Պորտալ:Անտիկ ժամանակներ

Նորեկներին · Հանրություն · Պորտալներ · Պարգևներ · Նախագծեր · Պահանջմունքներ · Գնահատում
Պորտալ:Անտիկ ժամանակներ Ընտրյալ ցանկեր և պորտալներ Նախագիծ:Պորտալներ Նախագծի մասնակիցներ
Բարի գալուստ

 
 
Ներածություն արխիվ  խմբագրելՆերածություն
Անտիկ ժամանակներ (լատ.՝ antiquitas «հնություն») տերմին՝ հունա-հռոմեկան անտիկ աշխարհ նշանակությամբ։ Հին Հունաստանի և Հին Հռոմի քաղաքակրթությունը՝ պատմական իր բոլոր դրսևորումներով։ Այս տերմինը ծագել է 18-րդ դարի սկզբին ֆրանսերենում և նշանակում է մշակույթի առանձնահատուկ տեսակ։ Մշակույթի պատմության մեջ շատ հետազոտությունների ի հայտ գալը հասցրեց գաղափարը հունա-հռոմեական անտիկության նեղ գաղափարին։ Մինչհեղափոխական պահանջներով Ռուսաստանում օգտագործվում էր «դասական անտիկություն» տերմինը։

Ժամանակահատվածները աշխարհաքաղաքական համատեքստում կարող են մի փոքր տարբերակվել։ Այսպես՝ Հին Հունաստանում քաղաքակրթության ծաղկումը եղավ ավելի վաղ, քան Հռոմեական կայսրությունում։ Բացի դրանից անտիկ քաղաքակրթությունը Արևելյան Հռոմեական կայսրությունում ծագեց վաղ և մարեց ուշ, քան արևմտյան հատվածում, որտեղ նրա շարունակությունը ընդհատեցին գերմանացիները։ Այնուամենայնիվ անտիկ մշակութային արժեքները (հիմնականում ուշ անտիկ վիճակով) բավականին լավ պահպանվել են մշակույթի, լեզվի և ռոմանական ժողովուրդների շատ ժամանակակից ավանդույթների մեջ, իսկ դրանցից փոխանցվել են այլ միջերկրածովյան ժողովուրդների (հարավային սլավոններ, արաբներ, թուրքեր, բերբերներ, հույներ

Անհրաժեշտ է նշել նաև այն, որ դասական անտիկ շրջանի շատ տարրեր (ավանդույթներ, օրենքներ, սովորույթներ և այլն) լավ պահպանվել են Արևելյան Հռոմեական (Բյուզանդական) կայսրությունում մինչև XI դարը՝ թուրք-սելջուկների արշավանքները։ (մանրամասն...)
 
