Բացել գլխավոր ցանկը

Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա

Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (անգլ.՝ Royal Academy of Dramatic Art (RADA)), աշխարհում ամենահայտնի թատերական դպրոցներից մեկը, ինչպես նաև Միացյալ Թագավորությունում ամենահին թատերական դպրոցներից մեկը: Ակադեմիան կառուցվել է 1904 թվականին՝ անգլիացի թատրոնի դերասան Հերբերտ Բիրբոմ Թրիի կողմից, գտնվում է լոնդոնյան թաղամաս Բլուսբերիում: Ակադեմիան գտնվում է Թագավորական քոլեջի կառավարման տակ, որը իր հերթին համարվում է Լոնդոնյան համալսարանի մաս:

Museum Silhouette.svg
Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա
Architectural sculpture, RADA.jpg
Տեսակդրամատիկական դպրոց
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունՔամդեն
ՓողոցGower Street?
Հիմնադրված է1904
ՀիմնադիրՀերբերթ Բիրբոմ Թրի
Կոորդինատներ: 51°31′18.000012100007″ հս․ լ. 0°7′53.0000041″ ամ. ե. / 51.52166667002777700° հս․. լ. 0.131388890028° ավ. ե. / 51.52166667002777700; 0.131388890028
Պաշտոնական կայք
Ակադեմիայի շենքը

Ակադեմիան ամեն տարի ընդունում է 28 նոր ուսանող՝ երեքտարյա դասընթացի համար: Ակադեմիան պատրաստում է ոչ միայն դերասաններ, այլ նաև թատրոնի տեխնիկական անձնկազմ: Ակադեմիայի շրջանավարտները դարձել են մեծ ճանաչում ունեցող դերասան և դերասանուհիներ, նրանց շարքում են՝ Ութա Հագենը, Ջոան Գրինվուդը, Մարգարեթ Լոքվուդը, Մեգգի Ալբանեզին, Ջոն Գիլգուդը, Ջոան Քոլինզը, Մայքլ Քեյնը, Յոան Գրիֆիթը, Թիմոթի Դալթոնը, Էնթոնի Հոփքինսը, Յան Մաքշեյնը, Էրիկ Ռոբերտսը, Թոմ Հիդելսթոնը, Մեթյու ՄաքՖեյդենը, Շոն Բինը, Բեն Ուիշոուն, Ալան Ռիքմանը և այլք:

2007 թվականից ակադեմիայի նախագահն է Ռիչարդ Աթենբորոն (մինչև իր մահը՝ 2014 թվականի օգոստոսը), ներկայացուցիչը՝ սեր Սթիվեն Ուեյլի-Քոենը, իսկ նրա փորաինողներն են Ալան Ռիքմանը (մինչև իր մահը՝ 2016 թվականի հունվարի 14-ը[1]) և Մայքլ Աթենբորոն:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Catherine Shoard (January 14, 2016)։ «Alan Rickman, giant of British film and theatre, dies at 69»։ The Guardian (անգլերեն)։ Վերցված է 2016-01-14 

Արտաքին հղումներԽմբագրել