Արգանդի քաղցկեղ, չարորակ ուռուցք է, որն առաջանում է արգանդում[1]։ Տարբերում ենք արգանդի քաղցկեղի երկու տեսակ՝ էնդոմետրիալ (արգանդի լորձաթաղանթի քաղցկեղ) և արգանդի սարկոմա (արգանդի մկանային շերտի քաղցկեղ)[2][3]։ Էնդոմետրիալ քաղցկեղի ախտանիշներն են անսովոր հեշտոցային արյունահոսությունը կամ ցավը կոնքի շրջանում[2]։ Սարկոմայի ախտանիշներն են անսովոր հեշտոցային արյունահոսությունը կամ զանգվածի ձևավորումը հեշտոցում[3]։

Արգանդի քաղցկեղ
Նկարում պատկերված է, թե քաղցկեղի որ տեսակն արգանդի որ շերտից է առաջանում։
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունուռուցքաբանություն
 Uterine cancer Վիքիպահեստում

Էնդոմետրիալ քաղցկեղի ռիսկի գործոններն են ճարպակալումը, մետաբոլիկ համախտանիշը, տիպ 2 դիաբետը, և ծանրաբեռնված ընտանեկան անամնեզ[2]։ Սարկոմայի ռիսկի գործոն է կոնքի ճառագայթային թերապիան[3]։ Էնդոմետրիալ քաղցկեղի ախտորոշումը հիմնված է էնդոմետրիալ բիոպսիայի արդյունքների վրա[2]։ Սարկոման ախտորոշվում է կլինիկական ախտանիշներով, ռադիոլոգիական մեթոդներով և կոնքի օրգանների ուսումնասիրության տվյալներով[3]։

Էնդոմետրիալ քաղցկեղը հեշտ է ենթարկվում բուժման, իսկ սարկոման սովորաբար դժվար է բուժել[1]։ Բուժման սխեման ներառում է վիրահատական միջամտություն, ճառագայթային թերապիա, քիմիոթերապիա, հորմոնային թերապիա և թիրախային թերապիա[2][3]։ Հիվանդների 81%-ը ախտորոշումից հետո ապրում է մոտավորապես 5 տարի[4]։

2015 թվականի տվյալներով 3.8 միլիոն ախտորոշված հիվանդներից 90.000-ը մահացել են[5][6]։ Էնդոմետրիալ քաղցկեղը հանդիպում է ավելի հաճախ, քան սարկոման[1]։ ԱՄՆ-ում կազմում է քաղցկեղների 3.6%-ը[4]։ Հիմնականում հանդիպում է 55-74 տարեկան կանանց մոտ[4]։

Պատճառագիուտություն

խմբագրել

Արգանդի քաղցկեղի պատճառները հստակ բացահայտված չեն, սակայն հորմոնալ դիսբալանսը համարվում է ռիսկի գործոններից մեկը։ Ենթադրվում է, որ քաղցկեղային բջիջների մակերեսին կան էստրոգենային ընկալիչներ, հորմոնի և ընկալչի փոխազդեցության արդյունքում ակտիվանում է քաղցկեղային բջինջերի աճը, ինչն էլ հանգեցնում է քաղցկեղի։ Հստակ բացահայտված մեխանիզմ դեռևս չկա[7]։

Տեսակներ

խմբագրել

Արգանդի քաղցկեղի տեսակներն են՝

1.Էնդոմետրիալ քաղցկեղ
  • Էնդոմետրիալ քաղցկեղն առաջանում է էնդոմետրիումի գեղձային հյուսվածքից(լորձաթաղանթ)։ Տարատեսակ է էնդոմետրիալ ադենոկարցինոման, որն ավելի տարածված է և հեշտ է ենթարկվում բուժման։ Ավելի ագրեսիվ տարատեսակ է լուսավոր-բջջային քաղցկեղը, որը դժվար է ենթարկվում բուժման։
  • Էնդոմետրիումի ստրոմալ սարկոմաներն առաջանում են միջբջջային հյուսվածքից և ավելի հազվադեպ են հանդիպում։
  • Հազվադեպ տեսակ է չարորակ համակցված Մյուլլերյան քաղցկեղը, որը հանդիսանում է լորձաթաղանթային (կարցինոմատոզ) և ստրոմալ (սարկոմատոզ) տիպերի համակցում։ Կարցինոսարկոման իրեն դրսևորվում է բարձր դիֆերենցված կարցինոմայի նման և ենթադրվում է, որ այն ունի էպիթելիալ ծագում՝ ի տարբերություն իրական սարկոմայի։
2.Արգանդի սարկոմա միոմոտրիումի կամ արգանդի մկանային շերտի քաղցկեղ է։ Ամենահաճախ հանդիպող տարատեսակն է լեյոմիոսարկոման։

Համաճարակաբանություն

խմբագրել
 
Արգանդի(չաշխատող հղում) քաղցկեղից գրանցված մահերի թիվը, դտանդարտացված ըստ տարիքի, 100,000 բնակչի հաշվով 2004թվականին.[8]
     no data      less than 0.5      0.5–1      1–1.5      1.5–2      2–2.5      2.5–3      3–3.5      3.5–4      4–4.5      4.5–5      5–8      more than 8

