Էթիլ սպիրտ

քիմիական միացություն

Էթիլսպիրտ (էթիլ սպիրտ, գինու սպիրտ, էթանոլ), միատոմ սպիրտ է, քիմիական բանաձևն է : Ստանդարտ պայմաններում այն թափանցիկ հեղուկ է, այրվում է, ունի բնորոշ սուր հոտ։ Այն հանդիսանում է ոչ դիպոլային միացությունների լուծիչ, օգտագործվում է որպես ախտահանող միջոց[10]։

Էթիլ սպիրտ
Ethanol-2D-skeletal.svg
Ethanol-3D-vdW.png
Ethanol-3D-balls.png
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումԷթանոլ
Ավանդական անվանումԷթիլսպիրտ
Քիմիական բանաձևC₂H₆O
Ռացիոնալ բանաձև
Ֆիզիկական հատկություններ
Ագրեգատային վիճակհեղուկ
Մոլային զանգված7,6E−26 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն790 ± 0 կգ/մ³ գ/սմ³
Իոնիզացման էներգիա10,47 ± 0,01 Էլեկտրոն-վոլտ կՋ/մոլ
Ջերմային հատկություններ
Հալման ջերմաստիճան−173 ± 1 ℉ °C
Եռման ջերմաստիճան173 ± 1 ℉ և 79 °C[5][6] °C
Այրման ջերմաստիճան55 ± 1 ℉ և 12 °C
Ինքնաբռնկման ջերմաստիճան363 °C
Եռյակ կետ-114, 3 °C[2][3]
Կրիտիկական ճնշում+241 °C, 63 բար մթն.
Մոլյար ջերմատարողություն1,197[4] Ջ/(մոլ•Կ)
Գոյացան էնթալպիա−234, 8 կՋ/մոլ
Գոլորշու ճնշում44 ± 1 mm Hg և 58 hectopascal[7]
Քիմիական հատկություններ
Լուծելիությունը ջր-ումանսահմանափակ գ/100 մլ
pKa16 ± 0,01[8]
Բեկման ցուցիչ1,3611
Կառուցվածք
Բյուրեղային կառուցվածքՄոնոցիկլիկ բյուրեղային համակարգ[9]
Դիպոլ մոմենտ(գազ) 1.69
Դասակարգում
CAS համար64-17-5
PubChem702
EINECS համար200-578-6
SMILESCCO
ЕС200-578-6
RTECSKQ6300000
ChEBI682
IDLH6237 ± 1 mg/m³
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

ՍտուգաբանությունԽմբագրել

Էթանոլ (Ethanol) համակարգված անունը սահմանվել է Միջազգային Միության տեսական և կիրառական քիմիայի (IUPAC) կողմից մոլեկուլի համար, որը կազմված է երկու ատոմ ածխածնից (նախածանց eth) որոնք կապված են մեկ դոմենով (կապով) (վերջածանց «- ane») և կից OH խմբով ( վերջածանց «ol»)[11]:

Էթիլ (ethyl) նախածանցը ստեղծվել է 1834 թվականին գերմանացի քիմիկոս Ջասթուս Լիբիգը։ Էթիլը (ethyl) գալիս է ֆրանսիական ether բառից (ցանկացած նյութ, որը գոլորշիանում կամ սուբլիմացվում է նորմալ սենյակային ջերմաստիճանում)[12]։

Էթանոլ անունը հաստատվել է Ժնևում 1892 թվականին քիմիական անվանացանկի միջազգային գիտաժողովի ընթացքում։ Սպիրտի սիստեմատիկ օգտագործումը քիմիայում սկսվել է 1850 թվականից[13]։

