Հին Եգիպտոսի Փարավոն
Սմենխքարե Էյե (Եգիպտոսի փարավոն)
Թութանհամոն
18-րդ դինաստիա
Թութանհամոնի դիմաքանդակը
Հին Եգիպտոսի փարավոն
Դինաստիա18-րդ դինաստիա
ՆախորդողՍմենխքարե
ՀաջորդողԷյե (Եգիպտոսի փարավոն)
.
ԱմուսինԱնխեսենամոն
ՀայրԷխնաթոն

Թութանհամոն III (արաբ․՝ توت عنخ آمون‎‎, բառացիորեն՝ Ամոնի կենդանի պատկերը), Հին Եգիպտոսի 18-րդ դինաստիայի (Նոր թագավորություն) փարավոն (մեր թվարկությունից առաջ մոտ 1332-1323 թվականներին։ Ամենհոթեպ 4-ի (էխնաթոն) և Նեֆերտիտիի դստեր ամուսինը և, հավանաբար, Էխնաթոնի կրտսեր եղբայրը։

Գահ է բարձրացել 9 տարեկանում, մահացել է 20 տարին չբոլորած։ Թութանհամոնի օրոք վերացվել են Էխնաթոնի կրոնական ռեֆորմները, վերականգնվել է Ամոնի պաշտամունքը։

Փարավոնի աթոռանիստն Ախեթաթոնից տեղափոխվել է Թեբե։ 1922 թվականին անգլիական հնագետ Հ. Կարտերը հայտնաբերել է Թութանհամոնի հարուստ դամբարանը։

Ծագումն ու ընտանիքը խմբագրել

Ծագում խմբագրել

Թութանհամոնի ստույգ ծագումը ցույց տվող գրառումներ չեն հայտնաբերվել։ Եգիպտոլոգները նրա ծագման 2 վարկած են առաջ քաշել։

  • Նա փարավոն Էխնաթոնի որդին էր։
  • Թութանհամոնի հայրը Սմենխքարեն էր, ով Էխնաթոնի եղբայրը կամ էլ որդին էր։

2010 թ․-ի փետրվարի 17-ին Զախի Խավասն ու Եգիպտոսի մշակույթի նախարար Ֆարուկ Խոսնին հրապարակեցին 2007-2009 թվականների հետազոտության արդյունքները, հետազոտությունները իրենցից ներկայացնում էին մումիաների ԴՆԹ համակարգված վերլուծություն և ռադիոլոգիական ուսումնասիրություն[1][2]։ Արդյունքները ցույց տվեցին, որ Թութանհամոնը Էխնաթոնի և իր չիդենտիֆիկացված քրոջ որդին է եղել[3]։ Նույն 2010 թ․-ին ռուս եգիպտագետ Ա․Օ․ Բոլշակովը կասկածեց Խավասի հետազոտության արդյունքները։ Ըստ իրեն՝ էպիգրաֆիկայի տվյալները ցույց են տալիս, որ Էխնաթոնը Թութանհամոն անունով որդի չունի։

Ընտանիք խմբագրել

Թութանհամոնը ամուսնացել է Անխեսենամոնի (մումիա KV21A) հետ, ով Էխնաթոնի երրորդ դուստրն էր։ Նա երկու անգամ ծննդաբերել է, երկու անգամն էլ մահացած պտուղ է եղել։ Մահացած նորածինները գտնվել են Թութանհամոնի դամբարանում[4]։

Կառավարումը խմբագրել

Գահ բարձրանալը խմբագրել

Գահ է բարձրացել շուրջ 10 տարեկանում։ Նրանից հետո կառավարել են վեզիր Էյեն և գեներալ Խորեմհեբը։

Մանուկ հասակում նրան անվանել են Թութանհաթոն՝ Աթոն աստծու պատվին, բայց հոր մահից և նրա կրոնի անկումից հետո վերցնում է Թութանհամոն անունը՝ Ամոն աստծու պատվին։

Վերադարձ հին աստվածներին խմբագրել

Գահ բարձրանալու առաջին երեք տարիներին շարունակում էր հոր կրոնը։ Բայց չորրորդ տարուց արդեն փոխում է անունը, Թութանհաթոնը փոխում է Թութանհամոնի, իսկ նրա կին/քույր/թագուհի Անխեսենաթոնը համապատասխանաբար փոխում է անունը՝ Անխեսենամոնի։ Այսպիսով Թութանհամոնի գահակալած տարիներին վերականգնվում է հին աստվածների պաշտամունքը։

Պատկերասրահ խմբագրել

Անուն խմբագրել

 
Թութանհամոնի անվանումը հիերոգլիֆներով

 

<
it
n
rat
w
tanx
>

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Zahi Hawass et al., JAMA, vol. 303(7), pp 638—647, 2010
  2. Исследования мумий так и не открыли всех тайн фараона Тутанхамона. РИА Новости (17 февраля 2010). Проверено 14 августа 2010. Архивировано из первоисточника 28 августа 2011.
  3. The Tutankhamun DNA Project. www.igenea.com. Проверено 1 апреля 2016.
  4. Тутанхамон — статья из Большой советской энциклопедии (3-е издание).