Սևակ Ավետիսյան
բալետի հայ մենապարող
Սևակ Գարիկի Ավետիսյան (հունվարի 7, 1988, Երևան, Հայկական ԽՍՀ), բալետի հայ մենապարող։ ՀՀ վաստակավոր արտիստ (2017)[1]։
Սևակ Ավետիսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 7, 1988 (36 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պարարվեստի պետական քոլեջ (2006) |
Մասնագիտություն | բալետի պարող |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
Սևակ Ավետիսյանը ծնվել է 1988 թվականի հունվարի 7-ին Երևանում։ 1997-2006 թվականներին սովորել է Երևանի պարարվեստի ուսումնարանում։ 2004 թվականին՝ Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի դերասան, իսկ 2005 թվականից՝ առաջատար մենապարող[2][3]։
Խաղացանկ խմբագրել
Հեղինակ | Բալետ | Դեր |
---|---|---|
Արամ Խաչատրյան | Գայանե | Արմեն, Կարեն |
Ադոլֆ Ադան | Ժիզել | Պադեդե, Ալբերտ |
Լյուդվիգ Մինկուս | Դոն Կիխոտ | Բազիլ, Էսպադա |
Ժորժ Բիզե | Կարմեն Սյուիտ | Սպա, Խոզե |
Է. Հովհաննիսյան | Վարդանանք | Իշխան և Վարդան |
Աստոր Պիացոլա | Տանգո | |
Արամ Խաչատրյան | Սպարտակ | Սպարտակ |
Սերգեյ Պրոկոֆև | Ռոմեո և Ջուլիետ | Ռոմեո |
Արամ Խաչատրյան | Դիմակահանդես | Արբենին |
Մրցանակներ և պարգևներ խմբագրել
- Սոչիի Յու.Գրիգորովիչի անվան 2-րդ միջազգային մրցույթի 2-րդ մրցանակակիր (2008)
- ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալ (2012)
- Հայաստանի վաստակավոր արտիստ (2017)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». www.president.am. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Սևակ Ավետիսյան». opera.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «AV Production - Սևակ Ավետիսյան». avproduction.am. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.(չաշխատող հղում)