Անգլերեն Վիքիպեդիա

Անգլերեն Վիքիպեդիա (անգլ.՝ English Wikipedia), Վիքիպեդիա բազմալեզու և ազատ հանրագիտարանի անգլալեզու և առաջին տարբերակն է։ Ինչպես և բոլոր Վիքիմեդիա-նախագծերը, Անգլերեն Վիքիպեդիայի բովանդակությունը գտնվում է ազատ արտոնագրի ներքո և յուրաքանչյուր ոք կարող է օգտագործել, խմբագրել ու տարածել այդ բովանդակությունը, քանի դեռ հետագա տարբերակները տարածվում են նույն սկզբունքներով և նշվում են հեղինակները։ Հիմնադրվել է 2001 թվականի հունվարի 15-ին։ 2016 թվականի դրությամբ հոդվածների քանակով Վիքիպեդիաների շարքում գրավում է առաջին հորիզոնականը[1]։ 2023 թվականի մարտի 26-ի դրությամբ բոլոր Վիքիպեդիաների հոդվածների 10.2%-ը Անգլերեն Վիքիպեդիայում են։ 2003 թվականին հարաբերությունը 50%-էր, սակայն աստիճանաբար նվազել է Վիքիպեդիաների այլ լեզուների զարգացման պատճառով[2]։ Այս պահին Անգլերեն Վիքիպեդիայում կա մոտ 6 634 950 հոդված[3]։ 2015 թվականի հոկտեմբերին Անգլերեն Վիքիպեդիայի հոդվածների ընդհանուր տեքստը սեղմված վիճակում կազմում էր 11.5 գիգաբայթ[4]։ 2015 թվականի նոյեմբերի 1-ին անցել է 5,000,000 հոդվածի շեմը[5], ինչի առթիվ ժամանակավոր փոխվել է կայքի պատկերանիշը[6]։

Վիքիպեդիայի Favicon Անգլերեն Վիքիպեդիա
English Wikipedia
Wikipedia-logo-v2-en.png English Wikipedia screenshot.png
URL՝en.wikipedia.org
Կոմերցիոն՝Բարեգործական
Կայքի տիպՑանցային հանրագիտարան
ԳրանցումՈչ պարտադիր
ԼեզուԱնգլերեն
ՍեփականատերՎիքիմեդիա Հիմնադրամ
Աշխատանքի սկսում2001 հունվարի 15
Հոդվածների թիվ՝6 634 950
Էջերի թիվ՝57 829 608
Խմբագրումների թիվ՝1 141 880 756
Գրանցված մասնակիցներ՝45 257 053
Ակտիվ մասնակիցներ՝129 868
Ադմինիստրատորներ՝910
Խորություն:1175.6

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. about 50 percent more than the next in rank, the Swedish Wikipedia. See m:List of Wikipedias.
  2. Wikimedia Meta-Wiki (սեպտեմբերի 21, 2008)։ «List of Wikipedias»։ Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 21 
  3. Special:Statistics
  4. See size of downloads at en:Wikipedia:Database download and a list of historical sizes here
  5. «Wikipedia:Five million articles»։ Wikipedia։ Wikimedia Foundation։ Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1 
  6. «File:Wikipedia-logo-v2-en 5m articles.png»։ Wikimedia Commons։ Wikimedia Foundation։ Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1 

Արտաքին հղումներԽմբագրել