Բացել գլխավոր ցանկը

Սեֆյաններ (պարս․՝ صفویان‎), միջնադարյան Իրանի կարևորագույն արքայատոհմը, որը հասել է բարձրագույն իշխանության և ղեկավարել է երկիրը ավելի քան երկու դար (1502-1736)։ Նրանց ժամանակաշրջանը հաճախ համարվում է ժամանակակից Իրանի պատմության սկիզբը: Արքայատոհմը հիմնադրել էր շիա իսլամի Սաֆավիե աղանդի առաջնորդ շեյխ Սաֆի ալ-Դին Իսհակի սերնդից Իսմայիլը: Սեֆյանները ծագումով եղել են քրդեր[1], սակայն տարիների ընթացքում խառն ամուսնություններ են ունեցել վրացիների, պոնտացի հույների, չերքեզների, թուրքմենների հետ: Սեֆյանների կենտրոնը Ատրպատականի Արդաբիլ քաղաքն էր:

Իսմայիլը, հենվելով ղզլբաշների վրա, պարտության է մատնել ակ-կոյունլուներին (1378-1502), հիմնել կիսաթեոկրատիկ պետություն, շիիզմը հռչակել պետական կրոն։ Սեֆյաններն առաջին իրանցիներն էին, ովքեր իշխանության եկան միջնադարյան Իրանում՝ Սասանյան Պարսկաստանի (226-642) անկումից հետո: Նրանց տիրապետության տակ գտնվել են Իրանական բարձրավանդակը, Հայկական լեռնաշխարհն ու Միջագետքը, Միջին Ասիայի մի մասը: Նորաստեղծ կայսրության կենտրոնը սկզբում Թավրիզն էր (1502-1555), ապա՝ Ղազվինը (1555-1597): 1598 թվականին Սեֆյան Պարսկաստանի մայրաքաղաքն է դառնում վաճառաշահ Սպահան քաղաքը։

16-17-րդ դարերում Հայկական լեռնաշխարհը երկու անգամ (1555, 1639) բաժանվել է Օսմանյան կայսրության և Իրանի միջև. Իրանին հասել են արևելյան գավառները: Այստեղ կազմավորվել են Երևանի, Ղարաբաղի, Թավրիզի և Շամախու կուսակալությունները, որոնցում ժառանգաբար իշխել են ղզլբաշ ցեղերի զինվորական առաջնորդները: Նրանք կոչվել են «բեգլերբեգ» (բեկլարբեկ՝ «իշխանաց իշխան») և մեծարվել «խան» տիտղոսով։ Նմանատիպ կուսակալություններ հիմնադրվել են ամբողջ Իրանի տարածքում: 17-րդ դարից սկսած բեկլարբեկերը նշանակվել են շահի գվարդիայի (ղուլամներ) բարձրաստիճան զինվորականները։ Սեֆյանների երկարատև պատերազմները Օսմանյան կայսրության դեմ շահագործման ուժեղացումը, ժողովրդական ապստամբությունները թուլացրել են Սեֆյաններիի պետությունը։ Հեռանալով պատմության թատերաբեմից՝ Սեֆյանները հսկայական ազդեցություն են ունեցել Իրանի կրթամշակութային, կրոնաքաղաքական և առևտրատնտեսական կյանքում, տարածել տասներկուական իսլամը, կամուրջ հանդիսացել Հնդկաստանի ու Եվրոպայի միջև:

Սեֆեյանների հրովարտակներով հաստատում էին Էջմիածնի կաթողիկոսների և հայկական եկեղեցական հաստատությունների իրավունքներն ու հարկային արտոնությունները։ Քաղաքական, վարչատարածքային, զինվորական իշխանությունն ամրոոգաաես վերապահված էր ղզլբաշ ավագանուն, հայ ունևոր դասի ներկայացուցիչները զբաղեցնում էին միայն քաղաքացիական պաշտոններ, ինչպիսիք էին քյադխուդայությունը և մելիքությունը, նրանց վրա դրված էր նաև պետական հարկերի գանձման պարտականությունը։ Որոշակի քաղաքացիական և զինվորական իշխանությամբ օժտված էին միայն Սյունիքի և Արցախի գավառներում իշխող հայ մելիքները։

ԾագումԽմբագրել

 
Շահ Իսմայիլը շիիզմը հռչակում է պետական կրոն

Սաֆավիներն իրենց համարել են «սեյյիդներ»՝ իսլամի մարգարե Մուհամմադի ընտանիքի ժառանգներ[2], թեև շատերը կասկածի տակ են դնում այս հայցը: Դրանով զբաղվող գիտնականներից շատերը եկել են այն համաձայնության, որ Սեֆյանները ծագում են Իրանական Քուրդիստանից[3], 11-րդ դարում տեղափոխվում են Ատրպատական, հաստատվում Արդաբիլում: Նման վկայություններ են հանդիպում նաև նախաշահական պատմագիրների օրինակ՝ Ֆիրուզ-Շահի մոտ:

