Նատրիումի կարբոնատ

քիմիական միացություն

Նատրիումի կարբոնատ (կալցինացված սոդա, ածխաթթվի նատրիումական աղ)՝ անօրգանական միացություն է։ Քիմիական բանաձևը՝ է։ Ջրում լավ լուծվող, խոնավածուծ, անգույն բյուրեղային նյութ է կամ սպիտակ փոշի։ Արդյունաբերության մեջ հիմնականում ստանում են նատրիումի քլորիդից Սոլվեի եղանակով։ Կիրառվում է ապակու, լվացող միջոցների արտադրություններում, բոքսիտներից ալյումինի ստացման և նավթի մաքրման ժամանակ։

Նատրիումի կարբոնատ
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումՆատրիումի կարբոնատ
Քիմիական բանաձևCNa₂O₃, Na₂CO₃
Մոլային զանգված1,8E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն2,53 գ/սմ³ գ/սմ³
Հալման ջերմաստիճան852 °C և 858,1 °C[2] °C
Կազմալուծման ջերմաստիճան1000 °C
Քիմիական հատկություններ
pKa10,33
Դասակարգում
CAS համար497-19-8
PubChem10340
EINECS համար207-838-8
SMILESC(=O)([O-])[O-].[Na+].[Na+]
ЕС207-838-8
RTECSVZ4050000
ChEBI9916
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ֆիզիկական հատկություններ խմբագրել

Անգույն բյուրեղային նյութ է կամ սպիտակ փոշի։ Ունի մի քանի ձևափոխություններ։  -ձևափոխությունը ձևավորվում է 350 °C-ում, ապա մինչև 479 °C տաքացնելիս առաջանում է  -ձևափոխությունը։  - և  -ձևափոխությունն ունեն մոնոկլինային խորանարդային բյուրեղացանցեր։ 479 °C-ից բարձր ջերմաստիճանում նատրիումի կարբոնատը վերածվում է վեցանկյուն բյուրեղացանց ունեցող  -ձևափոխության։ Հալվում է 854 °C-ում, 1000 °C-ից բարձր ջերմաստիճանում քայքայվում է առաջացնելով նատրիումի օքսիդ և ածխաթթու գազ[3][4]։

Անգույն, մոնոկլինային   բանաձևով բյուրեղահիդրատը 32,017 °C-ում վերածվում է շեղանկյուն բյուրեղացանցով   բյուրեղահիդրատի, մինչև 35,27 °C տաքացնելիս վերածվում է անգույն շեղանկյուն բյուրեղացանցով   բյուրեղահիդրատի։ 100-200 °C-ում մոնոհիդրատը կորցնում է ջուրը վերածվելով՝  :

Պատկերասրահ խմբագրել

Նատրիումի կարբոնատի հատկությունները
Ֆիզիկական մեծություն անջուր նատրիումի կարբոնատ դեկահիդրատ  
մոլեկուլային զանգված 105,99 զ. ա. մ. 286,14 զ. ա. մ.
հալման ջերմաստիճան 854 °C 32 °C
լուծելիություն չի լուծվում ացետոնում և ծծմբածխածնում, քիչ լուծելի է էթանոլում, լավ է լուծվում գլիցերինում և ջրում
խտություն   2,53 գ/սմ³ (20 °C-ում) 1,446 գ/սմ³ (17 °C-ում)
գոյացման ստանդարտ էնթալպիա ΔH −1131 ԿՋ/մոլ (297 Կ-ում) −4083,5 ԿՋ/մոլ (297 Կ-ում)
գոյացման ստանդարտ Գիբսի էներգիա G −1047,5ԿՋ/մոլ (297 Կ-ում) −3242,3 ԿՋ/մոլ (297 Կ-ում)
գոյացման ստանդարտ էնթրոպիա S 136,4 ԿՋ/մոլ·Կ (297 Կ-ում)
ստանդարտ մոլային ջերմունակություն Cp 109,2 ԿՋ/մոլ·Կ (297 Կ)
Նատրիումի կարբոնատի լուծելիությունը ջրում
ջերմաստիճան, °C 0 10 20 25 30 40 50 60 80 100 120 140
լուծելիություն, գ   100 գ   7 12,2 21,8 29,4 39,7 48,8 47,3 46,4 45,1 44,7 42,7 39,3

Բնության մեջ խմբագրել

Բնության մեջ սոդան հանդիպում է որոշ ծովային ջրիմուռների մոխրի բաղադրության մեջ, ինչպես նաև առանձին հանքերի տեսքով՝

