragmatique dans la poésie grecque antique, Paris, Les Belles Lettres, 2005 (chapitre 6, « Vision, aveuglement et masque : énonciation et passions dans l’Œdipe-Roi de Sophocle », 185-211).
- Bernard Knox, Oedipus at Thebes: Sophocles' Tragic Hero and His Time, Yale University Press, 1957 (2e d. 1998). (անգլերեն)
- Mitsutaka Odagiri, Écritures palimpsestes ou les théâtralisations françaises du mythe d'Œdipe, Paris-Montréal-Torino, L'Harmattan, 2001.
- Charles Segal, Oedipus Tyrannus: Tragic Heroism and the Limits of Knowledge, Oxford, Oxford University Press, 2000. (անգլերեն)
- Jean-Pierre Vernant, Pierre Vidal-Naquet, Œdipe et ses mythes, La Découverte, 1986, rééd. Complexe, 1989.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ողբերգություններ. Էդիպուս արքա, Էդիպուսը Կոլոնոսում, Անտիգոնե
- Oedipus King of Thebes by Sophocles
- Aristotle's Poetics: Notes on Sophocles' Oedipus Արխիվացված 2018-09-30 Wayback Machine, cached version of the original Արխիվացված 2011-04-24 Wayback Machine
- Background on Drama, Generally, and Applications to Sophocles' Play Արխիվացված 2007-06-29 Wayback Machine
- Study Guide for Sophocles' Oedipus the King Արխիվացված 2007-05-03 Wayback Machine
- Oedipus Rex Արխիվացված 2017-05-11 Wayback Machine - Annotated text and analysis
- Full text English translation of Oedipus the King by Ian Johnston, in verse Արխիվացված 2011-07-19 Wayback Machine
- Oedipus the King Book Notes Արխիվացված 2008-09-16 Wayback Machine from Literapedia
- Original Ancient Greek text from Perseus Project|The Perseus Project
- Version audio de la pièce sur le site "Littérature audio" (ֆր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդիպուս արքա» հոդվածին։ |