Վլադիմիր Մինորսկու[4], Ռոջեր Սեյվորիի և այլ պատմաբանների[5][6] կարծիքով՝ ակնհայտ է, որ Սեֆյանների ընտանիքը բնիկ ժողովուրդ էր, և ոչ թե թյուրքական նախնիների, ինչպես երբեմն պնդում են: Հավանական է, որ ընտանիքը ծագեց Իրանական Քուրդիստանում, այնուհետեւ տեղափոխվեց Ատրպատական, որտեղ նրանք ընդունեցին տեղի թյուրքերենի խոսվածքը: Կայսրության ստեղծման ժամանակ Սեֆյանները թյուրքախոս եւ թուրքացած էին[7][8]: Նույնիսկ պահպանվել են մի քանի շահերի գրած բանաստեղծություններ՝ մայրենի դարձած թյուրքերենով: Միևնույն ժամանակ, շահերն անձամբ են աջակցել պարսկական գրականությանը, պոեզիայի եւ արվեստի նախագծերին, ներառյալ շահ Թահմասպի «Շահնամեն»[9][10]: Ստեղծագործություններ են կազմվել նաև պարսկերենով [11][12]:

Սաֆավիների հեղինակությունը կրոնական հիմք ուներ, և նրանց լեգիտիմության պահանջը հիմնված էր Ալի իբն Աբի Տալիբի անմիջական ժառանգական ժառանգության վրա[13], ով եղել է Մուհամմադ մարգարեի զարմիկն ու հոգեզավակը եւ համարվում է առաջին իմամը շիա իսլամում: Ի սկզբանե արքայատոհմը լավ հարաբերություններ ուներ ինչպես Պոնտոսի, այնպես էլ Վրաց արքաների հետ[14]: Ավելին, 1501 թվականին հարստության պաշտոնական հաստատությունից սկսած, տոհմը շարունակել է խառն ամուսնություններ ունենալ չերքեզների, վրացիների հետ: Դրանով ամրապնդվել են իրենց դիրքերը ոչ միայն մուսուլմանների, այլև քրիստոնյաների շրջանում: Հաճախ նրանք դիտվել են որպես այլընտրանքային իշխանություն՝ Օսմանյան կայսրության փոխարեն:

Սուֆիզմի սեֆյան միաբանությունԽմբագրել

 
Շահ Իսմայիլը Չալդրանի ճակատամարտում

Սուֆիզմը կրոնափիլիսոփայական ուսմունք է իսլամում, որ ծագել է դեռ 8-րդ դարում: Առավել հայտնի կենտրոններ էին Բաղդադը, Բասրան, Քուֆան։ Ի սկզբանե, 8-11-րդ դարերում, սուֆիզմին բնորոշ է եղել պանթեիզմը, որի տարրերը պահպանվել են նաև հետագայում։ Սուֆիզմը կրել է բուդդայականության, նեոպլատոնականության, քրիստոնեության և զրադաշտականության ազդեցությունը։ Սուֆիները առանձնանում էին՝ ճգնավորի կյանքով ապրելու, հագնում էին բրդե շորեր (այստեղից էլ գալիս է շարժման անունը՝ արաբ․՝ صوف‎‎՝ բուրդ): 11-րդ դարից, ալ-Ղազալիի (1058-1111) գործունեության շնորհիվ, փոխվում է սուֆիզմի բնույթը. ըստ նրա, սուֆիզմը պետք է ամբողջովին հիմնվի Ղուրանի և սուննայի վրա: Իրանի ու Միջին Ասիայի տարածքում խիստ տարածվեցին սուֆիական միաբանությունները:

Սեֆյանների պատմությունը սկսվում է շեյխ Սաֆի ադ-Դին Արդաբիլիի (1252-1334) կողմից Սեֆյան միաբանության ստեղծմամբ: 1301 թվականին Սաֆի ադ-Դինը գահընկեց է արել Զահեդիների, որն ազդեցիկ սուֆիական միաբանություն էր Գիլանում: Սաֆի ադ-Դինը հիմնադրում է Սեֆյան միաբանությունը, որը մեծ ազդեցություն է ունենում Արդաբիլ քաղաքում: Դրա մասին վկայում է հյուսիսարևմտյան իրանական լեզվով՝ ազարերենով գրված «Սաֆի դիդի» բանաստեղծությունը, որը թարգմանված է պարսկերեն: Սաֆի ադ-Դինի ուսմունքը սերնդեսերունդ փոխանցվեց:

