Անդրեյ Վոզնեսենսկի
Անդրեյ Անդրեևիչ Վոզնեսենսկի (մայիսի 12, 1933[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1] - հունիսի 1, 2010[2][3][4][…], Պերեդելկինո, Vnukovskoye Settlement, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան[5]), ռուս բանաստեղծ, արձակագիր, նկարիչ, ճարտարապետ։ Նշանավոր վաթսունականներից է։ ԽՍՀՄ պետական մրցանակի (1978 թ.) և ՌԴ կառավարության մրցանակի (2010 թ., հետմահու) դափնեկիր է։
Անդրեյ Վոզնեսենսկի ռուս.՝ Андрей Вознесенский | |
---|---|
Ծնվել է | մայիսի 12, 1933[1][2][3][…] |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Վախճանվել է | հունիսի 1, 2010[2][3][4][…] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Պերեդելկինո, Vnukovskoye Settlement, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան[5] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Մասնագիտություն | բանաստեղծ, նկարիչ, երգերի հեղինակ, նկարիչ-փորագրող և գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ |
Ժանրեր | պոեզիա |
Անդամակցություն | Բավարիայի գեղարվեստի ակադեմիա |
Պարգևներ | |
Կայք | andreyvoznesenski.ru |
Andrey Voznesensky Վիքիպահեստում |
14-ամյա հասակում բանաստեղծություններն ուղարկել է Բորիս Պաստեռնակին, ում հետ հետագայում մտերմացել է։ Առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1958 թ.։ Կրել է Մայակովսկու, Պաստեռնակի և Կիրսանովի ազդեցությունը։
Ավարտել է Մոսկվայի ճարտարագիտական ինստիտուտը (1957 թ.)։ Վոզնեսենսկու «Վարպետներ» (1959 թ.) պոեմն ուշադրության է արժանացել լեզվի թարմությամբ, արվեստի բարձր կոչման նկատմամբ համոզվածությամբ։ «40 քնարական շեղում «Եռանկյունի տանձ» պոեմից» (1962 թ.) ժողովածուն, որ գրված է բանաստեղծի ԱՄՆ կատարած ուղևորության տպավորության տակ, բանավեճ առաջացրեց «ժամանակակից ոճի» և արվեստագետի քաղաքացիական դիրքորոշման շուրջը։ Վոզնեսենսկի լավագույն գործերից են «Լոնժյումո» (1963 թ.), որը նվիրված է Վ․ Ի․ Լենինին, «Օզա» (1964 թ.) պոեմները։ Վերջինը խոհ է տեխնիկայի համընդհանուր «հարձակման» դարաշրջանում մարդ անհատի մասին։ Վոզնեսենսկու պոեզիան աչքի է ընկնում այժմեականության սուր զգացողությամբ, պատկերային և ռիթմական բարդացված համակարգով։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1978 թ.)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Вознесенский Андрей Андреевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118805770 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Վոզնեսենսկի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |