Սյուզաննա Փիրումյան

բալետի հայ պարուհի

Սյուզաննա Փիրումյան (հուլիսի 24, 1983(1983-07-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ բալետի պարուհի), առաջատար մենապարուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ (2017))։

Սյուզաննա Փիրումյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 24, 1983(1983-07-24) (40 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունբալետի պարուհի
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ
 Syuzanna Pirumyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սյուզաննա Փիրումյանը ծնվել է 1983 թվականի հուլիսի 24-ին, Երևանում։ Նա սերում է հայ նշանավոր ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտի գլխավոր հրամանատար, ազգային հերոս, ռուսական բանակի գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանի և ռազմական գործիչ, գնդապետ Պողոս Բեկ-Փիրումյանի տոհմից[1]։

Սյուզաննա Փիրումյանը 1992-2001 թվականներին սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում։ 2001 թվականին ընդունվել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ որպես բալետի արտիստ։ 2017 թվականին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրա բաժինը։ Որպես դիպլոմային աշխատանք համակուրսեցի Սևակ Ավետիսյանի հետ մեկտեղ ներկայացրել են Էդգար Հովհաննիսյանի «Մարմար» սյուիտի և Տերտերյանի 6-րդ սիմֆոնիայից մի հատվածի համադրությամբ «Անահիտ» բեմադրությունը՝ ըստ Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի։ Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, Եգիպտոսում, Թուրքիայում, Սիրիայում, Բահրեյնում, Քաթարում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Մալազիայում և այլն[2]։

Բազմաթիվ պատվոգրերի և շնորհակալագրերի դափնեկիր է, իսկ 2016 թվականին ստացել է տարվա լավագույն բալետի պարուհի պատվոգիրը։ 2017 թվականին թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից նրան բնակարան է շնորհվել[3]։

Օժտված լինելով կատարողական բարձր վարպետությամբ՝ վերջինս հանդես է եկել Հայաստանի, ինչպես նաև միջազգային լավագույն բեմերում։ Մշտապես պահանջված լինելով հանդիսատեսի կողմից՝ արտերկրից համագործակցության բազմաթիվ հրավերներ է ստացել։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

 
Փորձի ժամանակ

Մրցանակներ խմբագրել

Պարարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար 2017 թվականի մայիսի 28-ին Սյուզաննա Փիրումյանին շնորհվել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում[4]։

Խաղացանկ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մերոնք. Սյուզաննա Փիրումյան, Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին
  2. «AV Production - Սյուզաննա Փիրումյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  3. «Ավագանու որոշմամբ բալետի վաստակավոր արտիստուհի Սյուզաննա Փիրումյանը բնակարան կստանա». www.iravunk.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  4. «Yerevan.Today | ՀՀ վաստակավորներն ու ժողովրդականները». yerevan.today. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.