Անհուշ հին բերդ Իրանի հարավ–արևմուտքում, Խուժաստան (Խուզեսթան) նահանգի Դիզֆուլ քաղաքի մոտ։ Սասանյան թագավորները Անհուշում ցմահ բանտարկում էին անհնազանդ վասալներին, առավել ծանր հանցագործներին։ Պարսից Շապուհ II արքան խաբեությամբ Անհուշում բանտարկել է նաև Հայոց Արշակ Բ թագավորին և Վասակ սպարապետին։ Մովսես Խորենացին բերդն անվանել է «Անհուշ», Փավստոս Բուզանդը հիշում է «Անդմըշն, որ Անհուշ բերդն են կոչում»։ Պարսից պատմագրության մեջ հիշվում է նաև «Ղասրե Ֆարամուշ» անունով, որ բառացի նշանակում է Անհուշ բերդ։

Coa Illustration Elements Building Castle.svg
Անհուշ
Տեսակբանտ, ամրաշինություն և ամրոց
Վարչական միավորԽուզեսթան
ԵրկիրFlag of Iran.svg Իրան[1]
Ընթացիկ
սեփականատեր
Սասանյան Պարսկաստան
Վերահսկվում էՍասանյան Պարսկաստան

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 426