Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Չերքեզ (այլ կիրառումներ)

Չերքեզներ (ռուս.՝ Черкесы), հայտնի են իրենց ինքնանվանմամբ որպես ադըղե (չերք.՝ Адыгэхэр, Adygekher, ռուս.՝ Ады́ги), հյուսիսկովկասյան էթնիկ խումբ[1], Չերքեզիայի բնիկ ժողովուրդը, որի զգալի մասը բռնի տեղահանվել է ռուսների կողմից Կովկասի գրավման ժամանակ 19-րդ դարում, առավելևս 1864 թվականին՝ ռուս-չերքեզական պատերազմի ավարտից հետո: Նեղ իմաստով «չերքեզ» եզրը ընդգրկում իր մեջ տասներկու ադըղական ցեղ (երեք ժողովրդական և ինը ազնվական), որոնց թվում են՝ աբզախներ, բեսլենեյներ, բժեդուգներ, հատուխայներ, կաբարդացիներ, մամխեղներ, նատուխայներ, շապսուգներ, տեմիրգոյներ, ուբըխներ, եգերուխայներ և ժանեյներ[2], որոնցից ամեն մեկը ներկայացված է աստղի տեսքով Չերքեզիայի կանաչա-ոսկեգույն դրոշին: Չնայած դրան, խորհրդային դասակարգումը բաժանում էր չերքեզներին հետևյալ կերպով՝ ադըղեներ (ադըղեները Ադըղեայում), չերքեզներ (ադըղներ Կարաչայ-Չերքեզիայում), կաբարդացիներ (ադըղեներ Կաբարդա-Բալկարիայում), և շապսուգներ (ադըղեներ Կրասնոադիր երկրամասում), չնայած այն բանի, որ այդ բոլոր չորս խմբերն էլ տարբեր վարչատարածքային միավորումների տարածքում բնակվող նույն ժողովուրդն է:

ԳրականությունԽմբագրել

  • Народы Кавказа, т․ 1, М․, 1960․|}}

ԾանոթագրություններԽմբագրել

  1. One Europe, Many Nations: A Historical Dictionary of European National Groups, Questia Online Library, 25 August 2010, p. 12 
  2. Gammer, Mos%u030Ce (2004), The Caspian Region: a Re-emerging Region, London: Routledge, p. 67 


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։