Քիմիական բանաձևԽմբագրել

Էթանոլը երկու ածխածին պարունակող սպիրտ է։ Դրա մեկ այլ մոլեկուլային բանաձևն է CH3CH2OH է[14]։ Այլընտրանքային նշում է CH3-CH2- OH, որը ցույց է տալիս, որ ածխածնի մի մեթիլ խմբի (CH3-) կցվում է ածխածնի մի մեթիլ խմբի (- CH2 -), որը կցվում է թթվածնի մի հիդրոքսիլ խմբի (-OH )։ Դա դիմեթիլ էթիլի իզոմեր է. Էթանոլը երբեմն կրճատ գործածվում է որպես էթ OH, օգտագործելով ընդհանուր օրգանական քիմիայի նշումները էթիլային խումբը ԷԹ-ի հետ ներկայացնելու համար ( C2H5 )[15]:

ԱրտադրությունԽմբագրել

Էթանոլը արտադրվում է և նավթաքիմիական (սինթետիկ)(Էթիլենի հիդրատացմամբ) և կենսաբանական գործընթացների (մանրէաբանություն)(ֆերմենտացնելով շաքարը խմորիչի հետ) միջոցով[16]։

ՍտացումԽմբագրել

Էթանոլի ստացման համար գործում է հիմնականում երկու միջոց, միկրոկենսաբանական (սպիրտային խմորում) և սինթետի կ(էթիլենի հիդրատացիա)[17]։

ԽմորումԽմբագրել

Խմորումը միջոցով էթանոլի ստացումը հայտնի է դեռևս հին ժամանակներից։ Մթերքների սպիրտային խմորումից, որոնք պարունակում են ածխաջրեր (օրինակ խաղող, տարբեր պտուղներ և այլն)։ Սպիրտային խմորումը բավական բարդ երևույթ է, բայց այն կարելի է ներկայացնել հետևյա ռեակցիայով[18]։

  •  

Այս ռեակցիայի արդյունքում էթանոլի ելքը կազմում է մոտ 15%[19]։ Շատ հաճախ էթանոլ ստանալու պրոցեսը արագացնելու համար օգտագործում են դրոժասնկերի շտամբներ[20]։ Այս եղանակով ստացված էթանոլը հարկավոր է վերամշակել և մեծացնել էթանոլի պարունակությունը խառնուրդում[21]։

Հիդրոլիզային արտադրությունԽմբագրել

Աշխարհում բավական շատ էթանոլ են ստանում ցելյուլոզա պարունակող հումքից (օրինակ բնափայտ), որը նախօրոք ենթարկում են հիդրոլիզի[22]։ Այդ ընթացքում առաջացած հեքսոզի և պենտոզի խառնուրդը ենթարկվում է հիդրոլիզի[23]։

Էթիլենի հիդրատացումԽմբագրել

Արդյունաբերության մեջ էթանոլի ստացման ամենակիրառելի եղանակը էթիլենի հիդրատացումն է։ Հիդրատացումը կարելի է կատարել երկու եղանակով։

  • Ուղիղ հիդրատացում, 300 °C ջերմաստիճանում, 7 ՄՊասկալ ճնշման և կատալիզատորի առկայության պայմաններում[24]։

 

  • Միջանկյալ եթերի փուլում, ծծմբական թթվի առկայությամբ, 80-90 °C ջերմաստիճանում, 3, 5 ՄՊասկալ ճնշման պայմաններում, հաջորդող հիդրոլիզով էթանոլի ստացում[25]։

 

Էթանոլի մաքրումԽմբագրել

Խմորման կամ հիդրատացման միջոցով ստացված էթանոլը իրենից ներկայացնում է ջրի, սպիրտի և այլ բաղադրիչների խառնուրդ։ Նրա արդյունաբերական, կենցաղային և այլ կարգի օգտագործման համար անհրաժեշտ է այն ենթարկել մաքրման[26]։ Թորման հետևանքով ստացված էթիլ սպիրտում էթանոլը կազմում է 95, 6%, 4, 4%-ը ջուրն է։

