Չարլզ Մայքլ «Չակ» Պալանիկ (անգլ.՝ Charles Michael «Chuck» Palahniuk [ˈpɔːlənɪk][4], ծնվ. 21 փետրվարի 1962, Պեսկո, Վաշինգտոն, ԱՄՆ), ժամանակակից ամերիկյան գրող և ֆրիլանս-լրագրող։ Առավելապես հայտնի է, որպես բազմաթիվ մրցանակների արժանացած «Մարտական ակումբ» գրքի հեղինակ, որի հիման վրա Դևիդ Ֆինչերի կողմից նկարահանվել է համանուն ֆիլմը` Բրեդ Փիթի, Էդվարդ Նորթոնի և Հելենա Բոնեմ Քարթերի մասնակցությամբ։ Պալանիկն համացանցում ամենամեծ լսարան ունեցող անձնական էջերից մեկն ունի։ Պալանիկի գրելաոճը, որը նման է այնպիսի գրողների ոճին, ինչպիսիք են Բրեթ Իսթոն Էլլիսը, Իրվին Ուելշը և Դուգլաս Քոուփլենդը, դարձրել է նրան X սերնդի ամենահայտնի ու ընթերցվող գրողներից մեկը։

Չարլզ Մայքլ «Չակ» Պալանիկ
անգլ.՝ Chuck Palahniuk
Ծնվել էփետրվարի 21, 1962(1962-02-21)[1][2][3][…] (62 տարեկան)
ԾննդավայրՊեսկո, Վաշինգտոն, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, վիպասան, լրագրող, ակնարկագիր, սցենարիստ և գիտաֆանտաստիկ գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՕրեգոնի համալսարան
Ստեղծագործական շրջան1996-ից մեր օրեր
Ժանրեր"Սատիրա",
"Սարսափ",
գեղարվեստական գրականություն
Գրական ուղղություններկեղտոտ ռեալիզմ
Գրական շարժումներպոստմոդերնիզմ, մինիմալիզմ
Ուշագրավ աշխատանքներՄարտական ակումբ, Շնչահեղձություն, Ռենթ. Բաստեր Քեյսիի կենսագրությունը, Damned? և Survivor?
Изображение автографа
Կայքchuckpalahniuk.net
Չակ Պալանիկ Վիքիքաղվածքում
 Chuck Palahniuk Վիքիպահեստում

Պալանիկը գրել է տարբեր մրցանակների արժանացած վեպեր՝ «Վերապրածը», «Օրորոցային», «Ուրվականներ» և այլն։ Նրա «Շնչահեղձություն» վեպը էկրաններին է հայտնվել 2008 թվականին։ Պալանիկը «Pacific Northwest Booksellers Association Award» և «Oregon Book Award» մրցանակների դափնեկիր է։ Երկու անգամ առաջադրվել է Բրեմ Ստոկերի մրցանակի։ Գրողն ունի սեփական գրելաոճ, որը հատկապես առանձնանում է իր ոչ գծագրվածությամբ, մեկուսացված հերոսներով, ովքեր ամեն կերպ իրենց տեղն են փնտրում կյանքում, մինիմալիզմով, ամբողջ վեպի ընթացքում որոշակի տողերի կրկնությամբ, ցինիզմով, թունավոր իրոնիայով ու սև հումորով։ Նրա գրքերը վաճառվել են ավելի քան երեք միլիոն օրինակով[5]։

Կենսուղին մինչև ստեղծագործական գործունեությունը

խմբագրել

Պալանիկը ծնվել է Պեսկոյում՝ Վաշինգտոն, Քերոլ և Ֆրեդա Պալանիկների ընտանիքում և մեծացել է Բերբանկ քաղաքի մի փոքրիկ վագոնում (Վաշինգտոն նահանգ) ընտանիքի հետ։ Երբ լրացավ Պալանիկի 14 տարին, նրա ծնողները բաժանվեցին ու սկսեցին առանձին ապրել։ Հետագայում նրանք ամուսնալուծվեցին, այդ պատճառով էլ հաճախ նրան ու ևս երեք եղբայրներին թողնում էին հորական կողմի տատիկի ու պապիկի մոտ, նրանց Արևելյան Վաշինգտոնում գտնվող ռանչոյում[6]։ Պալանիկի պապը ուկրաինացի էր, ով ԱՄՆ էր գաղթել Կանադայով և Նյու-Յորքում հաստատվել էր 1907 թվականին։ Ինքը՝ Չակը, երբեք Ուկրաինայում չի եղել, չնայած այնտեղ է բնակվում նրա եղբայրը[7]։ 2009 թվականին Պալանիկի մայրը մահանում է քաղցկեղից[8]։

1986 թվականին Չակն ավարտում է ԱՄՆ-ի Օրեգոնյան համալսարանի լրագրողական ֆակուլտետը։ Քոլեջում սովորելու ժամանակ աշխատում էր Յուջինի KLCC Ազգային Հասարակական ռադիոյում, Օրեգոնի նահանգ։ Շուտով նա Պորտլենդ տեղափոխվեց, որտեղ որոշ ժամանակ գրում էր տեղական թերթի համար[9]։ Սկսելով աշխատել «Freightliner» ընկերությունում, որպես դիզելների գծով մեխանիկ, նա միաժամանակ գրում էր բեռնատարների վերանորոգման համար ուսումնական նյութեր և մի քիչ էլ զբաղվում էր լրագրողական պրակտիկայով՝ աշխատանք, որին նա դեռ կվերադառնա, անգամ ստեղծագործական կիզակետից հետո։ Պատահաբար մասնակցելով անվճար սեմինարին, որը կազմակերպվել էր «Landmark Education» ընկերության կողմից, Պալանիկը, 1988 թվականից թողեց լրագրողի աշխատանքը[10]։

Ցանկանալով իր կյանքում անել ավելին քան ուղղակի աշխատանքը, Պալանիկը դարձավ անտունների համար նախատեսված կենտրոնի կամավոր աշխատակից։ Դրանից հետո դարձավ կամավոր հյուրատանը։ Նա զբաղվում էր անբուժելի մարդկանց տեղափոխմամբ, դեպի, այսպես կոչված «օգնող խմբեր»։ Ավելի ուշ այդ աշխատանքն իր արտացոլումը գտավ «Մարտական ակումբ»-ում, որտեղ գլխավոր հերոսն ու հերոսուհին այցելում էին հենց այդպիսի օգնական խմբեր։ Պալանիկը թողեց այդ աշխատանքն այն բանից հետո, երբ մահացավ հիվանդներից մեկը, ով նրան շատ հարազատ էր դարձել[11]։

Արդեն մեծահասակ Պալանիկը դարձավ Cacophony Society խմբավորման անդամ, մասնակցում էր նրանց բոլոր հավաքներին, ներառյալ Santa Rampage (հասարակական խնջույք Սուրբ Ծննդի առիթով՝ լի ուրախությամբ ու ալկոհոլով) Պորտլենդում։ Բազմաթիվ սյուժեներ, որոնք նկարագրված են նրա ինչպես գեղարվեստական, այնպես էլ վավերագրական գրքերում, ներշնչված են այդ խմբավորման կազմում լինելով։ Վարկած կա, որ Cacophony Society«Մարտական ակումբ» «„Ձախողում“ նախագծի» նախատիպն է[12]։

Ազգանվան ծագումն ու նշանակությունը

խմբագրել

Երբ ապագա գրողը դեռ երեխա էր, ծնողները Չակին ու նրա կրտսեր քրոջը տանում են գերեզմանատուն, որպեսզի ցույց տան տատիկի ու պապիկի գերեզմանները։ Երեխաները, գերեզմանաքարերի վրա տեսնելով իրենց նախնիների անունները՝ Paula և Nick, շատ ուրախացան ու սկսեցին իրենց ազգանունը՝ Palahniuk, արտասանել այսպես. «Պոլա-Նիկ» (այդ կերպ է բացատրվում նաև ազգանվան հայերեն արտասանությունը. մենք հեղինակի գրքերը կարդում ենք «Պալանիկ» ազգանվամբ, հավանական ճիշտ «Պալենիկ»-ի փոխարեն)։ Գրողի ուկրաինական ծագումը թույլ է տալիս նրա ազգանունը կարդալ որպես «Պալագնյուկ». հենց այդպես են նրան անվանում Ուկրաինայում[13][14]։

Կյանքը և արվեստը ստեղծագործական կարիերա սկսելուց հետո

խմբագրել

«Մարտական ակումբ»

խմբագրել

Պալանիկը ստեղծագործական կարիերան սկսել է մոտավորապես 35 տարեկան հասակում։ Համաձայն նրա պատմածների, նա սկսել է գրել Թոմ Սպանբաուերի գրական վարպետության դասընթացների հաճախելուց հետո։ Նա այդ դասընթացներին մասնակցում էր նոր ընկերներ ձեռք բերելու նպատակով։ Սպանբաուերը մեծ ազդեցություն ունեցավ Պալանիկի մինիմալիստական ոճի ձևավորման վրա։ Նրա առաջին գիրքը՝ «Անքնություն. Եթե դու ապրել ես այստեղ, ուրեմն եղել ես տանը», այդպես էլ չհրապարակվեց, քանի որ Պալանիկը հիասթափվել էր սյուժեից (այդ գրքի մի ոչ մեծ հատված հետագայում օգտագործվեց «Մարտական ակումբ»)։ Երբ նա փորձեց հրապարակել հաջորդ վեպը՝ «Անտեսանելիներ» (այն ժամանակ վեպը կոչվում էր «Մանիֆեստ»), հրատարակիչը մերժեց այն, որպես չափազանց վիրավորական[5]։

Դա ստիպեց հեղինակին իր հաջորդ սետղծագործությունը՝ «Մարտական ակումբ»-ը, գրել ավելի սուր ու կտրուկ, ի չար կազմակերպիչների[15]։ «Մարտական ակումբ»-ը գրվել է «Freightliner» -ում աշխատանքից ազատ ժամանակ։ Ի սկզբանե, 1995 թվականին, այն հրապարակվեց «Pursuit of Hapiness» շարքի փոքր պատմվածքի ձևով (այդ պատմվածքն ավելի ուշ դարձավ վեցերորդ գլուխ)։ Հետո Պալանիկն այն վերափողեց լիարժեք վեպի։ Սպասելիքներին ընդառաջ, հեղինակը որոշեց հրապարակել[16]։

Գրքի առաջին հրատարակությունը բավականին հաջող ստացվեց, այն դրական արձագանքի ու բազմաթիվ մրցանակների արժանացավ, բայց, չնայած դրան վաճառքը շուտով ընկավ։ Պալանիկը փորձում էր գտնել գրականական ագենտ, բայց դա նրան այդպես էլ չհաջողվեց մինչև վեպի հրատարակումը։ Այն բանից հետո, ինչ վեպին սկսեց ուշադրություն դարձնել Հոլիվուդը՝ «20th Century Fox»-ի անունից, Պալանիկը պայմանագիր ստորագրեց դերասան ու գրականական ագենտ Էդվարդ Հիբերտի հետ[17][18][19][20]։ Արդյունքում Հիբերտը որպես միջնորդ հանդես եկավ գրողի ու կինոստուդիայի հետ վեպի էկրանավորման հարցերի շուրջ[17]։ 1999 թվականին, վեպի հրապարակումից երեք տարի անց Դևիդ Ֆինչերը նկարահնեց ֆիլմը։ Շահույթի տեսանկյունից ֆիլմը ձախողվեց, բայց, չնայած դրան, այն առաջնորդում էր ԱՄՆ-ում պրոկատի ամբողջ շաբաթվա ընթացքում[21]։ Քննադատների կարծիքը ևս միանշանակ չէր, բայց ընդհանուր առմամբ դրական էր[22]։ Ֆիլմը առավել մեծ հաջողություն ունեցավ DVD ֆորմատով հրապարակվելուց հետո[23][24][25]։ Ֆիլմի նկարահանումից հետո գիրքը ևս երեք անգամ վերահրապարակվեց փափուկ կազմերով՝ 1999 թվականին, 2004 թվականին (հեղինակի կողմից նոր նախաբանով, որը նվիրված էր գրքի հաջող էկրանավորմանը) և 2005 թվականին (նոր վերջաբանով)։

Իրադարձություններ, որոնք ազդել են հետագա կարիերայի վրա

խմբագրել
 
Չակ Պալանիկը 2004 թվականին Օլբանի համալսարանում

Փոփոխված ու ավելացված «Անտեսանելիներ»-ը և նրա չորրորդ վեպը՝ «Վերապրածը», հրապարակվեցին 1999 թվականին՝ Պալանիկին դարձնելով պաշտամունքային կերպար։ Մի քանի տարի անց նա ստեղծեց իր առաջին բեսթսելլերը «New York Times»-ի[26] տարբերակով՝ «Շնչահեղձություն» վեպը։ Այդ վեպի շնորհիվ հեղինակի մնացած գրքերը զգալի հաջողություն ունեցան։

1999 թվականին Պալանիկի կյանքում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ազդեցություն ունեցան նրա հետագա ստեղծագործական գործունեության վրա։ Այդ տարի Պալանիկի հայրը՝ Ֆրեդ Պալանիկը, սկսեց հանդիպել Դոննա Ֆոնտեյն անունով կնոջ հետ, որի հետ ծանոթացել էր ամուսնական հայտարարությունների ծառայությունով։ Այդ կինը իր նախկին ընկերոջը՝ Դեյլ Շեկլֆորդին, բանտ էր գցել բռնաբարության մեղադրանքով։ Շեկլֆորդը երդվել էր սպանել Ֆոնտեյնին անմիջապես բանտից դուրս գալուց հետո։ Չակ Պալանիկը վստահ էր, որ ամուսնական հայտարարությունների ծառայության միջոցով Ֆոնտեյնը փնտրում էր «հնարավոր ուժեղագույն մարդուն», ով իրեն կպաշտպաներ Շեկլֆորդից, իսկ Չակի հայրը համապատասխանում էր նշված չափանիշներին[27]։ Ազատվելուց հետո Շեկլֆորդը հետևում է Ֆոնտեյնին ու Պալանիկին՝ սպասելով նրանց Դոննայի տան մոտ, ուր վերադառնում էին հերթական հանդիպումից հետո։ Շեկլֆորդը կրակում է Ֆրեդ Պալանիկի ու Դոննա Ֆոնտեյի ուղղությամբ, հետո անշնչացած մարմինները տանում Ֆոնտեյնի տուն ու վառում։ 2001 թվականի գարնանը Դեյլ Շեկլֆորդին մեղավոր ճանաչեցին կրկնակի սպանության մեջ և մահապատժի դատապարտեցին։ Այդ իրադարձություններից հետո Չակ Պալանիկն սկսում է աշխատել «Օրորոցային» վերնագրով գրքի վրա։ Ինքը՝ հեղինակը, հավաստում է, որ այդ գիրքը գրել է, որպեսզի օգնի ինքն իրեն հասկանալ՝ վաստակե՞լ էր արդյոք Շեկլֆորդը այդ մահապատիժը[28]։

2003 թվականի գարնանը Պալանիկը հարցազրույց է տալիս Կարեն Վելբիին՝ «Entertainment Weekly» ամսագրի խմբագրին։ Հարցազրույցի ժամանակ նա հաճախ է հիշատակում իր գործընկերոջը։ Դրանից հետո շատերը համոզված էին, որ Պալանիկն ամուսնացած է (շատերը պնդում էին, որ նա կին ունի), երբ իրականում նա ապրում էր ընկերոջ հետ։ Ավելի ուշ Պալանիկը հավաստիացնում էր, որ Վելբին այդ նյութերը հրապարակել է առանց իր համաձայնության։ Ի պատասխան դրա նա իր պաշտոնական կայքէջում մի ձայնագրություն է հրապարակում, որում խոստովանում է իր համասեռամոլությունն ու վիրավորական արտահայտություններով հիշատակում Վելբիին ու նրա հարազատներին։ Սակայն Պալանիկի ահազանգը արդյունք չտվեց, քանի որ Վելբիի հոդվածը չէր ծածկում նրա կյանքից ոչինչ, բացի ամուսնացած լինելու փաստը։ Ավելի ուշ ձայնագրությունը ջնջվեց նրա էջից ինչի պատճառով երկրպագուների մի մասը մտածեց, թե Պալանիկը ամաչում է իր համասեռամոլությունից։ Հետագայում Դենիս Վիդմայերը՝ Պալանիկի պաշտոնական էջի ադմինիստրատորներից մեկը, նշեց, որ ձայնագրությունը ջնջվել է ոչ թե այն պատճառով, որ այդտեղ խոսվում էր գրողի սեռական ուղղվածության մասին, այլ Վելբիի հասցեին նրա վիրավորական արտահայտությունների ոչ եթերային լինելուց։ Դրանից հետո Պալանիկն իր պաշտոնական կայքում հրապարակեց նոր ձայնագրություն, որով խնդրում էր իր երկրպագուների ուշադրություն չդարձնել նախորդ իրադարձությունների վրա։ Նա նաև ներողություն էր խնդրում իր արածների համար, ասելով, որ զղջում է խոսքերի համար[29]։ Այժմ Պալանիկը բացահայտ համասեռամոլ է և նա ու իր անանուն ընկերը, համաձայն նրա ինքնակենսագրականի ու 2008 թվականի մայիսին The Advocate-ին տված հարցազրույցի, ապրում են «ամերիկյան Վանկուվեր քաղաքի հին եկեղեցու շինությունում»[30][31]։

«Աղիներ» և հետագա ստեղծագործություններ

խմբագրել
 
Պալանիկն Իտալիայում

2003 թվականին լույս է տեսնում Պալանիկի նոր գիրքը՝ «Օրագիր» (Սյուրռեալիստական վեպ։ Իր նոր ստեղծագործության շրջանակներում Պալանիկը լսարանում կարդում է իր ոչ մեծ ստեղծագործությունը՝ «Աղիներ»։ Վերջինս մաստուրբացիայի ժամանակ տեղի ունեցող դժբախտ պատահարների մասին է, որը հետագայում ներգրավվել է «Ուրվականներ» գրքում։ Գիրքը սկսվում է հեղինակի խոսքերով, ով ասում է ունկդիրներին, որ խորը շունչ քաշեն, հետո շունչը պահեն ու չշնչեն ամբողջ վեպի ընթացքում («Պատմությունը շարունակվում է այնքան, ինչքան դուք կարող եք չշնչել»)։ Նշվում է, որ հրապարակային ընթերցանության ժամանակ 35 հոգի կորցրել է գիտակցությունը շնչառության տևական ընդհատման հետևանքով օդի անբավարարության պատճառով (չնայած, հնարավոր է, որ նրանց մեծամասնությունը, լինելով Պալանիկի երկրպագուներ, ձևացնում էին, թե զրկվել են զգայությունից)[32]։

«Playboy» ամսագիրը այդ պատմությունները հրապարակել է 2004 թվականի մարտի թողարկմանը[33]։ Բացի այդ, Պալանիկը նրանց հնարավորություն ընձեռնեց հրատարակել ևս մի նովել, բայց հրատարակիչներին դա բավականին սուր ու կտրուկ թվաց։ «Ավելի ֆանտաստիկ, քան ենթագիտակցությունը» պրոմոտուրի շրջանակներում, 2004 թվականի ամռանը, նա նորից կարդաց «Աղիներ» պատմվածքը, որից հետո ուշաթափությունների քանակն աճեց մինչև 53 դեպք, իսկ հաջորդ անգամ մինչև 60 դեպք («Օրագիր» ստեղծագործության փափուկ կազմով հրատարակության ժամանակ)։ Նույն թվականի աշնանը գրողը սկսեց նոր՝ «Ուրվականներ» վեպի հրատարակման պրոմոտուրը, որտեղ էլի շարունակեց կարդալ «Աղիներ»-ը։ 2004 թվականի հոկտեմբերի 4-ին, Բոուլդեր քաղաքում (Կոլորադո) գիտակցությունը կորցրածների քանակը հասավ 67-ի[34]։ Ուշագնաց լինելու վերջին դեպքը գրանցվել է 2007 թվականի մայիսի 28-ին Վիկտորիա քաղաքում (Բրիտանական Կոլումբիա), Կանադա, որտեղ 5 հոգի վատացան, որոնցից մեկը գլուխը ուժեղ հարվածեց դռանը, երբ ցանկանում էր դուրս գալ լսարանից։ Պալանիկին, ինչպես երևում է, այդ դեպքերն այն քան էլ չեն հուզում, քանի որ երկրպագուները դեռ շարունակում են կարդալ նրա «Աղիներ»-ն ու մնացած ստեղծագործությունները։ Ի վերջո, «Ուրվականների» հրապարակման ժամանակ, Պալանիկը հայտարարեց, որ «Աղիներ»-ը կարդալու ժամանակ 73 գիտակցության կորստի դեպք է եղել[35]։

