Բացել գլխավոր ցանկը

Նատրիումի հիդրօքսիդ

քիմիական միացություն

Նատրիումի հիդրօքսիդը (NaOH), որը հայտնի է նաև որպես կաուստիկ սոդա կամ կծու նատրոն անվանումներով, մետաղական հիմք է։

Նատրիումի հիդրօքսիդ
Sodium-hydroxide-crystal-3D-vdW.png
SodiumHydroxide.jpg
Ընդհանուր տեղեկություններ
Ավանդական անվանումկաուստիկ սոդա, կծու նատրոն
Քիմիական բանաձևNaOH
Ֆիզիկական հատկություններ
Ագրեգատային վիճակսպիտակ, պինդ նյութ
Մոլային զանգված39,993 զանգվածի ատոմական միավոր[1] գ/մոլ
Խտություն2,13±0,01 գ/սմ³[2] գ/սմ³
Հալման ջերմաստիճան605±1 °F[2] °C
Եռման ջերմաստիճան2534±1 °F[2] °C
Գոլորշու ճնշում0±1 Տոր[2]
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար1310-73-2
PubChem14798
EINECS համար215-185-5
SMILES[OH-].[Na+]
ЕС215-185-5
RTECSWB4900000
ChEBI14114
IDLH10±1 milligram per cubic meter[2]
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Բովանդակություն

Ֆիզիկական հատկություններԽմբագրել

Նատրիումի հիդրօքսիդը սպիտակ, պինդ նյութ է։ Եթե կծու նատրոնի մի կտոր թողնենք օդի մեջ մնա, ապա այն շուտով ճապաղում է, քանի որ օդից խոնավություն է կլանում։ Կծու նատրոնը ջրի մեջ լավ է լուծվում (100 գ-ում՝ 109,2 գ, 20 °C)։ Լուծվում է նաև մեթիլ և էթիլ սպիրտներում։ Կծու նատրոնը շոշափելիքի վրա թողնում է լպրծուն հետք։ Քայքայում է մաշկը, լորձաթաղանթը, գրգռում շնչառական ուղիները։ Մեծ քանակով նատրիումի հիդրօքսիդի առկայությունը փոքրացնում է աղերի և օրգանական նյութերի լուծելիությունը ջրում։

Քիմիական հատկություններԽմբագրել

Նատրիումի հիդրօքսիդը ալկալի է։

Նատրիումի հիդրօքսիդը չեզոքացման ռեակցիայի մեջ է մտնում բոլոր թթուների հետ՝ առաջացնելով աղեր և ջուր։ Օրինակ՝

NaOH + HNO3 = NaNO3 + H2O

Նա ռեակցիայի մեջ է մտնում նաև բոլոր թթուների անհիդրիդների հետ։ Այպես, կծու նատրոնը օդից կլանում է ածխաթթու գազը, փոխարկվելով նատրիումի կարբոնատի (Na2CO3

2NaOH + CO2 = Na2CO3 + H2O

Ջրային լուծույթներն ուժեղ հիմքեր են, փոխազդում են թթուների, թթվային օքսիդների, բազմաթիվ աղերի հետ, լուծում են ալյումինը, սիլիցիումը, քայքայում կաշին, թուղթը և այլ նյութեր։

Կծու նատրոնը ռեակցիայի մեջ է մտնում և շատ աղերի հետ, առաջացնելով նոր հիմք և նոր աղ։ Օրինակ՝

FeCl3 +3NaOH = Fe(OH)3 + 3NaCl

Նատրիումի հիդրօքսիդ ստանում են կերակրի աղի լուծույթի էլեկտրոլիզով կամ սոդայի լուծույթը կրակաթի հետ եռացնելով։

Առաջացնում է բյուրեղահիդրատներ, որոնցից կայուն է՝ NaOH • H20

ԱնվտանգությունԽմբագրել

Նատրիումի հիդրօքսիդը ուժեղ քայքայում է մաշկը և հյուսվածքները։ Դրա համար էլ կծու նատրոնով կամ նրա լուծույթներով աշխատելիս պետք է զգույշ լինել, որ նրանք չընկնեն ձեռքների, դեմքի և հագուստի վրա։

ԿիրառումըԽմբագրել

Կծու նատրոնը քիմիական արդյունաբերության կարևորագույն արտադրանքներից մեկն է։ Նրա գլխավոր սպառողներն են նավթարդյունաբերությունն ու օճառագործությունը։ Կաուստիկ սոդայի օգնությամբ կերոսինն ու այլ նավթանյութերը մաքրվում են թթուների խառնուրդներից, իսկ բուսական և կենդանական ճարպերից ստացվում է օճառ։

Տեսեք նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

Յու․ Վ․ Խոդակով, Լ․ Ա․ Ցվետկով և ուրիշներ։ «Քիմիա», Երևան, 1961։