  • նախկոլիտ  
  • տրոն (եգիպտական աղ)  
  • նատրիտ (նատրոն, բյուրեղային սոդա)  
  • թերմոնատրիտ  

Ժամանակակից սոդայի լճերը հայտնի են Անդրբայկալում և Արևմտյան Սիբիրում, մեծ ճանաչում ունեն Նատրոն լիճը Տանզանիայում և Սիրլիս լիճը Կալիֆորնիայում[5]։ Արդյունաբերական նշանակություն ունեցող տրոնը հայտնաբերվել է 1938 թվականին Գրին-Ռիվերում՝ (Վայոմինգ, ԱՄՆ) էոցենի շերտում։ Այս նստվածքային շերտում հայտնաբերվել են նաև նախկինում հազվագյուտ համարվող հանքեր, այդ թվում դավսոնիտը, որը հումք է հանդիսանում սոդայի և ալյումինի օքսիդի ստացման համար։ ԱՄՆ-ում բնական սոդան բավարարում է այս հանքանյութի նկատմամբ երկրի պահանջարկի ավելի քան 40%-ը։

Քիմիական հատկություններ խմբագրել

Նատրիումի կարբոնատը ջրային լուծույթում հիդրոլիզվում է ապահովելով միջավայրի հիմնային ռեակցիան։ Նատրիումի կարբոնատի հիդրոլիզի կրճատ իոնային հավասարումն է՝

 

Ածխաթթվի դիսոցման հաստատունը առաջին փուլի համար 4,5×10−7 է։ Ածխաթթուն անկայուն և թույլ թթու է։ Նատրիումի կարբոնատի և թթուների փոխազդեցությունից առաջանում է ածխաթթու, որն անմիջապես քայքայվում է վերածվելով ածխածնի երկօքսիդի և ջրի։

 

Ստացում խմբագրել

Մինչև 19-րդ դարի սկիզբը, նատրիումի կարբոնատը ստացվում էր հիմնականում որոշ ջրիմուռների, ափամերձ և աղասեր բույսերի մոխրից վերաբյուրեղացման միջոցով։

Լեբլանի եղանակ խմբագրել

1791 թվականին ֆրանսիացի քիմիկոս Նիկոլայ Լեբլանը «Գլաուբերի աղը սոդայի վերափոխելու մեթոդի» համար արտոնագիր ստացավ։ Նատրիումի սուլֆատի («Գլաուբերի աղ»), կավիճի կամ կրաքարի (կալցիումի կարբոնատ) և փայտածուխի խառնուրդը եփվում է մոտ 1000 °C ջերմաստիճանում։ Ածուխը նատրիումի սուլֆատը վերականգնում է մինչև նատրիումի սուլֆիդի։

 

Նատրիումի սուլֆիդը փոխազդում է կալցիումի կարբոնատի հետ։

 

Ստացված հալույթը մշակում են ջրով, նատրիումի կարբոնատը անցնում է լուծույթ, կալցիումի սուլֆիդը ֆիլտրում են, ապա նատրիումի կարբոնատի լուծույթը շոգիացնում։ Ստացված նատրիումի կարբոնատը վերաբյուրեղացնում են։ Լեբլանի եղանակով ստացվում է նատրիումի կարբոնատի բյուրեղահիդրատ։ Ստացված սոդան ջրազրկում են կալցինացման եղանակով։

Նատրիումի սուլֆատը ստացվում է կերակրի աղի և ծծմբական թթվի փոխազդեցությունից։

 

Ռեակցիայի հետևանքով անջատվող քլորաջրածինը կլանում են ջրով ստանալով աղաթթու։

Ռուսաստանում այս տիպի առաջին գործարանը հիմնադրվել է Բառնաուլում 1864 թվականին՝ արդյունաբերող Մ. Պրանգի կողմից։

Սոլվեի խնայողական և տեխնոլոգիական մեթոդի հայտնվելուց հետո (որի արդյունքում մեծ քանակով կողմնակի կալցիումի սուլֆիդ չի առաջանում) Լեբլանի եղանակով աշխատող գործարանները փակվեցին։ 1900 թվականին գործարանների 90 %-ը աշխատում էին Սոլվեի եղանակով։ Լեբլանի եղանակով աշխատող վերջին ֆաբրիկան փակվեց 1920-ական թվականների սկզբին։

Սոլվեի եղանակ (արդյունաբերական ամոնիակային եղանակ) խմբագրել

1861 թվականին բելգիացի ինժեներ-քիմիկոս Էռնեստ Սոլվեն արտոնագրեց սոդայի արտադրության իր եղանակը, որը կիրառվում է մինչ օրս։

