Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտագերս (այլ կիրառումներ)

Արտագերս, պատմական բերդ Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արշարունիք գավառում։ Մինչ այժմ նրա հստակ տեղը ճշտված չէ։ Ոմանք այն նույնացնում են նույն գավառում գտնվող և հետագա պատմիչների կողմից հիշատակվող Կապույտ բերդի հետ։ Հիշատակվում է հայ և օտար պատմիչների երկերում կապված IV դարի պատմական անցքերի հետ։ Արշակ Բ վերակառուցել է այն՝ պահելով այնտեղ արքունի գանձարանը։ Արտագերսում էր պատսպարվել նրա կին՝ Փառանձեմը՝ թագավորի գերվելուց հետո, երբ պարսկական բանակը արշավեց Հայաստանի վրա։ Բերդապահ զորքը թագուհու գլխավորությամբ ավելի քան մեկ տարի (368-369 թթ.) դիմադրել է թշնամուն, որը պաշարել էր ամրոցը։

Արտագերս
Տեսակամրոց
Վարչական միավորԿարսի մարզ (Թուրքիա)
Երկիր Թուրքիա

Աղբյուրներ խմբագրել

  • Թ. Խ. Հակոբյան, Հայ ժողովրդի պատմության հիշարժան վայրերը, Երևան, 1990։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 120