Հետզհետե հզորանալով՝ Սեֆյաններն իրենց ձեռքը վերցրին նաև աշխարհիկ իշխանությունը, ինչը իրենց դեմ տրամադրեց ժամանակի տերությանը՝ Կարա-Կոյունլուներին (1375-1468), ապա նաև՝ Ակ-Կոյունլուներին (1378-1502): Սեֆյանները ամուսնական կապեր են հաստատում նրանց հետ: Մեկ դար անց ծնվել է Սեֆյանների արքայական դինաստիայի հիմնադիր Իսմայիլը՝ սեֆյան հորից ու պոնտացի հույն մորից[15]: Սեֆյանները դաշնակցում են շրջակայքի իսլամադավան ամիրայությունների հետ, մասնավորապես՝ Բաքվի Շիրվանշահերի պետության (1192-1502): 15-րդ դարի վերջին Սեֆյան միաբանության մեծ մասը եղել են քոչվորական օղուզ թյուրքալեզու կլանները, որոնք իրենց կարմիր գլխարկների պատճառով կոչվում էին ղզլբաշներ: Այդ ռազմիկները սեֆյան ռազմաքաղաքական իշխանության աղբյուրն էին: Նրանց գլխավորությամբ Իսմայիլն իրեն շահ հռչակեց[16]:

Սեֆյանների արքայացանկըԽմբագրել

Սեֆյանների դրոշներ
Շահ Իսմայիլ I-ի դրոշը
Շահ Թահմասպ I-ի դրոշը
Շահ Աբբաս II-ի դրոշը
Սեֆյանների հիմնական դրոշը

Սեֆյանները շահական իշխանության են եղել ավելի քանի 200 տարի: Գահից նրանց հեռացումը ընդունված է համարել 1722 թվականը, երբ աֆղանների զորահրամանատար Միր Մահմուդը գրավեց Սպահանը, և Սուլթան Հուսեյնը ինքնասպան եղավ: Սեֆյաններին հաջորդել են Ղաջարիները (1796-1925): Սեֆյանների անկման և Ղաջարիների երևան գալու միջև ընկած յոթ տասնամյակում երկիրը փաստացիորեն իշխել են Աֆշարիները և Զանդիները, սակայն Սեֆյանները շարունակել են պահպանել ձևական իշխանությունը:

ՏոհմածառԽմբագրել

 
 
 
 
 
 
 
 
 
Կուտբ ալ-Դին Մուհամմադ ալ-Հաֆիզ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սալահ ալ-Դին Ռաշիդ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ալ-Սալեհ Կուտբ ալ-Դին Աբու Բաքր
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ամին ալ-Դին Ջաբրայիլ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սաֆի ադ-դին Արդաբիլի
(1252-1334)
սուֆիական սեֆյան միաբանության հիմնադիր
1293-1334
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Շեյխ Սադր ալ-Դին Մուսա
(1302-1391)
սուֆիական սեֆյան միաբանության առաջնորդ
1334-1391
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Շեյխ Ալի Սեֆի
(մահ.1429)
սուֆիական սեֆյան միաբանության առաջնորդ
1391-1429
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Շեյխ Իբրահիմ Սեֆի
սուֆիական սեֆյան միաբանության առաջնորդ
1429-1447
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ջունայդ Սեֆի
(1460)
սուֆիական սեֆյան միաբանության առաջնորդ
1447-1460
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Շեյխ Հեյդար Սեֆի
(1459-1488)
սուֆիական սեֆյան միաբանության առաջնորդ
1460-1488
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
1.
Իսմայիլ I
(1487-1524)
Իրանի շահ
1502-1524
 

Սուլթան Ալի Սաֆավի
(սպանվել է 1494)
սուֆիական սեֆյան միաբանության առաջնորդ
1488
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
2.
Թահմասպ I Սեֆի
(1514-1576)
Իրանի շահ
1524-1576
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
3.
Իսմայիլ II Սեֆի
(1537-1577)
Իրանի շահ
1576-1577
 
 
4.
Մուհամմադ Խուդաբանդա
(1532-1595)
Իրանի շահ
1577-1587
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
5.
Աբբաս I Սեֆի
(1571-1629)
Իրանի շահ
1587-1629
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Սաֆի
(1587-սպանվել է1615)
գահաժառանգ
1587-1615
 