Նատրիումի քլորիդի հագեցած լուծույթի միջով անցկացնում են գազային ամոնիակ և ածխածնի (IV) օքսիդ, կարծես թե լուծույթը մշակում են ամոնիումի կարբոնատով՝  :

 

Քիչ լուծելի նատրիումի հիդրոկարբոնատի մնացորդը ֆիլտրում են և կալցինացնում (ջրածնազրկում՝ տաքացնելով 140-160 °C), որի արդյունքում հիդրոկարբոնատը վերածվում է կարբոնատի։

 

Անջատված   վերադարձնում են արդյունաբերական ցիկլ։ Ամոնիումի քլորիդը՝   մշակում են կալցիումի հիդրօքսիդով՝  :

 

Ստացված  -ը ևս վերադարձնում են արդյունաբերական ցիկլ։

Այսպիսով, գործընթացի միակ թափոն համարվում է կալցիումի քլորիդը։

Սոդայի ստացման այս եղանակով աշխատող աշխարհում առաջին գործարանը բացվել է 1863 թվականին Բելգիայում, Իսկ Ռուսաստանում՝ 1883 թվականին Ուրալի մարզի Բերեզնիկի քաղաքում։ «Լյուբիմով, Սոլվե և Ընկ.» գործարանը տարեկան արտադրում էր 20 տ սոդա։

Մինչ օրս այս եղանակը հանդիսանում է սոդայի ստացման հիմնական եղանակ։

Հոուի եղանակ խմբագրել

Եղանակը մշակվել է 1930 թվականին Հոուի (Hou Debang) կողմից։ Սոլվեի եղանակից տարբերվում է նրանով, որ չի օգտագործվում կալցիումի հիդրօքսիդ։

Հոուի եղանակով ածխածնի երկօքսիդը և ամոնիակը նատրիումի քլորիդի լուծույթով անցկացնում են 40 °C-ում։ Ինչպես Սոլվեի եղանակում, այստեղ ևս քիչ լուծված նատրիումի հիդրոկարբոնատը նստեցվում է, ապա լուծույթը մինչև 10 °C սառեցնելով նստեցվում է ամոնիումի քլորիդը, իսկ լուծույթը օգտագործվում է սոդայի հաջորդ խմբաքանակի ստացման համար։

Ստացման եղանակների համեմատում խմբագրել

Նատրիումի կաբոնատի ստացման Հոուի եղանակով որպես կողմնակի նյութ ստացվում է NH4Cl, իսկ Սոլվեյի եղանակում՝ CaCl2:

Սոլվեի եղանակը մշակվել է նախքան Հաբերի եղանակի ի հայտ գալը։ Այդ ժամանակ ամոնիակի քանակը քիչ էր։ Դրա համար էլ ամոնիումի քլորիդից ամոնիակի վերականգնումը անհրաժեշտություն էր։ Հոուի եղանակը ավելի ուշ է հայտնվել, ամոնիակի վերականգնումը և դուրս բերումը խիստ կարևոր չէր։ Ստացված ամոնիումի քլորիդը օգտագործվել է որպես ազոտական պարարտանյութ։

Սակայն ամոնիումի քլորիդը պարունակում է քլոր, որի ավելցուկը վտանգավոր է շատ բույսերի համար, ուստի որպես պարարտանյութ ամոնիումի քլորիդի կիրառումը սահմանափակ է։ Չինաստանում այս եղանակներից ավելի շատ տարածված է Հոուի եղանակը, քանի որ ստացված ամոնիումի քլորիդը որպես պարարտանյութ կիրառվում է բրնձաբուծության մեջ (քլորի ավելցուկը նպաստում է բրնձի աճին)։

Այժմ մի շարք երկրներում արդյունաբերության մեջ նատրիումի կարբոնատի մեծ մասը ստացվում է Սոլվեի եղանակով (ներառյալ Հոուի եղանակը որպես Սոլվեի եղանակի ձևափոխություն)։ 2000 թվականի տվյալներով Եվրոպայում արդյունաբերական նատրիումի կարբոնատի 94% այս եղանակով են ստանում, իսկ ամբողջ աշխարհում՝ 84%-ը[6]։

Կիրառություն խմբագրել

Նատրիումի կարբոնատը կիրառվում է ապակու արտադրությունում, օճառի, լվացքի և մաքրող փոշիների, էմալի, ուլտրամարինի (վառ կապույտ ներկ, ծովազվարթ) արտադրությունում։ Կիրառվում է նաև ջրի կոշտության վերացման, մետաղների ճարպազերծման համար և թուջի արտադրությունում։

