Պորտալ:Հին Եգիպտոս

Նորեկներին · Հանրություն · Պորտալներ · Պարգևներ · Նախագծեր · Պահանջմունքներ · Գնահատում
Պորտալ:Հին Եգիպտոս Ընտրյալ ցանկեր և պորտալներ Նախագիծ:Պորտալներ Նախագծի մասնակիցներ
Բարի գալուստ Պորտալ:Հին Եգիպտոս
 
 
Ներածություն արխիվ  խմբագրելՆերածություն
All Gizah Pyramids.jpg
Հին Եգիպտոս (հին հուն․՝ Αἴγυπτος և լատ.՝ Aegyptus), Հին աշխարհի պատմական շրջանի և քաղաքակրթության նշանակալի մշակույթի անվանում։ Գոյություն է ունեցել Աֆրիկայի հյուսիս-արևելքում՝ Նեղոս գետի ստորին հոսանքի երկայնքով։ Նախապատմական Եգիպտոսը 3100 թվականին (ըստ եգիպտական պայմանական ժամանակագրության), որը քաղաքականապես միավորեց Վերին և Ստորին Եգիպտոսները՝ Մենեսի գլխավորությամբ (հաճախ նույնականացվում էր Նարմերի հետ): Հին Եգիպտոսի պատմությունը բաժանված է պայմանական ժամանակաշրջաններով. հին թագավորությունը համապատասխանում է Վաղ Բրոնզե դարին, Միջին Թագավորությունը՝ Միջին Բրոնզե դարին և Նոր թագավորությունը՝ Ուշ Բրոնզե դարին: Եգիպտոսը հասավ իր հզորության գագաթնակետին Նոր Թագավորության ժամանակաշրջանում, որը կառավարում էր Նուբիայի մեծ մասը և Մերձավոր Արևելքի զգալի մասը, որից հետո այն դանդաղ անկում է ապրում: Իր պատմության ընթացքում Եգիպտոսը նվաճվել է մի շարք օտար ուժերի կողմից, այդ թվում՝ հիքսոսների, լիվիացիների, նուբիացիների, ասորեստանցիների, Աքեմենյան պարսիկների կողմից և մակեդոնացիների՝ Ալեքսանդր Մակեդոնացու հրամանատարությամբ: Ալեքսանդրի մահից հետո ձևավորվեց Հռոմեական Պտղոմեոսյան Թագավորությունը, որը ղեկավարեց Եգիպտոսը մինչև մ.թ.ա. 30 թվականը, երբ Կլեոպատրան գերի ընկավ Հռովմեական Կայսրությանը, և Եգիպտոսը դարձավ հռոմեական պրովինցիա: (մանրամասն...)
 
 
Ընտրված հոդված արխիվ  խմբագրելԸնտրված հոդված
Ipuy shaduf.jpg
Հին Եգիպտոսի գյուղատնտեսությունը կախված է եղել Նեղոսի կանխատեսվող սեզոնային հեղեղումներից։ Ամեն տարի միևնույն ժամանակ կրկնվող Նեղոսի հեղեղումները և նրա հովտի բերրի հողերը եգիպտացիներին թույլ էին տալիս զարգացնել Հին աշխարհի չափանիշներով բարձր արդյունավետություն ունեցող գյուղատնտեսություն և դրա հիման վրա կառուցել հասարակական ինստիտուտներ և պետություն։ Եգիպտացիները լայնածավալ գյուղատնտեսությամբ զբաղվող առաջին ժողովուրդներից մեկն էին։ Ավազանային ոռոգումը հնարավորություն է տվել մշակել սննդային մշակաբույսեր՝ ցորեն և գարի, ինչպես նաև արդյունաբերական գյուղատնտեսական մշակաբույսեր՝ կտավատ և պապիրուս։ Հին Եգիպտոսի քաղաքակրթությունը զարգացել է Հյուսիսային Աֆրիկայի չոր կլիմայում։ Տարածաշրջանի վրա ազդել են մի քանի առանցքային աշխարհագրական գործոններ՝ Արաբական և Լիբիական անապատների հարևանությունը և Նեղոս գետը, որը հոսում է Վիկտորիա լճից դեպի հյուսիս՝ Միջերկրական ծով։ Չոր կլիմայի և տեղումների բացակայության պատճառով Նեղոսի կանոնավոր հեղեղումները որոշիչ նշանակություն են ունեցել հին եգիպտական քաղաքակրթության զարգացման համար: Գետն ապահովել է բերրի օազիս մեծ անապատի կենտրոնում, որը եգիպտացիներին թույլ էր տալիս զարգացած գյուղատնտեսության հիման վրա կառուցել պետություն։ Եգիպտոսի կախվածությունը գետից՝ որպես կյանքի աղբյուր, ամբողջությամբ եզակի չէր: Այս կախվածությունը բնորոշ էր մի քանի այլ բարձր հնագույն մշակույթների, այդ թվում Միջագետքի քաղաքակրթության և Ինդոս հովիտտի քաղաքակրթությունը, որոնք ապավինում էին համապատասխանաբար Տիգրիս/Եփրատ և Ինդոս գետերին։ (մանրամասն...)
 