Իմամ Ղոլի
(1602-սպանվել է1632)
գահաժառանգ
1627
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
6.
Սաֆի I
(1611-1642)
Իրանի շահ
1629-1642
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
7.
Աբբաս II Սեֆի
(1632-1666)
Իրանի շահ
1642-1666
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
8.
Սուլեյման I Սեֆի
(1659-1694)
Իրանի շահ
1666-1694
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
9.
Սուլթան Հուսեյն Սեֆի
(1669-սպանվել է1726)
Իրանի շահ
1694-1722
 
արքայադուստր
Շահբանու Բեգում
(1738
 
Սեյյիդ Մուհամմադ
Հոսեյնի ալ-Մարաշի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սեյյիդ Մորթեզա
Խալիֆե Սոլթանի
 
արքայադուստր
Մարյամ Բեգում
(1746)
 
 
10.
Թահմասպ II
(1704-սպանվել է1740)
Իրանի շահ
1729-1732
 
արքայադուստր
Խան Աղա Բեգում
 
 
12.
Սուլեյման II Սեֆի
(1714-1763)
Իրանի շահ
1749-1750
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սեյյիդ Ահմադ Սեֆի
(1775)
 
արքայադուստր
Իսմաթ օլ-Նիսա
(1774)
 
 
11.
Աբբաս III Սեֆի
(1731-սպանվել է1740)
Իրանի շահ
1732-1736
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
13.
Իսմայիլ III Սեֆի
(1733-1773)
Իրանի շահ
1752-1761
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
արքայադուստր
Զեյնաբ օլ-Նիսա
(1782)
 
