Սուպերմեն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գերմարդ (այլ կիրառումներ)
Սուպերմեն (անգլ.՝ Superman, թարգմանաբար գերմարդ), իրական անունը՝ Կլարկ Ջոզեֆ Կենտ, «DC Comics» ընկերության կողմից թողարկված կոմիքսների սուպերհերոս, ստեղծված ամերիկացի գրող Ջերի Սիգելի և կանադացի նկարիչ Ջո Շուստերի կողմից։ Սուպերմենը համարվում է ամերիկյան մշակութային խորհրդանիշ[3][4][5]։ Կերպարը ստեղծվել է 1932 թվականին և այնուհետև վաճառվել «DC Comics» ընկերությանը։ 1938 թվականի հունիսին Սուպերմենը հայտնվում է Action Comics #1-ում, իսկ հետագայում նրա հիման վրա նկարահանվում են մի շարք ֆիլմեր, ստեղծվում հեռուստատեսային ծրագրեր և վիդեո խաղեր։ Կերպարի ունեցած հաջողությունների շնորհիվ ստեղծվում է սուպերհերոսի ժանրը։
Սուպերմենի արտաքին տեսքը տարբերվող է՝ հագուստի կարմիր, կապույտ և դեղին գույները, թիկնոցը, և կենտրոնում S տառով ադամանդաձև նշանը։
Ըստ սկզբնական պատմության, Սուպերմենը ծնվում է Կրիպտոն մոլորակի վրա և ստանում Կալ-Էլ անունը։ Կրիպտոնի կործանումից մի քանի րոպե առաջ դեռ երեխա Կալ-Էլին Երկիր է ուղարկում իր հայր Ջոր-Էլը։ Իրեն գտնում և որդեգրում է մի կանզասյան գյուղացու ընտանիք։ Իր նոր ծնողներն իրեն տալիս են Կլարկ Կենտ անունը։ Դեռ փոքրուց ի հայտ էին գալիս երեխայի գերբնական ուժերը, որոնք նա որոշում է օգտագործել մարդկության օգտին։
Հրատարակչության պատմություն
խմբագրելՍտեղծումը
խմբագրելՍկզբնապես Ջերի Սիգելն ու Ջո Շուստերը ստեղծել էին ճաղատ տելեպատ չարագործի, ով ձգտում էր տիրել աշխարհին[6]։ Հետագայում Սիգելը, հիմք վերցնելով Դուգլաս Ֆերբենքսին, վերստեղծում է Սուպերմենին, ով ոչ մի կերպ նման չէր իր հետնորդին, իսկ անունը ստացվում է երկու կինոաստղերի՝ Կլարկ Գեյբլի և Կենտ Թեյլորի անունների միացումից[7]։
Դուետը նորից է փոխում կերպարի տեսքը, Հերկուլեսի և Սամսոնի պես հերոսներին նմանեցնելով[8]։ Այս փուլում ձևավորվում է նաև հերոսի հագուստը։ Իսկ արդեն ձևավորման երրորդ փուլում Սուպերմենն օժտված էր արտակարգ ունակություններով, որոնց մեջ գերակշռում էր ֆիզիկականը։
Հրատարակումը
խմբագրելԱռաջին անգամ Սուպերմենը հայտնվում է 1938 թվականի ապրիլի 18-ին հրատարակված Action Comics #1-ում (կազմի վրա նշված ամսաթիվը՝ հունիս 1938)[9]։ 1939 թ.-ին սկսում է թողարկվել Սուպերմեն վերնագրով կոմիքսների շարքը։ Առաջին թողարկումը արտատպում է Action Comics-ում եղած արկածների մեծամասնությունը։ Չնայած դրան, կոմիքսը շատ հաջող էր վաճառվում։
1945 թ.-ին More Fun Comics #101-ում առաջին անգամ հայտնվում է Սուպերբոյը։ Այնուհետև 1946 թ.-ին նրան տեղափոխում են Adventure Comics, իսկ 1949-ին նա ստանում է իր սեփական կոմիքսների շարքը։
1986-ին որոշվեց վերակառուցել այն տիեզերքը, որտեղ ապրում էին Սուպերմենը և DC-ի այլ հերոսներ։ Այսպես ի հայտ եկավ Crisis on Infinite Earths մինի սերիան։ Գրող և նկարիչ Ջոն Բիրնը վերաթողարկեց Սուպերմենին, նախ The Man of Steel (1986) սահմանափակ սերիայում։ Superman կոմիքսների երկրորդ հատորը սկսեց թողարկվել 1987-ին, մինչև 2006-ին չեղարկվելը։
