Ռասել Բրենդ
Ռասել էդվարդ Բրենդ[4] (անգլ.՝ Russell Edward Brand, հունիսի 4, 1975[1][2][3], Grays, Thurrock, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան, հրապարակախոս, գրող, սթնդափ-կոմիկ և հումորիստ, հեռուստա- և ռադիոհաղորդավար։
Ռասել Բրենդ անգլ.՝ Russell Brand | |
---|---|
Ծնվել է | հունիսի 4, 1975[1][2][3] (49 տարեկան) |
Ծննդավայր | Grays, Thurrock, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրոն | քրիստոնեություն |
Կրթություն | Թատերական արվեստի Իտալիա Կոնտի ակադեմիա, Լոնդոնի Դրամա Սենթր և The Hathaway Academy? |
Մասնագիտություն | դերասան, սյունակագիր, կատակերգու, հեռուստահաղորդավար, կինոպրոդյուսեր, ռադիոհաղորդավար, երգիչ, վիպասան, բանաստեղծ, դրամատուրգ, բլոգեր, ինքնակենսագիր, յություբեր, լրագրող, սցենարիստ, ստենդ ափ երգիծաբան, կինոդերասան, կիթառահար, հեռուստատեսային դերասան, հեռուստատեսային պրոդյուսեր և գրող |
Ամուսին | Laura Gallacher? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | russellbrand.com |
Russell Brand Վիքիպահեստում |
Մեծ Բրիտանիայում Ռասել Բրենդը հայտնի է դարձել 2000-ական թվականներին՝ որպես BBC հեռուստաալիքով թողարկվող Big Brother's Big Mouth թոք-շոուի հաղորդավար և BBC Radio 2 ռադիոկայանում «Ռասել Բրենդի շոուի» համահաղորդավար։ Բրենդը խաղացել է մի շարք բրիտանական սիթքոմներում և մի քանի անգամ հանդես է եկել մրցանակների հանձնման արարողություններում՝ որպես հաղորդավար (օրինակ՝ MTV Video Music Awards 2008 և 2009 թվականներին)։ Խաղացել է «Թռիչքի մեջ» (Forgetting Sarah Marshall), «Համադասարանցիներ» (St Trinian's), Պենելոպա (Penelope), «Գիշերային հեքիաթներ» (Bedtime Stories), «Փախուստ Վեգասից» (Get Him to the Greek), «Արթուր. Կատարյալ միլիոնատեր» (Arthur) և «Դարի ռոք» (Rock of Ages) ֆիմերում։ YouTube-ում վարում է իր սեփական Trews ալիքը (True news-ից՝ իրական կամ ճշմարիտ նորություններ), որտեղ մեկնաբանում է արդիական նորությունները։
2000-ական թվականներին Բրենդը հայտնվել է մի շարք աղմկահարույց սկանդալների մեջ։ 2001 թվականին նրան հեռացրել են MTV-ից այն բանի համար, որ նա 2001 թվականի սեպտեմբերի 12-ին (ԱՄՆ-ում ահաբեկչական գործողություններից մեկ օր անց) աշխատանքի է եկել Ուսամա բեն Լադենի հագուստով։ 2008 թվականի հոկտեմբերին Բրենդն ստիպված է եղել հեռանալ BBC Radio 2-ից՝ ռադիոեթերում նրա արած կարճամետրաժ հեռախոսային զանգի արդյունքում առաջացած սկանդալից պատճառով։
14 տարեկանից բուսակեր է։ Կիրառում է Յոգա և մեդիտացիա, հետաքրքրված է հինդուիզմով։ Զբաղվում է տրանսցենդենտալ մեդիտացիայի հանրահռչակմամբ, այցելում է կրիշնաիտյան տաճարներ և իր հոգևոր դաստիարակն է համարում Գուրու Ռադհանաթհ Սվամին[5][6][7][8]։
2010-2012 թվականներին ամուսնացած է եղել ամերիկացի երգչուհի Քեթի Փերրիի հետ[7]։
Վաղ տարիներ
խմբագրելՌասել Բրենդը ծնվել է 1975 թվականի հունիսի 4-ին Մեծ Բրիտանիայի Էսսեքս կոմսության Գրեյս քաղաքում։ Նա Բարբարա Էլիզաբեթի (մինչև ամուսնանալը՝ Նիկոլս) և լուսանկարիչ Ռոնալդ Բրենդի միակ երեխան է։ Ռասելի ծնողներն ամուսնացել են 1969 թվականին և ամուսնալուծվել են, երբ Ռասելը եղել է վեց ամսական։ Մայրը որդուն ինքնուրույն է մեծացրել, և Ռասելի հիշողություններով նրա մանկությունը միայնակ է անցել[9]։ Յոթ տարեկան հասակում Բրենդն իր ուսուցչի կողմից ենթարկվել է սեռական բռնության[10]։ Երբ Ռասելը եղել 8 տարեկան, նրա մայրը սկզբում պայքարել է արգանդի քաղցկեղի, իսկ հաջորդ տարի՝ կրծքագեղձի քաղցկեղի դեմ։ Ժամանակը, որի ընթացքում նրա մայրը հիվանդանոցում ինտենսիվ թերապիա է անցել, Բրենդն անցկացրել է իր հարազատների տանը։ 14 տարեկան հասակում Բրենդն սկսել է տառապել նյարդային բուլիմիայով։ 16 տարեկան հասակում Բրենդը թողել է ուսումն ու իր տունը, որտեղ նա չէր կարողանում լեզու գտնել իր խորթ հոր հետ։ Սկսել է թմրանյութեր, այդ թվում՝ կանեփ, ամֆետամին, LSD, կոկաին, MDMA, կռեկ-կոկաին և հերոին օգտագործել[11][12]։ National Public Radio-ին տված հարցազրույցում Բրենդն ասել է, որ տարօրինակ հարաբերություններ է ունեցել իր հոր հետ, որին ինքը պարբերաբար է տեսել, և որն Արևելք կատարած ուղևորության ժամանակ նրան մարմնավաճառների մոտ է տարել[13]։ Բրենդի հայրը, նրա մոր հետ ամուսնալուծությունից հետո, ամուսնացել է ևս երկու անգամ[14]։
Բրենդը կրթություն է ստացել Գրեյսի միջնակարգ դպրոցում, որտեղ 15 տարեկան հասակում կայացել է նրա թատերական դեբյուտը. նա Գեր Սեմի դերն է խաղացել «Բագսի Մելոուն» դպրոցական բեմադրության մեջ։ Այնուհետև Բրենդն սկսել է աշխատել կացորդ և 1991 թվականին ընդունվել է Իտալիա Կոնտի ակադեմիա, որտեղ նրա ուսուցման առաջին տարին ֆինանսավորվել է Էսեքսի քաղաքային խորհրդի կողմից[15]։ Բրենդն ընդունել է թմրանյութեր, ինչի պատճառով ուսուցման առաջին իսկ տարում հեռացվել է ակադեմիայից։ Ավելի ուշ Բրենդը փոքր դերեր է խաղացել «Mud» մանկական հեռուստաշոուում և «Զուտ անգլիական սպանություն» ոստիկանական հեռուստասերիալում։
1995 թվականին Բրենդն ընդունելության քննություններ է հանձնել Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում և Լոնդոնի դրամայի կենտրոնում՝ ուսում ստանալով վերջին անգամ[15]։ Այդ ժամանակ Բրենդը կախվածություն է ունեցել թմրանյութերից և հակված է եղել ինքնավնասման։ Իր իսկ խոսքերով նա քանդել ու կոտրել է ամեն ինչ[15]։ Մի օր Բրենդը, ի պատասխան իր ելույթին հավանություն չտվող արձագանքներին, հենց բեմի վրա կոտրել է օղու բաժակը, կտրել է իրեն բաժակի բեկորներով և հանդիսատեսի մոտ մեծ տպավորություն թողնելու համար օգտագործել է կեղծ արյուն[16]։ Արդյունքում՝ Բրենդին թատերական դպրոցից հեռացրել են ուսման առաջին տարվա վերջին։ Դրանից հետո Բրենդը որոշել է կենտրոնանալ կատակերգության վրա և սկսել է նյութեր գրել Կառլ Թեոբալդի հետ, որի հետ նա ավելի վաղ ծանոթացել էր դրամայի կենտրոնում։ Միասին նրանք ստեղծել են կարճ ժամանակով գոյություն ունեցող «Թեոբալդն ու Բրենդը սառույցի վրա» կատակերգական դուետը։
Կարիերա
խմբագրելՍտենդափ հումոր
խմբագրելԲրենդի՝ որպես ստենդափ-կոմիկի առաջին նշանակալի ելույթը տեղի է ունեցել 2000 թվականին Լոնդոնի Hackney Empire թատրոնում անցկացվող երիտասարդ հումորիստների մրցույթում։ Չնայած նրան, որ մրցույթում Բրենդն զբաղեցրել է միայն չորրորդ տեղը, նրա ելույթը գրավել է նոր տաղանդների որոնման գործակալի ուշադրությունը[17]։ Նույն թվականին, երկու այլ հումորիստների հետ թիմում, Բրենդը ելույթ է ունեցել «Էդինբուրգյան ֆրինջ» արվեստի փառատոնում։
2004 թվականին տեղի է ունեցել Բրենդի առաջին մենահամերգը նույն փառատոնում, որը կոչվել է «Հիմա ավելի լավ է»։ Այս ելույթում Բրենդն անկեղծորեն նկարագրել է իր կյանքի այն ժամանակահատվածը, որում նա թմրամոլ և հերոինից կախված է եղել։ Հաջորդ տարի Բրենդը փառատոն է վերադարձել «Էրոտիզացված հումոր» անվանումով համարով։ 2006 թվականին կայացել է նրա առաջին համերգային շրջագայությունը Մեծ Բրիտանիայում, որը կոչվել է «Shame» («Խայտառակություն»)։ Բրենդը ծաղրել է որոշ միջադեպեր իր կյանքից և այն, ինչ նրա մասին գրել է բրիտանական մամուլը։ Շոուն թողարկվել է DVD-ով «Russell Brand: Live» անվանումով։ 2006 թվականին Բրենդը հանդես է եկել «Գաղտնի ոստիկանության պարահանդես» բարեգործական համերգին, որը կազմակերպվել էր «Միջազգային համաներում» կազմակերպության օգտին։ 2007 թվականի մարտին Բրենդն ու Նոել Ֆիլդինգը հանդես են եկել՝ որպես քաղցկեղով հիվանդ երեխաների օգտին բարեգործական ծրագրի վարող։ 2007 թվականի դեկտեմբերին Բրենդը ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի, Արքայազն Ֆիլիպի և թագավորական ընտանիքի այլ անդամների առջև թագավորական էստրադային ներկայացման ժամանակ։ Նույն թվականին տեղի է ունեցել հումորիստի երկրորդ բրիտանական շրջագայությունը, որը կոչվել է «Ռասել Բրենդն ընդամենը կատակում է»։ DVD-ում շոուն թողարկվել է՝ որպես «Russell Brand: Doin' Life»:
Այնուհետև Բրենդը համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում՝ Comedy Central հեռուստաալիքի համար ձայնագրելով հատուկ «Ռասսել Բրենդը Նյու Յորքում» ծրագիրը, որը հեռարձակվել է 2009 թվականի մարտին[18]։ 2009 թվականի հունվարից մինչև ապրիլ Բրենդը համերգներով հանդես է եկել Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Ավստրալիայում՝ «Russell Brand: Scandalous» («Սկանդալային Ռասել Բրենդ») անվանումով շրջագայության ընթացքում[19]։ Նույն թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Բրենդը մի քանի բարեգործական համերգ է տվել, որոնցից ստացված հասույթը տրամադրվել է թմրամոլների վերականգնմամբ զբաղվող կազմակերպությանը[20]։ 2009 թվականի նոյեմբերի 9-ին թողարկվել է «Russell Brand: Scandalous» համերգային DVD-ն։
Հեռուստատեսություն
խմբագրելԲրենդի կարիերան հեռուստատեսությունում սկսվել է 2000 թվականին MTV երաժշտական ալիքում վիջեյի աշխատանքից, որտեղ նա հանդես է եկել որպես «Dance Floor Chart» հաղորդման (այցելելով տարբեր գիշերային ակումբներ Մեծ Բրիտանիայում և Իվիսում) և «Select» շոուի հաղորդավար։ Սակայն մեկ տարի անց Բրենդին հեռացրել են MTV-ից այն բանի համար, որ նա 2001 թվականի սեպտեմբերի 12-ին (սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների հաջորդ օրը) աշխատանքի է եկել Ուսամա բեն Լադենի հագուստով և իր հետ ստուդիա է բերել ծանոթ թմրավաճառի՝ ներկայացնելով նրա ծրագրի հյուրին՝ Քայլի Մինոուգին[21][22]։ 2008 թվականին Բրենդն այդ միջադեպի մասին հիշել է Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում. «Այն ժամանակ ես օգտագործում էի կռեկ և հերոին։ Բացի այդ, ես խիստ հուզված էի, քանի որ բոլորին ասում էի բեն Լադենից եկող վտանգի մասին, մինչև սեպտեմբերի 11-ը։ Եվ նման դեպք է կատարվում։ Դա կարծես թե հիթ-շքերթում անսպասելիորեն հայտնվում է մի գավառական խումբ, որին դու սիրել ես երկար տարիներ»[23]։
MTV-ից հետո Բրենդը հանդես է եկել «RE:Brand» վավերագրական կատակերգական հաղորդման սցենարի հեղինակ և հաղորդավար, որը մարտահրավեր է նետել և ծաղրել մշակութային տաբուները։ Ծրագիրը հեռարձակվել է 2002 թվականի ընթացքում բրիտանական UK Play արբանյակային ալիքով։ Առաջին թողարկումներից մեկում Բրենդն իր հորը հրավիրել է բռնցքամարտի մենամարտի, իսկ մեկ այլ հաղորդման ժամանակ իր տանն ապրելու է հրավիրել լոնդոնցի թափառաշրջիկի, ինչպես նաև կավատի դեր է կատարել հերոինից կախված մարմնավաճառուհու համար[24]։
2004 թվականին Բրենդը հանդես է եկել «Big Brother's Eforum» հեռուստաշոուում՝ որպես հաղորդավար, որտեղ հայտնի հյուրեր և հանդիսատեսներ իրենց կարծիքն են հայտնել բրիտանական «Մեծ եղբայր 5» ռեալիթի-շոուի վերաբերյալ։ Երբ թողարկվել է «Մեծ եղբայր 6»-ը, շոուի անունը փոխվել է «Big Brother's Big Mouth» (Մեծ եղբոր մեծ բերանը)։ «Celebrity Big Brother 5»-ից հետո Բրենդը հայտարարել է, որ չի վարելու «Big Brother's Big Mouth»-ի հաջորդ թողարկումը։ Իր պաշտոնական հայտարարության մեջ Բրենդը շնորհակալություն է հայտնել բոլոր պրոդյուսերներին այն բանի համար, որ նրանք «իրենց վրա են վերցրել նախկին թմրամոլին՝ որպես հեռուստահաղորդման հաղորդավար աշխատանքի ընդունելու ռիսկը»[25]։
Այնուհետև Բրենդը հանդես է եկել «Big Brother According to Russell Brand» («Մեծ եղբայրը Ռասել Բրենդի աչքերով») անվանումով հատուկ թողարկման հաղորդավար, որտեղ կատարել է «Մեծ եղբայր» ռեալիթի-շոուի սյուրռեալիստական վերլուծությունը։ 2006 թվականի գարնանը Բրենդը MTV է վերադարձել՝ որպես «1 Leicester Square» թոք-շոուի հաղորդավար, որը եթեր է հեռարձակվել կիրակի օրերին երեկոյան ժամը 8-ին, բայց հետո սկսել է հեռարձակվել երկուշաբթի ժամը 10-ին, ինչը թույլ է տվել Բրենդին ավելի մեծ թեմատիկա մտցնել նրա մեջ։ Հաղորդման հյուրերն են եղել այնպիսի աստղեր, ինչպիսիք են Թոմ Քրուզը, Ումա Թուրմանը, Բոյ Ջորջը, Միլա Յովովիչը և «Մայտի Բուշ» կատակերգական թատերախումբը։ «Big Brother 7»-ի ավարտից հետո Բրենդը սկսել է վարել «Russell Brand's Got Issues» («Ռասել Բրենդը խնդիրներ ունի») թոք-շոուն E4 ալիքում։ Հաղորդման առաջին թողարկումը չի կարողացել ներգրավել հանդիսատեսի մեծ լսարան, ինչը պրոդյուսերներին դրդել է փոխել նրա անվանումը «The Russell Brand Show» և այն հեռարձակել Channel 4 հեռուստաալիքով[26]։ Ընդամենը հեռարձակվել է հաղորդման հինգ սերիա[27]։
2006 թվականին Բրենդը հանդես է եկել NME Awards մրցանակի հանձնման արարողությանըտ՝ որպես վարող։ Արարողության ընթացքում Բոբ Գելդոֆը հրապարակայնորեն վիրավորել է Բրենդին, ինչին Բրենդը հակադարձել է. «Իրականում զարմանալի ոչինչ չկա, որ Գելդոֆը սովի խնդիրների վերաբերյալ նման լավ մասնագետ է։ Չէ որ նա արդեն 30 տարի է, ինչ ռեստորաններում ճաշում է «I don't Like Mondays»-ի փողերով»[28]։ Բրենդը Brit Awards-ի հաղորդավարն է եղել 2007 թվականին՝ «Oasis» խմբին հանձնելով «երաժշտության մեջ ակնառու նվաճումների» համար մրցանակը[29]։ 2007 թվականի հուլիսի 7-ին Բրենդը հանդես է եկել Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտում կայացած Live Earth միջազգային երաժշտական փառատոնին՝ որպես հաղորդավար։
2007 թվականի դեկտեմբերին BBC Four հեռուստաալիքով Բրենդը ներկայացրել է «Russell Brand On the Road» («Ռասել Բրենդը ճանապարհին») վավերագրական ֆիլմը, որը նվիրված է եղել գրող-բիթնիկ Ջեք Քերուակին և նրա «Ճանապարհին» վեպին։ Նույն թվականին Բրենդը վերադարձել է Channel 4՝ «Russell Brand's Ponderland» հաղորդումով, որտեղ նա սթենդափ-հումոր ժանրում քննարկել է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են մանկությունն ու գիտությունը։ Հաղորդումը թողարկվել է 2007-2008 թվականներին և մեծ ժողովրդականություն է վայելել․ նրա լսարանը կազմել է ավելի քան մեկ միլիոն հեռուստադիտող։
Լուրն այն մասին, որ Բրենդը վարելու է MTV Video Music Awards 2008-ի արարողությունը, ամերիկյան ԶԼՄ-ները թերահավատորեն են ընդունել. չէ որ Բրենդին ամերիկյան հասարակությունը գրեթե չգիտեր։ MTV Video Music Awards-ում Բրենդի մասնակցությունն առանց բանավեճի և սկանդալների չի անցել[30]։ Արարողության ժամանակ նա հայտարարել է, որ այդ գիշերը «Բրիթնի Սփիրսի նոր դարաշրջանի սկիզբն է», որի ժամանակ կայացել է «Սփիրսի հարությունը»։ Նա նաև հայտարարել է, որ «եթե գոյություն ունենար կին-Քրիստոս, ապա դա կլիներ Բրիթնին»[31]։ Բրենդը կոչ է արել հանդիսատեսին՝ առաջիկա ընտրություններում քվեարկել Բարաք Օբամայի օգտին՝ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին անվանելով «մտավոր հետամնաց կովբոյ, որին Անգլիայում չէին վստահի անգամ մկրատը ձեռքին պահել»[31][32]։ Բրենդը նաև ծիծաղել է «մաքրաբարոյության մատանիների» վրա, որոնք կրում են Jonas Brothers-ը[33]։ Բրենդն արարողության ժամանակ հայտարարել է, որ «նրանք կարող են սեքսով զբաղվել ցանկացած կնոջ հետ, ում հետ կցանկանան, բայց նրանք ընտրել են՝ չանել դա։ Դա միևնույն է, եթե Սուպերմենն այլևս չթռչեր և սկսեր օգտվել հասարակական տրանսպորտից»[34]։ Իր արտահայտությունների համար Բրենդը մահացու սպառնալիքներ է ստացել վիրավորված ամերիկացի հեռուստադիտողներից[35]։ Շոուի ժողովրդականության վարկանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 20 տոկոսով, ինչը MTV-ի պրոդյուսերներին դրդել է Բրենդին հրավիրել նաև 2009 թվականի արարողությունը[36], որը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին Նյու Յորքի Radio City Music Hall համերգասրահում[37][38][39]։ 2010 թվականի ապրիլին Բրենդը Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է․ «MTV Video Music Awards-ում ես սովորել եմ հումորներ չանել հումոր չունեցող մարդկանց վրա, քանի որ նրանք կարող են սպանել քեզ դրա համար»[40]։
Դերասանական աշխատանք
խմբագրել2002 թվականին Ռասել Բրենդը հայտնվել է BBC հեռուստաալիքի երկու հեռուստահաղորդումների մեջ՝ «White Teeth» և «Cruise of the Gods» (վերջինից նրան հեռացրել են նկարահանումների ընթացքում)։ 2005 թվականին Բրենդը BBC-ի «Blessed» սիթքոմում խաղացել է Թոմիի դերը։ Բրենդն իրեն փորձել է նաև Սուպեր Հանսի դերում՝ Channel 4 հեռուստաալիքի «Peep Show» սիթքոմի համար, սակայն սցենարիստները նախընտրել են կատակերգու Մեթ Քինգին[41]։ 2007 թվականին Բրենդը նկարահանվել է ITV հեռուստաալիքի «Cold Blood» սիթքոմում՝ խաղալով Էլի անունով նախկին գողի դերը։ Մեկ այլ բրիտանական սիթքոմում՝ «The Abbey»-ում, Բրենդը խաղացել է թմրամոլի բուժման կուրս անցնող Թերիի դերը[42]։ Բրենդը նաև հնչունավորել է «Ռոբբի՝ հյուսիսային եղջերու» մուլտֆիլմի շարքի կերպարներից մեկին։
2006 թվականին Բրենդը փոքրիկ դեր է կատարել Պենելոպեա ֆիլմում, իսկ 2007 թվականին՝ իր առաջին մեծ դերը «Համադասարանցիներ» ֆիլմում։ Բրենդի դերասանական կարիերայում բեկումնային պահ է դարձել 2008 թվականին թողարկված «Մոռանալով Սառա Մարշալին» ֆիլմում խաղացած ռոք երաժիշտ Ալդուս Սնոուի դերը։ Բրենդի խաղը հիացմունք է առաջացրել քննադատների շրջանում և պրոդյուսերները որոշել են նկարահանել կատակերգություն, որտեղ Բրենդի դերակատարմամբ Ալդուս Սնոուի կերպարը կլինի գլխավորը[43]։ Արդյունքում 2010 թվականին թողարկվել է «Փախուստ Վեգասից» կատակերգությունը, որը վարձույթում մեծ հաջողության է հասել[44][45]։ Քննադատների կողմից ֆիլմը հիմնականում դրական արձագանքներ է ստացել։ Variety ամսագիրը ժապավենն անվանել է «Գրեթե հայտնի» ֆիլմի «շատ գռեհիկ կրկնօրինակում»։
2008 թվականին Բրենդը նկարահանվել է «Գիշերային հեքիաթներ» ֆիլմում, որտեղ գլխավոր դեր է խաղացել Ադամ Սենդլերը[46][47][48]։ 2010 թվականին Ջուլի Թեյմորի «Փոթորիկ» ժապավենում՝ Ուիլյամ Շեքսպիրի համանուն վեպի էկրանավորման մեջ, խաղացել է Տրինկուլոյի դերը[49]։ 2011 թվականին գլխավոր դեր է խաղացել «Արթուր։ Կատարյալ միլիոնատեր» ֆիլմի (1981) ռեմեյքում[50]։ 2011 թվականին նկարահանվել է Nickelodeon հեռուստաալիքի «Առաջ՝ դեպի հաջողություն» սերիալի Big Time Beach Party էպիզոդում։ 2016 թվականին Բրենդն Աստծո դերն է խաղացել Լարի Չարլզի «Առաքելություն. Ոչ ադեկվատ» կատակերգությունում՝ Նիկոլաս Քեյջի գլխավոր դերում։
Աշխատանք ռադիոյում
խմբագրելՌասել Բրենդի կարիերան ռադիոյում սկսվել է 2002 թվականին, երբ նա ընկերոջ՝ անգլիացի կատակերգու Մեթ Մորգանի հետ միասին հանդես է եկել՝ որպես Xfm լոնդոնյան երաժշտական ռադիոկայանի հաղորդման վարող։ Բրենդին շուտով ազատել են աշխատանքից, քանի որ նա կարդացել է պոռնոգրաֆիկ նյութեր ուղիղ եթերի ժամանակ։
2006 թվականին Բրենդը դարձել է «The Russell Brand Show» հաղորդման հաղորդավարը, որը հեռարձակվել է BBC Radio 6 Music ռադիոկայանից։ 2006 թվականի նոյեմբերին ռադիոշոուն սկսել է թողարկվել BBC Radio 2-ով շաբաթօրյա երեկոներին։ Շոուն ունեցել է մեծ հեղինակություն․ մեկ թողարկման միջին լսարանը կազմել է շուրջ 400 000 լսող[51]։
2008 թվականի հոկտեմբերի 18-ին եթեր դուրս եկած «The Russell Brand Show»-ի էպիզոդներից մեկում Բրենդը և նրա գործընկեր դիջեյ Ջոնաթան Ռոսը մի քանի անգամ զանգել են դերասան Էնդրյու Սաքսին, որն այդ օրը պիտի լիներ հաղորդման հյուրը, բայց այդպես էլ չէր եկել։ Այն բանից հետո, երբ դերասանը չի պատասխանել, Բրենդն ու Ռոսը նրան ձայնային հաղորդագրություն են թողել՝ ոտքի վրա հորինված երգի տեսքով, որտեղ Բրենդը երգել է այն մասին, որ քնել է Էնդրյու Սաքսի թոռնուհու՝ Ջորջինա Բեյլիի հետ, որը «The Satanic Sluts» պարային խմբի անդամ է։ Հոկտեմբերի 26-ին The Mail on Sunday բրիտանական թերթը հրապարակել է հոդված այդ պատմության մասին՝ սկիզբ դնելով մեծ սկանդալի։ BBC-ին եկել են ռեկորդային թվով բողոքներով նամակներ ռադիոլսողներից[52]։ Բրեդի պահվածքը քննադատության է ենթարկվել բրիտանական պառլամենտի մի շարք պատգամավորների և վարչապետ Գորդոն Բրաունի կողմից։ Արդյունքում Բրենդը ստիպված է եղել հեռանալ BBC-ից, իսկ Ռոսին արգելել են եթեր դուրս գալ երեք ամիսների ընթացքում[53][54][55]։ BBC Radio 2-ի տնօրենը նույնպես ազատվել է աշխատանքից, իսկ բրիտանական իշխանությունները տուգանել են BBC-ին 150 000 ֆունտ գումարի չափով[56]։
Սկանդալի մասին իմանալուց հետո Բրենդի տան առաջ հավաքվել է լրագրողների ամբոխ[57]։ Նրանք Բրենդին խնդրել են մեկնաբանել դեպքը[57]։ Ի պատասխան՝ Բրենդը ժպտալով մի քանի անգամ կրկնել է «Հարե Կրիշնա» և հեռացել է իր թիկնապահի ուղեկցությամբ[52][57]։ The Daily Telegraph թերթը «սափրագլուխ և նարնջագույն հագուստով մարդկանց համար այդքան սիրելի կրոնական մանտարայի կրկնումը» համարել է Էնդրյու Սաքսին «ճանաչում բերելու շատ տարօրինակ միջոց»[58]։
2009 թվականի ապրիլին Բրենդը վերադարձել է ռադիո՝ իր ընկեր Նոել Գալահերի հետ ելույթ ունենալով talkSPORT ռադիոկայանի ֆուտբոլային թոք-շոուում[59][60]։
Գրական գործունեություն
խմբագրել2006 թվականի մայիսից մինչև 2009 թվականի մայիսը Բրենդը վարել է իր սյունակը The Guardian թերթում՝ քննարկելով բրիտանական ֆուտբոլը և, մասնավորապես, իր սիրելի «Վեստ Հեմ Յունայթեդ» ակումբը։ 2007 թվականի նոյեմբերին հրատարակվել է Բրենդի հրապարակումների հավաքածուն «Irons in the Fire» («Պողպատը կրակի մեջ») անվամբ[61]։ Բրենդի հոդվածների երկրորդ՝ «Articles of Faith» («Հավատի հոդվածներ») ժողովածուն հրատարակվել է 2008 թվականի հոկտեմբերի 16-ին։ Գրքի մեջ են մտել ֆուտբոլի թեմային նվիրված Բրենդի հարցազրույցները Նոել Գալահերի, Ջեյմս Կորդենի և Դևիդ Բադիլեմի հետ[62]։
2007 թվականի նոյեմբերի 15-ին լույս է տեսել Ռասել Բրենդի «My Booky Wook» ինքնակենսագրականը։ Գիրքը հրատարակվել է Hodder & Stoughton հրատարակչության կողմից և ստացել է դրական արձագանք քննադատների կողմից՝ դառնալով բեսթսելլեր Մեծ Բրիտանիայում։ The Observer թերթը նկատել է, որ «նախքան «My Booky Wook»-ում Ռասել Բրենդի հետաքրքրաշարժ պատմությունը թմրամիջոցների և անբարոյականության մասին, հայտնի մարդկանց բոլոր այլ հուշերը պարզապես շողոքորթություն էին»[63]։
2008 թվականի հունիսին Բրենդը պայմանագիր է ստորագրել HarperCollins-ի հետ «Articles of Faith»-ի և իր ինքնակենսագրականի «My Booky Wook 2: This Time It’s Personal» երկրորդ մասի հրատարակման համար՝ ստանալով հրատարակչությունից 1,8 միլիոն Ֆունտ ստերլինգի չափով հոնորար[64][65]։ «Booky Wook 2: This Time It’s Personal» ինքնակենսագրականը լույս է տեսել 2010 թվականի սեպտեմբերի 30-ին[66][67]։
2014 թվականի հոկտեմբերին լույս է տեսել Բրենդի նոր Revolution գիրքը։
Երաժշտական գործունեություն
խմբագրել2007 թվականին The Beatles-ի «Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band» ալբոմի թողարկման քառասուներորդ տարեդարձի կապակցությամբ, Բրենդը «Գրեմմի» մրցանակակիր կոմպոզիտոր Դևիդ Առնոլդի հետ ձայնագրել է «When I’m Sixty-Four» երգի քավեր տարբերակը։ Բրենդը նաև երկու երգ է երգել «Թռիչքի մեջ» ֆիլմի սաունդթրեքի համար, որում նա նվագել է Infant Sorrow խմբի վոկալիստ և ռոք երաժիշ Ալդուս Սնոունի հետ[68]։ Բրենդը կրկին երգել է Ալդուս Սնոուի հետ «Փախուստ Վեգասից» ֆիլմում, որի սաունդթրեքում նրա կատարմամբ 14-րդ երգ է թողարկվել։ Թողարկումից հետո առաջին շաբաթվա ընթացքում սաունդթրեքը բարձրացել է ITunes Store-ի սաունդթրեքների հիթ-շքերթի 1-ին հորիզոնական և ալբոմների հիթ-շքերթի 8-րդ հորիզոնական[69]։
2010 թվականին Ռոբբի Վիլիամսի հետ Բրենդը մասնակցել է «Three Lions» երգի՝ 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Անգլիայի հավաքականի օրհներգի ձայնագրմանը[70]։
2012 թվականի օգոստոսին Բրենդը ելույթ է ունեցել Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի փակման արարողությանը, որտեղ կատարել է The Beatles-ի «I Am the Walrus» և «Pure Imagination» երգերը՝ «Վիլի Վոնկան և շոկոլադե ֆաբրիկան» ֆիլմից[71]։
Անձնական կյանք
խմբագրելԲրենդն իր Արջ մականունով գերմանական հովվաշան և կատվի հետ ապրում է Լոս Անջելեսում, իսկ վերջինս կրում է իր սիրելի երգիչներից մեկի՝ Մորիսիի անունը[72]։ Մինչև 2009 թվականը Բրենդն ապրել է Լոնդոնի[73] Համփսթեդ քաղաքում, սակայն 2009 թվականի վերջին 3,5 միլիոն դոլարով առանձնատուն է ձեռք բերել Լոս Անջելեսում և 2010 թվականին վաճառել է իր լոնդոնի տունը։
Բրենդը 14 տարեկանից բուսակեր է[74]։ Կենդանիների իրավունքների պաշտպանության PETA կազմակերպությունը Բրենդին ճանաչել է Եվրոպայի ամենասեքսուալ բուսակերներից մեկը, իսկ 2007 թվականին նրան շնորհել է աշխարհի ամենասեքսուալ բուսակերի կոչումը։ 2011 թվականին PETA-ն կրկին Բրենդին անվանել է տղամարդկանց կատեգորիայի ամենասեքսուալ բուսակերը[75]։ Իր հայտարարության մեջ կազմակերպությունը նշել է, որ Բրենդը պատվավոր կոչում է ստացել «միս ուտելուց հրաժարվելու քարոզչության և այն բանի ցուցադրման համար, որ բուսակերությունն օգնում է մարդուն առողջ տեսք ունենալ և իրեն լավ զգալ»[75]։
Բրենդը նախընտրում է բոհեմյան ոճով հագուստներ, և ասում է, որ նման է «սադոմազոխիստական Վիլլի Վոնկային[76]։ Տառապում է երկբևեռ աֆեկտիվ խանգարմամբ[77], իսկ անցյալում հիվանդացել է նյարդային բուլիմիայով[74] և հակված է եղել ինքնավնասման[78]։ Բրենդը հաճախ խնդիրներ է ունեցել ոստիկանության հետ, ձերբակալվել է 11 անգամ[79]։
Բրենդը եղել է թմրամոլ, հիպերսեքսուալ և հարբեցող, սակայն 2002 թվականից ի վեր չի խմում, չի ծխում և թմրանյութեր չի ընդունում։ Թմրանյութերի կախվածությունից ազատվելուն օգնել է «Հարե Կրիշնա» մանտրայի և կրիշնաիտայի[80] կրկնությունը, որոնց առջև նա իրեն պարտական է զգում[81]։ Բրենդը Focus 12 թմրամոլների վերականգնողական բարեգործական կազմակերպության հովանավորն է, որտեղ նա ինքն է ժամանակին բուժվել[82]։
Ընտանիք
խմբագրել2010 թվականին Բրենդն ամուսնացել է ամերիկացի երգչուհի Քեթի Փերրիի հետ, որի հետ ծանոթացել էր 2008 թվականի ամռանը «Փախուստ Վեգասից» ֆիլմի նկարահանումների ժամանակ (որտեղ Քեթին նկարահանվել է կամեոյում)[83]։ Նրանք սկսել են հանդիպել 2009 թվականի սեպտեմբերին՝ MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության արարողությունից հետո[84]։ Քեթի Փերրին չի շահել ոչ մի մրցանակ, և Բրենդը, լինելով ծրագրի վարող, հայտարարել է. «Քեթի Փերրին այսօր մրցանակ չի շահել, իսկ նա ապրում է ինձ հետ նույն հյուրանոցում։ Նա պետք է լաց լինի իմ ուսին։ Այնպես որ, որոշ չափով, իսկական հաղթողն այսօր ես եմ»։ Երկու ամիս անց Բրենդը հայտարարել է, որ նրանք մտադիր են ամուսնանալ[85]։ 2010 թվականի հունվարի 6-ին Բրենդն ու Փերրին հայտարարել են իրենց նշանադրության մասին[86]։ Բրենդն առաջարկություն է արել Քեթի Փերրին Հնդկաստանում՝ ամանորի գիշերը փղին հեծած։ Քեթի Փերրիի և Ռասել Բրենդի հարսանիքը տեղի է ունեցել 2010 թվականի հոկտեմբերի 23-ին Ռաջաստանում՝ հնդկական ծիսակարգով։
2007 թվականին՝ Քեթի Փերրիի հետ ծանոթանալուց առաջ, Բրենդն իր հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ իր կյանքի ընթացքում քնել է ավելի քան 2000 կանանց հետ[87], իսկ 2009 թվականի հունվարին հայտարարել է, որ մեկ ամսվա ընթացքում սեռական հարաբերություն է ունեցել 80 կանանց հետ[88]։ Սակայն, սկսելով հանդիպել Քեթի Փերրի հետ, Բրենդը հայտարարել է, որ երկար որոնումներից հետո գտել է իր երազանքի կնոջը և պատրաստվում է հավատարիմ լինել նրան։
2011 թվականի դեկտեմբերի 30-ին Բրենդն ապահարզանի փաստաթղթեր է ներկայացրել։ Լոս Անջելեսի դատարան ներկայացված հայտարարության մեջ Բրենդը մատնանշել է հարաբերություններում «անհաշտ հակասությունները» կնոջ հետ։ Նա ամուսնալուծությունը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Ցավոք, մեր ամուսնությունը Քեթիի հետ երկար չտևեց։ Ես միշտ քնքշորեն կսիրեմ նրան և գիտեմ, որ մենք ընկերներ կմնանք»[89]։
2015 թվականից Ռասելը հարաբերությունների մեջ է եղել Լորա Գալագերի հետ։ 2016 թվականի նոյեմբերին զույգն ունեցել է դուստր` Մեյբլը[90][91]։
Կրոնական հայացքներ
խմբագրելԲրենդը զբաղվել է յոգայով և, իր իսկ խոսքերով, «մշտապես զբաղվել է մեդիտացիայով»[92]։ Բրենդն իրեն հավատացյալ մարդ է անվանում և ասում է, որ իր աշխարհայացքին ամենից շատ համապատասխանում է հինդուիզմը։ Նա բազմիցս այցելել է Հարտֆորդշիրի կրիշնաիտ համայնքի Բհակտիվեդանտա Մենոր և Լոնդոնի Ռադհի Կրիշնա տաճար[93][94]։ Բրենդը հաճախ է ավարտել իր սթենդափ-ելույթները, շոուները և հաղորդումները ռադիոյով և հեռուստատեսությամբ «Հարե Կրիշնա» արտահայտությամբ[80]։ 2007 թվականին նա իր The Guardian սյունակում գրել է․ «Ես հաճախ եմ ասում Հարե Կրիշնա, երբեմն նաև այն ժամանակ, երբ ինձ չեն նկարում»[95]։ Բրենդը նաև պնդում է, որ «կրիշնաիտներն իրեն սովորեցրել են, որ իրականությունը պատրանք է, և որ պետք չէ ամաչել, երբ խոսքը վերաբերում է սանրվածքներին»[96]։
Բրենդը բազմիցս հանդիպել է կրիշնաիտական գուրու Ռադհանաթխա Սվամիի հետ, որը, ըստ The Daily Mail-ի, օգնել է նրան «փոխել հայացքը կյանքի ու սիրո հանդեպ»[7][97]։ The Times թերթի համաձայն՝ Ռադհանաթխա Սվամիի հետ մի հանդիպումից հետո Բրենդը հայտարարել է․ «Նա գեղեցիկ անձնավորություն է։ Նա ունի իմ հարցերի պատասխանները։ Ես հոգևոր մարդ եմ և ավելի ու ավելի եմ դառնում այդպիսին։ Սա այն մակարդակն է, որտեղ ես կցանկանայի ցնցվել, բայց դրան խանգարում է սեքսի և գլամուրի տենչը»[10]։ Մի ուրիշ անգամ Բրենդը նույն թերթում մեկնաբանել է․ «Ես հանդիպեցի այդ Սվամիի հետ և ասացի նրան․ «Ես լցված եմ եսասիրությամբ և ամբիցիաներով, նրանք թափանցում են իմ մեջ, դրանք իմ կյանքն են, ես ապրում եմ դրանցով»։ Նա պատասխանել է․ «Մի անհանգստացիր։ Դա Աստծո կողմից տրված շնորհ է։ Օգտագործիր այն՝ ծառայելով Նրան»։ Ընդհանրապես, նա ոչ թե ասել է Աստված, այլ Կրիշնա, բայց ես դա թարգմանում եմ անգլերեն, որպեսզի այդքան տարօրինակ չհնչի»[98]։
Հասարակական գործունեություն
խմբագրել2009 թվականի հունվարին, Բրենդն ու մի շարք այլ աստղեր The Independent թերթին հայտարարություն են գրել, որում կոչ են արել Իսրայելին դադարեցնել Գազայի հատվածի վրա հարձակումները, որոնք խաղաղ բնակչության շրջանում զանգվածային զոհերի պատճառ են դարձել[99]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
2007 թվական | Համադասարանցիներ | Ֆլեշ Հերի |
2008 թվական | Պենելոպե | Սեմ |
Թռիչքի մեջ | Ալդուս Սնոու | |
Հեքիաթներ գիշերը | Միկի/ Բաբախ / սատիր / Միկի-պուկ-Վստահելի ընկեր | |
2010 թվական | Փոթորիկ | Տրինկուլո[100] |
Փախուստ Վեգասից | Ալդուս Սնոու[101] | |
Անճոռնի ես | բժիշկ Նեֆարիո (ձայն)[102] | |
2011 թվական | Վնասակար Ֆրեդ | Վնասակար Ֆրեդ[103] |
Արթուր։ Կատարյալ միլիոնատեր | Արթուր Բեչ[104] | |
2012 թվական | Դարի ռոք | Լոնի Բարնեթ[105] |
Աստծո գառ | Ուիլյամ | |
2013 թվական | Անճոռնի ես 2 | բժիշկ Նեֆարիո (ձայն)[106] |
2016 թվական | Առաքելություն․ Ոչ Ադեկվատ | Աստված |
Մրցանակներ և պարգևներ
խմբագրելԹվական | Արարողություն | Պարգև |
---|---|---|
2006 | Time Out | Լավագույն սթենդափ-կոմիկ[107] |
2006 | Loaded Laftas | Լավագույն սթենդափ-կոմիկ[108] |
2006 | British Comedy Awards | Լավագույն երիտասարդ կատարող[109] |
2007 | 33rd Annual Television and Radio Awards | Լավագույն հեռուստատեսային կատարող[110] |
2007 | Channel 4 | 100 մեծագույն սթենդափ-կոմիկներ (69-րդ)[111] |
2008 | British Book Awards | Տարվա կենսագրություն[112] |
2008 | British Comedy Awards | Լավագույն սթենդափ ուղիղ եթերում[113] |
Գրքեր
խմբագրել- Brand, Russell Articles Of Faith. — London: HarperCollins., 2008. — ISBN 978-0007298815
- Brand, Russell Irons in the Fire. — London: Hodder & Stoughton., 2007. — ISBN 978-0340961360
- Brand, Russell My Booky Wook. — London: Hodder & Stoughton., 2007. — ISBN 978-0340936153
- Carey, Tanith Russell Brand. — London: Michael O'Mara Books, 2007. — ISBN 978-1843172406
- Stone, Dave Russell Brand: Mad, Bad and Dangerous to Know. — London: John Blake Publishing, 2007. — ISBN 978-1844543960
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Nick Barratt. «Family Detective: Russell Brand» Արխիվացված 2020-04-23 Wayback Machine. Daily Telegraph. 24 March 2007. Retrieved 20 September 2007
- ↑ «Comedian Russell Brand pictured exploring his spiritual side at a Hare Krishna temple». Mirror.co.uk. 2013 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Brand meets spiritual guru». The Times of India (անգլերեն). 2010 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 Laura Collins (2010 թ․ հոկտեմբերի 24). «Russell Brand the Maharajah weds Katy Perry... and it WILL last (well, according to the fortune-telling parrot)». The Daily Mail (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Russell ditches his wild side and gets a brand new religion». Mail Online. Վերցված է 2020 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Docklands24 — Author Interview: Russell Brand
- ↑ 10,0 10,1 Sathnam Sanghera (2008 թ․ հոկտեմբերի 16). «Russell Brand: I'm a spiritual gent with a crazed lust for glamour». The Times (անգլերեն). Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Relative values: Russell Brand and his mother, Barbara». Արխիվացված է օրիգինալից 2011-06-15-ին. Վերցված է 2020-05-24-ին.
- ↑ Russell Brand: A modern rake’s progress
- ↑ Simon, Scott (2009 թ․ մարտի 14). «A Comedian's Memoir Of Sex, Drugs And Stand-Up». Weekend Edition Saturday. National Public Radio. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Russell Brand — evolution of the 'Sex Insect'
- ↑ 15,0 15,1 15,2 Will Lawrence (2008 թ․ ապրիլի 12). «Russell Brand: 'They laugh - maybe at the hair'». The Telegraph (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Russell Brand My Booky Wook: A Memoir of Sex, Drugs, and Stand-Up. — Harper, 2009. — P. 241. — 353 p. — ISBN 0061730416(չաշխատող հղում)
- ↑ «Bound & Gagged Comedy Ltd». Agents-uk.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Brand in first US comedy special». C21media.net. 2009 թ․ փետրվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Russell Brand 2009 Tour Dates». Allgigs.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Last Chance to see the Scandalous Tour». Russellbrand.tv. 2009 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Brand, Russell (2007 թ․ նոյեմբերի 13). «And then I became a junkie ... | By genre | Guardian Unlimited Books». London: The Guardian. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Russell Brand on Heroin Արխիվացված 2010-04-19 Wayback Machine, except from My Booky-Wook at Time Out Sydney].
- ↑ Мелисса Майерс Рассел Брэнд. Сюжетная завязка(ռուս.) // Rolling Stone : magazine. — 2008. — В. 55. Архивировано из первоисточника 12 Մայիսի 2009.
- ↑ «Russell Brand: Biography» (անգլերեն). TV.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Brand quits Big Brother spin-off at BBC News
- ↑ Thursday, November 9 2006, 15:34 GMT (2006 թ․ նոյեմբերի 9). «Primetime slots for comedians Hill and Brand». Digitalspy.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Brand and Ross to go head-to-head at BBC News
- ↑ Barbara Ellen. «Interview with Russell Brand | Media | The Observer». Guardian. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Russell Brand to host Brit Awards at BBC News
- ↑ «Russell Brand to host MTV Awards». Nme.com. 2008 թ․ հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
- ↑ 31,0 31,1 BBC — Brand makes controversial comments at MTV awards. BBC.co.uk. 8 September 2008.
- ↑ Schmidt, Veronica. «Russell Brand calls George Bush a 'retard' at MTV awards.» Արխիվացված 2011-06-15 Wayback Machine Times (London). 8 September 2008.
- ↑ Reynolds, Simon. Brand apologises for Jonas Brother’s VMA Gag Արխիվացված 2020-04-04 Wayback Machine. digitalspy.co.uk. 8 September 2008.
- ↑ Jemima Lewis (2008 թ․ սեպտեմբերի 14). «Jonas Brothers vs Russell Brand». The Telegraph (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 10-ին. «They can have sex with any woman they want but they choose not to. That's like Superman deciding not to fly and to go everywhere by bus.»
- ↑ Russell Brand Gets Death Threats for Jokes on MTV Արխիվացված 2009-10-02 Wayback Machine. javno.com October 22, 2008
- ↑ «Russell Brand to host 2009 MTV Video Music Awards?». Snarkerati.com. 2008 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Ditzian, Eric (2009 թ․ հուլիսի 14). «Russell Brand Returns To Host 2009 MTV Video Music Awards». Mtv.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Source: By Saskia Smith (2009 թ․ սեպտեմբերի 16). «"MTV News|Russell Brand Pashes Perry", MTV, Sept. 16, 2009, accessed Sept. 17, 2009». Mtv.com.au. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «MTV's 2009 VMAs Pull Nine Million Viewers, Best Ratings Since '04». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ Sean Woods (2010 թ․ ապրիլի 23). «Russell Brand's Guide to Threesomes, Pissing Off Christians and Breaking Up Oasis». Rolling Stone (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Brand 'rejected for Peep Show role'». BBC Newsbeat. 2008 թ․ ապրիլի 16. Վերցված է 2008 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Stewart, Tony (2009 թ․ օգոստոսի 11). «3am Entertainment Gossip & Celebrity News». Mirror.co.uk. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Forgetting Sarah Marshall - Russell Brand». Uncut.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
- ↑ By (2008 թ․ ապրիլի 22). «Apatow, Stoller speak 'Greek'». Variety.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
- ↑ By (2008 թ․ ապրիլի 22). «Apatow, Stoller speak 'Greek' Universal buddy comedy stars Hill, Brand». Variety.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Russell Brand Tells Adam Sandler Bedtime Stories». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Bedtime Stories - Russell Brand interview». Indielondon.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Adam's own Brand of comedy». Thesun.co.uk. 2008 թ․ հուլիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Shakespeare Gets A Sex Change». Empireonline.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Total Film (2009 թ․ փետրվարի 26). «Russell Brand's Arthur has a writer». Totalfilm.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «BBC Trust - Editorial Standards Findings: Russell Brand show, Radio 2, Chris Moyles show, Radio 1, Friday Night with Jonathan Ross» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
- ↑ 52,0 52,1 Patrick Foster (2008 թ․ հոկտեմբերի 29). «BBC under pressure to clean up its act after Russell Brand outburst». The Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-01-16-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Brand and Ross suspended by BBC». BBC website. 2008 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «29/10/08». BBC News. 2008 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Timeline: Russell Brand prank calls». bbc.co.uk. 2008 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ BBC Fined for Lewd On-Air Pranks Yahoo News, April 3, 2009
- ↑ 57,0 57,1 57,2 Patrick Barkham (2008 թ․ հոկտեմբերի 30). «Has Russell Brand turned to Hare Krishna?». The Guardian (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Anita Singh (2008 թ․ հոկտեմբերի 28). «Russell Brand's bizarre 'apology' over lewd radio prank to Andrew Sachs». The Telegraph (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Rosser, Michael (2009 թ․ ապրիլի 21). «Brand and Gallagher boosts TalkSport traffic». Broadcastnow.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Russell Brand returning to radio». BBC News. 2009 թ․ ապրիլի 15. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Irons in the Fire (Hardcover) at Amazon.com
- ↑ Brand, Russell. Articles of Faith. amazon.co.uk.