 
14.
Սոլթան Մոհամմադ
(1778-1796)
Իրանի շահ
1786
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. RM Savory. Ebn Bazzaz. Encyclopædia Iranica
  2. In the pre-Safavid written work Safvat as-Safa (oldest manuscripts from 1485 and 1491), the origin of the Safavids is tracted to Piruz Shah Zarin Kolah who is called a Kurd from Sanjan, while in the post-Safavid manuscripts, this portion has been excised and Piruz Shah Zarin Kollah is made a descendant of the Imams. R Savory, "Ebn Bazzaz" in Encyclopædia Iranica). In the Silsilat an-nasab-i Safawiya (composed during the reign of Shah Suleiman, 1667–94), by Hussayn ibn Abdal Zahedi, the ancestry of the Safavid was purported to be tracing back to Hijaz and the first Shiʻi Imam as follows: Shaykh Safi al-din Abul Fatah Eshaq ibn (son of) Shaykh Amin al-Din Jabrail ibn Qutb al-din ibn Salih ibn Muhammad al-Hafez ibn Awad ibn Firuz Shah Zarin Kulah ibn Majd ibn Sharafshah ibn Muhammad ibn Hasan ibn Seyyed Muhammad ibn Ibrahim ibn Seyyed Ja'afar ibn Seyyed Muhammad ibn Seyyed Isma'il ibn Seyyed Muhammad ibn Seyyed Ahmad 'Arabi ibn Seyyed Qasim ibn Seyyed Abul Qasim Hamzah ibn Musa al-Kazim ibn Ja'far As-Sadiq ibn Muhammad al-Baqir ibn Imam Zayn ul-'Abedin ibn Hussein ibn Ali ibn Abi Taleb Alayha as-Salam. There are differences between this and the oldest manuscript of Safwat as-Safa. Seyyeds have been added from Piruz Shah Zarin Kulah up to the first Shiʻi Imam and the nisba "Al-Kurdi" has been excised. The title/name "Abu Bakr" (also the name of the first Caliph and highly regarded by Sunnis) is deleted from Qutb ad-Din's name. ُSource: Husayn ibn Abdāl Zāhedī, 17th cent. Silsilat al-nasab-i Safavīyah, nasabnāmah-'i pādishāhān bā ʻuzmat-i Safavī, ta'līf-i Shaykh Husayn pisar-i Shaykh Abdāl Pīrzādah Zāhedī dar 'ahd-i Shāh-i Sulaymnān-i Safavī. Berlīn, Chāpkhānah-'i Īrānshahr, 1343 (1924), 116 pp. Original Persian: شیخ صفی الدین ابو الفتح اسحق ابن شیخ امین الدین جبرائیل بن قطب الدین ابن صالح ابن محمد الحافظ ابن عوض ابن فیروزشاه زرین کلاه ابن محمد ابن شرفشاه ابن محمد ابن حسن ابن سید محمد ابن ابراهیم ابن سید جعفر بن سید محمد ابن سید اسمعیل بن سید محمد بن سید احمد اعرابی بن سید قاسم بن سید ابو القاسم حمزه بن موسی الکاظم ابن جعفر الصادق ابن محمد الباقر ابن امام زین العابدین بن حسین ابن علی ابن ابی طالب علیه السلام.
  3. RM Savory, Safavids, Encyclopedia of Islam, 2nd ed.
  4. Minorsky, V (2009). "Adgharbaydjan (Azarbaydjan)". In Berman, P; Bianquis, Th; Bosworth, CE; van Donzel, E; Henrichs, WP (eds.). Encyclopedia of Islam (2nd ed.). NL: Brill. After 907/1502, Adharbayjan became the chief bulwark and rallying ground of the Safawids, themselves natives of Ardabil and originally speaking the local Iranian dialect
  5. Tamara Sonn. A Brief History of Islam, Blackwell Publishing, 2004, p. 83, ISBN 1-4051-0900-9
  6. É. Á. Csató, B. Isaksson, C Jahani. Linguistic Convergence and Areal Diffusion: Case Studies from Iranian, Semitic and Turkic, Routledge, 2004, p. 228, ISBN 0-415-30804-6.
  7. Savory, Roger (2007). Iran Under the Safavids. Cambridge University Press. p. 213. ISBN 978-0-521-04251-2. qizilbash normally spoke Azari brand of Turkish at court, as did the Safavid shahs themselves; lack of familiarity with the Persian language may have contributed to the decline from the pure classical standards of former times
  8. Safavid dynasty at Encyclopædia Iranica, "The origins of the Safavids are clouded in obscurity. They may have been of Kurdish origin (see R. Savory, Iran Under the Safavids, 1980, p. 2; R. Matthee, "Safavid Dynasty" at iranica.com), but for all practical purposes they were Turkish-speaking and Turkified."
  9. John L. Esposito, The Oxford History of Islam, Oxford University Press US, 1999. pp 364: "To support their legitimacy, the Safavid dynasty of Iran (1501–1732) devoted a cultural policy to establish their regime as the reconstruction of the historic Iranian monarchy. To the end, they commissioned elaborate copies of the Shahnameh, the Iranian national epic, such as this one made for Tahmasp in the 1520s."
  10. Ira Marvin Lapidus, A history of Islamic Societies, Cambridge University Press, 2002, 2nd edition. pg 445: To bolster the prestige of the state, the Safavid dynasty sponsored an Iran-Islamic style of culture concentrating on court poetry, painting, and monumental architecture that symbolized not only the Islamic credentials of the state but also the glory of the ancient Persian traditions."
  11. Colin P. Mitchell, "Ṭahmāsp I" in Encyclopædia Iranica. "Shah Ṭahmāsp's own brother, Sām Mirzā, wrote the Taḏkera-yetoḥfa-ye sāmi, in which he mentioned 700 poets during the reigns of the first two Safavid rulers. Sām Mirzā himself was an ardent poet, writing 8,000 verses and a Šāh-nāma dedicated to his brother, Ṭahmāsp (see Sām Mirzā, ed. Homāyun-Farroḵ, 1969)."
  12. See: Willem Floor, Hasan Javadi(2009), The Heavenly Rose-Garden: A History of Shirvan & Daghestan by Abbas Qoli Aqa Bakikhanov, Mage Publishers, 2009. (see Sections on Safavids quoting poems of Shah Tahmasp I)
  13. Kathryn Babayan, Mystics, Monarchs and Messiahs: Cultural Landscapes of Early Modern Iran, Cambridge, Massachusetts ; London : Harvard University Press, 2002. p. 143: "It is true that during their revolutionary phase (1447–1501), Safavi guides had played on their descent from the family of the Prophet. The hagiography of the founder of the Safavi order, Shaykh Safi al-Din Safvat al-Safa written by Ibn Bazzaz in 1350-was tampered with during this very phase. An initial stage of revisions saw the transformation of Safavi identity as Sunni Kurds into Arab blood descendants of Muhammad."
  14. From Maternal side: Chatrina daughter of Theodora daughter of John IV of Trebizond son of Alexios IV of Trebizond son of Manuel III of Trebizond son of Alexios III of Trebizond son of Irene Palaiologina of Trebizond. From Paternal side: Shaykh Haydar son of Khadijeh Khatoon daughter of Ali Beyg son of Qara Yuluk Osman son of Maria daughter of Irene Palaiologina of Trebizond.
  15. Anthony Bryer. "Greeks and Türkmens: The Pontic Exception", Dumbarton Oaks Papers, Vol. 29 (1975), Appendix II "Genealogy of the Muslim Marriages of the Princesses of Trebizond"
  16. RM Savory, Safavids, Encyclopedia of Islam, 2nd ed.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 349