Բացարձակ ալկոհոլԽմբագրել

Բացարձակ ալկոհոլի - էթիլսպիրտ, գրեթե ջուր չի պարունակում. Այն եռում է 78, 39 °C ջերմաստիճանի դեպքում, իսկ ռեկտիֆիկացված սպիրտը՝ պարունակող ոչ պակաս, քան 4.43 % ջուր եռում է 78, 15 °C. Ստանում են ջրային սպիրտի թորմամբ, որը պարունակում է բենզոլ։ Ստանում են նաև այլ տարբերակներով, օրինակ, ալկոհոը մշակում են նյութերով, որոնք արձագանքում են ջրով կամ կլանում են ջուրը, ինչպիսիք չհանգած CaO-ն է կամ պղնձի սուլֆատը CuSO4[27]:

Էթիլենի հիդրատացմամբ սինթետիկ սպիրտի ստացում Սինթետիկ սպիրտը ստացվում է գազային էթիլենի անմիջական հիդրատացմամբ[28]։ Էթիլենն էժան հումք է և մեծ քանակներով առաջաբում է նավթի կրեկինգից.

CH2= CH2(գ) + H2O (գ) → C2H5OH(գ) ΔH < 0

Ռեակցիան իրականանում է 300°С ջերմաստիճանում 7-8 ՄՊա ճնշման տակ՝ ելքը մեծացնելու համար, քանի որ ռեակցիան ընթանում է ծավալի կրճատումով[29]։ Որպես կատլիզատոր օգտագործվում է օրթոֆոսֆորական թթու (H3PO4), որով պատում են հախճապակե մանր խողովակները, որոնք տեղադրում են հպումային սարքի մեջ։

Էթանոլի ստացումը փայտանյութիցԽմբագրել

Արտադրության հիմքում ընկած են բջջանյութի թթվային հիդրոլիզը (I փուլ) և գոյացող գլյուկոզի սպիրտային խմորումը (II փուլ)։ Փայտից գլյուկոզի ստացումն իրականացնում են 1, 2 ՄՊա (12 մթն) ճնշման տակ 180 °C ջերմաստիճանում։ Փայտաթեփով բեռնում են հիդրոլիզարար կոչվող սարքը, որտեղ ավելացնում են նաև ծծմբական թթվի 0, 5 %–անոց լուծույթ։ Հիդրոլիզի արգասիքներով ջրային լուծույթը տեղափոխում են չեզոքարարի մեջ, որում օգտագործվում է կրակաթ։ Ծծմբական թթուն փոխարկվում է կալցիումի սուլֆատի և նստվածքի ձևով հեռացվում պարզարանում[30].

(C6H10O5)n + nH2O → nC6H12O6

C6H12O6 → 2C2H5OH + 2CO2

Նստվածքից ազատված և սարքում սառեցված լուծույթն անցնում է խմորման գուռ, առաջանում է էթիլսպիրտ։ Զատիչում անջատված սպիրտն ուղարկվում է թորման արտադրամաս։ Այս եղանակով ստացված սպիրտը կոչվում է հիդրոլիզային։ Հարկ է իմանալ, որ սինթետիկ և հիդրոլիզային սպիրտները կիրառելի են միայն տեխնիկական նպատակների համար, և չի կարելի օգտագործել ալկոհոլային խմիչքների արտադրությունում, քանի որ պարունակում են առողջության համար վնասակար նյութեր[31][32]։

ՀատկություններԽմբագրել

Ֆիզիկական հատկություններԽմբագրել

Սովորական պայմաններում էթանոլը իրենից ներկայացնում է անգույն, ցնդող, բնորոշ հոտով, այրող համով հեղուկ։ Էթանոլը ջրից թեթև է։ Հանդիսանում է լավ լուծիչ օրգանական նյութերի համար[33]։

Էթանոլի ֆիզիկական հատկությունները
Մոլեկուլային զանգված 46, 069 զանգվածի ատոմային միավոր(զ․ա․մ․)
Հալման ջերմաստիճան −114, 15 °C
Եռման ջերմաստիճան 78, 39 °C
Կրիտիկական կետ 241 °C ( 6, 3 ՄՊասկալ ճնշման պայմաններում)
Լուծելիություն Լուծվում է բենզոլում, ջրում, գլիցերինում, դիէթիլեթերում, ացետոնում, մեթանոլում, քացախաթթվում, քլորոֆորմում
Բեկման ցուցիչ 1, 3611