Նաև, 2003 թվականին թողարկվեց Պալանիկի ոչ գեղարվեստական գրքերից մեկը՝ «Թափառականներ ու փախստականներ» ինքնակենսագրական ստեղծագործությունը։ Որպես այդպիսին, վեպն իրենից ներկայացնում է Պորտլենդ քաղաքին (Օրեգոն նահանգ) նվիրված ուղեցույց։ Գրողը ապրում ու աշխատում էր այդ քաղաքում։ Իսկ 2005 թվականին հրապարակվեց «Ուրվականներ» վեպը։ Այն կազմված էր մի քանի տասնյակ պատմություններից, որոնք գրվել են ծուղակն ընկած սկսնակ գրողների կողմից։ 2005 թվականին, այդ վեպի պրոմոտուրի ժամանակ, Պալանիկը հայտարարում է, որ «Ուրվականներ»-ը «սարսափի տրիլոգիայի» վերջին վեպն է։ Այդ տրիլոգիայի մեջ են մտնում նաև «Օրորոցային» և «Օրագիր» վեպերը։ Բացի այդ, հեղինակը պատմում էր, որ պատրաստվող «Ռենթ։ Բաստեր Քեյսիի կենսագրությունը»-ը կլինի «գիտաֆանտաստիկ տրիլոգիայի» առաջին գիրքը։ 2008 թվականին Պալանիկը մեկ շաբաթ անց կացրեց Clarion West Writers Workshop-ում, կարդալով դասախոսություններ 18 ուսանողների համար բելետրիստիկիայի տեսության մասին[36]

2008 թվականին թողարկվում է Պալանիկի հերթական վեպի էկրանավորումը՝ «Շնչահեղձություն» ֆիլմը։ Ռեժիսորն այդ ժամանակ քիչ հայտնի Քլարկ Գրեգն էր, ով մինչև այդ հայտնի էր, որպես հեռուստասերիալների ռեժիսոր։ Պրեմիերան տեղի ունեցավ «Սանդենս» (ԱՄՆ) անկախ կինոյի փառատոնում։ Ռուսաստանում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի հունվարի 15-ին[37]։ Նույն թվականին Չակ Պալանիկը հրապարակում է նոր գիրքը՝ «Սնաֆ», պոռնոդերասանուհու պատմություն։ Գիրքը նկարագրում է բազմաթիվ սեռական բնույթի տեսարաններ։ Ռուսաստանում հայտնվել է 2010 թվականին։ 2011 թվականին Թուրքիայում մեղադրել են հրապարակման նյութերի խմբագրին ու թարգմանչին։ Նրանց կարծիքով գրքի բովանդակությունը հակասական է Թուրքիայում տարածված ավանդական արժեքներին[38]։

Վերջին աշխատանքներ

խմբագրել
 
Չակ Պալանիկ, 2007, մայիսի 4

2009 թվականի մայիսի 5-ին առաջին անգամ տպագրվեց «Պիգմեյ» վեպը։ Դիպաշարը 13-ամյա կռվարարի մասին է, ով հաղթող տոտալիտարիզմի երկրից է, եկել է անանուն նահանգ փոխարինված աշակերտի անունով։ Երիտասարդ խռովարարն ու նրա համակիցները ահաբեկչական հարձակումների սերիա են նախապատրաստում՝ «Քաոս Օպերացիա» անունով։ Վեպի յուրահատկություններից է հայտնի ղեկավարների ու քաղաքական գործիչների խոսքերից վերցված մեջբերումները (Ադոլֆ Հիտլեր, Իոսիֆ Ստալին, Լև Տրոցկի, Մաո Ցզե-Դուն, Յոհան Մոստ և ուրիշներ), որոնք ուղղակիորեն կապված են տվյալ գլխի թեմատիկայի հետ։ Բացի այդ, ամբողջ վեպը՝ բացառութամբ մեջբերումների ու ամերիկացիների ուղղակի խոսքերի, գրված է յուրօրինակ դեռահաս-օտարերկրացու լեզվով, ով ունի հետաքրքրիր բառապաշար և չի կարողանում սովորել օտար քերականությունը։ Ռուսաստանում գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2010 թվականին АСТ ընկերության կողմից[39]։

2010 թվականին ԱՄՆ-ում և 2012 թվականին Ռուսաստանում АСТ հրատարակչության կողմից թողարկվում է «Ով ամեն ինչ կպատմի» վեպը։ «Time Out Москва» ընկերությունում գրքին դրական արձագանք տվեցին և բնութագրեցին հետևյալ կերպ. «Չակ Պալանիկի ամենագունավոր ու կինեմատոգրաֆական վեպերից մեկը 1950-ական թվականների Հոլիվուդի մասին»։ Վեպը պատմում է երկու մտերիմ կանանց մասին, որոնցից մեկը միշտ պաշտպանում է մյուսին (հայտնի ու ոչ երիտասարդ դերասանուհու) չմտածված սիրային արկածներից, չնայած ինքը միշտ սիրահարվելով հիմարություններ է անում[40]։ Գրականական քննադատ Օլեգ Կոմրակովն այսես է արտահայտել իր կարծիքը վեպի մասին. «Հեղինակը գրքում անդրադառնում է մարդկանց ու կինոների անունների, պատմական անեկդոտների կայծակնային արագությամբ, այնպես որ արժե ստեղծել մի ուղեցույց, որը կազմված կլինի այն բոլոր ֆիմերի սկավառակներից, որոնց մասին խոսվել է գրքում[41]։

2011 թվականի սեպտեմբերի 1-ին «Jonathan Cape» հրատարակության կողմից, իսկ հոկտեմբերի 18-ին՝ «Doubleday»-ի կողմից հրատարակվեց Պալանիկի նոր վեպերից մեկը՝ «Անիծյալը»[42][43][44]։ Ռուսաստանում գիրքը հրապարակվել է 2013 թվականի փետրվարին։ Պալանիկն ասաց, որ գիրքը մոր՝ 2009 թվականին կրծքի քաղցկեղից մահանալու հետ պայքարի ձև էր[45][46]։ Ստեղծագործությունը գրվել է ամերիկուհի գրող Ջուդի Բլումի «Դու այստե՞ղ ես, Աստված։ Ես եմ, Մարգարետը» վեպի կաղապարով, որի գլխավոր հերոսուհին ևս փոքրիկ աղջնակ է։ Ինքը՝ հեղինակը այսպես է բնութագրում իր վեպը. «Ինչ կլինի, եթե «Փախուստ Շոուշենկից»-ում հատնվի «Նուրբ ոսկորներ»-ի հերոսուհին, և այդ ամենը գրվի Ջուդի Բլումի կողմից»[45] կամ «Սա «Նախաճաշ» ակումբի նիստն է դժոխքում»։ Թողարկումից հետո վեպը դրական արձագանքների արժանացավ[47]։

