Պտղոմեոս XIII Թեոս Ֆիլոպատոր

Պտղոմեոս XIII[Ն 1], ամբողջական անվանումը՝ Պտղոմեոս XIII Թեոս Ֆիլոպատոր (հին հունարեն՝ Πτολεμαίος ΙΓ΄ Θεός Φιλοπάτωρ, մ. թ. ա. 62[1] կամ մ. թ. ա. 61[1], Եգիպտոս - հունվարի 13, մ. թ. ա. 47[1], Նեղոս), Եգիպտոսում կառավարող Պտղոմեոսների արքայատոհմի վերջին ներկայացուցիչներից մեկը, որը կառավարել է մ․թ․ա․ 51-ից մ․թ․ա․ 47 թվականներին։

Պտղոմեոս XIII Թեոս Ֆիլոպատոր
Πτολεμαῖος Θεός Φιλοπάτωρ
Ֆրանսիացի նկարիչ Էլիզաբեթ Սոֆի Շերոնի կողմից Պտղոմե XIII Թեոս Ֆիլոպատորին պատկերող նկար, հրատարակված՝ 1736։ Դիմանկարը հիմնված է մ․թ․ա․ 1-ին դարում թվագրված մեդալիոնի վրա։
Դրոշ
Դրոշ
Վերին և Ստորին Եգիպտոսների փարավոն
մ․թ․ա․ 51 թվական - մ․թ․ա․ 47 թվական
Նախորդող Պտղոմեոս XII
Կլեոպատրա
Հաջորդող Կլեոպատրա և Պտղոմեոս XIV
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Դավանանք եգիպտական բազմաստվածություն
Ծննդյան օր մ. թ. ա. 62[1] կամ մ. թ. ա. 61[1]
Ծննդավայր Ալեքսանդրիա, Պտղոմեոսյան Եգիպտոս
Վախճանի օր հունվարի 13, մ. թ. ա. 47[1]
Վախճանի վայր Նեղոս
Դինաստիա Պտղոմեոսներ
Քաղաքացիություն Հին Եգիպտոս
Հայր Պտղոմեոս XII Աուլետես
Մայր Կլեոպատրա V
Ամուսին Կլեոպատրա

Հաջորդել է հորը՝ Պտղոմեոս XII Աուլետեսին՝ թագավորական իշխանությունը կիսելով ավագ քրոջ՝ Կլեոպատրայի հետ։

Համագահակալում

խմբագրել

Պտղոմեոս XII Աուլետեսի որդին՝ Պտղոմեոս XIII Թեոս Ֆիլոպատորը, մ․թ․ա․ 51 թվականին որպես Պտղոմեոսյան Եգիպտոսի համագահակալ հաջորդում է հորը՝ ամուսնանալով իր ավագ քրոջ և գահակցի՝ Կլեոպատրա Ֆիլոպատորի հետ։ Մ․թ․ա․ 50 թվականի հոկտեմբերին Պտղոմեոս XIII-ը դառնում է լիիրավ տիրակալ, թեև փաստացի իշխանությունը կենտրոնացած էր Կլեոպատրայի ձեռքում։

Մ․թ․ա․ 48 թվականի գարնանը Պտղոմեոս XIII-ը և Պոթինոսը փորձում են գահընկեց անել Կլեոպատրային՝ թագուհու օրեցօր աճող հեղինակության և ազդեցության պատճառով։ Օրինակ՝ վերջինս իր պատկերով հատում է մետաղադրամներ, մինչդեռ Պտղոմեոս XIII-ի անունը բացակայում էր պաշտոնական փաստաթղթերում։ Այսպիսով, Պտղոմեոսը նպատակադրված էր դառնալ բացարձակ տիրակալ, իսկ Պոթինոսը՝ իրականացնել այդ իշխանությունը։

Քաղաքացիական պատերազմ

խմբագրել

Պտղոմեոս XIII-ին և Պոթինոսին հաջողվում է գահազրկել Կլեոպատրային՝ վերջինիս ստիպելով փախչել Ասորիք (Հռոմեական Սիրիա պրովինցիա)։ Այնուամենայնիվ, Կլեոպատրային հաջողվում է ձևավորել սեփական բանակը, որն էլ դառնում է Եգիպտոսում քաղաքացիական պատերազմի բռնկման պատճառ։ Շուտով գահին սկսում է հավակնել նրանց մյուս քույրը՝ Արսինոյա IV-ը, ինչն էլ ավելի է բարդացնում արդեն իսկ գրգռված իրավիճակը։

Նմանօրինակ աշխարհաքաղաքական պայմաններում Եգիպտոսում ապաստանելու նպատակով Պտղոմեոսի արքունիք է ժամանում Հուլիոս Կեսարի դեմ պատերազմում իր զորքերը կորցրած եռապետ Գնեոս Պոմպեոսը։ Սկզբում Պտղոմեոսը ձևացնում է, որ պատրաստ է ընդունել Պոմպեոսին, սակայն իր խորհրդականների առաջարկվող՝ Կեսարին հաճոյանալու համար, Ալեքսանդրիայի ափամերձ հատվածում սպանում և գլխատում է նրան։ Կեսարը ժամանելուն պես Պտղոմեոսյան արքունիքը «որպես նվեր» տրիումվիրին է հանձնում Պոմպեոսի գլուխը։ Պոմպեոսի նման անփառունակ սպանությունը հարուցում է Կեսարի վրդովմունքն ու զայրույթը․ վերջինս հրամայում է արժանապատիվ կերպով կազմակերպել եռապետի թաղումը՝ հռոմեացուն բնորոշ կերպով։ Կեսարի վստահությունը նվաճելու գործում առավել մեծ հաջողություն է ցուցաբերում Կլեոպատրան, որը Հուլիոսի Ալեքսանդրիա ժամանելուց որոշ ժամանակ անց դառնում է նրա սիրուհին։

Այնուամենայնիվ, Կլեոպատրայի իշխանությունը Եգիպտոսում կայուն չէր։ Պտղոմեոս XIII-ը և Արսինոյա IV-ը ձգտում էին հասնել համատեղ գահակալման՝ ազատվելով Կլեոպատրայի հավակնությունների խնդրից։ Երկու բևեռների միջև հակամարտությունը վերաճում է ռազմական առճակատման, որի արդյունքում մ․թ․ա․ 48 թվականին Կլեոպատրայի իշխանավարման իրավունքները պաշտնապող Կեսարի բանակը պաշարում է Ալեքսանդրիան[2]։ Ճակատամարտի ընթացքում այրվում է Ալեքսանդրիայի գրադարանը[3]։ Մ․թ․ա․ 47 թվականին տեղի է ունենում Նեղոսի ճակատամարտը, որտեղ Կլեոպատրայի և Հուլիոս Կեսարի վճռական հաղթանակը հարկադրում է Պտղոմեոս XIII-ին լքել քաղաքը։ Շուտով հայտնի է դառնում, որ Նեղոսի գետանցի ժամանակ՝ մ․թ․ա․ 47 թվականի հունվարի 13-ին, մանկահասակ փարավոնը սպանվել է։ Այս իրադարձություններից հետո Կլեոպատրան դառնում է Եգիպտոսի միակ տիրակալը, չնայած նրան, որ վերջինիս նախաձեռնությամբ Պտղոմեոս XIV-ը՝ իր իսկ կրտսեր եղբայրը, դառնում է իր իսկ գահակիցը։

Տես նաև

խմբագրել

Նշումներ

խմբագրել
  1. Պտղոմեոսների համարակալումը ժամանակակից պրակտիկա է։ Մեզ հասած պատմագիտական աղբյուրները կարող են չհամապատասխանել ներկայիս օրինաչափությանը։ Տարբերակման ամենաարժանահավատ ձևը մակդիրն է (օրինակ՝ Թեոս Ֆիլոպատոր՝ «աստված, որ սիրում է իր հորը»)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://web.archive.org/web/20020508100505/http://www.tyndale.cam.ac.uk/Egypt/ptolemies/ptolemies.htm
  2. Պլուտարքոս, «Զուգահեռ կենսագրություններ», Հուլիոս Կեսարի կյանքը, 49:3
  3. Ավլուս Գելլիուս, «Ատտիկյան գիշերներ»
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պտղոմեոս XIII Թեոս Ֆիլոպատոր» հոդվածին։