Լուծելիություն՝ Ըստ ջրում լուծվելու հատկության՝ նյութերը կարելի է բաժանել երեք խմբի՝ լավ լուծվող, քիչ լուծվող և չլուծվող (գործնականում անլուծելի)։

Տարբեր լուծելիության նյութերի օրինակներ

Լավ Լուծվող Քիչ Լուծվող Չլուծվող (գործնականում)
Պինդ Նյութեր , ճարպ,
Հեղուկ Նյութեր , ձեթ
Գազային Նյութեր

Լուծելիությունը նշանակում են տառով.

Այստեղ (լ.ն.)–ն լուծվող նյութի զանգվածն է (գ), իսկ (լչ)–ն լուծիչի, մասնավորապես՝ ջրի ծավալն է (լ)։ Նախկինում լուծիչի 1 լիտրի փոխարեն ընդունված է եղել 100 գրամը։ Խնդիրներում կարող է հանդիպել նաև այս մեծությունը։

s = m (լ .ն.)\V (լչ)

Լուծելիությունը լուծվող նյութի առավելագույն զանգվածն է, որը տվյալ ջերմաստիճանում կարող է լուծվել 1 լիտր ջրում։ Լուծելիությունը կախված ջերմաստիճանից, քանի որ լուծման բուն գործընթացն ունի քիմիական բնույթ։ Պինդ նյութերի լուծելիությունը, որպես կանոն, ջերմաստիճանի բարձրացման հետ մեծանում է, որովհետև դրանց լուծման ժամանակ մեծ մասամբ դիտվում է ջերմության կլանում։Գազերի լուծելիությունը, ընդհակառակը, ջերմաստիճանի բարձրացման հետ փոքրանում է։ Սա բացատրվում է այն հանգամանքով, որ գազերի լուծումն ուղեկցվում է ջերմության անջատմամբ։ Գազերի լուծելիության վրա ազդում է նաև գազի ճնշումը. որքան մեծացվում է ճնշումը, նույնքան մեծանում է լուծելիությունը։

Լաբորատոր փորձ

խմբագրել

Նատրիումի հիդրոկարբոնատի լուծելիության կախումը ջերմաստիճանից

խմբագրել

50 մլ–անոց երեք բաժակի մեջ լցնել հավասար ծավալներով տարբեր ջերմաստիճանների ջուր՝ ~15° (ծորակից), 20° և 30°: Յուրաքանչյուր բաժակի մեջ ավելացնել փոքր գդալով սննդային սոդա և լավ խառնել ապակե ձողով։ Կարելի է տեսնել, որ լուծումը կատարվել է տարբեր չափերով։

Հեղուկների լուծելիության կախումը ջերմաստիճանից ունի բարդ բնույթ։ Եթե լուծույթը պարունակում է առավելագույն քանակով լուծված նյութ, ապա կոչվում է հագեցած, այսինքն՝ այլևս հնարավոր չէ տվյալ պայմանում լուծել նոր քանակներ։ Աղի հագեցած լուծույթ կարող է ստացվել նաև այն դեպքում, երբ մեծ քանակով աղը հպման մեջ դրվի ջրի հետ։ Որոշ ժամանակ անց կստեղծվի հավասարակշռություն. միավոր ժամանակում որքան աղ նստվածքից անցնի լուծույթ, նույնքան աղ էլ կանցնի լուծույթից նստվածք։ Նստվածքի վրայի լուծույթը կլինի հագեցած։ Եթե լուծույթը պարունակում է ավելի քիչ լուծված նյութ, քան համապատասխանում է հագեցած վիճակին, ապա կոչվում է չհագեցած, այսինքն՝ կարելի է լուծել նոր քանակներ։ Որոշ դեպքերում հնարավոր է ստանալ նաև գերհագեցած լուծույթ, որըտվյալ պայմանում պարունակում է ավելի շատ նյութ, քան հագեցած լուծույթում է։

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 677