Ամիանոս Մարկելլինոս

Ամիանոս Մարկելլինոս (լատիներեն՝ Ammianus Marcellinus; մոտ 330, Անտիոք, Հռոմեական կայսրություն — 395 թ., հետո, Հռոմ), հին հռոմեական պատմիչ։

Ամիանոս Մարկելլինոս
լատ.՝ Ammianus Marcellinus
Ammiani Marcellini Rerum gestarum qui de XXXI supersunt, libri XVIII (1693) (14596243719).jpg
Ծնվել էմոտ 330[1][2][3][…]
Անտիոք, Հռոմեական կայսրություն[1][4]
Մահացել էմոտ 395[4]
Հռոմ[1][5][6]
ՔաղաքացիությունՀին Հռոմ[7]
ԴավանանքԲազմաստվածություն
Մասնագիտությունպատմաբան, գրող, ռազմական գործիչ և բանաստեղծ
Գործունեության ոլորտպատմագրություն
Տիրապետում է լեզուներինլատիներեն[1][8] և հին հունարեն
Commons-logo.svg Ammianus Marcellinus Վիքիպահեստում

Մասնակցել է IV դ. կեսերին պարսիկների դեմ Հռոմի պատերազմներում, նաև ծառայել է կայսրության արեւմտյան մասերում։ Ծագմամբ Ասորիքի հույն է, սակայն իր «Գործք» (Res gestae, երբեմն թարգմանվում է նաև «Պատմություն») աշխատությունը գրել է լատիներեն։ Ամմիանուսի պատմությունը բաղկացած էր 31 գրքից եւ ի սկզբանե ընդգրկում էր 96 թ. մինչև 378 թ. իրադարձությունների նկարագրությունը, սակայն մեզ հասել են միայն XIV—XXXI գրքերը, որոնք ներառում են 353—378 թթ. պատմական անցքերը։ Առաջին 13 գրքերը, որոնք բովանդակում էին 96-352 թթ. պատմությունը, կորսված են։ Ամմիանուս Մարցելինուսին հաճախ բնութագրում են որպես «վերջին մեծ հռոմեական պատմիչ»։

Ամմիանուս Մարցելինուսի գործում կարևորագույն տեղեկություններ են պահպանվել նաև Հայաստանի IV դարի պատմության վերաբերյալ, հատկապես Արշակ Բ և Պապ թագավորների մասին։

ԾանոթագրություններԽմբագրել

ՀղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 317