2011 թ.-ին DC-ին վերսկսում է Սուպերմենի սերիան այլ հերոսների հետ միասին, որի դեպքերը տեղի էին ունենում Ֆլեշփոյնթի (անգլ.՝ Flashpoint) իրադարձություններից հետո։ Սուպերմենի հագուստը փոփոխվեց՝ ավելի շատ զրահի տեսք ունենալու համար։ 2012 թ.-ի օգոստոսին Justice League #12-ում Սուպերմենի և Հրաշք կնոջ միջև հարաբերությունները զարգացան, որն ըստ Ջեֆ Ջոնսի, կհանդիսանար նոր ստատուս քվո[10][11]։
Կենսագրություն
խմբագրելՍուպերմենը, տասնամյակների ընթացքում ունենալով հսկայական պատմություն, փոփոխվել է այնքան, որքան իր արկածները[12]։ Սուպերմենի ծագման մանրամասները, սիրային հարաբերությունները, և ուժերը զգալիորեն փոխվել են իր հրատարակության պատմության հետ միասին, սկսած Ոսկե դարից մինչև նորագույն ժամանակները։ Հիմնական ուժերը և չարագործները ներկայացվեցին 40-ական թվականներին, երբ Սուպերմենը սկսեց թռչել և հայտնվեցին առաջին կոստյումավոր չարագործները[13]։ Կրիպտոնի գոյության մասին Սուպերմենն առաջին անգամ իմացավ 1949 թ.-ին։
1980-ականներին տեղի ունեցավ կերպարի արմատային վերափոխում։ DC-ն որոշեց հեռացնել բազմատիեզերքի գաղափարը, կոմիքսների հրատարակումը հեշտացնելու նպատակով։ Սա բերում է DC-ի հերոսների առաջացման պատմությունների վերստեղծմանը։ Ջոն Բիրնը պատասխանատու էր Սուպերմենի պատմության վերստեղծման համար, որի արդյունքում վերացել էին բազմաթիվ առանցքային հերոսներ։ Բիրնը վերականգնում է Մարթա և Ջոնաթան Կենտերին՝ Սուպերմենի հորն ու մորը։
1992 թ.-ին Սուպերմենին սպանում է Դումսդեյը[14]։ Չնայած դրան, հաջորդ տարի նա վերակենդանացվում է։ 1996-ին Սուպերմենը ամուսնանում է Լոիս Լեյնի հետ։ Բրեյնիակի հետ կռվից հետո, որի արդյունքում մահանում է իր հայրը, Սուպերմենը գտնում է կորած քաղաք Կանդորը, որտեղ ապրում էին 10,000 Կրիպտոնցիներ։ Նրանց՝ Երկիր մոլորակ գալը մեծ անհարմարություններ է պատճառում, և նրանք ստիպված են լինում ստեղծել իրենց մոլորակը՝ Նոր Կրիպտոնը։ Վերջ ի վերջո Նոր Կրիպտոնը Երկրին պատերազմ է հայտարարում։ Երկու կողմերն էլ մեծ կորուստներ են ունենում, և Կրիպտոնցիների մեծ մասը մահանում է։ Այնուհետև Սուպերմենը սկսում է ճամփորդել, Երկրի հետ կապ հաստատելու հույսով[15]։
Սուպերմենի անձը
խմբագրելՇուստերի և Սիգելի սկզբնական պատմություններում Սուպերմենի բնավորությունը աչքի էր ընկնում ագրեսիվությամբ և դաժանությամբ։ Ավելի ուշ գրողները փոփոխում են հերոսի բնավորությունը, նրան տալով իդեալիզմի զգացում և վարքագծի բարոյական նորմեր։ Չնայած որ Սուպերմենը այնքանել դաժան չէր, որքան Բեթմենը, 30-ականների կոմիքսներում նա անտարբեր էր իր կատարած ավերածությունների նկատմամբ և չէր մտածում վատ հետևանքների մասին։ Այս ամենը փոխվեց 1940 թ.-ի վերջերին, երբ նոր հրատարակիչ Ուիտնի Էլսվորթն իր հերոսների համար հաստատեց վարքագծի կոդեքս, այդպիսով վերջ դնելով Սուպերմենի սպանություններին[16]։
Այսօր Սուպերմենը հետևում է խիստ բարոյական սկզբունքներին, որոնք բնորոշ են արևմուտքի արժեքներին։ Նա գործում է օրենքի շրջանակներում, ինչը շատ հերոսների համար օրինակ է ծառայում։ Նա կարող է սրանում անզիջող լինել, ինչը հաճախ հակասություններ է առաջացնում սուպերհերոսների շրջանակներում, որոնք նկատվում են հատկապես Հրաշք-կնոջ նկատմամբ իր վերաբերմունքի մեջ այն բանից հետո, երբ Դիանան սպանում է Մաքսվել Լորդին[17]։
