Նորեկներին · Հանրություն · Պորտալներ · Պարգևներ · Նախագծեր · Պահանջմունքներ · Գնահատում

Կաղապար:Պորտալ։Հին Հռոմ/Աղյուսակ

Պորտալ  «Հին Հռոմ»
Պատկեր:Հին Հռոմ-600x414.gif

↱
  • П:ДР
 
 
Հին Հռոմ - Roma antiqua Հին Հռոմ - Roma antiqua
Հռոմը և նրա տարածքները      Հռոմեական հանրապետություն      Հռոմեական կայսրություն      Արևմտյան Հռոմեական կայսրություն      Արևելյան Հռոմեական կայսրություն

Հին Հռոմ (լատիներեն՝ Roma antiqua), Հին աշխարհի առաջավոր պետություններից մեկը, իր անվանումը ստացել է Հռոմ քաղաքից, իսկ քաղաքը իր հերթին անունը ստացել է Հռոմուլից, որը իր եղբայր Հռեմի հետ հիմնադրել է Հռոմը: Հին հռոմեական քաղաքակրթության կանգնեցմանը որոշակի ազդել է հին հույների և էթրուսկների մշակույթները: Կայսրությյան հզորության գագաթնակետը եղել է 2-րդ դարում մ.թ.ա., երբ որ Հռոմը գրավել էր ժամանակակից Շոտլանդիայի հյուսիսից մինչև Եթովպիայի հարավ և Հայաստանի արևելքից մինչև Պորտուգալիայի արևմուտք։

Հին Հռմ, համանուն կենտրոնով հնագույն պետություն: Կազմավորվելով Ապենինյան թերակղզում, աստիճանաբար դարձել է խոշոր աշխարհակալություն՝ ընդգրկելով Եվրոպայի արմ. և հվ-արլ. տարածքները, Փոքր Ասիան, Հս. Աֆրիկայի մերձափնյա շրջանները, Ասորիքը և Պաղեստինը: Պատմությունը բաժանվում է երեք ժամանակաշրջանի. թագավոր., հանրապետ., կայսեր.: Թագավորության ժամանակաշրջանում (մ.թ.ա. 754/753 _ մ.թ.ա. 510/509) ձևավորվել են □հռոմ. ժողովուրդը□, հռոմ. պետ. կարգը, կարևոր որոշումները ընդունել է ժող. ժողովը, ընտրել թագավորին, որին կից ստեղծվել է պետ. խորհուրդը՝ Ծերակույտը:

Հանրապետության ժամանակաշրջանում (մ.թ.ա. 510/509 _ մ.թ.ա. 30 կամ 27) Հ. կառավարել են կոնսուլները, պահպանվել են ժող. ժողովը և Ծերակույտը: Հ. մինչև III դ. կեսը նվաճել է ամբողջ Իտալիան, հետագայում՝ Սիկիլիան, Հս. Աֆրիկայի ընդարձակ շրջանները, Բալկանյան թերակղզին, Փոքր Ասիայի արմ. շրջանները և դարձել միջերկրածովյան խոշոր տերություն: Մ.թ.ա. III_II դդ. վերջնականապես ձևավորվել է երկու դասակարգ՝ ստրուկներ և ստրկատերեր: Դասակարգերի և հաս. տարբեր խմբերի միջև պայքարը, քաղաքաց. պատերազմները քայքայել են հանրապետ. կարգը: Մ.թ.ա. 30-ին Օգոստոս Օկտավիանոսը դարձել է հռոմ. պետության միանձնյա ղեկավար, իսկ մ.թ.ա. 27-ին ստացել արտակարգ իշխանություն՝ փաստորեն հիմնելով կայսրություն:(մանրամասն)
 
 
Ընտրված հոդված - Pagina electa Ընտրված հոդված - Pagina electa

Գայոս Հուլիոս Կեսար (լատին․՝ Gaius Iulius Caesar) (մ.թ.ա. 102 կամ 100 - մարտի 15, մ.թ.ա. 44), հռոմեական պետական, քաղաքական և ռազմական գործիչ, գրող, պատմագիր։ Մ.թ.ա. 81-78-ին ծառայել է Փոքր Ասիայում, մ.թ.ա. 63-ին ընտրվել է մեծ պոնտիֆեքս (մեծ քուրմ), մ.թ.ա. 61-ին՝ նշանակվել Հեռավոր Իսպանիա պրովինցիայի կառավարիչ։ Մ.թ.ա. 60-ին Գնեոս Պոմպեոսի և Մարկոս Կրասոսի հետ ստեղծել է առաջին եռապետությունը, 58-51-ին՝ նվաճել Անդրալպյան Գալիան, 49-45-ին՝ հաղթել քաղաքացիական պատերազմում։ Հուլիոս Կեսարը հռչակվել է «հայր հայրենյաց», ցմահ դիկտատոր (մ.թ.ա. 44), ստացել «իմպերատոր» տիտղոսը, փաստորեն դարձել միապետ՝ պահպանելով կառավարման հանրապետական ձևերը։ Անցկացրել է վարչական, դրամական, տոմարական (հուլյան տոմար) բարեփոխումներ։ Սպանվել է հանրապետական ծերակուտականների դավադրությամբ։

Հռոմեական դրամ Հուլիոս Կեսարի պատկերով

Գրել է պատմական, քերականական երկեր, բանաստեղծություններ։ Մ.թ.ա. 47-ին արշավել է Փոքր Ասիա, պարտության մատնել Միհրդատ VI Եվպատորի որդի Փառնակեսին, այնուհետև մասնատել Փոքր Հայքը (փոքր մասը թողել է Գաղատիայի չորրորդապետ և Փոքր Հայքի նախկին թագավոր Դիեոտարոսին, մեծ մասը հանձնել Կապադովկիայի թագավոր Արիոբարզանեսին), Փոքր Ասիայում անցկացրել վարչական փոփոխություններ, առանձնաշնորհումներ ևն, որոնք ամրապնդել են հռոմեական տիրապետությունն արևելքում և ամրացրել սահմանները Մեծ Հայքի ու Պարթևաստանի հետ։ Կյանքի վերջին շրջանում Հունաստանում կազմակերպել է հատուկ բանակ, որով Հայաստանի վրայով արշավելու էր Պարթևաստան։ Հուլիոս Կեսարին դավադրաբար սպանել են (Մարկոս Բրուտոսը) Ծերակույտի նիստում։

Հուլիոս Կեսարի պատմական բնույթի գործերից պահպանվել են երկուսը՝ «Նոթեր գալլական պատերազմի մասին» (լատին․՝ Commentarii de bello Gallico, 7 հատոր որոնք, պատմում են Գալիայում կայացած պատերազմի մասին) և «Նոթեր քաղաքացիական պատերազմի մասին» (լատին․՝ Commentarii de bello civili, 3 հատոր որոնք, պատմում են Պոմպեոսի դեմ մղված պատերազմի մասին) երկերը, գրել է հռետոր Կիկերոնի դեմ ուղղված «Անալոգիայի մասին» քերականական աշխատությունը, ճառեր և այլն։
 
 
Ընտրված պատկեր - Imago electa Ընտրված պատկեր - Imago electa
Լիվիայի վիլլայի տրիկլինիոսի պատերին պահպանված որմնանկարներից, Օգոստոս կայսեր կնոջ պարտեզի պատկերով:
 
 
Ընտրված անձ - Persona electa Ընտրված անձ - Persona electa
Օկտավիանոս Օգոստոս (լատիներեն` Gaius Iulius Caesar Octavianus, ծննդյան ժամանակ տրված անունը` Գայոս Օկտաբվիոս Ֆուրինուս, Gaius Octavius Thurinus; մ.թ.ա. 63թ. սեպտեմբերի 23, Հռոմ — մ.թ. 14թ. օգոստոսի 19, Նոլա), հռոմեական կայսր մ.թ.ա. 27 թ., Գայոս Հուլիոս Կեսարի քրոջ թոռը, նրա կողմից կտակով որդեգրվել է: Հռոմեական զորավար Մարկոս Անտոնիոսի և Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի նկատմամբ մ.թ.ա. 31 թ. Ակցիումի մոտ տարած հաղթանակով ավարտել է Կեսարի սպանությունից հետո սկսված քաղաքացիական պատերազմները (մ.թ.ա. 43-31 թթ.): Իր ձեռքերում կուտակում է Հռոմեական պետության նկատմամբ ամբողջ իշխանությունը` պահպանելով, սակայն, ավանդական հանրապետական ինստիտուտները: Այդ ռեժիմը ստանում է պրինցիպատ անվանումը: Հետագայում Օգոստոս (լատիներեն` սրբազան) եզրույթը ստացավ կայսրի տիտղոսի նշանակություն:
 
 
Ընտրված ֆրագմենտ - Fragmentum electum Ընտրված ֆրագմենտ - Fragmentum electum
Եկա, տեսա, հաղթեցի:
 
 
Գիտե՞ք դուք արդյոք...- Facta curiosa Գիտե՞ք դուք արդյոք...- Facta curiosa
  • Հին հռոմեացիները ջրի օգնությամբ սղոցում էին մարմարե սալեր:
  • Առաջին անգամ կայսրական տիտղոս գնելու դեպք Հռոմում տեղի է ունեցել Պերտինաքս կայսեր մահից հետո` սենատոր Դիդիոս Հուլիանոսը 2500 սեստերցով գնել է պրետորիանցիներից կայսրական ծիրանին:
Սիլբաննակի Անտոնիանը
Սիլբաննակի Անտոնիանը
  • Մինչև 1996 թվականը հռոմեական կայսր Սիլնբաննակի մասին հայտնի էր միայն «Հռոմեական նումիզմատիկայի Սուրբ Գրաալի» շնորհիվ(նկ.).
  • Հռոմեական կայսր Վետրանիոնը, զրկվելով իշխանությունից Կոնստանդիանոս II-ի կողմից, թեև գրել սովորել է միայն կյանքի վերջին, սակայն միշտ նամակներ էր գրում Կոստադիանոսին, որոնցում շնորհակալություն էր հայնտում նրան իրեն իշխանությունից հեռացնելու համար և խորկուրդ էր տալիս նույնպես հրաժարվել իշխանությունից:
 
 
Նոր հոդվածներ - Paginae novae Նոր հոդվածներ - Paginae novae
 
 
Եղբայրական պորտալներ - Amica limina Եղբայրական պորտալներ - Amica limina