Հեղինակային ոճ

խմբագրել

«Օրորոցային»-ին նախորդող գրքերը ոճային տեսանկյունից բավականին նման են միմյանց և ունեն յուրահատուկ գծեր։ Հերոսները, հիմնականում, հասարակության կողմից այս կամ այն պատճառով ճնշված մարդիկ են, ովքեր հաճախ ինքնաոչնչացման հասնող ագրեսիա են ցուցաբերում։ Գրքերը նվիրվում են միայնակ մարդկանց, ովքեր փնտրում են իրենց տեղը կյանքում[48]։ Ինքը՝ հեղինակը, նմանատիպ ոճն անվանում է «Transgressive fiction» («տրանսգրեսիվ գրականություն)[49][50]։ Իր բոլոր ստեղծագործություններում Պալանիկը քննադատում է հասարակության բազմապիսի խնդիրներն ու թերությունները, հատկապես ֆետիշիզմը։ Բայց 2001 թվականի սեպտեմբերի 11-ի դեպքերից, ինչպես նաև այդ թեմայի շուրջ ծավալված վեճերից հետո, Պալանիկը սկսեց ավելի նուրբ գրել։ «Օրորոցային» վեպից հետո նրա վեպերը դարձան սարսափների երգիծական մեկնաբանություններ։ Բայց սյուժեով տարբերվելով նախորդներից, դրանք ունեին շատ ընդհանրություններ[51]։

Պալանիկի մոտ պատմությունը հիմնականում սկսվում է ժամանակագրական ավարտից, երբ ստեղծագործության հերոսը սկսում է հիշել իրադարձություններ, որոնք տեղի էն ունեցել այդ պահից առաջ։ «Օրորոցային»-ում հեղինակն օգտագործում է սյուժեի ներկայացման մի քանի տարատեսակ։ Պալանիկն օգտագործում է ինչպես նորմալ, գծային պատմողականություն, այնպես էլ ժամանակագրական ավարտից սկսվող պատմություն։ Կան նաև բացառություններ, «Շոկ» և «Օրագիր» վեպերը, որոնք առավել գծային են։ Հաճախ գրքի վերջում տեղի է ունենում սյուժեի գլխավոր ճյուղի շեղում, որն ինչ-որ կերպ կապված է ժամանակագրական ավարտի հետ (որը ինքը՝ Պալանիկը, անվանում է «թաքնված զենք» - «անգլ.՝ the hidden gun»)[52]: Նրա համեմատաբար գծային ստեղծագործությունները սկզբում ոճով տարբերվելով ի վերջո սյուժեի նույնատիպ զարգացում են ունենում։

Չակ Պալանիկի ստեղծագործական ոճը շատ բան է վերցնում այնպիսի գրողներից, ինչպիսիք են Թոմ Սպանբաուերը (Պալանիկի ուսուցիչը 1991-ից 1996 թվականներին)[53], Գորդոն Լիշը, Մարկ Ռիչարդը, Դենիս Ջոնսոնը, Տոմ Ջոնսը, Բրետ Իսթոն Էլլիսը և Էմի Հեմպելը[54]։ Նրան մինիմալիստական են անվանում բավականին սահմանափակ բառապաշարի օգտագործման, կարճ, պարզ նախադասությունների պատճառով, ինչի նպատակն է մի հասարակ հերոսի վրա կենտրոնանալը։ Հարցազրույցներից մեկում Պալանիկն ասել է, որ իրեն ավելի շատ դուր է գալիս բայերով գրելը, քան ածականներով։ Պատմության մեջ որոշակի տողերի կրկնությունը (Պալանիկը դրանք անվանում է «կրկներգ»՝ անգլ.՝ choruses) նրա ոճի ամենաարտահայտիչ կողմերից է։ Դա կարելի է գտնել նրա գրեթե բոլոր ստեղծագործություններում[55]։ Պալանիկը խոսում է նաև այնպիսի «կրկներգերի» մասին, որոնք հայտնվում են միմյանցից առանձին ստեղծագործություններում։

Պալանիկի հերոսները հաճախ փիլիսոփայական երկխոսության են բռնվում (պատմողն ընթերցողի հետ կամ վեպի հերոսը պատմողի հետ), առաջարկելով բազմաթիվ տեսություններ ու կարծիքներ, հաճախ գորշ-աբսուրդիստական կամ միզանտրոպիկ, այնպիսի բարդ հարցերի վերաբերող, ինչպիսիք են մահը, էթիկան, մանկությունը, ծնողի կարգավիճակը, սեքսուալությունը և աստվածությունը։ Ինտելեկտուալ հասկացություններից շատերը նրա մոտ առաջացել են այնպիսի կոնտինենտալ մտածողների ազդեցությամբ, ինչպիսիք են Միշել Ֆուկոն և Ալբեր Քամյուն[56]։ Բացի այդ, Պալանիկը հայտնի դարձավ իր ցինիկ ու երգիծական սև հումորի շնորհիվ, որով լեցուն են նրա ստեղծագործությունները։ Հենց այդ սև հումորի ու յուրօրինակ իրադարձությունների միաձուլումը, որի շուրջ ձևավորվում է ընդհանուր սյուժետային գծերը (հենց այդ պատճառով էլ ընթերցողների մեծ մասը նրա գրքերը համարում է դժվար ընթեռնելի), ԶԼՄ-ները Պալանիկին անվանում են «շոկային գրող»[57][58][59][60]։

Քննադատություն

խմբագրել
 
Պալանիկը Մայամիի գրական փառատոնում, 2011 թվական

Որոշ քննադատներ նրան բնութագրում են, որպես «ցնցումային գրող» պատկերվող իրավիճակների անսովորուսթյան պատճառով, դրան վերաբերվելով ավելի շատ հումորով, քան քննադատությամբ, առաջին հերթին հերոսների գործողությունների պատճառով։ Երբեմն էլ կասկածներ են առաջանում Պալանիկի ստեղծագործությունները հրապարակայնորեն ներկայացնելու պատշաճության մասին, ինչն էլ իր հերթին նրան «ցնցումային գրող»[5] անվանելու փաստարկներից է։ Չակը հասարակայնության օգտագործումը բացատրում էր նրանով, որ, առաջին հերթին, ինքը այդ ձևաչափը համարում էր բավականին ընթեռնելի, երկրորդ, նման գրելաոճը հնարավորություն էր տալիս հորինված պատմությունը ներկայացնել որպես իրականում տեղի ունեցած, երրորդ, դա հնարավորություն է տալիս փորձարկումներ անել վեպի կառուցվածքի հետ, իրար հետևից ներկայացնել թվացյալ կապ չունեցող իրադարձությունները, խուսափելով ավելորդ երկարաշունչ արտահայտություններից[5]։