Արգանդի քաղցկեղը հանդիպում է 3.1% կանանց մոտ[4]։ 1990 թվականին ամբողջ աշխարհում արգանդի քաղցկեղից մահացել է 45.000 կին, իսկ 2010 թվականին՝ 58.000[9]։ Ամենաշատը տարածված է Հյուսիսային Ամերիկայում և Հյուսիսային Եվրոպայում։ Ամենացածր ցուցանիշները գրանցվել են Աֆրիկայում և Արևելյալ Ասիայում[10]։ Հիվանդների շուրջ 81%-ը ախտորոշումից հետո ապրում է մոտավորապես 5 տարի։ Այս ցուցանիշն ավելի բարձր է լոկալիզացված տեսակների դեպքում՝ 95%, և ավելի ցածր է տարածուն տեսակների դեպքում՝ 16.8%[4]։

Մեծ Բրիտանիա

խմբագրել

Մեծ Բրիտանիայում հանդիսանում է 4րդ ամենատարածված քաղցկեղը կանանց շրջանում(2011 թվականին մոտ 8500 կնոջ մոտ ախտորոշվել է), և 10րդ ամենահաճախ հանդիպող քաղցկեղի տեսակն է որը հանգեցնում է մահվան(2012 թվականին շուրջ 2.000 մահ)[11]։

ԱՄՆ-ում արգանդի քաղցկեղը կանանց ռեպրոդուկտիվ համակարգի ամենաճախ ախտորոշվող քաղցկեղն է[10]։ Ընդ որում հիվանդների թիվը գնալով աճում է։ 1999 թվականին ախտորոշվել է 35.040 դեպք, իսկ 2016 թվականին՝ 56.808, 2019 թվականին՝ 61.880[12][13]։

Արգանդի քաղցկեղից մահացությունը տարբերվում է՝ կախված ռասսայական պատկանելիությունից։ Ամենաբարձ հիվանդացությունը դիտվում է սպիտակամորթ կանանց մոտ՝ 28.1 նոր դեպքեր 100.000 կնոջ հաշվարկով, իսկ սևամորթ կանանց մոտ՝ 27.4 նոր դեպք 100.000 կնոջ հաշվարկով։

Այլ էթնիկ խմբերն ունեն ավելի ցածր հիվանդացություն, իսպանացի կանանց մոտ՝ 24.1, ասիական(Խաղաղ օվկիանոս) կանանց մոտ՝ 20.8, բնիկ ամերիկացիների և Ալյասկայի կանանց մոտ՝ 19.7 նոր դեպք 100.000 կնոջ հաշվարկով։ Մահացությունը ամենաբարձրն է սևամորթների մոտ՝ 8.5 մահ 100.000 կնոջ հաշվարկով։ Այլ էթնիկ խմբերն ունեն ավելի ցածր ցուցանիշներ։ Սպիտակամորթ կանանց մոտ՝ 4.4, լատինամերիկական կանանց մոտ՝ 3.9, ասիական կանանց՝ 3.1 մահ 100.000 կնոջ հաշվարկով։

ԱՄՆ-ում 2016 թվականին ԱՄՆ-ում գրանվել է 772.247 դեպք[13]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «Uterine Cancer». National Cancer Institute (անգլերեն). 1980 թ․ հունվարի 1. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Endometrial Cancer Treatment». National Cancer Institute (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 26. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Uterine Sarcoma Treatment». National Cancer Institute (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Uterine Cancer - Cancer Stat Facts». SEER (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
  5. GBD 2015 Disease and Injury Incidence and Prevalence, Collaborators. (2016 թ․ հոկտեմբերի 8). «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 310 diseases and injuries, 1990–2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1545–1602. doi:10.1016/S0140-6736(16)31678-6. PMC 5055577. PMID 27733282. {{cite journal}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. GBD 2015 Mortality and Causes of Death, Collaborators. (2016 թ․ հոկտեմբերի 8). «Global, regional, and national life expectancy, all-cause mortality, and cause-specific mortality for 249 causes of death, 1980–2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1459–1544. doi:10.1016/S0140-6736(16)31012-1. PMC 5388903. PMID 27733281. {{cite journal}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  7. Causes, Risk Factors, and Prevention TOPICS Արխիվացված 2016-12-10 Wayback Machine - Do we know what causes endometrial cancer? - cancer.org - American Cancer Society - Retrieved 5 January 2015.
  8. «WHO Disease and injury country estimates». World Health Organization. 2009. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 11-ին.
  9. Lozano, R (2012 թ․ դեկտեմբերի 15). «Global and regional mortality from 235 causes of death for 20 age groups in 1990 and 2010: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2010». The Lancet. 380 (9859): 2095–128. doi:10.1016/S0140-6736(12)61728-0. hdl:10536/DRO/DU:30050819. PMID 23245604.
  10. 10,0 10,1 Felix, Ashley S.; Brinton, Louise A. (2019 թ․ մայիսի 8). «Cancer Progress and Priorities: Uterine Cancer». Cancer Epidemiology, Biomarkers & Prevention. 27 (9): 985–994. doi:10.1158/1055-9965.EPI-18-0264. ISSN 1055-9965. PMC 6504985. PMID 30181320.
  11. «Uterine cancer statistics». Cancer Research UK. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 28-ին.
  12. «USCS Data Visualizations». gis.cdc.gov (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 12-ին.
  13. 13,0 13,1 «Cancer of the Endometrium - Cancer Stat Facts». SEER (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 12-ին.