(բեկման ջերմաստիճանային գործակից 4, 0×10−4, ճշմարիտ է հետևյալ ջերմաստիճաններում 10-30 °C)

Առաջացման էնթալպիա ΔH −234, 8 կՋոուլ/մոլ (գ) ( 298 Կ-ում)
Առաջացման էնթրոպիա S 281, 38 Ջոուլ/մոլ·Կ (գ) ( 298 Կ-ում)
Ստանդարտ մոլային ջերմունակություն Cp 1, 197 Ջոուլ/մոլ·Կ (գ) (298 Կ-ում)
Լուծման էնթալպիա ΔHլուծ 4, 81 կՋոուլ/մոլ
Եռման էնթալպիա ΔHեռ 839, 3 կՋոուլ/մոլ

Քիմիական հատկություններԽմբագրել

 
Էթանոլի մոլեկուլի եռաչափ պատկերի անիմացիա

Միատոմ սպիրտների տիպիկ ներկայացուցիչ է։ Այրվում է։ Հեշտ բռնկվում է։ Բավարար օդի պայմաններում այրվում է երկնագույն բոցով։ Այրման արդյունքում առաջանում են ածխածնի քառավալենտ օքսիդ և ջուր։

 

Այս ռեակցիան ավելի բուռն է ընթանում մաքուր թթվածնի միջավայրում։ Անհրաժեշտ պայմաններում(ջերմաստիճան, ճնշում, կատալիզատոր) կարելի է վերահսկել օքսիդացումը(ինչպես թթվածնով, այնպես էլ այլ օքսիդիչներով) մինչև քացախալդեհիդ, քացախաթթու և այլ միացություններ։ Օրինակ՝

 

Ցուցաբերում է թույլ թթվային հատկություններ, փոխազդում է ալկալիական մետաղների, ալյումինի, մագնեզիումի և նրանց հիդրիդների հետ։ Ռեակցիայի արդյունքում առաջանում է համապատասխան մետաղի էթիլատը(աղանման միացություն) և անջատվում է ջրածին։

  •  
  •  

Փոխազդում է կարբոնաթթուների և մի շարք անօրգանական թթուների հետ, առաջացնելով բարդ եթերներ։

  •  
  •  

Հալոգենաջրածինների( ) հետ ռեակցիան հանդիսանում է նուկլեոֆիլ տեղակալման ռեակցիա։

  •  

Առանց կատալիզատորի քլորաջրածնի հետ ռեակցիան ընթանում է չափազանց դանդաղ։ Ռեակցիան անհամաեմատ ավելի արագ է ընթանում ցինկի քլորիդի և այլ Լույսի թթուների մասնակցությամբ։ Էթանոլը աչքի է ընկնում նուկլեոֆիլ հատկություններով։

  •  

Էթանոլը փոխազդում է ալդեհիդների հետ։

  •  
  •  

Չափավոր տաքացման դեպքում (120 °C ջերմաստիճանից ցածր) ծծմբական թթվի, կամ մեկ այլ ջուր խլող և թթվային հատկություններով օժտված միացության փոխազդեցությունից ստացվում է դիէթիլեթեր։

  •  

Ավելի ուժգին տաքացման դեպքում, ծծմբական թթվի հետ, ալյումինի օքսիդի առկայությամբ, ընթանում է ավելի խորը դեհիդրատացիա և առաջանում է էթիլեն։

  •  

Կատալիզատորի առկայությամբ(ալյումինի օքսիդ, սիլիցիում, ցինկ, մագնեզիում), ենթարկվում է բարդ փոխարկումների, որի արդյունքում ստացվում է բութադիեն(Լեբեդևի ռեակցիա)։

  •  

1932 թվականին այս ռեակցիայի հիման վրա, ԽՍՀՄ-ն դարձավ աշխարհում առաջինը, ով սկսեց սինթետիկ կաուչուկի լայնածավալ արտադրությունը։ Թույլ հիմնային միջավայրում առաջանում է յոդոֆորմ։