Շատ դիտորդներ պնդում են, որ Պալանիկի ստեղծագործությունները նիհիլիստակն են կամ ուղղված են դեպի նիհիլիզմը, այն դեպքում, երբ ինքը՝ Պալանիկը, հավատացնում է, որ ինքը նիհիլիստ չէ, այլ ռոմանտիկ է, և որ բոլորը սխալաբար այդպես են կարծում, քանի որ իր ստեղծագործություններում արծարծվում են գաղափարներ, որոնց մեծամասնությունը պարզապես չի հավատում։ Կարծիք կա, որ նրա ստեղծագործություններում նաև սեքսիզմի տարրեր կան[61]։ Լոռա Միլլերը salon.com-ից խիստ հակասող ակնարկ է գրել «Օրագրի» համար[62], որին երկրպագուներն ու ինքը՝ Պալանիկը բավական արագ արձագանքեցին ու դիմեցին Salon-ի խմբակցությանը[63]։ Միլլերը պնդում է, որ Պալանիկի վեպերը գրվում են կեղծ, հավակնոտ ոճով, նախադասություններն ընդհանրապես կապված չեն միմյանց հետ, իսկ եզակի խելացի մտքերը արդեն ավ ելի հաջող կերպով ասվել են այլ գրողների ստեղծագործություններում։ Բացի այդ, նա հավաստիացնում է, որ գրողի գրքերը լի են «հենց նոր Նիցշե կարդացած ու Nine-Inch Nails լսած, ծխած դպրոցականի կիսատ նիհիլիզմով»[62]։

Ի լրումս սրա որոշ գրաքննադատներ, մասնավորապես Միլլերը, պնդում են, որ «Մարտական ակումբ»-ից հետո Պալանիկի բոլոր գրքերը ոճապես խիստ նման են։ Օրինակ, պատմողները «Մարտական ակումբում», «Շոկում» և «Վերապրածում» խոսելու նույն ոճն ունեն, չնայած այն բանին, որ հասարակության տարբեր շերտերի են պատկանում (օրինակ, «Մարտական ակումբ» պատմվում է իմաստուն, բայց ցինիկ ինտելեկտուալ աշխատանքով զբաղվող մարդու կողմից, իսկ վերապրածի մատմությունը պատմում է մի մարդ, ով երես երեսի է կանգնել մահվան հետ )։ Այս երեք վեպերի ընդհանուր իմաստները արտահայտվում են կարճ պարբերությունով[64]։

Արվեստի ադապտացումը

խմբագրել

«Մարտական ակումբ» ֆիլմի հաջողությունից հետո հետաքրքրություն առաջացավ «Վերապրածը» վեպի էկրանավորման նկատմամբ։ Ֆիլմի իրավունքները վաճառվել էին արդեն 2001 թվականին, սակայն ոչ մի կինոստուդիա հանձն չէր առնում ֆիլմի նկարահանման աշխատանքները։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Պենտագոնի և Համաշխարհային առևտրի կենտրոնի վրա հարձակումներից հետո կինոընկերությունները վեպի սյուժեն հակասական էին համարում ֆիլմի համար։ Դա բացատրվում էր նրանով, որ «Վերապրածը» վեպի գլխավոր հերոսը քաղաքացիական ինքնաթիռ է գողանում ու այն հարվածում Ավստրալիական[65] նոսր բնակեցված վայրերից մեկում։ Սակայն, 2004 թվականի կեսերին 20th Century Fox ստուդիան հայտարարեց ֆիլմի էկրանավորման աշխատանքների սկզբի մասին։ Պալանիկն ասաց, որ ֆիլմի ադապտացիայի աշխատանքներով կզբաղվեն նրանք, ովքեր նկարահանել են «Կոնստանտին»-ը[66]։ Բայց մինչև այսօր ֆիլմի նկարահանումները չեն սկսվել։

Բացի այդ վաճառվել են նաև «Անտեսանելիներ», «Օրագիր» և «Շնչահեղձություն» վեպերի էկրանավորման իրավունքները։ Այժմ շատ քիչ բան է հայտնի առաջին երկու նախագծերի մասին, բացի այն, որ Ջեսիկա Բիլը համաձայնել է ստանձնել միաժամանակ Շենոնի ու Բրենդիի դերերը «Անտեսանելինոր» ֆիլմում։ Այս ֆիլմերի վրա աշխատանքների մեկնարկները նախատեսվում էին 2004 թվականին, բայց 2010 թվականից հարաբերական դադարի մեջ են։ Պալանիկը նաև հայտարարեց, որ «Շնչահեղձություն» ֆիլմը կնկարահանի Դարրեն Արոնոֆսկին՝ «Requiem for a Dream» ֆիլմի ռեժիսորը, և նրա մշտական թիմը։ Սակայն այդ ֆիլմը նկարահանեց ռեժիսոր Կլարկ Գրեգը։ «Շնչահեղձություն»-ն առաջին անգամ ցուցադրվեց 2008 թվականի հունվարի 14-ին «Սանդենս» անկախ կինոյի փառատոնում։ Գլխավոր դերերում էին Սեմ Ռոքուելը և Անժելիկա Հյուսթոնը, Դևիդ Ֆինչերն իր հետաքրքրությունը հայտնեց «Օրագիրը» HBO հեռուստաալիքով մինի սերիալի ձևով նկարահանելու վերաբերյալ[67]։

Երկրպագուները

խմբագրել
 
Պալանիկը հարցազրույցի ժամանակ

2003 թվականին Չակ Պալանիկի պաշտոնական ինտերնետային կայքի մասնակիցները վավերագրական ֆիլմ նկարահանեցին նրա կյանքի մասին՝ «Բացիկներ ապագայից. Վավերագրական ժապավեն նվիրված Չակ Պալանիկին» վերնագրով[68]։ «Կուլտ» («The Cult») պաշտոնական ֆան-կայքը, ինչպես մասնակիցներն են իրենց անվանում[69], ստեղծեց արվեստագիտական արվեստանոց, որտեղ Չակ Պալանիկը բոլորին սովորեցնում է գիրք գրելու արվեստի նրբությունները։ Ամեն ամիս Պալանիկը էսսե է հրապարակում աշխատանքի մեթոդների մասին և պատասխանում է դրա վերաբերյալ ստացված հարցերին ամբողջ եկող ամսվա ընթացքում։ Նա պատրաստվում է այդ Էսսեները համախմբել մեկ գրքում, որը նվիրված կլինի գրելու մինիմալիստական ոճին[70]։ Հարցազրույցներից մեկում Պալանիկն ասաց հետևյալը.

  Ես փորձում եմ չմտածել իմ երկրպագուների սպասելիքների մասին և նոր վեպի վրա աշխատելկիս չեմ մտածում նրանց դուր գալու մասին։ Ես հսկայական քանակությամբ ժամանակ եմ անց կացնում առանց այդ մարդկանց հետ շփվելու։ Ես ոչ մի հսկողություն չունեմ այն բանի վրա, թե ինչպես կընդունվեմ նրանց կողմից։ Այդ իսկ պատճառով փորձում եմ կենտրոնանալ նրա վրա, ինչի նկատմամբ հսկողություն ունեմ, այսինքն, հաջորդ վեպի[57]։  

Պալանիկը միշտ փորձում է պատասխանել երկրպագուներից եկող նամակներին։ Երբեմն նա տարօրինակ նվերներ է ուղարկում ի պատասխան այդ նամակների (պլաստիկ ձեռքեր, դպրոցական պարահանդեսների ու դիմակահանդեսների զգեստներ, թագեր)՝ պատասխան նամակի հետ։ Երբեմն նա իր երկրպագուներին կարդալու համար տալիս է իր գրքերից, որպես ստացած հետաքրքիր հարցի մրցանակ։ Գիրքը նվիրելիս նա հաճախ գրքի սյուժեի հետ անմիջականորեն կապված ծիծաղաշարժ երկտող է թողնում[71]։