 
Ընտրված հոդված արխիվ  խմբագրելԸնտրված հոդված
Դասական Հունաստան, պոլիսյան համակարգի ծաղկման շրջանը, որն ընդգրկել է մ.թ.ա. 5-4-րդ դարերը։ Խոշոր ստրկատերերի ձեռքին ավելի ու ավելի մեծ հարստությունների կենտրոնացումը մ.թ.ա. 5-րդ դարի վերջին հանգեցրեց պոլիսներում ազատ աշխատանքի նշանակության կորստի, ստրկատիրական դեմոկրատիայի ճգնաժամի։ Պելոպոնեսյան երկպառակտչական պատերազմը խորացրեց ճգնաժամը։ Հունական պոլիսների ենթարկումը Բալկաններում ստեղծված հզոր մակեդոնական տերությանը, Արևելքում Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումները վերջ դրեցին հունական պատմության դասական ժամանակաշրջանին։ Պոլիսների քայքայումը փիլիսոփայության և արվեստի մեջ առաջ բերեց ազատ քաղաքացու իդեալի կորուստ։ Հասարակական իրականության ողբերգական բախումների հետևանքով առաջացան կյանքի երևույթների, մարդու մասին ավելի բարդ հայացքներ զգալի փոփոխություններ կատարվեցին արվեստի ասպարեզում, որը որոշակի հակասական բնույթ ուներ։ Նրանում կորչում է ներդաշնակ և կատարյալ կյանքի հնարավորության հստակ հավատը, թուլանում է քաղաքացիական հերոսականի ոգին։ Սակայն ինչպես և նախկինում, գեղարվեստական գլխավոր խնդիր էր մնում գեղեցիկ մարդ պատկերելը. քանդակագործությունը նշանակալի չափով շարունակում էր կապված մնալ ճարտարապետության հետ։ Բայց նկարիչները օրեցօր ավելի հաճախ էին դիմում մարդու կենցաղի այն կողմերին, որոնք չէին տեղավորվում դիցաբանական կերպարներում և անցյալի պատկերացումներում։ Զարգացնելով և խորացնելով բարձ կլասիկայի նվաճումները՝ մ.թ.ա. 4-րդ դարի առաջատար վարպետները դրեցին մարդու հակասական ապրումների պատկերման, խոր կասկածանքներով մորմոքվող, շրջապատի աշխարհի թշնամական ուժերի դեմ ողբերգական պայքարի ելնող հերոսին պատկերելու հիմնախնդիրը։ Առաջին հաջողությունները բերվեցին անձնավորության հոգևոր կյանքի բացահայտման ասպարեզում։ Սկզբնավորվեց, թեև ամենաընդհանուր գծերով, հետաքրքրությունը մարդու կենցաղի և հոգեբանական կառուցվածքի բնորոշ առանձնահատկությունների նկատմամբ։ (մանրամասն...)
 
 
Ընտրված անձ արխիվ  խմբագրելԸնտրված անձ
Հերակլես և Տելեփոս
Լիսիպոս (Լիսիպոս Սիկիոնեցի, Λύσιππος, մ.թ.ա. IV դարի երկրորդ կես), հին հույն քանդակագործ, Ալեքսանդր Մակեդոնացու պալատական նկարիչ ու պատկերագիր։ Բեղմնավոր վարպետ էր, ստեղծել է Ալեքսանդր Մակեդոնացու մի քանի դիմաքանդակներ, Գրանիկոսի ճակատամարտին մասնակցած մակեդոնական հետայրների վիթխարի խմբաքանդակը, սխրանքներ գործող Հերակլեսի քանդակը և այլն։ Լիսիպոսի քանդակների հերոսները լի են կորովով, համակված են եռուն գործունեությամբ, լարված պայքարով։ Նրանք պատկերված են թշնամիների հետ մարտնչելիս, վայրի կենդանիների հետ պայքարելիս կամ սխրագործություններից հետո հանգստանալիս, բայց այդ հանգիստը բնավ էլ ալարկոտ խոնջանք չէ, կարճատև դադար նոր գործերից առաջ։ Ծնվել է Սիկիոնում։ Ստեղծագործել է մ. թ. ա. 4-րդ դարի 2-րդ կեսին։ Եղել է Ալեքսանդր Մակեդոնացու պալատական արվեստագետը։ Քանդակները հիմնականում կերտել է բրոնզից։ Գործերը չեն պահպանվել. հայտնի են անտիկ հեղինակների նկարագրություններից և Հռոմի ընդօրինակումներից։ Լիսոպոսը վերաիմաստավորել է Պոլիկլետոսի «Կանոնը», արձանների գլուխները քանդակել փոքրաչափ, մարմինները՝ ավելի թեթե, ձգված համամասնություններով կերպարավորել բարդ, բազմապլան շարժման դիրքերում։ Նա մարդկանց պատկերել է ոչ այնպես, «ինչպես որ կան» այլ այնպես, «ինչպես-որ թվում են» (Պլինիոս, Բնության պատմություն» 34-րդ 8)։ Մտեղծել է աթլետների բազմաթիվ արձաններ («Ագիտոս», «Ապոքսիոմեն»)։ Հնում փառաբանված նրա գործերից են՝ Զևսի վիթխարի արձանը Տարանտոսում, մարտակառքով Հելիոսի արձանը Հռոդոսում։ Հեղինակ է մոնումենտալ արձանախմբերի (օրինակ՝ Գրանիկոնի ճակատամարտում հեծյալ զինվորները), Ալեքսանդր Մակեդոնացու դիմաքանդակների։ (մանրամասն...)
 
