Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band (անգլ. թարգմանաբար՝ «Սերժանտ Փեփերի միայնակ սրտերի ակումբի նվագախումբ»; այլ անվանում՝ One Down, Six to Go[1]), The Beatles բրիտանական ռոք խմբի ութերորդ ստուդիական ալբոմ։ Ալբոմը ձայնագրվել է 129 օր շարունակ, 1966 թվականի դեկտեմբերի 6–ից սկսած, և թողարկվել է 1967 թվականի հունիսի 1–ին Մեծ Բրիտանիայում (ԱՄՆ–ում այն թողարկվել է հունիսի 2–ին)։

Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band
The Beatles ստուդիական ալբոմ
Թողարկված1967, հունիսի 1
Ձայնագրված1966, նոյեմբերի 24 - 1967, ապրիլի 21
ԺանրՌոք, փոփ, ալտ ռոք
Տևողություն39:46
Լեզուանգլերեն
ԼեյբլParlophone Records
ՊրոդյուսերՋորջ Մարտին
Մասնագիտական ակնարկ
The Beatles-ի ալբոմների ժամանակագրություն
Revolver Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band Magical Mystery Tour

Շատ քննադատներ տեղադրել են Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band–ը բոլոր ժամանակների ամենաազդեցիկ ռոք ալբոմների ցանկում[2]։ Մասնավորապես, այն անվանվել է բոլոր ժամանակների և ժողովրդների լավագույն ալբոմ Rolling Stone ամսագրի կողմից։ BBC ռադիոկայանի կողմից կազմակերպած հարցման արդյունքում, ալբոմը առաջին հորիզոնական է զբաղեցնում Մեծ Բրիտանիայում[3]։ Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band-ը իններորդ տեղ է զբաղեցնում ամենավաճառվող ալբոմների ցանկում՝ ավելի քան 30 միլիոն վաճառքներով[4]։

Ալբոմի պատմություն

խմբագրել

Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band-ը դարձել է առաջին ալբոմը, որը ձայնագրվել է The Beatles-ի կողմից այն բանից հետո, երբ նրանք ավարտել են իրենց համերգային գործունեությունը և կենտրոնացել ստուդիական աշխատանքի վրա (դա տեղի է ունեցել 1966 թվականին)։ Խումբը միանգամից ունեցել է մեծ քանակությամբ ազատ ժամանակ, որը կարելի էր օգտագործել նոր ալբոմի պատրաստման համար։ Քանի որ The Beatles-ը EMI ընկերության շահույթի գլխավոր աղբյուրն էր, նրանց տրամադրվել է գրեթե անսահմանափակ հասանելիություն «Էբբի Ռոուդ» ստուդիայի հնարավորություններին։

1966-1967 թվականներն ընդհանուր առմամբ բեկումնային են դարձել The Beatles-ի համար։ Փոխվել է երաժիշտների իմիջը. նրանք աճեցրել են բեղերն ու մորուքները, իսկ Ջոն Լենոնը սկսել է կլոր ակնոցներ կրել։ Ընդարձակվել է խմբի անդամների երաժշտական նախասիրությունների ցանկը՝ պարզ ռոք-ն-ռոլից, բլյուզից և փոփ-երաժշտությունից նրանք եկել են ոճերի բազմազանության. ձայնագրություններում սկսել են օգտագործվել նոր գործիքներ՝ լարային, փողային, հին (օրինակ՝ կլավեսին), ինչպես նաև էկզոտիկ (օրինակ՝ սիտար և տամպուրա)։ Համույթը սկսել է օգտագործել ձայնագրման ստուդիայի տարբեր էֆեկտներ։ Փոխվել է երգերի տեքստերի թեմատիկան։ Խմբի անդամները փորձել են իրենց նոր որակով՝ Լենոնը կատարել է գլխավոր դերը «Ինչպես ես հաղթեցի պատերազմը» ֆիլմում, իսկ Փոլ Մաքքարթնին երաժշտություն է գրել մեկ այլ ֆիլմի համար՝ «Ինչպես ընտանիքը կասի» (անգլ.՝ The Family Way

1966 թվականին Մաքքարթնին լսել է The Beach Boys խմբի Pet Sounds ալբոմը, որի որոշ երգեր նրա վրա խորը տպավորություն են թողել։ Այն ժամանակ Մաքքարթնին ապագա ձայնասկավառակի կոնցեպցիայի գաղափար ուներ։ Նա առաջարկել է, կարծես, վերափոխվել մեկ այլ խմբի՝ սերժանտ Փեփերի նվագախմբի[5]։ Դա մի շրջան էր, երբ ՄաքՔարթնին հաճախ խմբում ավելի մեծ դեր էր խաղում, քան Լենոնը։ Sgt Pepper's․․․ գաղափարը և հայեցակարգը ամբողջությամբ պատկանել է Մաքքարթնիին։ The Beatles-ի պատմության մեջ առաջին անգամ նկատվել է մեկ մասնակցի ակնհայտ գերիշխանությունը մյուսների նկատմամբ[5][6]։ Միևնույն ժամանակ ալբոմը անվանում են վերջին ստուդիական աշխատանքը, որի վրա The Beatles-ն ստեղծել է ամեն ինչ միասին, այլ ոչ թե մասնատված. դա նշում են Հանթեր Դևիսը «The Beatles. Լիազորված կենսագրություն»[7] և Ռինգո Սթարը՝ իր ինքնակենսագրության մեջ[8]։

Երկար ընդմիջում The Beatles-ի երկարատև սկավառակների թողարկման միջև («Revolver»- ի վերջին ստուդիական ալբոմը թողարկվել է 1966 թվականի օգոստոսին), նրանց համերգային գործունեության դադարեցման հետ մեկտեղ, ավելի ու ավելի լուրջ դժգոհություն էր առաջացնում EMI-ի ղեկավարության մոտ։ Այսպիսով, 1966-ի նոյեմբերին, 1967-ի հունվարին, Sgt. Pepper’s…-ի սեսիաներին ձայնագրած երկու երգերը՝ «Strawberry Fields Forever» և «Penny Lane», թողարկվել են 1967 թվականի փետրվարին սինգլի վրա և չեն ընդգրկվել ալբոմում (ինչպես նաև երգերի մեծ մասը 1963-1969 թվականների սինգլներից)։  Բացի այդ, ձայնասկավառակի վրա չի հայտնվել Ջորջ Հարիսոնի «Only a Northern Song» երգը (այն հետագայում օգտագործվել է «Դեղին սուզանավ» մուլտֆիլմում և ընդգրկվել է «Yellow Submarine» ալբոմում)։

Ալբոմը ձայնագրվել է մոտ երեք ամիս, դրա ստեղծման համար պահանջվել է շուրջ 700 ժամ ստուդիական աշխատանք։ Ընդհանուր ծախսերը կազմել են 25 հազար ֆունտ ստերլինգ։

Ալբոմի կոնցեպցիա

խմբագրել

1967 թվականին համույթի մասնակիցներն արդեն աշխարհի ամենաճանաչված անձանց թվում էին, սակայն նրանց ստեղծած երիտասարդ ու սրամիտ կերպարները հասցրել է ձանձրացնել երաժիշտներին։ Փոլ Մաքքարթնիի խոսքով՝ խմբի անդամներն արդեն հոգնել են «Բիթլզ» լինելուց։

Ստեղծված իմիջից հեռանալու առաջին քայլը արտաքինի արմատական փոփոխությունն էր։ Ամբողջ քառյակը բեղեր, մորուքներ ու բակենբարդներ է աճեցրել, իսկ դասական կոկիկ կոստյումները փոխարինվել են մի շարք վառ հանդերձանքով։

«Սերժանտ Փեփերի նվագախումբը» հորինել է Մաքքարթնին նույն նպատակի համար. նրա մտքով անցել է, որ կերպարանափոխությունը օգնելու է The Beatles-ին ազատագրվել և ազատվել ձանձրացած կերպարից։

Այն գաղափարը, որ ձայնասկավառակը ներկայացված է ոչ թե The Beatles-ի, այլ մեկ այլ խմբի կողմից, դարձել է ալբոմի հիմնական կոնցեպցիան։ Նրան ենթակա են կոմպոզիցիաների կարգը (ալբոմը սկսվում է գլխավոր երգով՝ Sgt Pepper's Lonely Hearts Club Band–ով, որը հանդիսատեսին ներկայացնում է նվագախումբը և նրա հորինված առաջնորդ Բիլի Շիրսը) և ալբոմի շապիկը (երաժիշտները կրում էին տարբեր կոստյումներ)։

Կոնցեպցիան իր շարունակությունն է ստացել «Դեղին սուզանավ» մուլտֆիլմում, որտեղ The Beatles–ը և «սերժանտ Փեփերի նվագախումբը» նույնը չեն, թեև մուլտֆիլմի վերջում «բիթլզները» վերամարմնավորվում են այդ նվագախմբում։

Ալբոմի շապիկ

խմբագրել

Բրիտանացի երաժշտասերների շրջանում անցկացված հարցման համաձայն, ինչպես նաև Rolling Stone ամսագրի կարծիքով[9], Sgt. Pepper’s…-ի շապիկը առաջին տեղն է զբաղեցնում երաժշտական ալբոմների շապիկների շարքում։ Այն ստեղծվել է հայտնի նկարիչ Փիթեր Բլեյքի և լուսանկարիչ Մայքլ Քուպերի կողմից։ Գաղափարի հեղինակներն են դիզայներ Ռոբերտ Ֆրեյզերը և Փոլ Մաքքարթնին։

Շապիկի առաջի կողմը իրենից ներկայացնում է պատկերազարդ կոմպոզիցիա տարբեր հայտնի մարդկանց կարտոնե ֆիգուրաներից[10], Բիթլզի երաժիշտներից, մադամ Տյուսոյի թանգարանից նրանց ֆիգուրաներից, Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band մակագրությամբ թմբկից, «Beatles» մակագրությամբ գերեզմանաքարից, ու մի քանի տարբեր առարկաներից։

Ռոբերտ Ֆրեյզերը, 1960-ականների բրիտանական արվեստի առաջնորդներից մեկը, Փոլ Մաքքարթնիի լավ ծանոթն էր։ Ֆրեյզերը համոզել է նրան և ամբողջ քառյակին հրաժարվել ալբոմի շապիկի առաջին տարբերակից, որն առաջարկել են «The Fool» խմբի նկարիչները, և առաջարկել է սեփական թեկնածությունն արտ-տնօրենի դերի համար։ Նա էլ հրավիրել է Փիթեր Բլեյքին շապիկի վրա աշխատելու[11]։

Երաժիշտների համար զինվորական համազգեստին նման կոստյումներ են մշակվել դիզայներ Մանուել Կուեվասը[12], որոնք պատրաստված են վառ գույների ատլասից։ Երեք երաժիշտների «համազգեստը» զարդարում է որևէ կրծքանշան կամ շքանշան՝ Բրիտանական կայսրության շքանշանը Մաքքարթնիի և Հարիսոնի մոտ, Մեծ Բրիտանիայի զինանշանը Լենոնի մոտ և Օնտարիո նահանգի ոստիկանության կրծքանշանը Սթարի մոտ։

2011 թվականին ալբոմի շապիկը երրորդ հորիզոնական է զբաղեցրել բոլոր ժամանակների ալբոմների շապիկների ցանկում, Music Radar ինտերնետ հրատարակության կարդողների կարծիքով[13]։ Փիթեր Բլեյքի հոնորարը կազմել է 200 ֆունտ[14]։

Թողարկում

խմբագրել

Sgt. Pepper–ը առաջին անգամ թողարկվել է ոչ պաշտոնական «Ռադիո Լոնդոն» ռադիոկայանով մայիսի 12–ին և արդեն պաշտոնապես BBC Light ծրագրի Where It's At շոուի ժամանակ, մայիսի 20–ին։ Մայիսի 26–ին ալբոմը արագ թողարկվել է Մեծ Բրիտանիայում, որտեղ այն առաջին անգամ պլանավորվել է։ Ամերիկյան թողարկումը կայացել է հունիսի 2–ին։ Խմբի ութերորդ սկավառակը գլխավորել է Record Retailer albums հիթ–շքերթը 23 շաբաթ շարունակ[15][16]։ Ամերիկյան ռադիոկայանները խաղտում էին իրենց կարգացուցակները, միացնելով ալբոմը գրեթե առանց դադարների, սկզբից մինչև վերջ[17]։

Ալբոմը Billboard Top LPs հիթ-շքերթում առաջին տեղն Է զբաղեցրել 15 շաբաթվա ընթացքում ՝ 1967 թվականի հուլիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 13-ը։ Իր թողարկումից հետո երեք ամսվա ընթացքում 2,5 միլիոն վաճառված օրինակներից, սերժանտ Փեփերի նախնական առեւտրային հաջողությունը գերազանցել է Beatles-ի բոլոր նախորդ ալբոմները։ Մեծ Բրիտանիայում դա եղել է 1967 թվականի և տասնամյակի ամենավաճառվող ալբոմը։

Ալբոմը Billboard Top LPs հիթ-շքերթում առաջին տեղն Է զբաղեցրել 15 շաբաթ շարունակ՝ 1967 թվականի հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 13-ը[18]։ Թողարկումից հետո երեք ամսվա ընթացքում 2,5 միլիոն վաճառված օրինակներ ունենալով[19], Sgt. Pepper–ը նախնական առևտրային հաջողությամբ գերազանցել է Beatles-ի բոլոր նախորդ ալբոմները[20]։ Մեծ Բրիտանիայում դա եղել է 1967 թվականի և տասնամյակի ամենավաճառվող ալբոմը։

Կոմպոզիցիաների ցանկ

խմբագրել

Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band դարձել է The Beatles–ի առաջին ալբոմ, որը թողարկվել է նույն ցանկով և Մեծ Բրիտանիյում, և ԱՄՆ–ում։

Առաջին կողմ

խմբագրել

«Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band»

խմբագրել
  • Թարգմանություն՝ «Սերժանտ Փեփերի միայնակ սրտերի ակումբի նվագախումբ»
  • Լսել երգի մի մասը (121 կբ, OGG)
  • Հեղինակներ՝ Ջոն Լենոն / Փոլ Մաքքարթնի
  • Տևողություն՝ 2։02
  • Ձայնագրված՝ փետրվարի 1, 2 ; մարտի 3, 6, 1967 թվական
  • Վոկալ՝ Փոլ Մաքքարթնի, Ջոն Լենոն
  • Թարգմանություն՝ «Իմ ընկերների փոքրիկ օգնությամբ»
  • Հեղինակներ՝ Ջոն Լենոն / Փոլ Մաքքարթնի
  • Տևողություն՝ 2։42
  • Ձայնագրված՝ մարտի 29, 30 ; 1967 թվական
  • Վոկալ՝ Ռինգո Սթար
  • Թարգմանություն՝ «Լյուսին երկնքում ադամանդների հետ»
  • Լսել երգի մի մասը (99 կբ, OGG)
  • Հեղինակներ՝ Ջոն Լենոն
  • Տևողություն՝ 3։26
  • Ձայնագրված՝ մարտի 1, 2, 1967 թվական
  • Վոկալ՝ Ջոն Լենոն
  • Թարգմանություն՝ «Ավելի ու ավելի լավ»
  • Հեղինակներ՝ Ջոն Լենոն / Փոլ Մաքքարթնի
  • Տևողություն՝ 2։47
  • Ձայնագրված՝ մարտի 9, 10, 21, 23, 1967 թվական
  • Վոկալ՝ Փոլ Մաքքարթնի
  • Թարգմանություն՝ «Փակելով անցքը»
  • Հեղինակներ՝ Ջոն Լենոն / Փոլ Մաքքարթնի
  • Տևողություն՝ 2։36
  • Ձայնագրված՝ փետրվարի 9, 21, 1967 թվական
  • Վոկալ՝ Փոլ Մաքքարթնի
  • Թարգմանություն՝ «Նա լքում է տունը»
  • Հեղինակներ՝ Ջոն Լենոն / Փոլ Մաքքարթնի
  • Տևողություն՝ 3։35
  • Ձայնագրված՝ մարտի 17, 20, 1967 թվական
  • Վոկալ՝ Փոլ Մաքքարթնի[21][22], Ջոն ԼենոնКак и в случае с «Eleanor Rigby» с предыдущего диска Revolver, The Beatles на этой записи выступают исключительно в роли вокалистов, а сопровождение записано без их участия приглашёнными классическими музыкантами. Это редкий случай, когда автором оркестровки для песни The Beatles является не Джордж Мартин. Полу Маккартни не терпелось сделать аранжировку песни, но Джордж Мартин был занят, поэтому он обратился к аранжировщику и продюсеру Майку Леандеру. Мартин, удивлённый и обиженный действиями Маккартни, всё же спродюсировал запись; он же дирижировал музыкантами. По словам Маккартни, идея песни родилась у него по прочтении заметки в газете об ушедшей из семьи девушки.
  • Թարգմանություն՝ «Будучи на бенефисе мистера Кайта»
  • Հեղինակներ՝ Ջոն Լենոն
  • Տևողություն՝ 2։40
  • Ձայնագրված՝ փետրվարի 17, 20 ; մարտի 28, 29, 31, 1967 թվական
  • Վոկալ՝ Ջոն Լենոն

Երկրորդ կողմ

խմբագրել
  • Թարգմանություն՝ «Քո հետ և առանց քեզ»
  • Հեղինակ՝ Ջորջ Հարիսոն
  • Տևողություն՝ 5։05
  • Ձայնագրված՝ մարտի 15, 22 ; ապրիլի 3, 4, 1967 թվական
  • Վոկալ՝ Ջորջ Հարիսոն
  • Թարգմանություն՝ «Երբ ես վաթսունչորս դառնամ»
  • Լսել երգի մի մասը (114 կբ, OGG)
  • Հեղինակներ՝ Փոլ Մաքքարթնի
  • Տևողություն՝ 2։36
  • Ձայնագրված՝ դեկտեմբերի 6, 8, 20, 21, 1966 թվական
  • Վոկալ՝ Փոլ Մաքքարթնի[23]
  • Թարգմանություն՝ «Սիրելի Ռիտա»
  • Հեղինակներ՝ Ջոն Լենոն / Փոլ Մաքքարթնի
  • Տևողություն՝ 2։42
  • Ձայնագրված՝ փետրվարի 23, 24, 7 ; մարտի 21, 1967 թվական
  • Վոկալ՝ Փոլ Մաքքարթնի
  • Թարգմանություն՝ «Բարի առավոտ, բարի առավոտ»
  • Հեղինակներ՝ Ջոն Լենոն / Փոլ Մաքքարթնի
  • Տևողություն՝ 2։41
  • Ձայնագրված՝ փետրվարի 8, 16 ; մարտի 13, 28, 29, 1967 թվական
  • Վոկալ՝ Ջոն Լենոն
  • Թարգմանություն՝ «Սերժանտ Փեփերի միայնակ սրտերի ակումբի նվագախումբ (ռեփրիզա)»
  • Հեղինակներ՝ Ջոն Լենոն / Փոլ Մաքքարթնի
  • Տևողություն՝ 1։18
  • Ձայնագրված՝ ապրիլի 1, 1967 թվական
  • Վոկալ՝ Ջոն Լենոն, Փոլ Մաքքարթնի
  • Թարգմանություն՝ «Մի օր կյանքից»
  • Հեղինակներ՝ Ջոն Լենոն / Փոլ Մաքքարթնի
  • Տևողություն՝ 5։37
  • Ձայնագրված՝ հունվարի 19, 20, փետրվարի 3, 10, 22, ապրիլի 21, 1967 թվական
  • Վոկալ՝ Ջոն Լենոն, Փոլ Մաքքարթնի

Առաջին կողմում երգերի այլընտրանքային հաջորդականություն

խմբագրել

Այն բուկլետում, որն ուղեկցում էր ալբոմի CD թողարկումը 1987 թվականին պատմվում է, որ ալբոմի վրա աշխատանքների ժամանակ սկավառակաի առաջին կողմում սկզբնապես քննարկվում երգերի ուրիշ հաջորդականություն․

  1. «Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band»
  2. «With a Little Help from My Friends»
  3. «Being for the Benefit of Mr. Kite!»
  4. «Fixing a Hole»
  5. «Lucy in the Sky with Diamonds»
  6. «Getting Better»
  7. «She’s Leaving Home»

Հոբելյանական վերաթողարկում

խմբագրել

2017 թվականի մայիսի 26–ին «Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band» ալբոմի հոբելյանական վերաթողարկումը թողարկվել է չորս տարբեր հրատարակություններով․ մեկ CD, կրկնակի CD, կրկնակի վինիլ և սուպեր–հրատարակություն[24]։

«Carnival of Light» (չի հրատարակվել) և «Only a Northern Song» (թողարկվել է 1969 թվականին) չեն ներառվել հոբելյանական հրատարակության մեջ։

Ազդեցություն փոփ մշակույթի վրա

խմբագրել
  • 1970–ականների կեսին կայացել է նույնանուն մյուզիքլ, իսկ 1978 թվականին թողարկվել է Փիթեր Ֆրեմթոնի և Bee Gees խմբի անդամների մասնակցությամբ ֆիլմ։ The Beatles–ը համաձայնություն է տվել իրենց երաժշտության ու անվանումների օգտագործման համար, բայց չի մասնակցել ֆիլմին։
  • 1988 թվականին «New Musical Express» ամսագիրը թողարկել է ժողովածու «Sgt. Pepper Knew My Father» անվանմամբ։ Դրա մեջ են ներառվել ալբոմի բոլոր երգերի քավեր տարբերակները, որոնք ձայնագրվել են տարբեր կատարողների կողմից․
  1. Three Wize Men՝ «Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band»
  2. Wet Wet Wet՝ «With a Little Help from My Friends»
  3. The Christians՝ «Lucy in the Sky with Diamonds»
  4. The Wedding Present и Ամելիա Ֆլետչեր՝ «Getting Better»
  5. Hue and Cry՝ «Fixing a Hole»
  6. Բիլի Բրեգ և Կարա Թայվի՝ «She’s Leaving Home»
  7. Ֆրենկ Սայբոթոմ՝ «Being for the Benefit of Mr. Kite!»
  8. Sonic Youth՝ «Within You Without You»
  9. Քորթնի Փայն՝ «When I’m 64»
  10. Միշել Շոկեդ՝ «Lovely Rita»
  11. The Triffids՝ «Good Morning Good Morning»
  12. Three Wize Men՝ «Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band»
  13. The Fall՝ «A Day in the Life»