Նատրիումի կարբոնատը ելանյութ է հանդիսանում  ,   նյութերի ստացման համար։ Կարող է կիրառվել ծխախոտի ֆիլտրի արտադրությունում[7]։

Սննդի արդյունաբերությունում նատրիումի կարբոնատները գրանցված են որպես սննդային հավելումներ՝ E500 թթվայնության կարգավորիչ, փխրեցուցիչ։ Նատրիումի կարբոնատը (կալցինացված սոդան՝  ) ունի 500i կոդը, նատրիումի հիդրոկարբոնատը՝ 500ii (խմելու սոդա՝  ) և նատրիումի կարբոնատի և հիդրոկարբոնատի խառնուրդը՝ 500iii:

Ժամանակակից նավթարդյունաբերության մեջ նատրիումի կարբոնատը օգտագործվում է ջրի և նավթի միջֆազային լարվածությունը նվազեցնելու համար։

Կիրառվում է լուսանկարչության մեջ երևակչի բաղադրությունում որպես արագացուցիչ[8]։

Պոլիմերացումը կանխելու համար ավելացվում է շարժիչի յուղի բաղադրության մեջ։

Անվտանգություն խմբագրել

Արդյունաբերական շինություններում օդում կալցինացված սոդայի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2մգ/մ է[3]։ Կալցինացված սոդան դասվում է 3-րդ կարգի վտանգավոր նյութերի շարքին։ Կալցինացված սոդայի աէրոզոլը խոնավ մաշկի վրա, աչքի լորձաթաղանթում և քթում հայտնվելիս կարող է գրգռվածություն առաջացնել, իսկ դրա երկարատև ազդեցությունը առաջացնում է մաշկաբորբ (դերմատիտ)։

Պատահական անուններ խմբագրել

Սոդան ածխաթթվի նատրիումական աղի տեխնիկական անվանումն է։

  •   (Նատրիումի կարբոնատ) — կալցինացված սոդա, սպիտակեղենի սոդա
  •   (նատրիումի կարբոնատի հիդրատ, պարունակում է 62,5 % բյուրեղաջուր)՝ լվացքի սոդա, երբեմն թողարկվում է   կամ   տեսքով։
  •   (նատրիումի հիդրոկարբոնատ) — խմելու սոդա, սննդի սոդա, նատրիումի բիկարբոնատ։

Գրականություն խմբագրել

  • Гурлев Д.С Справочник по фотографии (обработка фотоматериалов). — К.: Тэхника, 1988.
  • Рукк Н. С. Натрия карбонат // Химическая энциклопедия : в 5 т. / Гл. ред. И. Л. Кнунянц. — М.: Большая Российская энциклопедия, 1992. — Т. 3: Меди—Полимерные.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 SODIUM CARBONATE
  2. 2,0 2,1 David R. Lide, Jr. Basic laboratory and industrial chemicals: A CRC quick reference handbookCRC Press, 1993. — ISBN 978-0-8493-4498-5
  3. 3,0 3,1 Рукк, 1992
  4. Аликберова
  5. https://books.google.am/books?id=p4p0DQAAQBAJ&pg=PT5&lpg=PT5&dq=%D0%BE%D0%B7%D0%B5%D1%80%D0%BE+%D0%A1%D0%B8%D1%80%D0%BB%D1%81+%D0%B2+%D0%9A%D0%B0%D0%BB%D0%B8%D1%84%D0%BE%D1%80%D0%BD%D0%B8%D0%B8.&source=bl&ots=L9JFwBw9I9&sig=ACfU3U2QQGTyDReRRJ-TMQ-NJhbBAPIq-w&hl=ru&sa=X&ved=2ahUKEwj-oubK_5zgAhUKKywKHQzTC8oQ6AEwBXoECAMQAQ#v=onepage&q=%D0%BE%D0%B7%D0%B5%D1%80%D0%BE%20%D0%A1%D0%B8%D1%80%D0%BB%D1%81%20%D0%B2%20%D0%9A%D0%B0%D0%BB%D0%B8%D1%84%D0%BE%D1%80%D0%BD%D0%B8%D0%B8.&f=false
  6. «WebCite query result» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 1-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  7. «Патент на изобретение». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 6-ին.
  8. Гурлев, 1988, էջ 298
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատրիումի կարբոնատ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 199