  •  

Այս ռեակցիան ունի մի քանի կիրառական ոլորտ, որոնցից մեկը դա խառնուրդում նյութերի որակական և քանակական բաղադրությունը որոշելն է։

Հրավտանգ հատկություններԽմբագրել

Դյուրին բռնկվող անգույն հեղուկ է։ Այրման ջերմությունը 1408 կՋոուլ/մոլ է։ Առաջացման ջերմությունը -239.4 կՋուոլ/մոլ է։ Բռնկման ջերմաստիճանը 13°С (փակ անոթում), 16 °С (բաց անոթում)։ Ինքնաբռնկման ջերմաստիճանը 400 °С: Պայթյունի մաքսիմալ ճնշումը 682 կՊասկալ։ Այրման մինիմալ էներգիան 0.246 ՄՋոուլ է։ Հրավտանգ է միավոր ծավալում 11.1 % թթվածնի պարունակության դեպքում։

ԿիրառությունԽմբագրել

ՎառելանյութերԽմբագրել

Էթանոլը օգտագործվում է որպես վառելանյութ, այդ թվում հրթիռների շարժիչներում, ներքին այրման շարժիչներում և այլն։ Սահմանափակ քանակներով օգտագործում են նաև նավթային հեղուկ խառնուրդներում։

Քիմիական կիրառությունԽմբագրել

  • Հումք է հանդիսանում այլ կարևոր քիմիական նյութերի ստացման համար, օրինակ ացետալդեհիդ, դիէթիլեթեր, եռէթիլ կապար, քացախաթթու, քլորոֆորմ, էթիլացետատ, էթիլեն և այլն։
  • Մեծ կիրառություն ունի որպես լուծիչ(օգտագործվում է ներկանյութերի, լականյութերի մեջ)։
  • Օգտագործվում է ապակի մաքրելու հեղուկներում և անտիֆրիզներում։
  • Կենցաղային քիմիայում էթանոլն օգտագործվում է մաքրող և լվացող միջոցներում, հատկապես ապակու և սանտեխնիկայի մաքրման համար։

Կիրառությունը բժշկությունումԽմբագրել

 
Բժշկական գործիքներ

Էթանոլը կարելի է դասել անտիսեպտիկների դասին։ Այն օգտագործվում է տաքացնող կոմպրեսորներում։ Խտանյութերի և ոգեթուրմերի բաղադրամաս է։ Էթանոլը հանդիասանում է հակաթույն մի շարք թունավոր սպիրտների համար։ Լուծիչ է հանդիսանում մի շարք դեղամիջոցների համար։ Օգտագործվում է բժշկական սարքերի և գործիքների ախտահանման և մաքրման համար։

Կիրառությունը օծանելիքներում և կոսմետիկայումԽմբագրել

 
Օծանելիք

Հանդիսանում է ունիվերսալ լուծիչ տարբեր նյութերի համար, հիմնական բաղադրամաս է կազմում օծանելիքների, դեզոդորանտների, աէրոզոլների և այլ անուշաբույրերի համար։ Օգտագործվում է մարմնի գելերում, շամպուններում, ատամի մածուկում և այլն։

Կիրառությունը սննդումԽմբագրել

Հանդիսանում է հիմնական բաղադրամաս ալկոհոլային խմիչքներում(օղի, գինի, գարեջուր և այլն)։ Օգտագործվում է որպես լուծիչ բուրավետ հավելանյութերի համար։ Գրանցված է որպես սննդային հավելում E1510[34]: Էթանոլի էներգիական արժեքը-7.1 կկալ/գ։

Էթանոլի համաշխարհային արտադրությունԽմբագրել

Էթանոլի համաշխարհային արտադրությունը՝ ըստ երկրի կամ տարածաշրջանի (միլիոն գալոն)

Lua error in Մոդուլ:Chart at line 232: group names should contain the same number of items as the number of groups (6).