Ալբոմի թողարկումներ

խմբագրել
Երկիր Ամսաթիվ Լեյբլ Ձևաչափ Կատալոգ
Մեծ Բրիտանիա 1967, հունիսի 1 Parlophone LP (մոնո) PMC 7027
LP (ստերեո) PCS 7027
ԱՄՆ 1967, հունիսի 2 Capitol Records LP (մոնո) MAS 2653
LP (ստերեո) SMAS 2653
Համաշխարհային վերաթողարկում 1987, հունիսի 1 Apple, Parlophone, EMI CD (ստերեո) CDP 7 46442 2
Ճապոնիա 1998, մարտի 11 Toshiba-EMI CD TOCP 51118
Ճապոնիա 2004, հունվարի 21 Toshiba-EMI LP (րեմասթերինգ) TOJP 60138
Համաշխարհային վերաթողարկում 2009, սեպտեմբերի 9 Apple CD (ստերեո,

րեմասթերինգ)

CD (մոնո)
Հոբելյանական վերաթողարկում 2017, մայիսի 26 Apple, Parlophone, EMI CD (ստերեո,

րեմասթերինգ)

LP (րեմասթերինգ) PCS 7027
DVD / Blu-ray (5.1)

Ձայնագրության կազմ

խմբագրել

Մարկ Լեվիսոնին և Իան ՄաքԴոնալդին համաձայն[25]

The Beatles

  • Ջոն Լենոն՝ գլխավոր և բեք վոկալ, ռիթմ, ակուստիկ և գլխավոր կիթառ, օրգան, հարմոնիկա, լուպեր, ձայնային էֆեկտներ, ծափահարություններ, տամբուրին, մարակասներ,
  • Փոլ ՄաքՔարթնի՝ գլխավոր և բեք վոկալ, բաս և գլխավոր կիթառ, էլեկտրոնային և ակուստիկ դաշնամուր, օրգան, ծափահարություններ, ձայնային էֆեկտներ
  • Ջորջ Հարիսոն՝ հարմոնի և բեք վոկալ, ռիթմ, ակուստիկ և գլխավոր կիթառ, սիտար, տամբուրա, հարմոնիկա, ծափահարություններ, մարակասներ, գլխավոր վոկալ «Within You Without You» երգում
  • Ռինգո Սթար՝ հարվածայիններ, տամբուրին, մարակասներ, ծափահարություններ, զանգակներ, գլխավոր վոկալ «With a Little Help from My Friends» երգում, հարմոնիկա

Այլ երաժիշտներ և արտադրություն

  • Sounds Incorporated՝ սաքսոֆոնի սեթը «Good Morning Good Morning» երգում
  • Նիլ Ասփինալ՝ տամբուրա, հարմոնիկա
  • Ջեոֆ Էմերիկ՝ աուդիո ինժեներինգ, լուպեր, ձայնային էֆեկտներ
  • Մել Էվանս՝ ստուդիական մշակում[26]
  • Ջորջ Մարտին՝ պրոդյուսեր, միքսեր, լուպեր, ձայնային էֆեկտներ, հարմոնիա, օրգան, դաշնամուր[27]

Հիթ–շքերթներ

խմբագրել

Շաբաթային հիթ–շքերթներ

խմբագրել
Օրիգինալ թողարկում
Հիթ-շքերթ Հորիզոնական
Australian Kent Music Report[28] 1
Canadian RPM Top LPs[29] 1
Norwegian Albums Chart[30] 1
Swedish Kvällstoppen Chart[31] 1
UK Albums Chart[32][33] 1
US Billboard Top LPs[34] 1
West German Media Control Albums Chart[35] 1
1987 վերաթողարկում
Հիթ-շքերթ Հորիզոնական
Dutch Mega Albums Chart[36] 2
Japanese Albums Chart[37] 3
UK Albums Chart[38] 3
2009 վերաթողարկում
Հիթ-շքերթ Հորիզոնական
Australian Albums Chart[39] 16
Belgian Albums Chart (Wallonia)[40] 22
Brazilian Albums Chart[41] 20
Danish Albums Chart[42] 20
Finnish Albums Chart[43] 9
Italian Albums Chart[44] 9
Japanese Albums Chart[45] 20
New Zealand Albums Chart[46] 12
Norwegian Albums Chart[47] 31
Portuguese Albums Chart[48] 4
Spanish Albums Chart[49] 22
Swedish Albums Chart[50] 8
UK Albums Chart[51] 5

Տարեվերջի հիթ-շքերթներ

խմբագրել
Հիթ-շքերթ (1967) Հորիզոնական
Australian Albums Chart[28] 1
UK Albums Chart[52] 1
US Billboard Year-End[53] 10
Chart (1968) Position
Australian Albums Chart[28] 3
US Billboard Year-End[54] 6

