Կալցիումի քլորիդ
Կալցիումի քլորիդ, քիմիական բանաձը՝ CaCl2, աղաթթվի կալցիումական աղ։
Կալցիումի քլորիդ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | կալցիումի քլորիդ |
Քիմիական բանաձև | CaCl₂ |
Մոլային զանգված | 1,8E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 2,15 գ/սմ³ գ/սմ³ |
Հալման ջերմաստիճան | 772 °C[2] °C |
Եռման ջերմաստիճան | 1935 °C և 1935,5 °C[2] °C |
Քիմիական հատկություններ | |
Լուծելիությունը ջրում | 74,5 գ/100 մլ |
pKa | 89 |
Դասակարգում | |
CAS համար | 10043-52-4 |
PubChem | 5284359, 24854 |
EINECS համար | 233-140-8 |
SMILES | [Cl-].[Cl-].[Ca+2] |
ЕС | 233-140-8 |
RTECS | EV9800000 |
ChEBI | 23237 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Անգույն բյուրեղ է, խտությունը՝ 2510 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 772 °C։ Խիստ խոնավածուծ է, ջրային գոլորշիներ կլանելիս վերածվում է հեղուկ զանգվածի։ 100 գրամ ջրում 20°-ում լուծվում է 74 գրամ կալցիումի քլորիդ, 100 °C-ում՝ 159 գրամ։
Կալցիումի քլորիդի ջրային լուծույթները սառչում են ցածր ջերմաստիճաններում (20%-անոցը՝ -18, 57 °C-ում, 30% անոցը՝ -48 °C-ում)։ Առաջացնում է հիդրատ՝ CaCl22 • 6H2O, որը կայուն է մինչև 29, 8 °C, ավելի բարձր ջերմաստիճանում հագեցած լուծույթից նստում են 4, 2 և 1 մոլեկուլ ջրով բյուրեղահիդրատներ։
CaCl2-6H2CMi (58,8%) ձյան կամ սառույցի (41,2% ) հետ խառնելիս ջերմաստիճանն իջնում է մինչև -55 °C (կրիոհիդրատային կետ)։
Ստացումը
խմբագրելՍտացվում է սոդայի արտադրության ժամանակ՝ որպես կողմնակի նյութ։ Կարելի է ստանալ՝ տաքացնելիս քլորային կրաքարը։
Կիրառություն
խմբագրելԿիրառվում է կալցիում ստանալու, հեղուկները և գազերը չորացնելու համար, բժշկության մեջ և այլուր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 CALCIUM CHLORIDE
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 David R. Lide, Jr. Basic laboratory and industrial chemicals: A CRC quick reference handbook — CRC Press, 1993. — ISBN 978-0-8493-4498-5
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալցիումի քլորիդ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 185)։ |