- ↑ A shot in the arm for Brand awareness, The Guardian review
- ↑ Saturday, June 14 2008, 11:28 BST (2008 թ․ հունիսի 14). «Brand: 'Book will be about philosophy'». Digitalspy.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Friday, June 13 2008, 10:29 BST (2008 թ․ հունիսի 13). «Brand signs £1.8 million book deal». Digitalspy.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Saturday, 14 June 2008, 11:28 BST (2008 թ․ հունիսի 14). «Brand: 'Book will be about philosophy'». Digitalspy.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Brand signs £1.8 million book deal». Digitalspy.co.uk. 2008 թ․ հունիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Forgetting Sarah Marshall soundtrack». Hmv.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Universal Republic Records' 'Get Him To The Greek' Soundtrack Gets Hot On Itunes With A No 1 Debut». Top40-charts.com (անգլերեն). 2010 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Russell Brand: '3 Lions is emotional'». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Денис Семибратов (2012 թ․ հուլիսի 21). «Звезда «Побега из Вегаса» перепоет The Beatles и Sex Pistols». Կոմսոմոլսկայա պրավդա. Վերցված է 2012 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Russell Brand Gets To Be In New Morrissey Video». Hecklerspray.com. 2007 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
- ↑ 14 July 2007 — «The Russell Brand Show» on BBC Radio 2
- ↑ 74,0 74,1 Ellen, Barbara (2006 թ․ հունիսի 18). «Interview with Russell Brand». London: The Observer. Վերցված է 2008 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ 75,0 75,1 «PETA выбрала самых сексуальных вегетарианцев» (ռուսերեն). Lenta.ru. 2011 թ․ հունիսի 28. Վերցված է 2011 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Friday Night with Jonathan Ross — 12 May 2006
- ↑ Won over by an idiot who’s interesting
- ↑ «How Russell Brand is flirting with his old enemy, self-harm». Thisislondon.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
- ↑ This charming man, interview between Brand and The Observer
- ↑ 80,0 80,1 «Russell Brand: Two stops short of Barking» (անգլերեն). The Daily Mail. 2007 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 11-ին. «A bookshelf is stacked with biographies of talented but troubled characters (Morrissey, Tracy Emin) and there is a book on Hare Krishna. The sect helped Brand to conquer his drug addiction and he remains a strong supporter, finishing his stand-up shows with the words "Hare Krishna".»
- ↑ Oliver Marre (2007 թ․ հունվարի 14). «Pendennis: Russell does have a spiritual side. Honest». The Observer (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Focus 12». Focus 12. 2010 թ․ փետրվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Re What Does Katy Perry See In Russell Brand». Wn.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Ziegbe, Mawuse (2010 թ․ սեպտեմբերի 4). «Katy Perry, Russell Brand's Love Story Began At The VMAs – Music, Celebrity, Artist News». MTV. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Brand ready to settle down Արխիվացված 2015-09-24 Wayback Machine, Digital Spy. Retrieved 2009-11-02.
- ↑ «Russell Brand proposes to his American girlfriend Katy Perry». Hello Magazine. 2010 թ․ հունվարի 6. Վերցված է 2010 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Russell Brand: The lewd braggart with no sense of self control». The Daily Mail (անգլերեն). 2008 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Russell Brand has sex with 80 women in one month». The Daily Telegraph (անգլերեն). 2009 թ․ հունվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Natalie Trombetta, Alanah Eriksen 'I will always adore her': Russell Brand says he still cares for Katy Perry as he files for divorce after 14 months of marriage // The Daily Mail. — December 31, 2011.
- ↑ «Накануне.TV». nakanune.tv. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Russell Brand is a dad Արխիվացված 8 Նոյեմբեր 2016 Wayback Machine
- ↑ Emma Brockes (2010 թ․ հունիսի 5). «Russell Brand: This charming man». The Guardian (անգլերեն). Վերցված է 2010 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Donna McConnell (2007 թ․ դեկտեմբերի 13). «Russell ditches his wild side and gets a brand new religion». The Daily Mail (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ Richard White (2007 թ․ հունվարի 18). «Bonking Brand's Krish 'n tell». The Sun (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ Patrick Barkham (2008 թ․ հոկտեմբերի 30). «Has Russell Brand turned to Hare Krishna?». The Guardian (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 5-ին. «I say Hare Krishna as often as possible, sometimes even when I'm not being filmed.»
- ↑ Richard White (2007 թ․ հունվարի 18). «Bonking Brand's Krish 'n tell». The Sun (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Georgina Littlejohn (2010 թ․ հոկտեմբերի 16). «Meeting your wedding planner, Russell? Brand gets spiritual with his Krishna guru ahead of his Indian nuptials». The Daily Mail (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ Christopher Goodwin (2008 թ․ ապրիլի 20). «Russell Brand is hot to trot». The Sunday Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-06-15-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «We demand an end to the carnage in Gaza», Independent, London, 2009 թ․ հունվարի 9, Վերցված է 2010 թ․ մայիսի 23-ին
- ↑ Shakespeare Gets A Sex Change
- ↑ «Brand keen to reprise junkie role». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Carell, Brand join 'Despicable' cast». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Entertainment | Brand to star in Drop Dead remake». BBC News. 2009 թ․ ապրիլի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ http://www.empireonline.com 04/12/2008
- ↑ «Rock Of Ages Officially Welcomes Russell Brand In — But Amy Adams Is Out!». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Рассел Бренд, Russell Edward Brand — биография». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- ↑ 20th Time Out Live Awards Winners — Comedy Արխիվացված 2006-08-21 Wayback Machine by Time Out
- ↑ Loaded Laftas Արխիվացված 2010-06-03 Wayback Machine
- ↑ «Little Britain's big win». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Broadcasting Press Guild
- ↑ 100 Greatest Stand-Ups
- ↑ 2008 Biography of the Year Արխիվացված 2008-04-13 Wayback Machine
- ↑ Brand wins British Comedy Award
Արտաքին հղումներ
խմբագրել- Ռասել Բրենդի հարցազրույցը Արխիվացված 2009-05-12 Wayback Machine Rolling Stone ամսագրում (ռուս.)
- Ռասել Բրենդի հարցազրույցը Time Out ամսագրի համար(ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռասել Բրենդ» հոդվածին։ |