Մելիք Մավիսակալյան
Մելիք Բաբկենի Մավիսակալյան (Մելիք-Մավիսակալյան), (սեպտեմբերի 23, 1937, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիրիժոր, կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1982), Հայաստանի ժողովրդական արտիստ (2012)[1]։
Մելիք Մավիսակալյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1937, սեպտեմբերի 23 Երևան |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | դիրիժոր և կոմպոզիտոր |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ | |
![]() |
Հեռուստալրագրող, հրապարակախոս Ռոբերտ Մավիսակալյանի եղբայրն է։
Կենսագրություն խմբագրել
1961-1967 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի և ստեղծագործական բաժիններում, ավարտել է Էդվարդ Միրզոյանի կուրսը։
- 1957-1960 թվականներին՝ Հայաստանի Ռադիոյի երաժշտական գործիքային կվինտետի մենակատար
- 1960-1962 թվականներին՝ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավար
- 1964-1965 թվականներին՝ Հայաստանի պետական էստրադային նվագախմբի տնօրեն
- 1970-1972 թվականներին՝ Հայաստանի կոմպոզիտորների միության պատասխանատու քարտուղար
- 1972-1986 թվականներին՝ Հայաստանի հեռուստառադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր
- 1985-2005 թվականներին՝ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դասատու
- 1991-1997 թվականներին՝ Թաթուլ Ալթունյանի անվան հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար[2]
Ստեղծագործություններ խմբագրել
Գրել է 4 կանտատ. օրատորիա, «Ռեքվիեմ»՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, կոնցերտներ՝ շեփորի և նվագախմբի, ջութակի և նվագախմբի համար, լարային կվարտետներ, սոնատներ, խմբերգեր, մանկական և էստրադային երգեր, կինոերաժշտություն («Մեծ նվեր» օպերետը (1971), «Սիմֆոնիկ պարեր» (1975), «Կոնցերտ-ֆանտազիա» (1968), «Ախթամար», 1969, «Բաղդասարը բաժանվում է կնոջից», 1976, Առնո Բաբաջանյանի հետ, երկուսն էլ՝ գեղարվեստական ֆիլմ, Հայֆիլմ)[3]։
1981 թվականին դերակատարում է ունեցել «Համեստ մարդը» ֆիլմում։
Պարգևներ և մրցանակներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ «Մավիսակալյան Մելիք | armeniaculture.am»։ www.armeniaculture.am։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-09-ին։ Վերցված է 2018-12-04T18:18:51Z
- ↑ Մելիք Մավիսակալյան - Հայաստանի կոմպոզիտորների միություն
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ Ստեփան Շաքարյանն ու Մելիք Մավիսակալյանը պարգևատրվել են քաղաքապետի Ոսկե մեդալով