Եգիպտացիներ
Եգիպտացիներ (եգիպտ. արաբ. مَصريين, արաբ. مِصريّون Miṣriyyūn), Եգիպտոսի բնակչության պայմանական անվանումը, որը կազմված է սուննի մուսուլմաններից և եգիպտացի քրիստոնյաներից՝ ղպտիներից։ Եգիպտացիներ բնակվում են նաև Իրաքում, Լիբիայում, Սաուդյան Արաբիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և ԱՄՆ-ում։
Կրոնը
խմբագրելՆերկայիս Եգիպտոսի բնակչության մեծամասնությունը (90%-ը), սուննի մուսուլմաններ են։ Բնակչության մի մասը հանդիսանում է էթնիկ փոքրամասնություն, ովքեր դավանում են քրիստոնեություն (ղպտիներ), կան նաև ուղղափառներ, կաթոլիկներ և բողոքականներ։ Քրիստոնյաները կազմում են Եգիպտոսի բնակչության մոտ 10%-ը[1]։
Պատմական ակնարկ
խմբագրելՀինավուրց ժամանակներից մինչև 7-րդ դարը, Եգիպտոսի հիմնական բնակչությունը կազմված էր էթնիկ եգիպտացիներից՝ ղպտիներից և այլ էթնիկ խմբերից, որոնք հինավուրց ժամանակաշրջանում ստեղծել էին հին եգիպտական քաղաքակրթությունը։ Եգիպտոսի մշակույթը զգալի փոփոխության ենթարկվեց, երբ այն զավթեց Ալեքսանդր Մակեդոնացին` տարածելով հելլենիզմը (Պտղոմեոսյան Եգիպտոս)[2]։ Սակայն 7-րդ դարի Արաբական նվաճումներից սկիզբ առավ իսլամի տարածումը և բնակչության արաբացումը, որը հիմնականում ավարտվեց 14-րդ դարում։ Դա երկարատև և արյունահեղություններով լի գործընթաց էր, որն ուղեկցվել է Եգիպտոսի բնիկ ժողովրդի զանգվածային բռնաճնշումներով։
Ծովային ճանապարհորդություններն առաջին անգամ իրականացրել են եգիպտացիները։ Մոտավորապես 2500 տարի մեր թվարկությունից առաջ՝ նրանք կտրել-անցել են Կարմիր ծովը, իսկ մոտավորապես 1500 տարի մեր թվարկությունից առաջ՝ հայտնաբերել են Հնդկական օվկիանոսում գտնվող Սոքոթրա կղզին[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ЦРУfactbook https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/eg.html#People Արխիվացված 2019-09-30 Wayback Machine
- ↑ http://www.sno.pro1.ru/lib/ranovich_ellinizm_i_ego_istoricheskaya_rol/index.htm
- ↑ Б.Байер, У. Бирштайн и др. История человечества 2002 ISBN 5-17-012785-5