«ԹԹղթե զինվոր» (ռուս.՝ «Бумажный солдат»), ռուսական դրամատիկական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսեյ Գերման կրտսերը[2][3][4]։ Վենետիկի 65-րդ կինոփառատոնում կինոնկարն ստացել է «Արծաթե առյուծ» լավագույն ռեժիսուրայի և «Ոսկե Օզելլա» մրցանակի լավագույն օպերատորական աշխատանքի համար։

Թղթե զինվոր
ռուս.՝ Бумажный солдат
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական2008
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսեյ Գերման
ՊրոդյուսերՍերգեյ Շումակով
Սցենարի հեղինակԱլեքսեյ Գերման
ԴերակատարներՉուլպան Խամատովա
ՕպերատորԱլիշեր Խամիդխոջաև[1] և Մաքսիմ Դրոզդով[1]
Պատմվածքի վայրԽՍՀՄ
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն118 րոպե

Սյուժե խմբագրել

Սյուժեն ծավալվում է պատմական իրադարձությունների ֆոնին․ շարունակվում են դեպի տիեզերք մարդու առաջին թռիչքի նախապատրաստական աշխատանքները, որոնց ընթացքում էլ ներկայացվում է գլխավոր հերոսի՝ այդ ժամանակ տիեզերագնացների հետ աշխատող բժիշկ Դանիիլ Պոկրովսկու ողբերգությունը։ Նրան ճնշում է հոր՝ մեծ վիրաբույժի փառքը, նա կասկածում է, որ տիեզերագնացներին ուղարկում է ստույգ մահվան, իսկ առջևում սպասում է դիսերտացիայի պաշտպանությունը։ Անձնական կյանքում Պոկրովսկին հայտնվում է երկու կրակի արանքում․ նա պետք է ընտրություն կատարի երկու կանանց միջև, ովքեր սիրում են իրեն, և միևնույն ժամանակ, նա պետք է կատարի բարդ ընտրություն պատվի ու խղճի, մասնագիտական պարտքի ու սրտի կանչի միջը։ Այս ընտրությունը ոչ միայն վտանգում է նրա կերպարը գործընկերների, մտերիմ մարդկանց աչքերում, ովքեր կարող են կորցնել նրա նկատմամբ հարգանքը, այլև այդ երկընտրանքը կարող է արժենալ նրա համար կյանք արժենալ։ Այդպես էլ լինում է․ Դանիիլը մահանում է «Վոստոկ» (ՌՆ-1) հրթիռի մեկնարկի ժամանակ, որի տախտակամածին տիեզերագնաց Յուրի Գագարինն է։

Դերերում խմբագրել

  • Մերաբ ՆինիձեԴանյա
  • Չուլպան ԽամատովաՆինա
  • Անաստասիա Շևելևա – Վերա
  • Կիրիլ Ուլյանով – Գարիկ
  • Ռոմուալդ Մակարենկո – Պրոկոպով
  • Ռամիլ Սալահուտդինով – Միշա
  • Միխայիլ Գենդելև – Արխանգելսկի
  • Պոլինա Ֆիլոնենկո – Միշայի ընկերուհին
  • Օլեգ Գրինչենկո – քիչ ծանոթ տղամարդ
  • Ալեքսանդր Գլեբով – Դավիթ
  • Ալբերտ Մակարով – Վալենտին[5]
  • Վալենտին Կուզնեցով – Յուրա
  • Աննա Եկատերինինսկայա – լաբորանտուհի
  • Ֆեոդոր Լավրով – Գերման Տիտով
  • Կոնստանտին Շելեստուն – Սաշա
  • Ռուսլան Իբրահիմով – Անդրիան
  • Իգոր Կեչաև – կապիտան ճամբարում
  • Իգոր Ժիլկին – Գրիգորի
  • Օլեգ Կովալով – հյուր բարաքում
  • Իրինա Ռակշինա – Դանյայի մայրը
  • Տարիել Քենիա – Դանյայի հայրը
  • Անատոլի Կանդյուբով – սերժանտ Պաշինցև
  • Սերգեյ Նաումով – Գորոդեց
  • Յուրի Աշիխմին – Նինային ուղեկցորդը մինչեւ տիեզերակայան

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարիստներ՝ Վլադիմիր Արկուշա, Ալեքսեյ Գերման կրտսեր, Յուլյա Գլեզարովա
  • Ռեժիսոր՝ Ալեքսեյ Գերման կրտսեր
  • Օպերատորներ՝ Մաքսիմ Դրոզդով, Ալիշեր Համիդխոջաև
  • Նկարիչներ՝ Էլդար Կարխալև[6], Սերգեյ Կոկովկին, Սերգեյ Ռակուտովի մասնակցությամբ
  • Կոմպոզիտոր՝ Ֆեոդոր Սոֆրոնով[7]
  • Լուսանկարիչ՝ Միխայիլ Տարասով[8]
  • Հնարքների բեմադրիչ՝ Սերգեյ Գոլովկին
  • Ադմինիստրատոր՝ Տատյանա Գորբաչովա

Նկարահանումներ խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է Աստրախանի մարզ Ախտուբինսկի շրջանում՝ Բասկունչակ լճի մոտ[9]։ Ֆիլմի նախնական վերնագիրը եղել է «Ջոկատ» (ռուս.՝ «Отряд»)[10]։

Քննադատություն խմբագրել

Ֆիլմի համար մեծ թվով քննադատական արձագանքներ է հավաքվել Սեանս» ամսագիրը[11][12]։ Շատ քննադատներ ֆիլմը համարում են 1960-ականների խորհրդային կինեմատոգրաֆիայի օմմաժ (նմանակում)[13]։

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Китайский режиссер Цзя Чжанкэ привез друзей к маме
  3. Звезда «Ученика» Пётр Скворцов дебютировал в режиссуре
  4. На Чулпан Хаматову хотели завести уголовное дело за хранение гранатомета «Муха»
  5. Նախատիպը՝ Վալենտին Բոնդարենկո, տես Ксения Романова. Альберт Макаров: «Актёром быть — опасная профессия!»(ռուս.) // Вечный Зов : российская православная газета. — СПб: Общественный благотворительный фонд «Альфа и Омега», 2010. — № 09—10 (143—144) за сентябрь—октябрь. Архивировано из первоисточника 7 Հուլիսի 2017.
  6. Эльдар Кархалев
  7. «Фёдор Софронов». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 24-ին.
  8. Человекoff
  9. Стойкий «Бумажный солдат»
  10. «Отряд» Алексея Германа. Արխիվացված 2008-12-31 Wayback Machine Пульс Кино.
  11. «Бумажный солдат – Журнал «Сеанс»». seance.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
  12. «Метафора». Журнал «Сеанс». Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
  13. «Он слышал, как он сказал: «Поехали!»». Журнал «Сеанс». Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
  14. «Бумажный солдат» Германа получил приз за лучшую операторскую работу

Արտաքին հղումներ խմբագրել