Բացել գլխավոր ցանկը

Կոս կամ Քոս, (հուն․՝ Κως [kos]) հունական կղզի Եգեյան ծովի հարավ-արևելքում գտնվող Դոդեկանի կղզու մի մաս` Թուրքիայի Անատոլիայի ափերից դուրս: Կոսը դոդեկացիների թվով երրորդ ամենամեծ կղզին է Ռոդեսի և Կարպաթոսից հետո` այն ունի 33.338 (2011 թվականի մարդահամարով) բնակչություն, ինչը այն դարձնում է դոդեկացիների թվով երկրորդ ամենամեծը` Ռոդեսից հետո: Վարչականորեն Կոսը համանուն շրջանի առանձին միավոր է: Կղզու գլխավոր քաղաքը և քաղաքապետարանը գտնվում է Կոս քաղաքում[1]:

Picto infobox map.png
Կոս
Κως

Կոս քաղաքի համայնապատկեր
Երկիր Հունաստան
Կղզեխումբ Հարավային Եգեյան կղզիներ
Ամենաբարձր կետը 843 մ

ԱնունԽմբագրել

Կոս անունը (հին հուն․՝ Κῶς, genitive Κῶ)[2] առաջին անգամ օգտագործվել է Իլիադայում, և այդ ժամանակից ի վեր օգտագործվում է: Այլ անուններից է Մերոպիս[3], Կեա[4], և Նիմֆաեա[5]:

Շատ լեզուներով Կոսը նախկինում հայտնի էր որպես Ստանչո, Ստանչիո կամ Ստինկո: Օսմանյան և ժամանակակից թուրքերենով հայտնի է İstanköy, հունարենով` εις την Κω 'to Kos' [6]:

Իտալերենում կղզին հայտնի է Կոո անվանվամբ:

Կոսի բնակիչը անգլերենով կոչվում է "Կոան"[7]:

ԱշխարհագրությունԽմբագրել

Կոս կղզին գտնվում է Եգեյան ծովում: Նրա ափամերձ երկարությունը 112 կիլոմետր է (70 մղոն) և այն տարածվում է արևմուտքից արևելք:

Կղզին ունի մի շարք ցուցանակներ, որոնցից մի քանիսը արևելքում, հին ժամանակներում հայտնի էին Կաբո, Սկանդարի, հին Սկանդարիում կամ Սկանդարիոն (հին հուն․՝ Σκανδάριον)[8] : Հարավում կոչվում է Cape Lacter կամ Lakter[9], իսկ արևմուտքում՝ Cape Drecanum կամ Drekanon[10]:

Բացի գլխավոր քաղաքից և նավահանգստից, որ կոչվում է Կոս, կղզու հիմնական գյուղերն են՝ Քարդամենա, Կեֆալոս, Թինգակի, Անտիմաչիա, Մաստիհարի, Մարմարի և Փայլ: Փոքրերից են Զիա, Զիպարի, Պլատանի, Լագուդի և Ասֆենդիու գյուղերը:

Ինքնավար քաղաքԽմբագրել

Կոսի ներկայիս քաղաքապետարանը ստեղծվել է 2011 թվականին՝ երեք քաղաքապետարանների միաձուլման արդյունքում, որոնք էլ հետագայում դարձան քաղաքային միավորներ[1]:

Քաղաքապետարանի տարածքը ունի 290.313 քառ. կմ, մունիցիպալետը՝ 67.200 քառ. կմ[11]:

ՏնտեսությունԽմբագրել

Զբոսաշրջությունը Կոսում հիմնական զարգացած ճյուղն է, որի հիմնական գրավչությունն են ներկայացնում լողափերը: Կղզու նավահանգիստը, բնակչությունը, կղզու կենտրոնը՝ Կոս քաղաքը նաև տուրիստական ու մշակութային կենտրոն է, որի սպիտակավուն շինությունները ներառում են բազմաթիվ հյուրանոցներ, ռեստորաններ և զվարճանքի կենտրոններ, որոնք էլ ձևավորում են Կոսի փողոցները: Ծովափնյա Քարդամենա գյուղը, որտեղ այցելում են շատ զբոսաշրջիկներ (մասնավորապես Միացյալ Թագավորությունից և Սկանդինավիայից) և ունի մեծ թվով զվարճանքի վայրեր:

Գյուղատնտեսությունը երկրորդ հիմնական զբաղմունքն է, որի հիմնական բարիքներն են խաղողը, նուշը, թուզը, ձիթապտուղը, լոլիկը, ցորենը և եգիպտացորենը: Այստեղ աճեցնում են նաև գազար:

ՊատմությունԽմբագրել

 
Եվրոպական տուն պատկերող հին Հռոմեական խճանկար, որը գտնվում է Կոս քաղաքի արևմտյան հնագիտական գոտում
 
Տեսարան Ասկլեպիոնից:
 
Հին մարմնամարզական ավերակներ
 
Տեսարան հին Օդեոնից:
 
Ներանցիա ամրոց

Միկենեյան շրջանԽմբագրել

Հոմերի Իլիադայում Կոանսի զորախումբը Տրոյայի պատերազմում կռվում էր հույների կողմից[12]:

Դասական դիցաբանության մեջ Կոսի հիմնադիր-թագավորը Մերոպսն էր, հետևաբար "Մերոպսյան Կոսը" ընդգրկված է Դելփյան Ապոլոնի 7-րդ դարի Հոմերոսականի շարքում[13]:

Կղզին ի սկղբանե գաղութացվել է Կարիանսի կողմից: Դորիացիները ներխուժեցին Մ.թ.ա. 11-րդ դարում՝ հիմնելով Դորիանյան գաղութը: Կղզու հարստության գլխավոր աղբյուրներն են գինեգործությունը և մետաքսագործությունը[14]:

Արքայական շրջանԽմբագրել

Նրա վաղ պատմությունը որպես կրոնական-քաղաքական կենցաղի մաս, ներառում էր Լինդոսը, Կամիրոսը, Իալիսոսը, Կնիդոսը և Հալիկառնասը Դորիան Հեքսապոլիսը (հեքսապոլիս նշանակում է հունական վեց քաղաք) [15]: 6-րդ դարում Կոսն ընկավ Աքեմենյան տիրապետության տակ, բայց ապստամբեց հունական հաղթանակից հետո՝ 479 թվականի Միկալեի ճակատամարտում:

Դասական շրջանԽմբագրել

Հունա-պարսկական պատերազմների ժամանակ, երկու անգամ հեռացնելով պարսիկներին, կղզին ղեկավարվում էր պարսիկների կողմից նշանակված բռնակալների կողմից, բայց թվում է թե եղել է օլիգարխիկ կառավարության ներքո: 5-րդ դարում այն միացավ Դելիանի կազմին, և Ռոդեսի ապստամբությունից հետո ծառայեց որպես գլխավոր աթենյան կայարան հարավ-արևելյան Էգեյանում (411–407 թվականներին): Մ.թ.ա. 366 թվականին մայրաքաղաքը Աստիպալեայից, (կղզու արևմտյան մասում գտնվող Կեֆալոս գյուղի մոտակայքում) տեղափոխվեց նորակառույց Կոս քաղաք, որը Հիպոդամյան կազմում էր: Աթենական իշխանությունը թուլացնելուն օգնելուց հետո, սոցիալական պատերազմում (մ.թ.ա 357-355 թվականներին) այն մի քանի տարով ընկավ Կարիայի թագավոր Մաուզոլոս թագավորի ձեռքը:

Արևելքի հարևանությունը կղզուն առաջին հերթին ապահովեց մետաքսե թելով: Արիստոտելը նշում է, որ կանանց հիմնական զբաղմունքը մետաքսից թել մանելն էր[16]: Հագուստի արտադրությունը իրականացվում էր մեծ գործարաններում կին ստրուկների կողմից[17]։

Հելլենիստական շրջանԽմբագրել

Հելլենիստական շրջանում Կոսը հասավ իր բարգավաճման գագաթնակետին: Կղզին պահպանվում էր Պտղոմեական թագավորների կողմից, որոնք այն օգտագործում էին որպես ռազմածովային անցակետ: Այն դարձավ Ալեքսանդրիայի թանգարանի գավառական մասնաճյուղ և սիրելի հանգստավայր Պտղոմեական դինաստիայի իշխանների կրթության համար:Հելլենիստական շրջանում գոյություն ուներ բժշկական դպրոց, որը հիմնադրվել է Հիպոկրատի կողմից[18]: Այդտեղ էր գտնվում նաև մեծ բանաստեղծ-գիտնական Ֆիլիթասի տունը:

Կղզին զարգացած էր Եգեյան ծովի առևտրում, մինչդեռ կղզին ինքնին հարուստ էր գինիներով[19]: Ալեքսանդր Մեծի և Պտղոմեոսի օրոք քաղաքը վերածվեց մեծ առևտրական կենտրոններից մեկը: Նրա դիրքը կարևոր նշանակություն ուներ որպես լավ զարգացած նավահանգիստ: Ժոսեֆը[20] տեղեկացնում է Ստրաբոնին, որ Միթրիդեսը ուղարկվել է Կոս՝ Կլեոպատրայի ոսկիները վերցնելու համար: Ասում են, որ այնտեղ կրթաթոշակ են տրամադրել մարզական խաղերում[21] հաղթողներին և Կոսում արձան է կանգնեցվել նրա որդու՝ Հերոդ Թեթրարիխի պատվին:

Հռոմեական շրջանԽմբագրել

Մեծ հարևանի՝ Ռոդեսի կառավարության ներքո, Կոսը ընդհանուր առմամբ սիրալիր վերաբերմունք է ցուցաբերել հռոմեացիներին: 53 թվականին Կոսը դարձավ ազատ քաղաք: Հնում Կոսը հայտնի էր ժապավեններից պատրաստված թեթև զգեստներով[22]: Կոս կղզին Հռոմեական շրջանում ուներ մեծ գրադարան: Պտղոմեական տոհմի օրոք կղզին առաջինը դարձավ ուսման կենտրոն: Այնտեղ են եկել սովորելու Հիպոկրատը, Ապելլեսը, Ֆիլիտան և Թեոկրիտոսը: Ձեռագրերի մեջ նշվում են այն մարդկանց անունները, որոնք ներդրում են ունեցել գրադարանը 1-ին դարում կառուցելու գործում[23]: Գրադարանի կառուցման համար պատասխանատու մարդ կանցից մեկը Կոսի բժիշկ Գայիուս Սթերտինին Քսենոֆոնն էր, որը ապրում էր Հռոմում և կայսրեր Տիբերիոսի, Կլավդիոսի և Ներոնի անձնակակ բժիշկն էր[24]:


Օսմանյան շրջանԽմբագրել

Օսմանյան կայսրությունը կղզին գրավեց 1523 թվականին և իր տիրապետության տակ պահեց մինչև 1911 թվականը:

Իտալական շրջանԽմբագրել

Կոսը Իտալիայի թագավորության կազմ է մտել 1912 թվականին՝ Իտալա-թուրքական պատերազմից հետո: Իտալացիները զարգացրին կղզու ենթակառուցվածքները՝ 1933 թվականի ապրիլի 23-ի ավերած երկրաշարժից հետո, որը ոչնչացրեց հին քաղաքի մեծ մասը և վնասեց շատ նոր շենքեր: Ռոդոլֆո Պետակկոն կազմեց քաղաքի նոր նախագիծը՝ հին թաղամասերը վերածելով հնագիտական պարկի, և նոր քաղաքը բաժանելով բնակելի, վարչական և առևտրային տարածքի[25]: Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ կղզին դեռևս գտնվում էր Իտալիայի կազմում: Այն վերահսկվում էր Իտալական զորքի կողմից, մինչև 1943 թվականի Իտալիայի հանձնվելը: Այդ առիթով մահապատժի ենթարկվեցին 100 սպաներ, որոնք հրաժարվել էին միանալ գերմանացիներին: Բրիտանական և գերմանական զորքերի միջև տեղի ունեցավ Կոսի ճակատամարտը, որում գերմանացիները հաղթանակ տարան: Գերմանական զորքերը կղզին պահեցին մինչև 1945 թվականը, երբ կղզին դարձավ Միացյալ թագավորության մաս, իսկ 1947 թվականին Փարիզի խաղաղության պայմանագրի համաձայն հանձնվեց Հունաստանին:

ԱշխարհագրությունԽմբագրել

Կղզին լեռնաշխթայի մի մաս էր, որից բաժանվել է հին ժամանակներում երկրաշարժի հետևանքով: Կոսը ժայռոտ կղզի է, որը կապված է նրա աշխարհագրական դիրքի հետ: Բաղկացած է 4 շերտերից, որոնցում հայտնաբերվել են կաթնասունների, ինչպիսիք են ձիերի, փղերի բրածոներ: Հսկայական չափերի հասնող փղի բրածոն ներկայացվել է Աթենքի համալսարանի Պալեոնթոլոգիայի թանգարանին:

ԺողովրդագրությունԽմբագրել

Թուրք բնակչությունԽմբագրել

 
Գազի Հասան փաշայի մզկիթը Կոսում

1920-ական թվականների վերջին, Կոս քաղաքում բնակվում էր շուրջ 3700 թուրք, բնակչության 50%-ից ավելին, որոնք բնակություն էին հատատում հիմնականում քաղաքի արևմտյան մասում[26]: Այսօր Կոսում թուրքական բնակչության թիվը գնահատվում է 2000 մարդ[27][28]: Թուրքերով բնակեցված ամենամեծ գյուղը՝ Պլատանին (Կերմենտես) գտնվում է Կոսի մերձակայքում:

ԿրոնԽմբագրել

 
Կոսի տաճարը

Կոսի ժողովուրդը հիմնականում ուղղափառ քրիստոնյաներ են: Դոդեկացիների չորս ուղղափառ տաճարներից մեկը գտնվում է Կոսում: Բացի այդ, կղզում կա Հռոմեական կաթոլիկ եկեղեցի և մզկիթ թուրքալեզու մահմեդական համայնքի համար: Սինագոգն այլևս չի օգտագործվում կրոնական արարողությունների համար, քանի որ Կոսի հրեական համայնքը ոչնչացվել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ: Այն, այնուամենայնիվ, վերականգնվել և պահպանում է բոլոր կրոնական խորհրդանիշները և այժմ Կոսի քաղաքապետարանը օգտագործում է մշակութային միջոցառումների համար:

Տեսարժան վայրերԽմբագրել

ԱմրոցներԽմբագրել

 
Բյուզանդական Անտիմա ամրոց

Կղզին իր նավահանգստի մուտքի մոտ ունի 14-րդ դարի ամրոց, որը կառուցվել է 1315 թվականին՝ Անիմակիայի Բյուզանդական շրջանից:

Հին ԱգորաԽմբագրել

 
Տեսարան քաղաքային շուկայից, որը կառուցվել է 1934-1935 թվականներին ճարտարապետ Ռոդոլֆո Պետրակոյի կողմից:

Կոսի հնագույն շուկան համարվում է աշխարհում ամենամեծերից մեկը: Դա առևտրային և հրամանատարական կենտրոն էր հին քաղաքի կենտրոնում: Այն ունի 50 մետր (160ֆտ) լայնություն և 300 մետր (980Ֆտ) երկարություն: Այն սկսվեց զարգանալ հյուսիսային շրջանում և ավարտվեց հարավում` քաղաքի միջով անցնող ճանապարհի վրա (Դեկումանուս): Հյուսիսային կողմը միացավ քաղաքին դեպի նավահանգիստը: Այնտեղ կար մոնտումենատալ մուտք: Արևելյան կողմում խանութներ կային: Մ.թ.ա. 2-րդ դարում, շինությունը տարածվեց նաև ներքև: Ք.ա. 469 թվականին երկրաշարժից հետո շինությունը քանդվեց:

Շուկայի հարավում կար հռոմեական գմբեթով կլոր շինություն և արհեստանոց, որն արտադրում էր գունանյութեր հատկապես "Եգիպտական կապույտ": Հնագետները հետագայում հայտնաբերեցին հռոմեական շրջանից մնացած ոսկեդրամներ, գանձեր, պղնձե արձաններ: Արևմտյան կողմից պեղումները հանգեցրին խճանկարների հատակներով սենյակների գտածոների, որոնց պատկերները ցույց տվեցին գազանների մարտեր, որը Կոսում բավականին տարածված թեմա էր[29]:

ՄշակույթԽմբագրել

Բժիշկ Հիպոկրատը ծնվել է Կոսում: Քաղաքի կենտրոնում է գտնվում երազանքի տաճարը, որտեղ բժիշկը ուսուցանել է: Այժմ ծերացող ծառի վերջնույթներն ապահովվում են փայտամածերով: Այս փոքր քաղաքում է գտնվում նաև Միջազգային Հիպոկրատական ինստիտուտը և Հիպոկրատի թանգարանը: Ինստիիուտի մոտակայում է գտնվում Ասկլեպիոնի ավերակները, որտեղ Հերոդիկոսը Հիպոկրատեսին բժշկություն էր դասավանդում:

Հայտնի մարդիկԽմբագրել

Հայտնի մշակույթԽմբագրել

Կոսը Skirmisher PublishingSwords of Kos Fantasy Campaign Setting-ի գտնվելու վայրն է, ինչպես նաև հանդիպում է մի շարք արկածային գրքերի մեջ:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Kallikratis law Archived 15 May 2011 at the Wayback Machine. Greece Ministry of Interior (հուն.)
  2. Liddell et al., A Greek–English Lexicon, s.v.
  3. Cite Thucydides|8.41
  4. Pliny cites Staphylus of Naucratis for this name in the Natural History 5:36 Archived 24 September 2015 at the Wayback Machine., but Peck apparently misinterprets Staphylus as a name of Kos
  5. Harry Thurston Peck, Harper's Dictionary of Classical Antiquities, 1898, s.v. Cos Archived 16 October 2014 at the Wayback Machine.
  6. C.S. Sonnini, Travels in Greece and Turkey, undertaken by order of Louis XVI, and with the authority of the Ottoman court, London, 1801, 1 p. 212
  7. Kos Island Today Archived 29 August 2010 at the Wayback Machine.. Kosisland.gr.
  8. Cite DARE|41155
  9. Cite DARE|41157
  10. Cite DARE|41364
  11. «Population & housing census 2001 (incl. area and average elevation)» (հունարեն)։ National Statistical Service of Greece։ Արխիվացված է օրիգինալից 21 September 2015-ին 
  12. Iliad ii.676, from "Kos, the city of Eurypylus, and the Calydnae isles", under the leaders Phidippos and Antiphos, "sons of the Thessalian king". It is unclear whether Homer is describing cultural affiliations of his own time or remembered traditions of Mycenaean times.
  13. Hercules in Kos Archived 29 October 2010 at the Wayback Machine.. Kosinfo.gr.
  14. Money, Power And Gender:Evidence For Influential Women Represented And Sculpture On Kos Archived 20 July 2011 at the Wayback Machine.. None.
  15. The Princeton Encyclopedia of Classical Sites (eds. Richard Stillwell, et al.), s.v. "Kos".
  16. Google books|id=uCrfFZsoygQC|page=|title=A Treatise on the Origin, Progressive Improvement, and Present State of the Silk Manufacture
  17. Google books|id=n0s-wiyKKegC|page=83|title=Introduction to the New Testament
  18. Vincenzo Di Benedetto: Cos e Cnido, in: Hippocratica - Actes du Colloque hippocratique de Paris 4-9 septembre 1978, ed. M. D. Grmek, Paris 1980, 97-111, see also Antoine Thivel: Cnide et Cos ? : essai sur les doctrines médicales dans la collection hippocratique, Paris 1981 (passim), 22-51-62021-4; cf. the review by Otta Wenskus (on JSTOR).
  19. Pliny, xxxv. 46
  20. "Ant." xiv. 7, § 2
  21. Josephus, "B. J." i. 21, § 11
  22. cite DGRG|title=Cos|volume=1
  23. «Libraries of Greece»։ Annette Lamb։ Արխիվացված օրիգինալից 21 February 2015-ին։ Վերցված է 2015-03-28 
  24. «The Asklepion of Kos – Home of Modern Medicine»։ The Skibbereen Eagle։ Արխիվացված օրիգինալից 2 April 2015-ին։ Վերցված է 2015-03-28 
  25. G. Rocco, M. Livadiotti, Il piano regolatore di Kos del 1934: un progetto di città archeologica, "Thiasos", 1, 2012, pp. 10-2 Archived 28 July 2014 at the Wayback Machine.
  26. Bertarelli Luigi Vittorio (1929)։ Guida d'Italia, Vol. XVII (1st ed.)։ Milano: CTI։ էջ 145 
  27. Google books|id=h0xoAAAAMAAJ|title=Ürkek bir siyasetin tarih önündeki ağır vebali|page=142
  28. «MUM GİBİ ERİYORLAR»։ www.batitrakya.4mg.com։ Արխիվացված օրիգինալից 1 July 2017-ին։ Վերցված է 2 May 2018 
  29. Ancient Sites of the Harbour and Market Place Archived 29 October 2010 at the Wayback Machine.. Kosinfo.gr.
  30. Michael Kefalianos – Bio Archived 22 January 2015 at the Wayback Machine. MichaelKefalianos.com
  31. Steve Sullivan (4 October 2013)։ Encyclopedia of Great Popular Song Recordings։ Scarecrow Press։ էջ 742։ ISBN 978-0-8108-8296-6 
  32. Administrator։ «Σκανδαλίδης Κώστας - Βιογραφικό»։ www.skandalidis.gr։ Արխիվացված օրիգինալից 16 July 2017-ին։ Վերցված է 2 May 2018 
  33. «www.baseball-reference.com»։ baseball-reference.com։ Արխիվացված օրիգինալից 4 March 2016-ին։ Վերցված է 2 May 2018 
  34. «Stergos Marinos biography» (Greek)։ Stergos Marinos' official website։ Արխիվացված է օրիգինալից 22 March 2014-ին։ Վերցված է 13 April 2012 
  35. Who is who database - Biography of Şükrü Kaya Archived 5 June 2015 at the Wayback Machine. (in Turkish)