Անվերադարձ կորցնելով իր հայրենի Կրիպտոնը, Սուպերմենն անում է ամեն ինչ, որպեսզի պաշտպանի Երկիրը, հատկապես՝ ընտանիքին և ընկերներին։ Տան կորուստը և այն փաստը, որ նա պատասխանատու է իր ուժերի օգտագործման համար, ստիպել են միայնակ զգալ իրեն Երկրի վրա, չնայած իր բոլոր ընկերների, կնոջ, և ծնողների առկայությանը[18]։
Ֆիլմեր
խմբագրել- 1948 - Սուպերմեն
- 1951 - 1958 - Սուպերմենի արկածները
- 1978 - Սուպերմեն
- 1980 - Սուպերմեն 2
- 1983 - Սուպերմեն 3
- 1987 - Սուպերմեն 4։ Պայքար հանուն խաղաղության
- 1988 - 1992 - Սուպերբոյ
- 1993 - 1997 - Լոիս և Քլարկ։ Սուպերմենի նոր արկածները
- 2001 - 2011 - Սմոլվիլ
- 2006 - Սուպերմենի վերադարձը
- 2013 - Պողպատե մարդը
- 2016 - Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Smallville Wiki (երբ.) — 2020.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Aleph (երբ.)
- ↑ ↑ Holt Douglas B. How Brands Become Icons: The Principles of Cultural Branding. — Boston, MA: Harvard Business School Press, 2004. — P. 1. — ISBN 1-57851-774-5.
- ↑ ↑ Blackwell Handbook of Judgment and Decision Making / Koehler, Derek J., Harvey, Nigel. (eds.). — Blackwell, 2004. — P. 519. — ISBN 1-4051-0746-4.
- ↑ ↑ Dinerstein Joel. Swinging the machine: Modernity, technology, and African American culture between the wars. — University of Massachusetts Press, 2003. — P. 81. — ISBN 1-55849-383-2.
- ↑ Daniels (1998), p. 13.
- ↑ Mietkiewicz, Henry. Great Krypton! Superman was the Star’s Ace Reporter (Joe Shuster’s final interview), 'Toronto Star via JoeShusterAwards.com (April 26, 1992). ↑ Daniels (1998), p. 17.
- ↑ ↑ Petrou, David Michael (1978). The Making of Superman the Movie, New York: Warner Books ISBN 0-446-82565-4
- ↑ Muir John Kenneth. The encyclopedia of superheroes on film and television. — McFarland & Co.. — P. 539. — ISBN 978-0-7864-3755-9.
- ↑ Superman and Wonder Woman kiss with powerful consequences. MSNBC.com.
- ↑ Superman-and-Wonder Woman become the world's newest power couple. DCcomics.com.
- ↑ Friedrich, Otto. Up, Up and Awaaay!!!, Time (March 14, 1988)
- ↑ Daniels (1998), p. 67.
- ↑ Jurgens, Dan, Ordway, Jerry, Simonson, Louise et al. (w), Jurgens, Dan, Guice, Jackson, Bogdanove, Jon, et al. (p), Rodier, Denis, Janke, Dennis, Breeding, Brett et al. (i). The Death of Superman Ed. Mike Carlin. NY:DC Comics, April 14, 1993. ISBN 1-56389-097-6.
- ↑ 1945 | Find Animes
- ↑ Daniels (1998), p. 42.
- ↑ Rucka, Greg (w), Lopez, David (p). "Affirmative Defense" Wonder Woman v2, 220 (October 2005), DC Comics
- ↑ Buskiek, Kurt, Nicieza, Fabian, Johns, Geoff (w), Guedes, Renato (p), Magalhaes, Jose Wilson (i). "Superman: Family" Action Comics 850 (July 2007), DC Comics
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուպերմեն» հոդվածին։ |