Մատենագրություն

խմբագրել
Թվական Տեսակ Հայերեն անվանում Օրիգինալ անվանում
1996 Վեպ Մարտական ակումբ Fight Club
1999 Վեպ Կենդանի մնալ Survivor
1999 Վեպ Անտեսանելի հրեշներ Invisible Monsters
2001 Վեպ Շնչահեղձություն Choke
2002 Վեպ Օրորոցային Lullaby
2003 Փաստագրություն Դասալիքներն ու փախստականները։ Զբոսանք Օրեգոնի Պորտլենդ քաղաքով Fugitives and Refugees: A Walk in Portland, Oregon
2003 Վեպ Օրագիր Diary
2004 Փաստագրություն Ավելի տարօրինակ, քան հնարքը Stranger Than Fiction
2005 Վեպ Ուրվականներ Haunted
2007 Վեպ Ռենթ. Բաստեր Քեյսիի կենսագրությունը Rant
2008 Վեպ Սնաֆ Snuff
2009 Վեպ Պիգմեյ Pygmy
2010 Վեպ Պատմիր ամեն ինչ Tell All
2011 Վեպ Անեծք Damned
2012 Վեպ Անտեսանելի հրեշներ ռեմիքս Invisible Monsters Remix
2013 Վեպ Դատապարտվածները Doomed

Մրցանակներ ու անվանակարգեր

խմբագրել
Տարի Անվանում Մրցանակ Կատեգորիա Արդյունք
1997 «Մարտական ակումբ» «Pacific Northwest Booksellers Association Award» «Լավագույն գիրք»[72] Հաղթանակ
«Oregon Book Award» «Լավագույն վեպ»[73] Հաղթանակ
1999 «Վերապրածը» «Oregon Book Award» «Լավագույն վեպ»[73] Առաջադրված
2002 «Օրորոցային» «Բրեմ Ստոկերի մրցանակ» «Լավագույն վեպ»[74] Առաջադրված
2003 «Օրորոցային» «Pacific Northwest Booksellers Association Award» «Լավագույն գիրք»[75] Հաղթանակ
2005 «Ուրվականներ» «Բրեմ Ստոկերի մրցանակ» «Լավագույն վեպ»[76] Առաջադրված

