Կալցիումի սուլֆիդ

քիմիական միացություն

Կալցիումի սուլֆիդ, երկտարր անօրգանական քիմիական միացություն CaS բանաձևով։

Կալցիումի սուլֆիդ
Ընդհանուր տեղեկություններ
Ավանդական անվանումկալցիումի սուլֆիդ
Քիմիական բանաձևCaS
Ֆիզիկական հատկություններ
Ագրեգատային վիճակսպիտակ գիգրոսկոպիկ փոշի
Մոլային զանգված1,2E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն2,59 գ/սմ³ գ/սմ³
Հալման ջերմաստիճան2525 °C °C
Գոյացան էնթալպիա−476,98 կՋ/մոլ կՋ/մոլ
Քիմիական հատկություններ
Լուծելիությունը ջրումքիչ լուծվող գ/100 մլ
Լուծելիությունը սպիրտ-ումչի լուծվում սպիրտոում, փոխազդում է թթվածնի հետ գ/100 մլ
Բեկման ցուցիչ2,137
Կառուցվածք
Կոորդինացիոն երկրաչափությունօկտաեդրական (Ca2+); օկտաեդրական (S2−)
Բյուրեղային կառուցվածք

խորանարդ (գալիտ)

Դասակարգում
CAS համար20548-54-3
PubChem10197613
EINECS համար243-873-5
SMILES[S-2].[Ca+2]
ЕС243-873-5
ChEBI28030
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ստացումը խմբագրել

Հայտնի է Օլգդամիդ (անգլ.՝ Oldhamite) հանքը, որը կազմված է կալցիումի սուլֆիդի և նատրիումի, երկաթի, մագնեզիումի, պղնձի խառնուրդներից։ Բյուրեղները բաց-շագանակագույնից վերափոխվում են մուգ-մանուշակագույն գույնի։

Տարրերի անմիջական սինթեզից.

 

Ծծմբաջրածնի և կալցիումի հիդրիդի փոխազդեցությունից.

 

Կալցիումի կարբոնատից.

 

Կալցիումի սուլֆատի վերականգնումից.

 
 

Ֆիզիկական հատկությունները խմբագրել

Սպիտակ բյուրեղներ, խորանարդաձև բյուրեղացանցը նման է NaCl-ի բյուրեղավանդակին (a=0.6008 նմ)։ Հալեցման ժամանակ քայքայվում է։ Բյուրեղում յուրաքանչյուր S2− իոն շրջապատված է վեց Са2+ իոններից կազմված օկտաեդրով, միառժամանակ յուրաքանչյուր Са2+ իոն շրջապատված է վեց S2− իոններով։ Սառը ջրում քիչ է լուծվում, բյուրեղահիդրատ չի առաջացնում։ Շատ սուլֆիդների նման, կալցիումի սուլֆիդը ջրի առկայության դեպքում ենթարկվում է հիդրոլիզի և ունի ծծմբաջրածնի հոտ։

Քիմիական հատկությունները խմբագրել

Տաքացնելիս քայքայվում է պարզ նյութերի.

 

Եռացող ջրում ամբողջովին հիդրոլիզվում է.

 

Խիտ թթուները դուրս են մղում ծծմբաջրածինը աղից.

 

Կոնցենտրիկ թթու-օքսիդիչները օքսիդացնում են ծծմբաջրածինը.

 

Ծծբաջրածինը թույլ թթու է և կարող է հեշտ դուրս մղվել աղերից, նույնիսկ ածխաթթու գազով.

 

Ծծմբաջրածնի ավելցուկի դեպքում առաջանում է դիդրոսուլֆիդ.

 

Ինչպես բոլոր սուլֆիդները, կալցիումի սուլֆիդը նույնպես օքսիդանում է թթվածնով.

 

Կիրառությունը խմբագրել

Օգտագործվում է լյումինոֆորների արտադրության մեջ, բացի դրանից օգտագործվում է կաշեգործության մեջ՝ մազերը կաշվից հեռացնելու համար։

Ծանոթագրություններ խմբագրել