Մեսրոպ Երեց (Վայոցձորեցի) (անհայտ[1], Վայոց ձոր[1] - անհայտ[1]), X դարի հայ մատենագիր։ Ծագումով Վայոց ձորի Հողոցմանց գյուղից։ 967 թվականին գրել է Ներսես Ա Մեծի վարքը և Մամիկոնյանների տոհմի պատմությունը։ Մեսրոպ Երեցի գրվածքում արտացոլվել է հայ ազատագրական լեգենդի նախնական տարբերակը, որը հայկական պետականության անկումից հետո Հայաստանի նորոգ ազատագրումն ու վերականգնումը կապում էր քրիստոնյա հռոմեացիների օգնության հետ։ Երկի հիմքում ընկած է նաև հայ-վրացական միացյալ պայքարի գաղափարը։ Հետագայում, կապված միջազգային քաղաքական իրադրության փոփոխման հետ, Մեսրոպ Երեցի երկը լրացվել է ընդմիջարկություններով, որոնք արտահայտում են հայ ազատագրական լեգենդի էվոլյուցիան։ Այն առաջին անգամ հրատարակվել է 1737 թվականին։ Վերահրատարակվել է (2 անգամ, տարբեր վերնագրերով)։ Թարգմանվել է ֆրանսերեն (1869

Մեսրոպ Երեց
Ծնվել էանհայտ[1]
ԾննդավայրՎայոց ձոր[1]
Մահացել էանհայտ[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունմատենագիր
  • Պատմութիւն սրբոյն Ներսէսի Պարթեւի Հայոց հայրապետի (Սոփերք Հայկականք 6), Վնտ, 1853։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 469.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 469