 
Ընտրված անձ արխիվ  խմբագրելԸնտրված անձ
Cleopatra VII statue fragment, 69-30 BC - Royal Ontario Museum - DSC09761.JPG
Կլեոպատրա VII Ֆիլոպատոր (հուն․՝ Κλεοπάτρα Φιλοπάτωρ, մ. թ. ա. 69, Ալեքսանդրիա, Պտղոմեոսյան Եգիպտոս - ոչ վաղ քան օգոստոսի 10, մ. թ. ա. 30 և ոչ ուշ քան օգոստոսի 12, մ. թ. ա. 30, Ալեքսանդրիա, Պտղոմեոսյան Եգիպտոս), եգիպտական Պտղոմեոսների տոհմի ամենահայտնի և վերջին թագուհին էր։ Կլեոպատրան կառավարել է Եգիպտոսը շուրջ 21 տարի։ Սկզբում կառավարել է իր եղբայրների՝ Պտղոմեոս XIII-ի և Պտղոմեոս XIV-ի հետ միասին (ովքեր միաժամանակ հանդիսանում էին նրա ձևական ամուսինները)։ Այնուհետև ամուսնացել է Հուլիոս Կեսարի, ապա նաև՝ Մարկոս Անտոնիոսի հետ։ Հենց դրա շնորհիվ էլ նա դարձել է հայտնի։ Այդ ժամանակվա մասին են պատմում Պլուտարքոսը, Դիոն Կասիոսը և շատ այլ պատմիչներ։ Կեսարից ունեցել է մի զավակ, իսկ Անտոնիոսից՝ 2 տղա և 1 աղջիկ։ (մանրամասն...)
 
 
Գիտե՞ք դուք արդյոք... արխիվ  խմբագրելԳիտե՞ք դուք արդյոք...
 
 
Կատեգորիաներ արխիվ  խմբագրելԿատեգորիաներ
 
 
Ինչպե՞ս կարող եմ ես օգնել արխիվ  խմբագրելԻնչպե՞ս կարող եմ ես օգնել
English language.svg Դուք կարող եք թարգմանել հայերեն այս հոդվածները Ռուսերեն և Անգլերեն Վիքիպեդիաներից: Flag of Russia.svg
 
 
Ընտրյալ Փարավոն արխիվ  խմբագրելԸնտրյալ Փարավոն
Ptolemy IX. Soter II - tetradrachma.jpg
Պտղոմեոս XII, ամբողջական անվանումը՝ Պտղոմեոս Նեոս Դիոնիսոս Ֆիլոպատոր Ֆիլադելֆոս (հին հուն․՝ Πτολεμαῖος Νέος Διόνυσος, թարգմանաբար՝ «Նոր Դիոնիսոս, հորը սիրող, եղբայրներին և քույրերին սիրող», մ. թ. ա. 117 - մ. թ. ա. 51, Ալեքսանդրիա, Եգիպտոս), Եգիպտոսի փարավոն Պտղոմեոսների արքայատոհմից, որը ընդմիջումներով կառավարել է մ․թ․ա․ 80-ից մ․թ․ա․ 58, ապա՝ մ․թ․ա․ 55-ից մինչև մ․թ․ա․ 51 թվականներին։ Փարավոնը ավանդաբար ստացել է «Աուլետես» (հին հունարենից թարգմանաբար՝ «ֆլեյտահար») մականունը, քանի որ հայտնի էր Դիոնիսոս աստծոն նվիրված փառատոնների ժամանակ ֆլեյտա և փողային երաժշտական գործիքներ նվագելու սովորությամբ։ Պտղոմեոս XII-ը Պտղոմեոս IX-ի ապօրինածին որդին էր։ Նրա տատը՝ Կլեոպատրա III-ը, մ․թ․ա․ 103 թվականին իր թոռներին՝ այդ թվում նաև Պտղոմեոսին, ուղարկում է Եգեյան Կոս կղզի, որտեղ էլ վերջինս անցկացնում է իր կյանքի առաջին պարբերափուլը։ Սա նշանակում է, որ Պտղոմեոսն իր կյանքի մեծ մասն անցկացրել է Եգիպտոսի սահմաններից դուրս՝ խորթ մնալով ավանդական եգիպտական արժեքներին։

Պտղոմեոս XI-ի սպանությունից հետո՝ մ․թ․ա․ 80 թվականին, Պտղոմեոս XII-ը ետ է կանչվում Միհրդատյան Պոնտոսի թագավորությունից և հռչակվում Վերին և Ստորին Եգիպտոսների փարավոն։ Թագադրումից շատ չանցած նա ամուսնանում է քրոջ՝ Կլեոպատրա V-ի հետ։ Հայտնի է, որ նրանք ունեցել են առնվազն մեկ դուստր՝ Բերենիկե IV-ը։ Միևնույն ժամանակ չի բացառվում, որ Կլեոպատրա V-ը կարող էր լինել նաև Կլեոպատրա VII-ի մայրը։ Թեև ուշ շրջանի Պտղոմեոսյան թագավորները աչքի չէին ընկնում իրենց հզորությամբ և որպես կանոն հանդես էին գալիս որպես կամակատար տիրակալներ, այնուամենայնիվ Պտղոմեոս XII Աուլետեսին հաջողվում է իր առաջին պաշտոնավարման ավարտին բարեկամական դաշինք կնքել Հռոմեական հանրապետության հետ։ Չնայած այս ամենին՝ Պտղոմեոս XII-ը մ․թ․ա․ 58 թվականին գահընկեց է արվում եգիպտացիների կողմից և քաղաքական ապաստան գտնում Հռոմում։

Օգտվելով հանրապետության հետ ունեցած արտոնյալ հարաբերություններից՝ Պտղոմեոսը կարողանում է հռոմեական ֆինանսական և ռազմական զորակցությամբ, մինչպես նաև Մեծ Հայքի թագավոր Տիգրան Մեծի զորակցությամբ վերանվաճել Եգիպտոսի գահը՝ մ․թ․ա․ 52 թվականին մահապատժի ենթարկելով իշխանությանը տիրացած դստերը՝ Բերենիկե IV-ին։ Վերահաստատվելով եգիպտական գահին՝ Պտղոմեոս XII-ը իր դուստր Կլեոպատրային ճանաչում է իր օրինական գահակից և իրավահաջորդ։ Մ․թ․ա․ 51 թվականին փարավոնը կնքում է իր մահկանացում՝ թագավորական իշխանությունը կտակելով իր երկու երեխաներին՝ Կլեոպատրային և մանկահասակ Պտղոմեոս XIII Թեոս Ֆիլոպատորին։ (մանրամասն...)
 
 
Ընտրված պատկեր արխիվ  խմբագրելԸնտրված պատկեր
Luxor Dromos R05.jpg


 
 
Եղբայրական պորտալներ արխիվ  խմբագրելԵղբայրական պորտալներ