Մերուժան Արծրունի

Նախարար
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արծրունի ազգանունով այլ մարդկանց մասին։

Մերուժան Արծրունի (ծննդյան թվականն անհայտ – 371), նախարար, Արծրունյաց տոհմի նահապետ։ 359 թվականին վերսկսված պարսկա–հռոմեական պատերազմների ժամանակ լքել է Հայոց թագավոր Արշակ Բ-ին և գլխավորել է պարսկական կողմնորոշում ունեցող հայ նախարարների խմբավորումը՝ գործակցելով Սասանյան Շապուհ 2–րդ արքային (որի քույր Որմիզդուխտին կնության էր առել)։ Մերուժան Արծրունու մերձավոր կուսակիցն էր Վահան Մամիկոնյանը, որը նրա քրոջ ամուսինն էր։ Պարսկական զորքերը Մերուժան Արծրունու առաջնորդությամբ ներխուժել են Հայաստան գրավել Տիգրանակերտ քաղաքը, ասպատակել Աղձն (Արզն), Անգեղտուն, Բարձր Հայքի Մնձուր, Դարանաղի գավառները, Ծոփք նահանգը։ Դարանաղիում պարսից զորքը Մերուժան Արծրունու օգնությամբ գրավել է Անի ամրոցը։ Մերուժան Արծրունու և նրա գլխավորած նախարարների դերն ավելի է մեծացել հատկապես 363 թվականի պարսկա–հռոմեական պայմանագրից հետո, երբ Հռոմը հրաժարվել է օգնել հայերին։ Նա եռանդուն պայքար է տարել Հռոմի կողմը հակված ուժերի և, առաջին հերթին, Հայոց եկեղեցու դեմ՝ ձգտելով Սասանյանների օգնությամբ պահպանել Հայոց թագավորությունը և վերականգնել Հայաստանում նախաքրիստոնեական (հեթանոսական) կրոնը՝ զրադաշտականության ձևով։ Ըստ Մովսես Խորենացու, Ձիրավի ճակատամարտում պարսկական զորքի պարտությունից հետո Կոգովիտ գավառում Մերուժան Արծրունին ձերբակալվել և մահապատժի է ենթարկվել Սմբատ Բագրատունու ձեռքով։ Նրա գլխին դրել են շիկացած երկաթից պսակ և ասել.-Քեզ թագադրում ենք հայոց թագավոր, որովհետև դու երազում էիր հայոց թագավոր դառնալ։

Մերուժան Արծրունի
 
Մասնագիտություն՝ զորավար
Ծննդյան օր անհայտ
Վախճանի օր 381[1] կամ 371[2]
Դինաստիա Արծրունիներ
Հայր Շավասպ Արծրունի[3][4]
Մայր անանուն Մամիկոնյան
Ամուսին Որմիզդուխտ[2]
Զավակներ Վաչե Արծրունի և Մերշապուհ Արծրունի

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècleParis: 2006. — P. 316. — ISBN 978-2-7018-0226-8
  2. 2,0 2,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 499.
  3. Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 99.
  4. Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècleParis: 2006. — P. 311—313. — ISBN 978-2-7018-0226-8
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 499