Աղբյուր՝ Alternative Fuels Data Center

Էթանոլի օգտագործումը ավտոմոբիլային վառելանյութերումԽմբագրել

 
Դիզել, որը պարունակում է էթանոլ

Վառելանյութ էթանոլը բաժանվում է բիոէթանոլի և էթանոլի։ Բիոէթանոլը էթանոլ պարունակող հեղուկ վառելանյութ է։ Ստանում են հատուկ արդյունաբերական կենտրոններում, օսլայի, ցելյուլոզայի, շաքարային հումքից։ Պարունակում է մեթանոլ, որը դարձնում է նրան խմելու համար ոչ պիտանի։ Բիոէթանոլի արտադրությունը և սպառումը կիրառվում է տարբեր երկրներում, որպես էկոլոգիապես ավելի մաքուր վառելիք։ Էթանոլի և այլ վառելանյութերի խառնուրդի առավելությունը մաքուր էթանոլի նկատմամբ, նրա առավել դյուրավառ լինելն է, դա պայմանավորված է խոնավության ցածր մակարդակով։ Դիզելին կամ բենզինին էթանոլ ավելացնելիս նկատվում է շերտավորում։ Տարբեր երկրներում գործում են տարբեր պետական ծրագրեր, որոնք վերաբերում են ներքին այրման շարժիչների և փոխադրամիջոցների վառելանյութում էթանոլի քանակին։

Էթանոլի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրաԽմբագրել

 
Ալկոհոլի ազդեցությունը ստամոքս-աղիքային համակարգի վրա

Ալկոհոլային խմիչքներում պարունակվող էթանոլը ունի քաղցկեղածին հատկություններ, որի շնորհիվ կարող է առաջացնել քաղցկեղ։ Կախված օգտագործման հաճախականությունից, օգտագործման ձևից, չափաբաժնից և կոնցենտրացիայից, էթանոլի հասցրած վնասի չափը տարբեր է լինում։ Էթանոլի մեծ չափաբաժինը կարող է հանգեցնել մահվան (4-12 գրամ մարդու զանգվածի յուրաքանչյուր գրամին)։