 
Ընտրված պատկեր արխիվ  խմբագրելԸնտրված պատկեր
Խառանի ավերակներ
 
 
Կրոն արխիվ  խմբագրելԿրոն
Պլուտոն (հին հուն․՝ Πλούτων, լատ.՝ Pluto), հին հունական և հռոմեական առասպելաբանությունում թագավորության և մահվան աստծո անուններից մեկը: Մ.թ.ա. V դարից սկսած այս անվանն ավելացվել է նաև Հադես անունը:

Պլուտոնը Սատուրնի և Օպայի ավագ որդին է, Յուպիտերի, Նեպտունի, Սերեսի, Վեստայի և Յունոնայի եղբայրը, Պրոզերպինայի աստվածուհու քեռին և ամուսինը: Տիտաներին ու հսկաներին հաղթելուց հետո նրա եղբայրները բաժանում են տիեզերքը և Պլուտոնը ժառանգում է անդրշիրիմյան թագավորությունն ու իշխանությունը մահացածների ստվերների վրա: Պլուտոնը համարվում էր «հյուրընկալ», բայց անբարեխիղճ աստված, որը պատրաստակամորեն ընդունում էր բոլորին իր բնակության վայրում, բայց ոչ մեկին չէր թողնում հետ վերադառնալ: Մի շարք առասպելներ Պլուտոնի անունը կապում էին հարստության աստծու` Պլուտոսի անվան հետ: Պլուտոնին նվիրված միայն մեկ հայտնի տաճար կա, որը գտնվում է Հելլադայում: Պլուտոնին զոհաբերում էին խոշոր եղջերավոր անասուններ: Նրան պատկերում էին գավազանը ձեռքին, երբեմն` եղջյուրով:

Ի պատիվ Պլուտոնի և Պրոզերպինայի, Հռոմում տոնում էին Տերենտինյան և Տևրիկյան խաղերը:

Պլուտոնը կռվել է Հերակլեսի հետ, երբ նա գնացել է Եվրիսի համար դժոխային շան հետևից: Հերակլեսը վիրավորել է Պլուտոնի ուսը, ով պետք է լքեր իր թագավորությունը և մեկներ Օլիմպոս՝ աստվածների բժշիկ Պեոնի մոտ, վերքը բուժելու համար: Մի ուրիշ անգամ Պլուտոնը լքել է իր տարածքը Պերսեփոնեսին առևանգելու համար: Պլուտոնը կախարդական գլխարկ ուներ, որը դարձնում էր նրան անտեսանելի: Այն հագնում էին նաև Պերսևսը, Աթենասը և Հերմեսը: (մանրամասն...)
 
 
Գիտե՞ք դուք արդյոք... արխիվ  խմբագրելԳիտե՞ք դուք արդյոք...
 
 
Կատեգորիաներ արխիվ  խմբագրելԿատեգորիաներ
ենթակատեգորիաներ չկան
 
 
Ինչպե՞ս կարող եմ ես օգնել արխիվ  խմբագրելԻնչպե՞ս կարող եմ ես օգնել
Դուք կարող եք թարգմանել հայերեն այս հոդվածները Ռուսերեն և Անգլերեն Վիքիպեդիաներից:


 
 
Եղբայրական պորտալներ արխիվ  խմբագրելԵղբայրական պորտալներ