Արշարունիք
Արշարունիք՝ գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում, հնում հայտնի էր նաև Երասխաձոր անունով։ Սկզբնապես պատկանում էր Արշակունիների արքունական տանը, սակայն հետագայում տրվում է Արշակունիների տան ճյուղերից մեկին՝ Կամսարական նախարարական տանը։ Ենթադրվում է, որ իր անունը ստացել է գավառի առաջին տիրակալ՝ Արշավիր Կամսարականի անունից։ Գավառը տարածվում էր Երասխ և Ախուրյան գետերի կազմած արևմտյան անկյունում։ Արշարունիքում էին գտնվում Կաղզվանի հայտնի աղահանքերը։
Արշարունիք | |
---|---|
Տեսակ | գավառ |
Երկիր | Մեծ Հայք[1] |
Վարչատարածք | Այրարատ[1] |
Արաբական տիրապետության ժամանակաշրջանում Հայաստանի բազմաթիվ այլ նախարարական տների հետ միասին աստիճանաբար իրենց քաղաքական ազդեցությունը կորցնում են և Կամսարականները։ VIII դարի վերջին Կամսարականները Շիրակի և Արշարունիքի իրենց կալվածքները դրամով վաճառում են Բագրատունիներին։ Արշարունիքն առանձնապես կարևոր դեր է խաղացել Բագրատունիների թագավորության շրջանում։
Գավառի առավել նշանավոր պատմական վայրերն են՝ Երվանդաշատ, Երվանդակերտ, Բագարան քաղաքները և Արտագերս ամրոցը[2]։
Արաքսի վերին հոսանքի շրջանում դաշտ կոչվել է Արշարունյաց դաշտ[3]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 2 (հայ.) — հատոր 2. — էջ 109.
- ↑ Թ. Խ. Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, «Միտք», 1968, էջ 130-131։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 479 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 109)։ |