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 ethanol
  2. Ballinger, P., Long, F.A., Long (1960)։ «Acid Ionization Constants of Alcohols. II. Acidities of Some Substituted Methanols and Related Compounds1, 2»։ Journal of the American Chemical Society 82 (4): 795–798։ doi:10.1021/ja01489a008 
  3. Arnett, E.M., Venkatasubramaniam, K.G., Venkatasubramaniam (1983)։ «Thermochemical acidities in three superbase systems»։ J. Org. Chem. 48 (10): 1569–1578։ doi:10.1021/jo00158a001 
  4. Vengeliene V, Bilbao A, Molander A, Spanagel R (May 2008)։ «Neuropharmacology of alcohol addiction»։ British Journal of Pharmacology 154 (2): 299–315։ PMID 18311194։ doi:10.1038/bjp.2008.131։ Վերցված է ապրիլի 16, 2015։ «(Compulsive alcohol use) occurs only in a limited proportion of about 10–15% of alcohol users....» 
  5. 5,0 5,1 http://www.alcohol.jp/expert/expert_table/08%20hultuten.pdf
  6. 6,0 6,1 Curso de ingeniería química(untranslated). — P. 181.
  7. GESTIS database
  8. http://openmopac.net/pKa_table.html
  9. Jönsson P. Hydrogen bond studies. CXIII. The crystal structure of ethanol at 87 K // Acta Crystallographica Section B: Structural Science, Crystal Engineering and MaterialsWiley-Blackwell, 1975. — Vol. 32. — P. 232–235. — ISSN 0108-7681; 1600-5740doi:10.1107/S0567740876002653
  10. «Ethanol – Compound Summary»։ The PubChem Project։ USA: National Center for Biotechnology Information 
  11. Liebig, Justus (1834) "Ueber die Constitution des Aethers und seiner Verbindungen" (On the constitution of ether and its compounds), Annalen der Pharmacie, 9 : 1–39. From page 18: "Bezeichnen wir die Kohlenwasserstoffverbindung 4C + 10H als das Radikal des Aethers mit E2 und nennen es Ethyl, …" (Let us designate the hydrocarbon compound 4C + 10H as the radical of ether with E2 and name it ethyl …).
  12. «Methanol poisoning»։ MedlinePlus։ National Institute of Health։ հունվարի 30, 2013։ Վերցված է ապրիլի 6, 2015 
  13. For a report on the 1892 International Conference on Chemical Nomenclature, see:
  14. McDonnell G, Russell AD, Russell (1999)։ «Antiseptics and disinfectants: activity, action, and resistance»։ Clin. Microbiol. Rev. 12 (1): 147–79։ PMC 88911։ PMID 9880479 
  15. Calesnick B., Vernick H. (1971)։ «Antitussive activity of ethanol»։ Q J Stud Alcohol 32 (2): 434–441։ PMID 4932255 
  16. Alcohol use and safe drinking. US National Institutes of Health .
  17. Eyidogan Muharrem, Ozsezen Ahmet Necati, Canakci Mustafa, Turkcan Ali (2010)։ «Impact of alcohol–gasoline fuel blends on the performance and combustion characteristics of an SI engine»։ Fuel 89 (10): 2713–2720։ doi:10.1016/j.fuel.2010.01.032 
  18. Reel, M. (August 19, 2006) "Brazil's Road to Energy Independence", The Washington Post.
  19. Rocket Racing League Unveils New Flying Hot Rod, by Denise Chow, Space.com, 2010-04-26. Retrieved 2010-04-27.
  20. Green Ray։ «Model T Ford Club Australia (Inc.)»։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-14-ին։ Վերցված է հունիսի 24, 2011 
  21. Ethanol 101. American Coalition for Ethanol.
  22. California Air Resources Board, Definition of a Low Emission Motor Vehicle in Compliance with the Mandates of Health and Safety Code Section 39037.05, second release, October 1989
  23. The Biofuels FAQs Archived 2011-02-19 at the Wayback Machine., The Biofuels Source Book, Energy Future Coalition, United Nations Foundation.
  24. «Adoption of the Airborne Toxic Control Measure to Reduce Formaldehyde Emissions from Composite Wood Products»։ USA: Window and Door Manufacturers Association։ հուլիսի 30, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-09-ին 
  25. «2008 World Fuel Ethanol Production»։ U.S.: Renewable Fuels Association։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2015-07-07 
  26. 0.htm «Tecnologia flex atrai estrangeiros»։ Agência Estado (չաշխատող հղում)
  27. «First Commercial U.S. Cellulosic Ethanol Biorefinery Announced»։ Renewable Fuels Association։ 2006-11-20։ Վերցված է մայիսի 31, 2011 
  28. Developing a sweet sorghum ethanol value chain Archived 2014-02-23 at the Wayback Machine. ICRISAT, 2013
  29. Sweet sorghum for food, feed and fuel Archived 2015-09-04 at the Wayback Machine. New Agriculturalist, January 2008.
  30. Horn, W. and Krupp, F. (2008) Earth: The Sequel: The Race to Reinvent Energy and Stop Global Warming, W. W. Norton, p. 85, ISBN 0393068102.
  31. Darling, David։ «The Internet Encyclopedia of Science: V-2» 
  32. Braeunig, Robert A. "Rocket Propellants." (Website). Rocket & Space Technology, 2006. Retrieved 2007-08-23.
  33. Badwal S.P.S., Giddey S., Kulkarni A., Goel J., Basu S. (May 2015)։ «Direct ethanol fuel cells for transport and stationary applications – A comprehensive review»։ Applied Energy 145: 80–103։ doi:10.1016/j.apenergy.2015.02.002 
  34. E1510 - Էթանոլ

Արտաքին հղումներԽմբագրել

Տես՝ alcohol or ethanol Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 7