Ակ-Կոյունլուներ
Աղ-Ղոյունլուներ (հայկական աղբյուրներում Աղ–Օղլու, թուրքական սպիտակախոյեր, «աղ»–«սպիտակ» և «ղոյուն»–«ոչխար» բառերից), թուրքմեն–օղուզների քոչվոր ցեղախումբ, որ հաստատվել էր Տիգրիսի վերին հոսանքում, XIV-XV դարերում։
Ազգատոհմ
խմբագրելՑեղախմբի տիրող ազգատոհմը Բայանդուրի հարստությունն էր, որը իշխանություն էր հաստատել Հայաստանի Ամիդ քաղաքից մինչև Սեբաստիա ընկած ընդարձակ տարածքի վրա։ Երկարատև պայքարում Ակ-կոյունլուների առաջնորդ Ուզուն–Հասանը հաղթեց (1467) Կարա–Կոյունլուներին և իշխանությունը տարածեց Հայաստանի, Ատրպատականի, Իրանի և Իրաքի վրա՝ կենտրոն ունենալով Թավրիզը։ Նրա գահակալության վերջին տարիներին և հաջորդների ժամանակ հպատակ ժողովուրդների կեղեքումը մեծ չափերի հասավ։
1473 թվականին Ուզուն–Հասանը պարտություն կրեց օսմանյան թուրքերից և կորցրեց իր տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանի մեծ մասը։ Ուզուն–Հասանին հաջորդեց որդին՝ Յաղուբ–բեկը, որի օրոք (1478–1490) իշխանությունը փաստորեն անցավ քոչվոր ցեղերի զորեղ առաջնորդներին, որոնք պատերազմներ մղեցին Վրաստանի (1484) և Ղզլբաշ ցեղերի դեմ (1488)։
Նրա ժամանակ ծանրացավ հատկապես հարկային լուծը և ուժեղացավ կրոնական անհանդուրժողականությունը քրիստոնյաների նկատմամբ։ Նրա մահից հետո երկրում ծայր առան գահակալական արյունահեղ պատերազմներ, որոնք տևեցին մինչև Ակ-կոյունլուների վերջնական պարտությունը։ 1502 թվականին Սեֆեյան շահ Իսմայիլ I գրավեց Ակ-կոյունլուների տիրապետությանը ենթարկված երկրամասերը։
Ցանկ
խմբագրելԿոչում | Անուն | Կառավարման տարիներ | |
---|---|---|---|
Բեյ بیگ |
Տուռ Ալի իբն Փահլևան طور علی پہلوان |
1340 - 1360 | |
Բեյ بیگ Ֆախր-ալ-Դին فخر الدین |
Կութլուղ իբն Տուռ Ալի قتلغ بن طور علی |
1360 - 1378/79 | |
Բեյ بیگ |
Ահմեդ իբն Կութլուղ احمد بن قتلغ 1396 - 1403 |
1389 - 1403 | |
Բեյ بیگ Բահա-ալ-Դին بھا الدین |
Կարա Յուլոք Օսման قرا یولک عثمان |
1403 - 1435 | |
Բեյ بیگ Ջալալ-ալ-Դին جلال الدین |
Ալի իբն Կարա Յուլոք Օսման علی بن قرا یولک عثمان |
1435 - 1438 | |
Բեյ بیگ Նուր-ալ-Դին نور الدین |
Համզա իբն Կարա Յուլոք Օսման حمزہ بن قرا یولک عثمان |
1438 - 1444 | |
Բեյ بیگ Մուիզզ-ալ-Դին معز الدین |
Ջհանգիր իբն Ալի جہانگیر بن علی |
1444 - 1451/52 | |
Բեյ بیگ |
Կիլիջ Արսլան իբն Ալի قلچ ارسلان بن احمد |
1451/52 - 1457 | |
Բեյ بیگ Աբու ալ-Նասր ابو النصر |
Ուզուն Հասան իբն Ալի اوزون حسن بن علی |
1457 - 1478 | |
Բեյ بیگ Աբու ալ-Ֆաթհ ابو الفتح |
Սուլթան Խալիլ իբն Ուզուն Հասան سلطان خلیل بن اوزون حسن |
1478 | |
Բեյ بیگ Աբու ալ-Մուզաֆֆար ابو المظفر |
Յակուբ իբն Ուզուն Հասան یعقوب بن اوزون حسن |
1478 - 1490 | |
Բեյ بیگ Աբու ալ-Ֆաթհ ابو الفتح |
Բայսոնկոր իբն Յակուբ بایسنقر بن یعقوب |
1490 - 1491 | |
Բեյ بیگ Աբու ալ-Մուզաֆֆար ابو المظفر |
Ռուստամ իբն Մակսուդ իբն Ուզուն Հասան رستم بن مقصود بن اوزون حسن |
1493 - 1497 | |
Բեյ بیگ Աբու ալ-Ֆաթհ ابو النصر |
Ահմեդ Գովդե իբն Ուղուրլու ? |
1497 | |
Ակ-Կոյունլուներ |
- Դեղին գույնով ակ-Կոյունլուների հիմնադիրներն են
- Կապույտ գույնով կիսանկախ կառավարիչները
Դիարբեքիր | Ատրպատական | Միջագետք | Իրան | ||
---|---|---|---|---|---|
Բեյ بیگ Աբու ալ-Մուզաֆֆար ابو المظفر Ալուանդ իբն Յուսուֆ իբն Ուզուն Հասան الوند بن یوسف بن اوزون حسن 1497 - 1502 |
Բեյ بیگ Աբու ալ-Մուքարրամ ابو المکرم Մուհամմադ իբն Յուսուֆ իբն Ուզուն Հասան محمد بن یوسف بن اوزون حسن 1497 - 1500 | ||||
Բեյ بیگ Զեյն ալ-Աիբիդին Ահմեդ իբն Ուղուրլու Մուհամմադ]] زین العابدین بن احمد 1504 - 1508 |
շահ Իսմաիլ شاہ اسماعیل |
Բեյ بیگ Աբու ալ-Մուզաֆֆար ابو المظفر սուլթան Մուրադ իբն Յակուբ իբն Ուզուն Հասան الوند بن یوسف بن اوزون حسن 1500 - 1508 | |||
1508 թվականին ակ-Կոյունլուների դինաստիան ընդհատվում է, տիրույթներն անցնում են Սեֆյան Իրանին |
Տես նաև
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 224)։ |