Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դոն Կիխոտ (այլ կիրառումներ)

«Դոն Կիխոտ», Լյուդվիգ Մինկուսի բալետ՝ 4 գործողությամբ, ստեղծված՝ Միգել դե Սերվանտեսի «Դոն Կիխոտ» վեպի (իսպ։ El ingenioso hidalgo don Quijote de la Mancha) հիման վրա։

Դոն Կիխոտ
Տեսակբալետ
Ժանրբալետ
ԿոմպոզիտորԼյուդվիգ Մինկուս
Էդուարդ Նապրավնիկ
Սյուժեի աղբյուրՎեպ Միգել դե Սերվանտես
Գործողությունների քանակԲալետ 4 գործողությամբ
Ստեղծման տարեթիվ1869
Առաջնախաղի տարեթիվդեկտեմբերի 14 1869
Առաջնախաղի վայրՄեծ թատրոն, Մոսկվա
 Don Quixote (ballet) Վիքիպահեստում
Չորրորդ գործողություն, Coda, grande pirouette, fouettes

Պատմություն խմբագրել

Առաջին ներկայացումը տեղի է ունեցել 1869 թվականի դեկտեմբերի 14-ին Մոսկվայի Մեծ թատրոնում[1], բալետմեյստեր Մարիուս Պետիպա։ Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է 1954 թվականին, բալետմայստեր՝ Զ. Մուրադյան։ 2002 թվականին բեմադրիչ-բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրել է «Դոն Կիխոտ» բալետը՝ 3 գործողությամբ[2]։

Գործող անձինք խմբագրել

  • Դոն Կիխոտ
  • Սանչո Պանսա
  • Բազիլ
  • Կիտրի
  • Փողոցային պարուհի
  • Գլխավոր Դրիադ
  • Կիտրիի հայրը
  • Էսպադա
  • Ռոզիտա
  • Գումաշ
  • Լորենցո
  • Դուլսինեա
  • Հրեշտակ

Լիբրետո խմբագրել

Նախաբան խմբագրել

Դոն Կիխոտը` բազմաթիվ ռոմանտիկ-ասպետական պատմություններով հրապուրված, երազներով տարված, ճամփա է ընկնում անսովոր արկածներին ընդառաջ, որպեսզի անօրինակ սխրանքներով պանծացնի իր անունը։ Նա իրեն զինակիր է կարգում Սանչո Պանսային` պարզամիտ ու երազանքների որևէ հակում չունեցող մի գեղջուկի։

Առաջին գործողություն խմբագրել

Բարսելոնայում տոնախմբություն է։ Պանդոկապան Լորենցոյի դուստրը` Կիտրին, սեթևեթում է իր սիրած տղայի` Բազիլի հետ, բայց հասարակ սափրիչը աղջկա հոր համար պատշաճ փեսացու չէ։ Մանավանդ, որ հարուստ ազնվական Գումաշը խնդրում է Կիտրիի ձեռքը[3]։ Սակայն սրան էլ աղջիկն է դեմ։ Տոնը ծավալվում է։ Կրակոտ պարի պահին հայտնվում են Դոն Կիխոտն ու Սանչոն։ Ասպետը հարգալից ողջունում է պանդոկապանին, որը նրան հյուրասիրության է հրավիրում։ Կատակասեր երիտասարդներն իրենց խաղի մեջ են գրավում Սանչոյին` ծափ ու ծիծաղով վեր-վեր թռցնելով նրան։ Դոն Կիխոտն օգնության է շտապում իր զինակրին։ Նկատելով Կիտրիին, որն ասպետին պատկերանում է որպես իր երազներում հայտնված «սրտի դիցուհի»` գեղեցկուհի Դուլսինեա։ Բայց հակառակ նրա պաշտամունքի նշանների` Կիտրին ծլկում է Բազիլի հետ։

Երկրորդ գործողություն խմբագրել

Կիտրին ու Բազիլը պատսպարվել են պանդոկում։ Նրանք անհոգ զվարճանում են ընկերների հետ։ Հայտնվում են հետապնդողները և նրանց հետ նաև Դոն Կիխոտն ու Սանչոն։ Լորենցոն ուզում է տեղնուտեղը հայտարարել Գումաշի ու Կիտրիի նշանադրության մասին։ Բայց Բազիլը` Կիտրիի հետ նախապես պայմանավորված, իբր ինքնասպան է լինում։ Կիտրին «ողբում է» սիրեցյալի «մահը»։ Դոն Կիխոտն էլ` անչափ վշտացած, խիստ նախատում է անսիրտ պանդոկապանին և վռնդում Գումաշին։ Բազիլն էլ «վերակենդանանում է», իսկ Դոն Կիխոտն էլ ստիպում, որ պանդոկապանը զիջի։ Սակայն` ապարդյուն։ Երիտասարդ զույգին ոչինչ չի մնում, քան նորից ծլկել։

Դոն Կիխոտը կրկին պատրանքների գրկում է։ Նրան շրջապատել ու հալածում են երևակայական չարքերը։ Ասպետը, տեսնելով հողմաղացները, ընդունում է դրանք չարքերի տեղ և նետվում մարտի, որն ավարտվում է իր պարտությամբ։ Գալիս են վիրավոր Դոն Կիխոտն ու Սանչոն։ Ասպետը դեռևս տեսիլքների գերության մեջ է։ Նրան պատկերանում է Դուլսինեան` դյութիչ հավերժահարսերով ու հրեշտակներով շրջապատված։ Սանչոն փորձում է սթափեցնել ցնորված տիրոջը։

Երրորդ գործողություն խմբագրել

Հաղթել է երիտասարդների սերը։ Ամեն ինչ պատրաստ է պսակադրման հանդիսությանը։ Դոն Կիխոտին ու Սանչո Պանսային հրավիրում են զբաղեցնելու պատվավոր հյուրերի տեղը։ Սկսվում է ցնծալի տոնախմբությունը։ Երջանիկ են Կիտրին ու Բազիլը։ Դոն Կիխոտն օրհնում է նրանց միությունը…

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.bolshoi.ru/about/press/articles/none/DQ-London/?sphrase_id=14825
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  3. Классический вариант постановки. Источник: Программа, краткое содержание.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոն Կիխոտ (բալետ)» հոդվածին։