Տասնամյակի հիթ-շքերթներ

խմբագրել
Հիթ-շքերթ (1960s) Հորիզոնական
UK Albums Chart[17] 1

Հավաստագրումներ

խմբագրել
Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Արգենտինա(CAPIF)[55] 2× Platinum 120 000x
Արգենտինա(CAPIF)[55]
1987 CD issue
3× Platinum 180 000x
Ավստրալիա (ARIA)[56] 4× Platinum 280 000^
Բրազիլիա (ABPD)[57] Gold 100 000*
Կանադա (Music Canada)[58] 8× Platinum 800 000^
Ֆրանսիա (SNEP)[59] Gold 717,400[60]
Գերմանիա (BVMI)[61] Platinum 500 000^
Իտալիա (FIMI)[62] Platinum 50 000*
Japan (Oricon Charts) 208,000[37]
Նոր Զելանդիա (RIANZ)[63] 6× Platinum 90 000^
Մեծ Բրիտանիա (BPI)[64] 17× Platinum 5,340,000[65]
ԱՄՆ (RIAA)[66] 11× Platinum 11 000 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Fontenot, Robert. «The history of this classic Beatles' song». About.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
  2. Guardian: The 50 albums that changed music.(անգլ.)
  3. Beatles' Pepper tops album poll // BBC(անգլ.)
  4. Список Արխիվացված 2006-02-09 Wayback Machine 100 наиболее продаваемых альбомов (по состоянию на 22 октября 2003 года) на сайте MJ News International UK Ltd.(անգլ.)
  5. 5,0 5,1 Робертсон Дж. «The Beatles», полный путеводитель по музыке.
  6. Голдман, А. Жизни Джона Леннона.
  7. Дэвис, Х. The Beatles. Авторизованная биография.
  8. Обзор альбома Արխիվացված 2010-04-10 Wayback Machine на сайте журнала Rolling Stone(անգլ.)
  9. Сайт журнала Rolling Stone Արխիվացված 2009-02-04 Wayback Machine(անգլ.)
  10. Gould 2007, էջեր. 391–395: the Sgt. Pepper cover featured the Beatles as the imaginary band alluded to in the album's title track, standing with a host of celebrities (secondary source); The Beatles 2000, էջ. 248: standing with a host of celebrities (primary source).
  11. Inglis 2008, էջեր. 92–95: involvement of Peter Blake and Jann Haworth.
  12. Сайт Fashionwidows.com. Արխիվացված 2007-09-28 Wayback Machine(անգլ.)
  13. «The 50 greatest album covers of all time». Music Radar. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 16-ին.
  14. «Лучшие обложки музыкальных альбомов». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
  15. «Sgt. Pepper's Lonely Hearts Club Band, The Beatles" > "Chart Facts». Official Charts Company. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 11-ին.
  16. MacDonald 2005, էջ. 249: radio stations interrupted their regular scheduling; Riley 2002, էջ. 205: some played the album from start to finish.
  17. 17,0 17,1 Mawer, Sharon (May 2007). «Album Chart History: 1969». The Official UK Charts Company. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
  18. Rosen, 1996, էջ 95
  19. Frontani, 2007, էջ 147
  20. Spitz, 2005, էջ 697
  21. She’s Leaving Home | The Beatles Bible
  22. Miles B. Paul McCartney: Many Years From Now.(անգլ.)
  23. When I’m Sixty-Four | The Beatles Bible
  24. «Библия The Beatles: Полная информация о новом переиздании Сержанта Пеппера» (անգլերեն). The Beatles Bible. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  25. Lewisohn 2010, էջեր. 232–253, MacDonald 2005, էջեր. 215–250.
  26. Emerick & Massey 2006, էջ. 158: Martin and McCartney took turns conducting; Gould 2007, էջեր. 387–388: the recording of "A Day in the Life" included a forty-piece orchestra; Martin & Pearson 1994, էջ. 35: Robert Burns, Henry MacKenzie, Frank Reidy.
  27. Emerick & Massey 2006, էջ. 171: piano solo on "Lovely Rita"; MacDonald 2005, էջեր. 235, 237, 246, 239, 241; Womack 2007, էջ. 180: final harmonium chord on "A Day in the Life".
  28. 28,0 28,1 28,2 Kent, David (1993). Australian Chart Book 1970–1992. St Ives, NSW: Australian Chart Book. ISBN 0-646-11917-6.
  29. «RPM Top Albums/CDs – Volume 7, No. 21, Jul 22, 1967». Library and Archives Canada. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
  30. «VG Lista – Album Top 40». Hung Medien. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 16-ին.
  31. «Swedish Charts 1966–1969/Kvällstoppen – Listresultaten vecka för vecka > Juni 1967 > 20 Juni» (PDF). hitsallertijden.nl (Swedish). Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)Note: Kvällstoppen combined sales for albums and singles in the one chart; Sgt. Pepper's Lonely Hearts Club Band peaked at the number-five on the list on 20 June 1967
  32. «The Beatles – Full official Chart History». Official Charts. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  33. Roberts, 2005, էջ 54
  34. «Billboard 200». Billboard. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 16-ին.