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Internet Speculative Fiction Database — 1995.
  2. NooSFere (ֆր.) — 1999.
  3. filmportal.de — 2005.
  4. «Chuck Palahniuk F.A.Q.». How do you pronounce Palahniuk? (անգլերեն). chuckpalahniuk.net. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 13-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 http://www.writersdigest.com/
  6. Emily Jenkins. (1999 թ․ հոկտեմբերի 12). «Extreme Sport». An Interview with Thrill-Seeking Novelist Chuck Palahniuk (անգլերեն). The Village Voice. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 13-ին.
  7. Նատալյա Կոչետկովա. (29 апреля 2005). «Ես իրոք գնացել եմ կամավորական օգնական խումբ, որը ստեղծել էր անբուժելի հիվանդների համար» (ռուսերեն). Հայտնություն. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 13-ին.
  8. Jonathan Cape. (5 октября 2011). «For the Hell of it» (անգլերեն). The Irish Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 26–ին-ին.
  9. Աննա Նարինսկայա. (2007 թ․ հունիսի 4). «Անմատչելի տարօրինակություններ» (ռուսերեն). Կոմերսանտ-Իշխանություն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1–ին-ին.
  10. Sean O'Hagan. (8 մայիսի2005). «Fright club» (անգլերեն). The Guardian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 30–ին-ին.
  11. Чак Паланик. Фантастичнее Вымысла. — Нью-Йорк: Doubleday, 2004. — С. 195-199. — ISBN 0-385-50448-9
  12. Чак Паланик. Ֆանտաստիկ մտահղացումներ. — Нью-Йорк: Doubleday, 2004. — С. 195-199. — ISBN 0-385-50448-9
  13. ««It's Paula-nick»» (անգլերեն). The Guardian. 24 марта 2004. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19–ին-ին.
  14. «How do you pronounce Palahniuk?». Chuck Palahniuk FAQ (անգլերեն). chuckpalahniuk.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19–ին-ին.
  15. Dennis. (12 июня 2012). «The «Invisible Monsters Remix» Is Now Out!» (անգլերեն). chuckpalahniuk.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26–ին-ին.
  16. Sarah Tomlinson. (14 октября 1999). «Is it fistfighting, or just multi-tasking?» (անգլերեն). Salon. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31–ին-ին.
  17. 17,0 17,1 «How did he land an agent?» (անգլերեն). chuckpalahniuk.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26–ին-ին.
  18. «Who is his agent?» (անգլերեն). chuckpalahniuk.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26–ին-ին.
  19. Glitz, Michael (25 декабря 2001). «Hibbert on: out actor Edward Hibbert talks about the Noises Off revival, his side career as an agent, and the best antidote to anthrax». The Advocate. Վերցված է 2008 թ․ մայիսի 23-ին.
  20. Шарон Ваксман. Rebels on the Backlot: Six Maverick Directors and How They Conquered the Hollywood Studio System. — Harper Entertainment, 2005. — С. 137-151. — 416 с. — ISBN 0060540176
  21. «Fight Club» (անգլերեն). Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31–ին-ին.
  22. «Fight Club (1999)» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26–ին-ին.
  23. Dennis Lim. (6 ноября 2009). ««Fight Club» Fight Goes On». «Movies» at NYTimes.com (անգլերեն). Նյու Յորք Թայմս. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 15-ին.
  24. «Бойцовский клуб. Х/ф» (ռուսերեն). Телеканал «Ռոսիա 1». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31–ին-ին.
  25. «Брэд Питт» (ռուսերեն). Афиша. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31–ին-ին.
  26. «BEST SELLERS: June 10, 2001» (անգլերեն). New York Times. 10 июня 2001. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31–ին-ին.
  27. «Palahniuk, Slapstick, Skyspace» (անգլերեն). Studio 360. 9 февраля 2006. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 28–ին-ին.
  28. «The Story Behind Lullaby» (անգլերեն). randomhouse.com. 2001. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26–ին-ին.
  29. Chalmers, Robert. (1 августа 2004). «Chuck Palahniuk: Stranger than fiction» (անգլերեն). The Independent. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31–ին-ին.
  30. Bunn, Alstin (21 мая 2008). «Open Book: Chuck Palahniuk writes stories that fearlessly expose the darkest parts of the human experience. So why is it that when it comes to his sexuality there are still some things he likes to keep hidden?» (անգլերեն). The Advocate. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 31–ին-ին.
  31. «Fight Club author Chuck Palahniuk is talking dirty» (անգլերեն). Լոնդոն: The Times. 25 июля 2008. Արխիվացված է օրիգինալից 2011-06-16-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.
  32. Dan Glaister. (13 марта 2004). «I dare you» (անգլերեն). The Guardian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2–ին-ին.
  33. «Guts» (անգլերեն). chuckpalahniuk.net. 2004 թ․ մարտ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26–ին-ին.
  34. Chuck Palahniuk. (7 июня 2005). «67 people fainted as I read my horror story» (անգլերեն). The Telegraph. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26–ին-ին.
  35. Arifa Akbar. (16 июня 2012). «Chuck Palahniuk: «I shy away from non-consensual violence»» (անգլերեն). The Independent. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26–ին-ին.
  36. Clarion West Turns 25. — Локус. — Сентябрь 2008. — С. 5.
  37. Дарья Горячева. (16 января 2009). «Признания опасного эротомана» (ռուսերեն). Газета.ru. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 10-ին.
  38. «Переводчику и издателю романа Чака Паланика грозит тюрьма» (ռուսերեն). turkishnews.ru. 3 октября 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2–ին-ին.
  39. Михаил Визель. (2010). «Пигмей» (ռուսերեն). Time Out Москва. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26–ին-ին.
  40. «Кто всё расскажет» (ռուսերեն). Time Out Москва. 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26–ին-ին.
  41. Олег Комраков (2012 թ․ հոկտեմբերի 28). «Чак Паланик «Кто всё расскажет»» (ռուսերեն). Контрабанда. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5–ին-ին.
  42. Nicole Powers. (27 мая 2010). «Chuck Palahniuk: Tell-All» (անգլերեն). suicidegirls.com. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26–ին-ին.
  43. Tim Murphy. (9 мая 2010). «Soap Star» (անգլերեն). New York Magazine. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26–ին-ին.
  44. Dennis. (31 декабря 2010). ««Damned» Gets a Release Date On Amazon.com!» (անգլերեն). chuckpalahniuk.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26–ին-ին.
  45. 45,0 45,1 «Doubleday's «tell-all» Q&A With Chuck Palahniuk» (անգլերեն). chuckpalahniuk.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26–ին-ին.
  46. Rachel Forrest. (25 апреля 2010). «Chuck Palahniuk brings his book "Tell-All" to Portsmouth» (անգլերեն). seacoastonline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26–ին-ին.
  47. Darren Richard Carlaw. (18 октября 2011). «Damned» (անգլերեն). New York Journal American. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26–ին-ին.
  48. Чак Паланик. Факт и вымысел. Введение // Фантастичнее Вымысла = Stranger than Fiction: True Stories. — Մոսկվա: АСТ, 2007. — С. 3. — 265 с. — (Альтернатива). — 24 тыс. экз. — ISBN 978-5-17-046099-1
  49. «Not the Same Mass-Marketed Crap: Chuck Palahniuk and Transgressive Fiction» (անգլերեն). borkadventures.com. 11 января 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26–ին-ին.
  50. Чак Паланик. Обезьяньи привычки // Фантастичнее Вымысла = Stranger than Fiction: True Stories. — Մոսկվա: АСТ, 2007. — С. 239-240. — 265 с. — (Альтернатива). — 24 тыс. экз. — ISBN 978-5-17-046099-1
  51. Лев Данилкин. (11 декабря 2002). «Колыбельная» (ռուսերեն). Афиша. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26–ին-ին.
  52. «In media res and «the hidden gun»» (անգլերեն). borkadventures.com. 11 января 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26–ին-ին.
  53. Jeff Walsh. (30 апреля 2007). «The Man Who Taught Chuck» (անգլերեն). chuckpalahniuk.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26–ին-ին.
  54. Chuck Palahniuk. «What Authors Influenced You?» (անգլերեն). authorsontheweb.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26–ին-ին.
  55. Нина Станиславна Бочкарева. Парадокс художника в романе Чака Паланика «Дневник». — Пермь: Пермский государственный университет, 2010. — С. 209. — 210 с.
  56. Tamara Straus. (18 июня 2001). «The Unexpected Romantic: An Interview with Chuck Palahniuk» (անգլերեն). alternet.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26–ին-ին.
  57. 57,0 57,1 Jordan E. Rosenfeld. (11 марта 2008). «The WD Interview: Chuck Palahniuk: Shock and Awe» (անգլերեն). Writer's Digest. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 28–ին-ին.
  58. Thomas Gaughan. (Июль 1996). «Fight Club» (անգլերեն). booklistonline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 28–ին-ին.
  59. «Fight Club» (անգլերեն). Kirkus Reviews. 1 июня 1996. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 28–ին-ին.
  60. «Barnes & Noble Discover Great New Writers» (անգլերեն). Barnes & Nobleaccessdate=2012 թ․ սեպտեմբերի 28–ին. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
  61. Phillips, Logan. (28 марта 2002). «That little bitch Marla Singer: A cultural critique of sexism in Fight Club» (անգլերեն). everything2.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19–ին-ին.
  62. 62,0 62,1 Laura Miller. (21 августа 2003). «Diary» (անգլերեն). Salon.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19–ին-ին.
  63. Chuck Palahniuk. (27 августа 2003). «Chuck Palahniuk responds to Laura Miller's review of his latest book. Plus: Salon readers on Palahniuk fans» (անգլերեն). Salon.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19–ին-ին.
  64. Greg Burkman. (6 октября 1996). «`Fight Club' Hits Hard At `Layoff Society'» (անգլերեն). The Seattle Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 28–ին-ին.
  65. «Postcards From The Future: The Chuck Palahniuk Documentary» (անգլերեն). chuckpalahniuk.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 28–ին-ին.
  66. Daniel Robert Epstein. (28 июня 2005). «Chuck Palahniuk - Haunted» (անգլերեն). suicidegirls.com. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19–ին-ին.
  67. Peter Sciretta. (17 июня 2005). «The Chuck Palahniuk Update» (անգլերեն). moviefone.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19–ին-ին.
  68. The Cult. (2003). «Postcards from the Future: The Chuck Palahniuk Documentary» (անգլերեն). chuckpalahniuk.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26–ին-ին.
  69. «About chuckpalahniuk.net» (անգլերեն). chuckpalahniuk.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26–ին-ին.
  70. Чак Паланик. «Writers' Workshop» (անգլերեն). chuckpalahniuk.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26–ին-ին.
  71. Karen Valby. (23 сентября 2003). «A Knock Out» (անգլերեն). Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26–ին-ին.
  72. «1997 Book Awards» (անգլերեն). Pacific Northwest Booksellers Association Award. 1997. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26–ին-ին.
  73. 73,0 73,1 «Winners and Finalists through 2001» (անգլերեն). literary-arts.org. 2001. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26–ին-ին.
  74. «2002 Bram Stoker Award Nominees & Winners» (անգլերեն). Բրեմ Ստոկերի մրցանակ. 2002. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26–ին-ին.
  75. «2003 Book Awards» (անգլերեն). Pacific Northwest Booksellers Association Award. 2003. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26–ին-ին.
  76. «2005 Bram Stoker Award Nominees & Winners» (անգլերեն). Բրեմ Ստոկերի մրցանակ. 2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26–ին-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չակ Պալանիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չակ Պալանիկ» հոդվածին։