  35. «Album Search: The Beatles – Sgt. Pepper's Lonely Hearts Club Band» (ASP) (German). Media Control. Վերցված է 2010 թ․ մայիսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  36. «dutchcharts.nl The Beatles – Sgt. Pepper's Lonely Hearts Club Band» (ASP). Hung Medien, dutchcharts.nl (Dutch). MegaCharts. Վերցված է 2010 թ․ մայիսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  37. 37,0 37,1 Oricon Album Chart Book: Complete Edition 1970–2005. Roppongi, Tokyo: Oricon Entertainment. 2006. ISBN 4-87131-077-9.
  38. «The Beatles > Artists > Official Charts». UK Albums Chart. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
  39. «Album Top 50». Hung Medien. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 16-ին.
  40. «ultratop.be The Beatles – Sgt. Pepper's Lonely Hearts Club Band» (ASP). Hung Medien (French). Ultratop. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  41. «De 14 a 20 de Setembro 2009». Associação Brasileira dos Produtores de Discos (in Portuguese). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 16-ին.
  42. «danishcharts.com The Beatles – Sgt. Pepper's Lonely Hearts Club Band». danishcharts.com. Արխիվացված է օրիգինալից (ASP) 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 12-ին.
  43. «Album Top 50». Hung Medien. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 16-ին.
  44. «Album Top 20». Hung Medien. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 16-ին.
  45. ザ・ビートルズ"リマスター"全16作トップ100入り「売上金額は23.1億円」 [All of the Beatles' "Remastered" Albums Enter the Top 100: Grossing 2,310 Million Yen In One Week]. oricon.co.jp (Japanese). Oricon Style. 2009 թ․ սեպտեմբերի 15.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  46. «Album Top 40». Hung Medien. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 16-ին.
  47. «VG Lista – Album Top 40». Hung Medien. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 16-ին.
  48. «Portuguese Charts: Albums – 38/2009». Hung Medien. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 16-ին.
  49. «Album Top 100». Hung Medien. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 16-ին.
  50. «swedishcharts.com The Beatles – Sgt. Pepper's Lonely Hearts Club Band» (ASP) (Swedish). Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  51. «UK Albums Chart». The Official Charts Company. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 16-ին.
  52. Mawer, Sharon (May 2007). «Album Chart History: 1967». The Official UK Charts Company. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
  53. Billboard – Top Pop Albums of 1967. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
  54. Billboard – Top Pop Albums of 1968. էջ 230. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
  55. 55,0 55,1 «Discos de oro y platino» (Spanish). Cámara Argentina de Productores de Fonogramas y Videogramas. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  56. «ARIA Charts – Accreditations – 2009 Albums». Australian Recording Industry Association.
  57. «Brazilian album certifications – The Beatles – Sgt. Pepper's Lonely Hearts Club Band» (Portuguese). Pro-Música Brasil.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  58. «Canadian album certifications – The Beatles – Sgt. Pepper's Lonely Hearts Club Band». Music Canada.
  59. «French album certifications – The Beatles – Sgt. Pepper's Lonely Hearts Club Band» (French). Syndicat National de l'Édition Phonographique.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  60. «Les Meilleures Ventes de CD / Albums "Tout Temps"» (French). Infodisc.fr. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  61. «Gold-/Platin-Datenbank (The Beatles; 'Sgt. Pepper's Lonely Hearts Club Band' (German). Bundesverband Musikindustrie.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  62. «Italian album certifications – The Beatles – Sgt.Pepper's Lonely Hearts Club Band» (Italian). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է 4 March 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select "2019" in the "Anno" drop-down menu. Select "Sgt.Pepper's Lonely Hearts Club Band" in the "Filtra" field. Select "Album e Compilation" under "Sezione".
  63. THE FIELD id (chart number) MUST BE PROVIDED for NEW ZEALAND CERTIFICATION.
  64. «British album certifications – The Beatles – Sgt. Pepper's Lonely Hearts Club Band». British Phonographic Industry. Վերցված է 15 September 2013-ին. Select albums in the Format field. Select Platinum in the Certification field. Type Sgt. Pepper's Lonely Hearts Club Band in the "Search BPI Awards" field and then press Enter.
  65. Copsey, Rob (2018 թ․ հոկտեմբերի 13). «The UK's biggest studio albums of all time». Official Charts Company. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին.
  66. «American album certifications – The Beatles – Lonely Hearts Club Band». Recording Industry Association of America.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Sgt. Pepper's Lonely Hearts Club Band» հոդվածին։